Բյուրական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրական (այլ կիրառումներ)
Բյուրական, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Արագած լեռան հարավարևելյան լանջին, Ամբերդ գետակի ձախ կողմում, Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում[1]:
Գյուղ | |||
---|---|---|---|
Բյուրական | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Մակերես | 21,27 կմ² | ||
ԲԾՄ | 1460±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼4238 մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բյուրականցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1475 մ։ Ընդհանուր տարածքը՝ 3200 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերն են. վարելահողեր՝ 160 հա, պտղատու այգիներ՝ 67 հա։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Բյուրականի մշտական բնակչությունը 4312, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է[2]։ Բյուրականի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Համայնքի տնտեսության առաջատար ճյուղերԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Համայնքում այգեգործության մեջ հիմնականում զբաղվում են ծիրանի, խնձորի, դեղձի, տանձի, կեռասի և սալորի մշակությամբ։ Հիմնական այգիները տնտեսությունների տնամերձ հողակտորներում են, որոնց միջին չափը 2700 քմ է։ Տնամերձերում տարածված են նաև ընկուզենիները, որոնցից յուրաքանչյուր տնտեսություն տարեկան ստանում է միջինը 500 կգ ընկույզ։ Համայնքում տարածված է նաև ելակի մշակությունը, քանի որ համայնքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են դրա համար։ Ստանում են որակյալ բերք, որը հիմնականում իրացվում է Երևան քաղաքում, ինչպես նաև գնվում է վերավաճառողների և վերամշակող ընկերությունների կողմից։
Համայնքում կա մոտ 3100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Ճյուղի անվանումը | Համայնքի մարդկանց/տնտեսությունների ներգրավվածությունը ճյուղի մեջ |
---|---|
Այգեգործություն | 95% |
Ելակի մշակում | 60% |
Անասնապահություն | 90% |
Մշակվող հողերի բաշխվածության աղյուսակ
Դասակարգում | Հողատերերի քանակ | Մեկ հողատիրոջ չափաբաժինը /հա/ |
---|---|---|
Խոշոր | 2 | 30 և ավելի |
Միջին | - | - |
Մանր | 900 | 0.27 հա |
Խոշոր եղջերավոր անասուններ
Դասակարգում | Ֆերմերների քանակ | Գլխաքանակ |
---|---|---|
Խոշոր | 10 | 10-ից ավելի |
Միջին | 600 | 2-6 |
Մանր | 675 | 1-2 |
Անասնապահությամբ զբաղվում են տնտեսությունների մոտ 90%։ Սակայն հիմնականում արտադրանքն իրացվում է սեփական կարիքների բավարարման նպատակով։ 10 տնտեսությունները հիմնականում կաթը հանձնում են մթերող ընկերություններին։
- Համայնքում կան երկու խոշոր այգեգործներ՝ 30 հա և 50 հա հողատարածքներով։ Հիմնականում աճեցնում են՝ խնձոր, ծիրան, դեղձ, տանձ, սալոր։ 30 հա-ից 40% խնձորի այգիներ են, 30%՝ ծիրանի, 20%՝ դեղձ և տանձ, սալոր, կեռաս՝ 10%։ 50 հա-ից խնձորի այգիներ՝ 40%, տանձ՝ 20%, դեղձ՝ 20%, ծիրան, սալոր և այլ՝ 20 %։
- Համայնքի առաջատար ելակ աճեցնողը, որը մշակում է 8000 քմ, սեզոնին ստանում է օրական 700 կգ բերք։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Բյուրականում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին X դար, իսկ մոտակայքում է VII դարում կերտված Արտավազիկ և 1026 թվական սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Այստեղ է գտնվում նաև «Հայկաշեն» կաթողիկոսարան-առանձնատունը (1972 թ.) և «Բյուրականի աստղադիտարան» համալիրը (1945 թ.)։ Բյուրականը տունն է Բյուրականի աստղադիտարանի[5]:
Բյուրականից 3 կմ հյուսիս գտնվում է «Այծաբերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), մի փոքր դեպի հարավ՝ «Անտառուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 2 կմ հարավ-արևմուտք՝ «Սոփանես» (X-XVIII դարեր) և «Փոս» (X-XVIII դարեր) գյուղատեղիները, 2 կմ հյուսիս՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (XIII-XIX դարեր) և «Ցից քար» զոհարանը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 30
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 47։ ISBN 9994101218