Կայան (գյուղ)

գյուղ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)

Կայան, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 13 կմ հյուսիս-արևելք[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ[3]։

Գյուղ
Կայան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
Համայնք Իջևան համայնք
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն309 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կայան (գյուղ) (Հայաստան)##
Կայան (գյուղ) (Հայաստան)
Կայան (գյուղ) (Տավուշի մարզ)##
Կայան (գյուղ) (Տավուշի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Կայան գյուղը հարավ-արևելքից սահմանակից է Այգեհովիտ, հարավ-արևմուտքից՝ Ազատամուտ գյուղերին։ Բնակավայրի հյուսիս-արևելքով է անցնում հայ-ադրբեջանական շփման գիծը, որից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Բալա Ջաֆարլի գյուղը։ Կայանի հյուսիսով հոսում է Աղստև գետը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կայանի մշտական բնակչությունը կազմել է 309, առկա բնակչությունը՝ 213 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1981 1989 2001 2011
Բնակիչ 202 384 278 309[4]

Համայնքային կյանք խմբագրել

Վարչատարածքային բաժանման տեսանկյունից այն ընդգրկված է Այգեհովիտ համայնքի մեջ[2][3]։ Բնակավայրի բնակֆոնդը կազմված է հինգ հարակնի և երկհարկ շենքերից[3]։ Ունի միջնակարգ դպրոց[6]։

Կայան գյուղի միջով է անցնում Հայաստանի միջպետական Մ 4 ավտոճանապարհը, որը մայրաքաղաք Երևանը Սևան, Իջևան քաղաքներով կապում է հայ-ադրբեջանական շփման գծին։ Ներկա դրությամբ Մ 4 ավտոճանապարհն ավարտվում է Կայան գյուղում։ Կայանից է սկսվում Հայաստանի հանրապետական նշանակության Հ 37 ավտոճանապարհը, որը Մ 4 ավտոճանապարհը կապում է Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերին։

Կրթություն խմբագրել

Կայան գյուղում գործում է միջնակարդ դպրոց, որը տեղակայված է 45-րդ փողոցի 1-ին փակուղու 4-րդ շենքում[6]։ Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի՝ դպրոցում սովորում է 148 աշակերտ[6]։ Դպրոցում աշխատում է 27 աշխատակից[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ընդունված 07.11.1995թ․, ստորագրված՝ 04.12.1995թ․, (արխիվացված 25․05․2021թ․)։
  3. 3,0 3,1 3,2 «Սահմանամերձ Կայան ավանը բարեկարգվում է», (արխիվացված 25․05․2021թ․):
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Տավուշի մարզի կրթական հաստատությունների ցանկը մարզպետարանի կայքից, (արխիվացված 25․05․2021թ․