Նալբանդյան
Նալբանդյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Նալբանդյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Գրիգոր Մկրտչյան | ||
Մակերես | 20.1 կմ² | ||
ԲԾՄ | 864 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4365 մարդ (2008) | ||
Խտություն | 217 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նալբանդյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[1] | ||
Փոստային ինդեքս | 0936[2] | ||
|
ԱշխարհագրությունԽմբագրել
Հեռավորությունը Երևանից՝ 60 կմ, մարզկենտրոնից 8 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Շահյրար,Մեծ Շահյրար անվանումները։ Նալբանդյան է վերանվանվել 20-րդ դարում։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
ԲնակչությունԽմբագրել
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950 թթ այստեղ են հաստատավել նաև Լիբանանից հայրենադարձվածները։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 5355 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 23%, աշխատունակներ՝ 64%, հետաշխատունակներ՝ 13%։
Նալբանդյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 630 | 1704 | 2165 | 1850 | 2789 | 3463 | 3596 | 4502 | 5078 |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 1853 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (626 հա), պտղատու (44 հա) և խաղողի այգիները (45 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 91 և 390 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Նալբանդյանի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Կարաթափա։ Գյուղում կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցին։
Հասարակական կառույցներԽմբագրել
Նալբանդյանն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)