Գետավան (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետավան (այլ կիրառումներ)

Գետավան (նախկին անվանումը` Ղզղալա), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում՝ Տաշիր քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևելք` Տաշիր գետի աջ ափին։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1470մ բարձրության վրա։ Վերանվանվել է Գետավան 1978 թ. հունվարի 25-ին[2]։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Գյուղ
Գետավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Այլ անվանումներՂզղալա (Մինչև 1978 թ.)
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն80[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Գետավան (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղից 3 կմ հարավ-արևելք կան 10-11դդ. ամրոց և մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. բնակատեղի։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվական մարդահամարի արդյունքների` Գետավանի մշտական բնակչությունը կազմել է 80, առկա բնակչությունը` 75 մարդ[1]։ Նախկինում եղել է ռուսաբնակ, 1930-ականներից բնակեցված է հայերով[2][3]։

Գետավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 32 237 151 137 105 136[5] 84 80[1]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 845 — 1008 էջ։
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27 
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 629 — 916 էջ։