Վարդենիս

քաղաք Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)

Վարդենիս, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից մոտ 7 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 170 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 75 կմ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում։ Բնակչությունը 12753 մարդ (2001 թ. մարդահամարի տվյալներով), իսկ 2015 թվականին՝ 12500։ Գտնվում է ծովի մակարդակից 2003 մ բարձրության վրա։ Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ. թ. ա III-I հազարամյակների դամբարանները։

Քաղաք
Վարդենիս
Vardenis 012.jpg
Վարդենիսի թաղամասերից մեկը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Ներքին բաժանում34 գյուղ
ՔաղաքապետԱհարոն Խաչատրյան
Հիմնադրված է1830 թ.
Այլ անվանումներՎասակաշեն, Ոսկեշեն, Գեղամաբակ
Տվյալ կարգավիճակում1997 թվականից
Մակերես3825, 6 կմ²
ԲԾՄ1940—2000 մ
Կլիմայի տեսակԽիստ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն12 600[1] մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարդենիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (269)
Փոստային դասիչ1601—1603
##Վարդենիս (Հայաստան)
Red pog.png
##Վարդենիս (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Նախկինում Գեղամաբակ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[2]։

ԿլիմաԽմբագրել

Հուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 16 °C-20 °C, առավելագույն ջերմաստիճանը 31 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում[3]։

Պատմական ակնարկԽմբագրել

Նախկին անվանումներԽմբագրել

Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում։ IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում XX դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը։ XVI - XVIII դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ XIX դարի սկզբին բնակչության զգալի մասը գաղթել է Վրաստան։ 1829-1830 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Դիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայեր։ 1930 թ. կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը եղել է ավան Վարդենիսը, այժմ՝ քաղաք Վարդենիսը։ Քաղաքի նախկին անվանումները՝ Վասակաշեն, Ոսկեշեն, իսկ 1969 թ.-ից թուրքական դրոշմը կրող շենն անվանվեց Վարդենիս։

ԲնակչությունԽմբագրել

Վարդենիսի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1897 1926 1959 1979 1989 2001 2004 2015
Բնակիչ 178 2193 3468 6322 11549 13905 12753 12700 12500


ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերությունը։ Քաղաքի երբեմնի զարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մնացել և գործում են միայն սննդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկությունները։ Վարդենիսի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը Վարդենիսի բնակչությունը զբաղվել է նաև ծխախոտի մշակությամբ, քանի որ այդ ժամանակաշրջանում Վարդենիսում կար ծխածոտի գործարան։ Բացի ծխախոտի գործարանից` կային նաև գարեջրի, գորգի, ժամացույցի, կաթնամթերքի, կոնդենսատորի, գյուղտեխնիկայի և տորֆի գործարաններ։ Գործել է նաև տպարան ու թռչնաբուծարան։

Այժմյան դրությունըԽմբագրել

Այժմ Վարդենիսի բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Իսկ մնացած մասը աշխատում է Սոթքի ոսկու հանքում, քաղաքապետարանում և Վարդենիսի մշակույթի տանը։ Վարդենիսում գործում են երաժշտական, նկարչական, քանդակի և ազգագրական պարի դպրոցներ, ինչպես նաև ըմբշամարտի, ֆուտբոլի, կարատեի և բոքսի մարզադպրոցներ։ Գործում է նաև Վիկտոր Համբարձումյանի անվան բժշկական քոլեջը և Վարդենիսի Բադեյան քոլեջը։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզե դարի մի քանի տասնյակ դամբարաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1910 թվականներին, որի բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր ու տապանաքարեր (15-18 դարեր)։ Սուրբ Աստվածածին վանքում ստեղծագործել է Հովհաննես Ծարեցին։

Հայտնի ՎարդենիսցիներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 908
  3. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ․
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11 

Արտաքին հղումներԽմբագրել