Գեղակերտ
Գեղակերտ (նախկին անվանումը՝ Սամաղար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ 1946 թ. մայիսի 31-ին վերանվանվել է Գեղակերտ[4], 1991 թ. ապրիլի 3-ին` կրկին Սամաղար, 2004 թ. դեկտեմբերի 14-ին` կրկին Գեղակերտ[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղակերտ | |||
Սուրբ Հարություն եկեղեցի | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Սերյոժա Առաքելյան | ||
Այլ անվանումներ | Սամաղար | ||
Մակերես | 6,58 կմ² | ||
ԲԾՄ | 885 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2564[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | գեղակերտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1125[3] | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելՀեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 20 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 16 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 885 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղակերտի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2564, առկա բնակչությունը՝ 2375 մարդ[1]։ 1831 թ. տվյալներով ունեցել է 320 հայ և 80 իսլամադավան բնակիչ, այնուհետ եղել գրեթե բացառապես հայաբնակ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Խոյի շրջանի Սամաղար գյուղից, որոշ մասը` Մակուից[4]։
Գեղակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 400 | 685[6] | 1180 | 1222 | 1211 | 1507 | 2570 | 2070 | 2367[7] | 2458 | 2564[1] |
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի զբաղեցրած տարածքը՝ 657,7 հեկտար, որից՝ 395 հեկտար վարելահողեր, 92,2 հեկտար այգիներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՊատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Հարություն, 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳեղակերտն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, մարզադպրոց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 821 — 1008 էջ։
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 484 — 804 էջ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)