Իտալիա

պետություն Եվրոպայում

Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)[6][7][8][9], ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում։ Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ։ Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա։ Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)[10][11]։ 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։

Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Իտալիայի Հանրապետություն
Repubblica Italiana
Իտալիա դրոշ
Դրոշ
Իտալիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Il Canto degli Italiani
Իտալիա դիրքը
ՄայրաքաղաքՀռոմ
318) 41°54′N, 12°29′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ իտալերեն
Կառավարում Ունիտար պառլամենտական hանրապետություն
 -  նախագահ Սերջիո Մատարելլա
 -  վարչապետ Մարիո Դրագի
Հիմնում
 -  Ռիսորզիմենտո մարտի 17, 1861 
 -  Հանրապետություն հունիսի 2, 1946 
 -  ԵՏՄ անդամակցում (ներկայումս Եվրամիություն) հունվարի 1, 1958 
Տարածք
 -  Ընդհանուր 301, 318 կմ² 
 -  Ջրային (%) 2.4
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը 60, 589, 445[1]  (23-րդ)
 -  2000 մարդահամարը 57, 784, 372[2] (22-րդ)
 -  Խտություն 205 /կմ² (63-րդ)
532 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $2, 157 տրիլիոն[3] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $35, 811[3] (32-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $1.842 տրիլիոն[3] (8-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30, 594[3] (27-րդ)
Ջինի (2014) 32.7[4] (միջին
ՄԶՀ (2013) Straight Line Steady.svg 0.872[5] (26-րդ)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .it
Հեռախոսային կոդ +39

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույներն Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ։ Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձել է հանրապետություն և նվաճել հարևան քաղաքակրթությունները։ Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը՝ դառնալով արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում։

Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և ենթարկվեց բարբարոսների հարձակումներին։ 11-րդ դարի սկզբին բազմաթիվ քաղաք-պետություններ և ծովային հանրապետություններ հզորացան և զարգացրին նավաշինարարությունը, առևտուրն ու բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի[12] ձևավորման համար։ Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց դեպի Մերձավոր Արևելք և Ասիա։ Արդյունքում, հարստացան ֆեոդալները, որոնք մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում։ Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետական Պապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ Հարավային Իտալիան մնաց ֆեոդալական՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիների, արաբների, նորմանների, իսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով[13]։

Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում։ Վերածնունդը դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին։ Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան։ Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունն անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները[13][14][15]։ Հետագայում իտալական քաղաք պետություններն սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ։ Արդյունքում իտալական քաղաք-պետությունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ։ Քաղաք պետությունների թուլացումն առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան։

19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքար անկախության համար, ինչի արդյունքում երկիրն ընկավ հեղափոխական մի ժամանակաշրջան, որը հայտնի է Ռիսորզիմենտո անվամբ։ Վերջինիս նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն։ Մի քանի անհաջող փորձերից հետո, 1861 թվականին հնարավոր եղավ երկիրը միավորել։ Վերջինս դարձավ գերտերություն՝ երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո[16]։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր կազմավորված Իտալիայի թագավորությունն սկսեց արագ տեմպերով զարգանալ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում։ Իտալիան վերածվեց գաղութատիրական կայսրության[17], մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած[18]։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում լինելով հաղթանակած կողմերից մեկը՝ Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցիալական բողոքների փուլ, ինչի արդյունքում 1922 թվականին հատատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Առանցքի ուժերի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով։ Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարական կարգերի հաստատումը, իսկ Իտալիայի միապետությունն անկում ապրեց։

Ներկայումս Իտալիայի տնտեսությունն իր մեծությամբ երրորդն է Եվրագոտում և ութերորդը` աշխարհում։ Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոսկու պահուստների ցուցանիշներով՝ երրորդն աշխարհում։ Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում։ Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում[19][20][21][22]։ Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է։ Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն։ Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ։ Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում։ Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում։

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

  Ես այն Էնեասն եմ, այն առաքինի մարդը, ով իր պահապան աստվածներին իր նավով տանում է իր հետ՝ փրկելով թշնամիներից։ Իմ անունը հայտնի է երկնքի սահմաններից դուրս։ Ես փնտրում եմ իմ երկիրը՝ Իտալիան և մարդկանց, որոնց ծնունդ էր տվել երկնային Յուպիտերը։ (...) Աստվածների սրբազան արձանները, Փռյուգիական պենատները, որոնք ինձ հետ բերել եմ Տրոյայի այրվող ճիրաններից, թվում է, թե հառել են իմ աչքերի առջև։ Երբ ես պառկում եմ քնելու, լիալուսնի վառ լույսը ներթափանցում է իմ սենյակի մեջ։ Այնուհետ նրանք խոսում են ինձ հետ և իրենց բառերով ստիպում մոռանալ իմ հոգսերը. (...) Կա մի տեղանք, որը հույները անվանում են Հեսփերիա։ Այդ տեղանքն ունի հզորագույն ուժ և բարեբեր հողեր։ Այնտեղ բնակվում են էնոտրիացիները։ Առավել երիտասարդ սերունդն իրենց առաջնորդից հետո երկիրն անվանում է Իտալիա և սա է մեր իրական տունը  

"Իտալիա" անվան ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ[23]։ Վարկածներից մեկի համաձայն անվանումն առաջացել է օսկերեն Víteliú (հորթերի երկիր) անվանումից (լատիներեն vitulus՝ "հորթ", նաև ումբերեն vitlo "հորթ" բառերից։ Անվանումը կիրառել են հին հույները[24]։ Ցուլը եղել է Հարավային Իտալիայի ժողովուրդների խորհրդանիշը և հաճախ պատկերվել է Հռոմեական գայլին պոզահարելիս՝ որպես ազատ Իտալիայի խորհրդանիշ՝ մ.թ.ա. 91-88 թվականներին տեղի ունեցած Դաշնակցային պատերազմի ժամանակ։ Հույն պատմաբան Դիոնիսիոս Հալիկառնասցին, բացի այս վարկածից, առաջ է քաշում մեկ այլ տեսակետ, համաձայն որի Իտալիա անվանումն առաջացել է Իտալուսի անունից, ով եղել է էնոտրիացիները թագավորը և, լեգենդներից մեկի համաձայն նաև, Հռոմուլոս և Հռեմոսի հայրը[25]։ Այս տեսակետն են առաջ քաշել նաև Արիստոտելը[26] և Թուկիդիդեսը[27]։ Այսպիսով, վարկածներից մեկի համաձայն Իտալիա անվանումն առաջացել է մ․թ․ա․ մոտ 500 թվականին Վիտալիա ձևով և սկզբնապես վերաբերում էր միայն Կալբրիային՝ Ապենինյան թերակղզու հարավային վերջավորությանը, ուր բնակություն էր հաստատել հյուսիսից եկած վիտալների ցեղը։ Վերջինիս անունով էլ այդ փոքրիկ տարածքը կոչեցին հին հույները (ավելի ուշ անվանումը լատիներեն վերաիմաստավորվել է որպես vitulus՝ «հորթ»)։

Համաձայն Անտիոքոս Սիրակուզացու, Իտալիա անվանումը սկզբնական շրջանում տարածվել է միայն Իտալիայի հարավային հատվածների վրա, որոնք ընկած են Բրուտիական թերակղզուց դեպի հարավ։ Խոսքը վերաբերում է ժամանակակից Կալաբրիայի Ռեջիո դի Կալաբրիա պրովինցիային և Կատանձարո և Վիբո Վալենտիա պրովինցիաների մի մասին։ Այդ ժամանակվանից սկսած էնոտրիա և Իտալիա անվանումները դարձել են հոմանիշներ[28], և Իտալիա անվանումը սկսել է կիրառվել նաև Լուկանիայի տարածքները բնութագրելու ժամանակ։ Հույները "Իտալիա" ասելով ի նկատի ունեին ավելի լայն տարածաշրջան։ Նրանք Ապենինյան թերակղզու հյուսիսային հատվածն անվանում էին Տիրենիա (հույները տիրեններ էին անվանում էտրուսկներին)։ Մ․թ․ա․ 2-1-ին դարերում անվանումն աստիճանաբար տարածվել է ամբողջ թերակղզու վրա և միայն հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանում Իտալիա սկսեց կոչվել ողջ թերակղզին, որը ձգվում էր դեպի հյուսիս, ընդհուպ մինչև Ալպեր[29]։

ՊատմությունԽմբագրել

Նախապատմական և հնագույն շրջանԽմբագրել

 
Էտրուսկյան քաղաքակրթության ֆրեսկո Մոնտերոցիի նեկրոպոլիսում, մ.թ.ա. 5-րդ դար

Իտալիայում պեղումները բացահայտեցին Նեանդերթալյան մարդու առկայությունը, որը թվագրվում է Հին քարի դարին՝ մոտ 200 000 տարի առաջ[30] (ժամանակակից մարդիկ ի հայտ են եկել 40 000 տարի առաջ)։ Այս շրջանի հնագիտական պեղումները ներառում են՝ Ադդաուրայի քարայրը, Ալտամուրան, Մոնտե Պոգիոլոն և Գրավինա ին Պուլիան[31]։

Նախահռոմենական Իտալիայի ժամանակաշրջանի հին ժողովուրդները, ինչպիսիք են՝ Ումբրիները, Ռոմանները (որոնցից առաջացել են Հռոմիացիները), Վոլսկին, Օսկիները, Սամնիտները, Սաբինները, Կելտերը, Լիգուրները և շատ ուրիշներ եղել են նախահնդեվրոպական ժողովուրդներ․ պատմական հիմնական ոչ հնդեվրոպական ժառանգության հնարավոր ժողովուրդները ներառում են՝ Էտրուսկներին, Սիցիլիայի Սիկաններին, նախապատմական Սարդինցիներին, որոնք ծնունդ տվեցին Նուրագյան քաղաքակրթությանը։ Հնադարյան այլ պոպուլյացիաներից, որոնք ունեին անորոշ լեզվական ընտանիքներ և հավանաբար ոչ հնդեվրոպական ծագում՝ Ռետիներն ու Քոմունիներն էին՝ հայտնի իրենց ժայռապատկերներով։

Մ.թ.ա. 17-11-րդ դարերում Միկենյան հույները կապ հաստատեցին Իտալիայի հետ[32][33][34][35] և մ.թ.ա. 8-րդ և 7-րդ դարերում հունական գաղութներ հիմնեցին Սիցիլիայի ափերին և Ապենինյան թերակղզու հարավային մասերում, որը հայտնի է որպես Մեծ Հունաստան։ Փյունիկեցիները գաղութներ հիմնեցին նաև Սիցիլիայի և Սարդինիայի ափերին։

Հին ՀռոմԽմբագրել

 
Կոլիզեումը` Հռոմում։ Կառուցվել է 70-80 թվականներին և համարվում է հին աշխարհի ճարտարապետության մեծագույն կոթողներից մեկը:
 
Հռոմեական կայսրությունը՝ իր ամենամեծ տարածքով․ 117 թվական

Հռոմը զբաղեցնում է Տիբեր գետի շրջակա տարածքը։ Պայմանակաորեն ստեղծվել է մ․թ․ա․ 753 թվականին՝ շուրջ 244 տարի ղեկավարվելով միապետական համակարգի՝ սկզբում անկախ ծագում ունեցող Լատինների և Սաբինների, այնուհետև Էտրուսկների կողմից։ Ըստ ավանդության ունեցել է 7 թագավորներ․ Հռոմուլոս, Նումա Պոմպիլիոս, Տուլուս Հոստիլիուս, Անկոս Մարկիոս, Լուկիոս Տարքվինիոս Հին, Սերվիոս Տուլլիոս և Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ։ Մ․թ․ա․ 509 թվականին հռոմեացիներն իրենց քաղաքից վտարեցին վերջին թագավորին և հիմնեցին Հռոմեական հանրապետությունը։

Հուլիոս Կեսարի վերելքից և սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 1-ին դարում, Հռոմը դարերի ընթացքում աճեց՝ վերածվելով խոշոր Հռոմեական կայսրություն՝ տարածվելով Բրիտանիայից մինչև Միջագետք և ընդգրկելով ամբողջ Միջերկրական ավազանը, որտեղ հունական, հռոմեական և շատ այլ մշակույթներ միավորվում էին յուրօրինակ քաղաքակրթությունում։ Իտալական թերակղզին անվանվեց Իտալիա և ոչ թե նահանգ, այլ Հռոմ քաղաքի տարածք, որի շնորհիվ ուներ հատուկ կարգավիճակ[36]։ Առաջին իմպերատոր Օկտավիանոս Օգոստոսի երկար և հաղթական թագավորումը դրեց խաղաղության և բարգավաճման ոսկե դարի սկիզբը։

Հռոմեական կայսրությունն ուներ այդ ժամանակաների ամենաուժեղ տնտեսությունը, մշակութակութը, քաղաքական և ռազմական ուժերը։ Դա համաշխարհային պատմության ամենաընդարձակ կայսրություններից էր։ Տրայանոսի ղեկավարման ընթացքում ընդգրկում էր 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք[37][38]։ Հռոմեական ժառանգությունը խոր ազդեցություն ունեցավ արևմտյան քաղաքակրթության վրա՝ ուրվագծելով ժամանակակից աշխարհի մեծ մասը․ հռոմեական ազդեցության շատ ժառանգություններում լայնորեն տարածված է ռոմանական լեզուների կիրառությունը՝ ծագած լատիներենից, թվային համակարգը, ժամանակակից արևմտյան այբուբենն ու օրացույցը և Քրիստոնեության ի հայտ գալը՝ որպես գլխավոր համաշխարհային կրոն[39]։

Սկսած 3-րդ դարից, Հռոմեական կայսրությունը դանդաղորեն թուլացավ, իսկ 395 թվականին պառակտվեց երկու մասի։ Արևմտյան Հռոմեական կայսրությունը, վերջ ի վերջո բարբարոսների ներխուժման ճնշումների ներքո, 476 թվականին անկում ապրեց, երբ վերջին կայսրը գահընկեց արվեց բարբարոսների առաջնորդ Օդոակրի կողմից։ Մինչդեռ, Արևմտյան կայսրությունը գոյատևեց հազարավոր տարիներ։

Միջին դարերԽմբագրել

 
Երկաթե Լոմբարդական թագով թագադրվում էին Հռոմեական Սուրբ Միապետության արքաները

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, Իտալիան գրավվեց Օստգոթերի կողմից[40], այնուհետև 6-րդ դարում կարճ ժամանակով վերանվաճվեց բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ի կողմից։ Նույն դարի վերջում Գերմանական ժողովուրդների՝ Լանգոբարդների ներխուժումը թուլացրեց Բյուզանդական վերահսկողությունը (Ռավեննայի էկզարխություն) և մոտ 1300 տարի թերակղզու քաղաքական միասնությանը վերջ տրվեց։ Հետագայում՝ 8-րդ դարում, Լոմբարդական թագավորությունը միացվեց Կառլոս Մեծի Ֆրանկական թագավորությանը։ Նաև ֆրանկներն օգնեցին Իտալիայի կենտրոնում ձևավորել Պապական մարզեր։ Մինչ 13-րդ դարը, իտալական քաղաքականությունում գերիշխող էր Սրբազան Հռոմեական կայսրության և Վատիկանի միջև հարաբերությունները․ դրա հետ մեկտեղ շատ իտալական քաղաք-նահանգներ ճյուղավորվում էին՝ գվելֆեր և գիբելինների կամ գվելֆեր և գիբելինների[41]։

 
Մարկո Պոլո, 13-րդ դարի հետազոտող, իր 24 տարվա ճամփորդությունները գրառել է «Աշխարհի հրաշքների մասին» գրքում[42]։

Գերմանական կայսրն ու Հռոմի պապը դարձան միջանադարյան Եվրոպայի համընդհանուր ուժ։ Ինչևէ, ինվեստուրայի համար վիճաբանությունը (երկու ծայրահեղական հայացքների կոնֆլիկտ, թե արդյոք աշխարհիկ մարդիկ՝ ինչպիսին թագավորներն են, կոմսերը կամ դուքսերն ունեն որևէ օրինական դեր եկեղեցական պաշտոնների նշանակամնա գործում) ու Իտալիայի հյուսիսում գվելֆերի և գիբելինների միջև բախումը հանգեցրեցին կայսերական-ֆեոդալական համակարգի անկմանը, որտեղ քաղաք-պետությունները ստացան անկախություն։ Հենց այդ քաոսային դարաշրջանում իտալական քաղաքներում ի հայտ եկան հատկանշական ինստիտուտներ, միջնադարյան կոմունաներ։ Հաշվի առնելով ծայրահեղ տարածքային ընդհարումներով իշխանության վակումը և Կայսրության և Պապական մարզի պայքարը, տեղի կոմունաները փնտրում էին օրենքի հաստատելու ինքնավար ուղիներ[43]։ Ինվեստուրայի վիճաբանությունը վերջապես կայունացվեց Վորմսի համաձայնագրով։ 1176 թվականին քաղաք- պետությունների միավորմամբ Լոմբարդական միությունը հաղթեց գերմանական կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսին՝ Լենանոյի ճակատամարտում, այդպիսով ապահովելով արդյունավետ անկախություն Իտալիայի բազմաթիվ հյուսիսային և կենտրոնական քաղաքների համար։

 
Իտալական նավատորմի դրոշը, որը բաղկացած էր ծովային հանրապետությունների մեծ մասի զինանշաններից (ժամացուցույցի ուղղությամբ ձախից). Վենետիկ, Ջենովա, Պիզա և Ամալֆի

Ափամերձ և հարավային տարածքներում, հանրապետություններն աճելով վերջ ի վերջո գերիշխող էին Միջերկրական ծովում և ունեին առևտրական ուղիների մենաշնորհ Արևելքում։ Նրանք անկախ տալասոկրատիկ քաղաք-պետություններ էին, չնայած նրանց մեծամասնությունը ծագում էին Բյուզանդական կայսրությանը պատկնող տարածքներից։ Բոլոր այդ քաղաքներն իրենց անկախության ընթացքում ունեին ղեկավարման նման համակրգ, որտեղ առևտրական դասակարգն ուներ զգալի ուժ։ Չնայած, գործնականում նրանք օլիգարխիկ էին և քիչ էին նման ժամանակակից ժողովրդավարությանը, հարաբերական քաղաքական ազատությունը նպաստեց ակադեմիական և գեղարվեստական առաջխաղացմանը[44]։

Չորս առավել նշանավոր ծովամերձ պետություններից էին՝ Վենետիկը, Ջենովան, Պիզան և Ամաֆին։ Վենտիկն ու Ջենովան Եվրոպայի առևտրական դարպասներն էին՝ արևելքի համար և արտադրում էին ապակի, մինչ Ֆլորենցիան մետաքսի, բրդի, բանկերի և զարդերի մայրաքաղաքն էր։ Հարստությունը, որը բերում էի Իտալիային այդպիսի աշխատանքը, նշանակում էր, որ լայն հասարակական և մասնավոր գեղարվեստական նախագծերը կարող էին լինել պատվիրված։ Հանրապետությունները դժվարությամբ մասնակցեցին Խաչակրաց արշավանքներին՝ ապահովելով աջակցություն, հատկապես օգտագործելով քաղաքական և առևտրական հնարավորությունները[44]։ Իտալիան առաջինը զգաց մեծ տնտեսական փոփոխությունները Եվրոպայում, որը հանգեցրեց առևտրական հեղոփոխությանՎենետիկի հանրապետությունը կարողացավ հաղթել Բյուզանդական կայսրությանը և ֆինանսավորել Մարկո Պոլոյի ճամփորդությունը դեպի Ասիա․ Իտալիայի քաղաքներում հիմնվեցին առաջին համալսարանները և գիտնական Թովմա Աքվինացին ստացավ միջազգային ճանաչում, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենն իտալիան դարձրեց քաղաքական-մշակութային կենտրոն, որը ներառում էր Սրբազան Հռոմեական կայսրությունը և Երուսաղեմի թագավորությունը․ կապիտալիստական և բանկային ընտանիքները տեղափոխել են Ֆլորենցիա, որտեղ Դանթեն և Ջոտտո դի Բոնդոնեն ազդեցիկ էին շուրջ 1300 տարի[45]։

Հարավում, 9-րդ դարում, Սիցիլիան դարձավ Սիցիլիայի էմիրություն՝ բարգավաճելով մինչ 11-րդ դար, երբ Իտալո-Նորմանները նվաճեցին այն[46]։ Բարդ իրադարձությունների արդյունքում հարավային Իտալիան զարգացավ որպես միացյալ թագավորություն։ Սարդինիայում նախկին բյուզանդական նահանգները դարձան անկախ պետություններ՝ իտալերենում հայտնի որպես՝ Սարդինական միջնադարյան թագավորություն, չնայած կղզու որոշ հատվածներ գտնվում էին Գեոնայի կամ Պիզայի խշխանության տակ՝ մինչ 15-րդ դարի Արագոնական անեքսիան։ 1348 թվականի սև մահի համավարակն իր հետքը թողեց Իտալիայում, ոչնչացնելով բնակչության մեկ երրորդին[47][48]։ Սակայն ժանտախտից առողջացումը հանգեցրեց քաղաքների, առևտրի, տնտեսության վերականգնմանը, որի արդյունքում ծաղկում ապրեց հումանիզմը և վերածնունդը, որը հետագայում տարածվեց Եվրոպայում։

Վաղ նոր ժամանակաշրջանԽմբագրել

 
Իտալիայի նահանգները մինչ 1494 թվականի Իտալական պատերազմի սկիզբը:

1400-ական և 1500-ական թվականներին Իտալիայում սկիզբ առավ Վերածնունդը։ Իտալական Վերածննդով նշանավորվեց միջնադարից դեպի նոր ժամանակներ անցումը, երբ Եվրոպան տնտեսապես և մշակութային առումով վերականգնվեց ուշ միջնադարի ճգնաժամից և թևակոխեց վաղ նոր դարաշրջան։ Իտալական պետությունները դարձան տարածաշրջանային պետություններ՝ արքայազնների՝ դե ֆակտո միապետների արդյունավետ կառավարման տակ, որոնք վերահսկում էին նաև առևտուրը։ Նրանց արքունիքները դարձան արվեստի և գիտության խոշոր կենտրոններ։ Իտալիայի իշխանապետությունները ժամանակակից պետությունների առաջին տեսակն էին՝ ի տարբերություն ֆեոդալական միապետությունների և բազմազգ կայսրությունների։ Իշխանապետությունները կառավարում էին քաղաքական դինաստիաները և վաճառականների ընտանիքները, օրինակ՝ Մեդիչիները՝ Ֆլորենցիայում, Վիսկոնտիները և Սֆորցաները՝ Միլանի դքսությունում, Դորիաները՝ Ջենովայի հանրապետությունում, Լորեդանները, Մոչենիգոները և Բարբարիգոները՝ Վենետիկի հանրապետությունում, Էստեները՝ Ֆեռարայում և Գոնզագաները՝ Մանտովայում[49][50]։ Այսպիսով, Վերածնունդն Իտալիայի առևտրային քաղաքների կուտակած հարստության արդյունքն էր՝ գերիշխող դինաստիաների հովանավորչության հետ մեկտեղ[49]։ Իտալական Վերածնունդը զգալի ազդեցություն է թողել հետագա դարերի եվրոպական գեղանկարչության և քանդակագործության վրա։ Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի նկարիչներից և քանդակագործներից են Լեոնարդո դա Վինչին, Ֆիլիպո Բրունելեսկին, Սանդրո Բոտիչելլին, Միքելանջելոն, Ռաֆայել Սանտին, Ջոտտո դի Բոնդոնեն, Դոնատելլոն և Տիցիանը, ճարտարապետներից՝ Լեոն Բատիստա Ալբերտին, Անդրեա Պալլադիոն և Դոնատո Բրամանտեն։

 
Լեոնարդո դա Վինչի, Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչ, ինքնադիմանկար (մոտ 1512 թ., Թուրինի թագավորական գրադարան)

Կոնստանցի տիեզերական ժողովին (1415–1417)` հօգուտ Հռոմի արևմտյան պառակտումից հետո, նոր Մարտինոս V պապը երեք տարի Իտալիայի մի շարք քաղաքներով ճանապարհորդելուց հետո վերադարձավ Պապական մարզ և Իտալիան վերականգնեց որպես Արևմտյան երկրների միակ քրիստոնեական կենտրոն։ Այդ ճանապարհորդության ժամանակ Մեդիչի բանկը դարձավ Պապական իշխանության պաշտոնական վարկային ինստիտուտը և նոր հարաբերություններ հաստատվեցին եկեղեցու և թերակղզու նոր քաղաքական դինաստիաների միջև։ Պապերը՝ որպես ընտրովի միապետներ, Վերածննդի դարաշրջանի կոնկլավները և կոնսիստորիաներն Իտալիայի դատարանների միջև դարձրեցին քաղաքական պայքարի առիթ՝ թերակղզում գերիշխող դեր գրավելու և Կաթոլիկ եկեղեցու վիթխարի ռեսուրսներին հասանելիություն ունենալու նպատակով։ 1439 թվականին Եվգինեոս IV պապը և Բյուզանդիայի Հովհաննես VIII Պալեոլոգոս կայսրը Ֆլորենցիայի տիեզերական ժողովին, որը հյուրընկալել էր իտալացի բանկիր և քաղաքական գործիչ Կոզիմո դե Մեդիչին, հաշտության պայմանագիր կնքեցին Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների միջև։ 1453 թվականին Նիկողայոս V պապը Ջիովաննի Ջուստինիանիի գլխավորությամբ զորք ուղարկեց Կոստանդնուպոլսի պարիսպները պաշտպանելու համար, սակայն վճռորոշ ճակատամարտում զորքը պարտվեց հրանոթներով զինված ավելի առաջնակարգ թուրքական բանակին, և սուլթան Մեհմեդ IIգրավեց Բյուզանդիան։

Կոստանդնուպոլսի անկումը հանգեցրեց հույն գիտնականների և գրողների ներգաղթին Իտալիա՝ նպաստելով հունահռոմեական հումանիզմի նոր ալիքին[51][52][53]։ Հումանիստ կառավարիչները, ինչպիսիք էին Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոն և Պիոս II պապն աշխատում էին կատարյալ քաղաքներ կառուցելու վրա, որտեղ մարդը պետք է ամեն ինչի չափանիշը լիներ, այդ իսկ պատճառով հիմնեցին Ուրբինո և Պիենցա քաղաքները։ Պիկո դելլա Միրանդոլան գրեց «Մարդու արժանապատվության մասին ճառ»-ը, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի հումանիզմի դրսևորումը, որտեղ նա ընդգծում էր մարդու ազատ կամքի կարևորությունը։ Հումանիստ պատմաբան Լեոնարդո Բրունին առաջինն էր, որը պատմությունը բաժանեց երեք փուլի՝ հին, միջին և արդի[54]։ Կոստանդնուպոլսի անկման երկրորդ հետևանքը աշխարհագրական մեծ հայտնագործությունների սկիզբն էր։

 
Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին գլխավորում է դեպի Նոր աշխարհ արշավը։ Նրա ճանապարհորդությունների արդյունքում հայտնագործվել է Ամերիկան, որը մարդկության պատմության մեջ նոր դարաշրջան բացեց և երկու աշխարհների միջև կապ ստեղծեց։

Գերիշխող ծովային հանրապետությունների իտալացի հետազոտողները և ծովագնացները, որոնք ձգտում էին դեպի Հնդկաստան տանող, Օսմանյան կայսրությունը շրջանցող այլընտրանքային ճանապարհ գտնել, իրենց ծառայություններն առաջարկեցին Ատլանտյան օվկիանոսի ավազանում գտնվող երկրների միապետներին և վճռորոշ դեր խաղացին աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում և Ամերիկայի՝ եվրոպացիների կողմից գաղութացման ժամանակ։ Նրանց շրջանում ամենանշանակալիներն էին Քրիստափոր Կոլումբոսը՝ գաղութարար, որը հայտնագործել է Նոր աշխարհը և Ամերիկան ու ճանապարհ հարթել եվրոպացիների բնակեցման համար[55], Ջոն Քեբոտը, որը նավարկում էր դեպի Անգլիա և առաջին եվրոպացին էր, որ ոտք դրեց «Նոր հայտնագործած մայրցամաքի վրա» և 1497 թվականին հետազոտեց Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներ[56], Ամերիգո Վեսպուչին, որը նավարկում էր դեպի Պորտուգալիա և առաջինը մոտ 1501 թվականին ցույց տվեց, որ Նոր աշխարհը (հատկապես Բրազիլիան) Ասիան չէ, ինչպես սզբնական շրջանում ենթադրվում էր, այլ Հին աշխարհի բնակիչներին անհայտ չորրորդ մայրցամաք (Ամերիկան իր անունը ստացել է Ամերիգո Վեսպուչիից)[57] և Ջիովաննի դա Վեռացցանոն, որը ծառայում էր Ֆրանսիային և առաջին եվրոպացին էր, որ 1524 թվականին հետազոտեց Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափը՝ Ֆլորիդայի և Նյու Բրանսուիկի միջև[58]։

Կոստանդնուպոլսի անկմամբ պատերազմները Լոմբարդիայում ավարտվեցին և Վենետիկի, Նեապոլի, Ֆլորենցիայի, Միլանի և Պապական իշխանության միջև պաշտպանողական դաշնագիր կնքվեց, որը հայտնի է «Սրբազան լիգա» անվամբ։ Լորենցո Մեդիչին Վերածննդի դարաշրջանի մեծ հովանավոր էր Ֆլորենցիայից և Սրբազան լիգայի աջակիցը։ Մասնավորապես, Պացցիի դավադրությունից հետո և օսմանների՝ Իտալիա ներխուժելու անհաջող փորձի ժամանակ Մեդիչին խուսափեց լիգայի փլուզումից։ Այդուհանդերձ, Կարլ VIII արքայի ռազմական արշավն Իտալիայում հանգեցրեց Սրբազան լիգայի փլուզմանը և Վալուաների և Հաբսբուրգների միջև իտալական պատերազմների սկզբին։ 1500-ական թվականներին Բարձր Վերածննդի դարաշրջանում Իտալիան և՛ Եվրոպայի հիմնական մարտի դաշտն էր, և՛ մայրցամաքի մշակութա-տնտեսական կենտրոնը։ Հուլիոս II-ի (1503–1513) նման պապերը պայքարում էին օտարերկրյա միապետների դեմ Իտալիան կառավարելու համար, իսկ մյուս պապերը, օրինակ՝ Պողոս III պապը (1534–1549), նախընտրում էին միջնորդ հանդիսանալ եվրոպական գերտերությունների միջև՝ Իտալիայում խաղաղություն ապահովելու նպատակով։ Այս հակամարտության ժամանակ Մեդիչի պապերը՝ Լևոն X-ը (1513–1521) և Կղեմես VII-ը (1523–1534) ընդդիմացան բողոքականների ռեֆորմացիային և պաշտպանեցին իրենց ընտանիքների շահերը։ 1559 թվականին ֆրանսիացիների՝ Իտալիա ներխուժումից և իտալական պատերազմներից հետո Իտալիայի հյուսիսային հատվածի մի շարք պետություններ մնացին Սրբազան Հռոմեական կայսրության կազմում, անուղղակիորեն Ավստրիայի Հաբսբուրգների իշխանության տակ, մինչդեռ ամբողջ Հարավային Իտալիան (Նեապոլ, Սիցիլիա և Սարդինիա) և Միլանը Իսպանիայի Հաբսբուրգների իշխանության տակ էին։

 
Ցիսպադինի հանրապետության դրոշը, որն ինքնիշխան Իտալական պետության առաջին եռագույնն էր (1797)։

Պապական իշխանությունը հզոր ուժ մնաց և սկսեց հակառեֆորմացիայի գործընթացը։ Տվյալ ժամանակաշրջանի գլխավոր իրադարձություններն են՝ Տրոնտոյի տիեզերական ժողովը (1545–1563), Եղիսաբեթ I թագուհու վտարումը եկեղեցուց (1570) և Լեպանտոյի ծովամարտը (1571) (վերջին երկուսը տեղի են ունեցել Պիոս V պապի օրոք), Գրիգորյան աստղադիտարանի կառուցումը, Գրիգորյան օրացույցի ընդունումը, Գրիգոր XIII պապի օրոք Մատեո Ռիչչիի ճիզվիտական առաքելությունը Չինաստանում, Հուգենոտյան պատերազմները, Կղեմես VIII պապի օրոք թուրքական երկար պատերազմը և Ջորդանո Բրունոյի մահապատիժը, Պապական մարզում դեի Լինչեի ազգային ակադեմիայի ստեղծումը, որտեղ գլխավոր կերպարը Գալիլեո Գալիլեյն էր (ավելի ուշ դատարանի առջև կանգնեց), Ուրբանոս VIII և Իննոկենտիոս X պապերի օրոք Երեսնամյա պատերազմի վերջին շրջանը, Թուրքական մեծ պատերազմի ժամանակ Իննոկենտիոս XI պապի կողմից վերջին Սրբազան լիգայի ստեղծումը։

Իտալիայի տնտեսությունն անկում ապրեց 1600-ական և 1700-ական թվականներին, քանի որ թերակղզին զրկվեց տրանսատլանտյան ստրկավաճառությանը մասնակցելու հնարավորությունից։ 18-րդ դարում գահաժառանգության շուրջ եվրոպական պատերազմներից հետո հարավն անցավ իսպանական Բուրբոնների, իսկ հյուսիսը՝ Ավստրիայի Հաբսբուրգ-Լոթարինգիա դինաստիայի վերահսկողության տակ։ Հակաֆրանսիական կոալիցիայի պատերազմների ժամանակ Նապոլեոնն Իտալիայի հյուսիս-կենտրոնական հատվածը վերակազմավորեց մի շարք ֆրանսիական քույր հանրապետությունների, իսկ հետո՝ Ֆրանսիական կայսրության հետ միասին՝ Իտալիայի թագավորության[59]։ Թերակղզու հարավային հատվածը կառավարում էր Նապոլեոնի փեսան՝ Յոախիմ Մյուրատը, որը Նեապոլի թագավորության արքան էր։ 1814 թվականի Վիեննայի վեհաժողովը վերականգնեց 18-րդ դարավերջի իրավիճակը, սակայն Ֆրանսիական հեղափոխության արժեքները հնարավոր չեղավ արմատախիլ անել և շուտով դրանք կրկին երևան եկան քաղաքական ցնցումների ժամանակ, որոնք բնորոշ էին 19-րդ դարի առաջին կեսին։

Նապոլեոնի ժամանակաշրջանում՝ 1797 թվականին, առաջին անգամ պաշտոնապես ընդունվեց իտալական եռագույնը որպես ինքնիշխան Իտալական պետության՝ Հեղափոխական Ֆրանսիայի նապոլեոնյան քույր հանրապետության՝ Ցիսպադանի հանրապետության ազգային դրոշ՝ Ֆրանսիական հեղափոխությանը (1789–1799) հաջորդած իրադարձությունների հիման վրա, որոնք իրենց արժեքների հետ մեկտեղ քարոզում էին ազգային ինքնորոշում[60][61]։ Այս իրադարձությունը նշվում է որպես Եռագույնի օր[62]։ Իտալիայի եռագույնն առաջին անգամ հայտնվեց կոկարդի վրա 1789 թվականին[63] և միայն յոթ տարի անց՝ 1796 թվականին, Լոմբարդիա լեգեոնն ընդունեց Իտալիայի կանաչ-սպիտակ-կարմիր զինվորական դրոշը[64]։

Իտալիայի միավորումԽմբագրել

Ջուզեպպե Մացցինին (ձախից)՝ Իտալիայի հեղափոխական շարժման ազդեցիկ առաջնորդը և Ջուզեպպե Գարիբալդին (աջից)՝ նոր ժամանակաշրջանի մեծագույն գեներալներից մեկը[65] և «Երկու աշխարհների հերոսը», որը ղեկավարել և պայքարել է մի շարք մարտերում[66], որոնք հանգեցրել են Իտալիայի միավորմանը։

Իտալիայի թագավորության ծնունդը Սավոյ դինաստիային հավատարիմ իտալացի ազգայնականների և միապետների ջանքերի արդյունքն էր, որոնք ընդհանուր նպատակ ունեին՝ ամբողջ Ապենինյան թերակղզու վրա միացյալ թագավորություն ստեղծել։ 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո ստեղծվեց Իտալիայի Ռիսորջիմենտո սոցիալ-քաղաքական շարժումը՝ նպատակ ունենալով միավորել Իտալիան՝ կոնսոլիդացնելով թերակղզու տարբեր պետությունները և երկիրն ազատել օտարերկրյա վերահսկողությունից։ Աչքի ընկնող արմատական դեմքը հայրենասեր լրագրող Ջուզեպպե Մացցինին էր, որն անդամակցում էր «Կարբոնարի» գաղտնի հեղափոխական միությանը և 1830-ական թվականների սկզբին հիմնադրել էր «Երիտասարդ Իտալիա» ազդեցիկ քաղաքական շարժումը։ Մացցինին ունիտար հանրապետության կողմնակից էր և քարոզում էր ընդարձակ ազգայնական շարժում։ Նրա արգասաբեր քարոզչությունն օգնեց, որ միավորման շարժումն ակտիվ միանա։

Այս համատեքստում 1847 թվականին հանրայնորեն առաջին անգամ կատարվեց «Il Canto degli Italiani» երգը, որը 1946 թվականից Իտալիայի ազգային օրհներգն էր[67][68]։ Խոսքերի հեղինակը Գոֆրեդո Մամելին էր, երաժշտության հեղինակը՝ Միկելե Նովարոն։ Երգը հայտնի է նաև «Inno di Mameli» անվամբ՝ խոսքերի հեղինակի պատվին կամ առաջին տողի՝ «Fratelli d'Italia» անվամբ։

 
1946 թվականից Իտալիայի օրհներգի՝ «Il Canto degli Italiani»-ի հոլոգրաֆիկ պատճենը։

«Երիտասարդ Իտալիա»-ի ամենահայտնի անդամը հեղափոխական գեներալ Ջուզեպպե Գարիբալդին էր, որը հայտնի էր իր չափազանց հավատարիմ հետևորդներով[69] և ղեկավարում էր Իտալիայի հարավային հատվածում հանուն միավորման հանրապետականների շարժումը։ Այդուհանդերձ, Իտալիայի հյուսիսում՝ Սարդինիայի թագավորության (Սավոյ դինաստիա) կառավարությունը, որը գլխավորում էր Կամիլլո Բենսո Կավուրը, միացյալ իտալական պետություն ստեղծելու ևս նկրտումներ ուներ։ 1848 թվականին ամբողջ Եվրոպայով ընթացող լիբերալ հեղափոխությունների համատեքստում Ավստրիայում անկախության համար առաջին անհաջող պատերազմը տեղի ունեցավ։ 1855 թվականին Սարդինիայի թագավորությունը Ղրիմի պատերազմում դարձավ Բրիտանիայի և Ֆրանսիայի դաշնակիցը, ինչը գերտերությունների աչքերում Կավուրի դիվանագիտությունը լեգիտիմ դարձրեց[70][71]։ Սարդինիայի թագավորությունը Ֆրանսիայի օգնությամբ կրկին հարձակվեց Ավստրիական կայսրության վրա (1859 թվականի Իտալիայի անկախության երկրորդ պատերազմ), ինչի արդյունքում ազատագրվեց Լոմբարդիան։ Պլոմբիերի պայմանագրի համաձայն՝ Սարդինիայի թագավորությունը զիջեց Սավոյը և Նիսը Ֆրանսիային, ինչի հետևանքով տեղի ունեցավ «Նիսի գաղթը» (անգլ.՝ Niçard exodus)` Նիսում բնակվող իտալացիների մասսայական գաղթն Իտալիա[72]։

 
1829-1871 թվականներին Իտալիայի միավորումը պատկերող անիմացիոն քարտեզ։

1860–1861 թվականներին Գարիբալդին գլխավորեց Նեապոլի և Սիցիլիայի` միավորման համար շարժումը («Հազարական աշխարհազորի արշավ»)[73], մինչդեռ Սավոյ դինաստիայի բանակը նվաճեց Ապենինյան թերակղզու կենտրոնական շրջանները՝ բացառությամբ Հռոմի և Պապական մարզի մի մասի։ Տեանոն Ջուզեպպե Գարիբալդիի և Սարդինիայի վերջին արքա Վիկտոր Էմանուիլ II-ի՝ 1860 թվականի հոկտեմբերի 26-ի նշանավոր հանդիպման վայրն էր, որտեղ Գարիբալդին սեղմեց Վիկտոր Էմանուիլի ձեռքը և նրան ճանաչեց որպես Իտալիայի արքա։ Այսպես, Գարիբալդին զոհեց հանրապետական հույսերը հանուն միապետության ներքո Իտալիայի միավորման։ Կավուրը համաձայնվեց ներառել նաև Գարիբալդիի Հարավային Իտալիան՝ թույլ տալով, որ այն 1860 թվականին Սարդինիայի թագավորության հետ միանա միությանը։ Սա հնարավորություն տվեց, որ Սարդինիայի կառավարությունը 1861 թվականի մարտի 17-ին հայտարարի Իտալիայի միացյալ թագավորության մասին[74]։ Վիկտոր Էմանուիլ II-ն այնուհետև դարձավ միացյալ Իտալիայի առաջին արքան, իսկ մայրաքաղաքը Թուրինից տեղափոխվեց Ֆլորենցիա։

1866 թվականին Վիկտոր Էմանուիլ II-ը Ավստրո-պրուսական պատերազմում դաշինք կնքեց Պրուսիայի հետ՝ վարելով Իտալիայի անկախության համար երրորդ պատերազմը, որը հնարավորություն տվեց բռնակցել Վենետոն։ Վերջապես 1870 թվականին, երբ Ֆրանսիան Ֆրանս-պրուսական աղետալի պատերազմում իր կայազորները թողեց Հռոմում՝ պրուսական մեծ զորքն ահի մեջ պահելու համար, իտալացիները շտապեցին լրացնել իշխանության մեջ եղած բացը՝ գրավելով Պապական մարզը։ Ավարտվեց Իտալիայի միավորումը և շուտով Իտալիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Հռոմ։ Վիկտոր Էմանուիլը, Գարիբալդին, Կավուրը և Մացցինին համարվում են Իտալիայի չորս հայրերը[65]։

Լիբերալ ժամանակաշրջանԽմբագրել

Իտալիայի միացման առաջնորդներ Վիկտոր Էմանուիլ II-ը (ձախից) և Կամիլլո Բենսո Կավուրը (աջից) համապատասխանաբար դարձան միացյալ Իտալիայի առաջին թագավորը և առաջին վարչապետը։

Իտալիայի նորաստեղծ թագավորությունը ստացավ գերտերության կարգավիճակ։ Սարդինիայի թագավորության Սահմանադրությունը՝ 1848 թվականի Ալբերտինոյի ստատուտը, 1861 թվականին տարածվեց ամբողջ Իտալիայի թագավորության վրա, որով նորաստեղծ պետությունը որոշակի ազատություն ուներ, սակայն չքավոր ու կրթություն չունեցող դասակարգը զրկված էր ընտրելու իրավունքից։ Նորաստեղծ թագավորության կառավարումն իրականացվում էր խորհրդարանական սահմանադրական միապետության շրջանակներում, որտեղ գերակշռում էին լիբերալ ուժերը։ Հյուսիսային Իտալիան արագ արդյունաբերականացվեց, իսկ հարավը և հյուսիսի գյուղական տարածքները շարունակեցին մնալ չզարգացած և գերբնակեցված, ինչը միլիոնավոր մարդկանց ստիպեց արտասահման գաղթել՝ ստեղծելով մեծ և ազդեցիկ սփյուռք։ Իտալիայի սոցիալիստական կուսակցությունն անընդհատ ուժեղանում էր՝ մարտահրավեր նետելով ավանդական լիբերալ և պահպանողական ուժերին։

19-րդ դարի վերջին երկու տասնամյակից սկսած՝ Իտալիան վերածվեց գաղութարար տերության՝ իր տիրապետության տակ վերցնելով Էրիթրեան և Սոմալին՝ Արևելյան Աֆրիկայում, Տրիպոլիտանիան և Կիրենաիկան՝ Հյուսիսային Աֆրիկայում (վերջինս միավորվեց Լիբիայի գաղութի հետ) և Դոդեկանես կղզիները[75]։ 1899 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 1901 թվականի սեպտեմբերի 7-ը Իտալիան Ութ գերտերությունների դաշինքի կազմում մասնակցեց Իհետուանի ապստամբությանը Չինաստանում, 1901 թվականի սեպտեմբերի 7-ին Տյանցզինի կոնցեսիան փոխանցվեց երկրին, իսկ 1902 թվականի հունիսի 7-ին կոնցեսիան անցավ Իտալիայի տիրապետության տակ և սկսեց ղեկավարվել հյուպատոսի կողմից։ 1913 թվականին ընդունվեց տղամարդկանց ընտրելու համընդհանուր իրավունքը։ Նախապատերազմական շրջանում՝ 1892-1921 թվականներին, վարչապետի պաշտոնը հինգ անգամ զբաղեցրեց Ջովաննի Ջոլիտտին. տվյալ ժամանակաշրջանը բնորոշվում է որպես Իտալիայի հասարակության տնտեսական, արդյունաբերական և քաղաքական-մշակութային արդիականացման շրջան։

 
Վիկտոր Էմանուիլ II-ի հուշարձանը Հռոմում, որը համարվում է միացյալ պետության առաջին թագավորին նվիրված Իտալիայի ազգային խորհրդանիշը և Առաջին համաշխարհային պատերազմից հետո անհայտ զինվորի հուշահամալիրը։ Բացվել է 1911 թվականին Իտալիայի միավորման 50-ամյա տարելիցի կապակցությամբ։

1915 թվականին Իտալիան մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ նպատակ ունենալով ավարտել ազգային միավորումը։ Այդ իսկ պատճառով Իտալիայի միջամտությունը պատերազմին պատմագրական տեսանկյունից համարվում է նաև Իտալիայի՝ անկախության համար չորրորդ պատերազմը[76], որով ավարտվում է Իտալիայի միավորումը, որին միտված ռազմական գործողությունները սկսվել էին դեռևս 1848 թվականի հեղափոխությունների ժամանակ՝ Անկախության առաջին պատերազմով[77][78]։

Իտալիան, որը Գերմանական կայսրության և Ավստրո-Հունգարական կայսրության դաշնակիցն էր Եռյակ դաշինքում, 1915 թվականին միացավ Առաջին համաշխարհային պատերազմի իր դաշնակիցներին՝ խոստացված տարածքային պահանջները բավարարելու միտումով, որոնց թվում էին Ներքին Կրայնայի արևմտյան հատվածը, նախկին Ավստրիական ծովեզրը, Դալմաթիան, ինչպես նաև Օսմանյան կայսրության որոշ հատվածներ։ Երկիրը, որպես «Մեծ քառյակի» գերտերություններից մեկը, մեծ ներդրում ունեցավ պատերազմում հաղթանակ տանելու մեջ։ Իտալական ռազմաճակատում մարտերը սկզբնական շրջանում արդյունք չէին տալիս, քանի որ իտալական զորքը երկարատև, հյուծող պատերազմ էր վարում Ալպերում՝ ապահովելով փոքր առաջխաղացում և կրելով ծանր կորուստներ։ Այդուհանդերձ, բանակի վերակազմավորման և այսպես կոչված «՚99 տղաներ»-ի («Ragazzi del '99», 1899 թվականին ծնված բոլոր տղամարդիկ, որոնք դառնում էին 18 տարեկան) շնորհիվ Իտալիան հաղթանակներ տարավ այնպիսի խոշոր մարտերում, ինչպիսիք էին Մոնտե Գրապպան և Պիավե գետի մի շարք մարտերը։ 1918 թվականի հոկտեմբերին իտալացիները զանգվածային հարձակում սկսեցին, որի գագաթնակետը Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտում հաղթանակն էր։ Իտալացիների հաղթանակով[79][80][81], որն ամրագրվեց «Bollettino della Vittoria» և «Bollettino della Vittoria Navale» փաստաթղթերում, ավարտվեց Իտալական ռազմաճակատի պատերազմը, փլուզվեց Ավստրո-Հունգարական կայսրությունը։ Այս հաղթանակը նաև կարևոր դեր խաղաց երկու շաբաթ անց Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելու գործում։ Իտալիայի զինված ուժերը ներգրավված էին նաև Աֆրիկյան, Բալկանյան, Միջինարևելյան թատերաբեմերում, այնուհետև մասնակցեցին Կոստանդնուպոլսի պաշարմանը։

Պատերազմի ժամանակ ավելի քան 650 000 իտալացի զինվոր և նույնքան էլ խաղաղ բնակչություն զոհվեց[82], իսկ թագավորությունը հայտնվեց սնանկացման եզրին։ Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը (1919) և Ռապալլոյի պայմանագիրը (1920) հնարավոր դարձրին Տրենտինո Ալտո Ադիջեի, Վենետիկ-Ջուլիայի, Իստրիայի, Կվարների, ինչպես նաև Դալմաթիայի Զադար քաղաքի բռնակցումը։ Հաջորդ՝ Հռոմի պայմանագրով (1924) Իտալիային բռնակցվեց Ֆիումե քաղաքը։ Իտալիան չստացավ Լոնդոնի պայմանագրով (1915) խոստացված մյուս տարածքները, այդ պատճառով պատերազմի այս ելքը հայտնի է նաև «խեղված հաղթանակ» անվամբ։ Բենիտո Մուսոլինին որդեգրեց «խեղված հաղթանակի» հռետորաբանությունը և դարձավ իտալական ֆաշիզմի հիմնադիրը, որը Ֆաշիստական Իտալիայի քարոզչության կարևոր կետն էր։ Պատմաբանները «խեղված հաղթանակը» համարում են «քաղաքական առասպել», որն օգտագործում էին ֆաշիստները՝ իտալական իմպերիալիզմը վառ պահելու և Առաջին համաշխարհային պատերազմից հետո լիբերալ Իտալիայի հաջողությունները խամրեցնելու նպատակով[83]։ Իտալիան նաև մշտական անդամի կարգավիճակ ստացավ Ազգերի լիգայի գործադիր խորհրդում։

Ֆաշիստական վարչակարգԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի կործանիչ ազդեցությունից հետո սկսված սոցիալիստական քարոզչությունը՝ ոգեշնչված Ռուսական հեղափոխությունից, Իտալիայում հանգեցրեց հակահեղափոխության և բռնաճնշումների։ Լիբերալ հանրությունը, վախենալով խորհրդային ոճով հեղափոխությունից, սկսեց աջակցել փոքր Ազգային ֆաշիստական կուսակցությանը, որը ղեկավարում էր Բենիտո Մուսոլինին։ 1922 թվականի հոկտեմբերին այդ կուսակցության «Սև վերնաշապիկավորները» փորձեցին զանգվածային ցույցեր կազմակերպել և պետական հեղաշրջում անել («Արշավանք Հռոմի վրա» անվամբ), ինչը ձախողվեց, սակայն վերջին պահին Վիկտոր Էմանուիլ III թագավորը հրաժարվեց հայտարարել պաշարման դրություն և Մուսոլինիին նշանակեց վարչապետ՝ այդպիսով քաղաքական իշխանությունն առանց զինված հակամարտության փոխանցելով ֆաշիստներին[84][85]։ Հաջորդ մի քանի տարիներին Մուսոլինին արգելեց բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը և սահմանափակեց անձնական ազատությունները՝ հաստատելով բռնապետություն։ Այդ գործողությունները գրավեցին միջազգային հանրության ուշադրությունը, ինչն արդյունքում ոգեշնչման աղբյուր հանդիսացավ մյուս նմանատիպ բռնապետությունների համար, որոնցից էին Նացիստական Գերմանիան և Ֆրանկիստական Իսպանիան։

Իտալական ֆաշիզմը հիմնված էր իտալական ազգայնականության ու իմպերիալիզմի վրա և մասնավորապես ձգտում էր ավարտել իր կարծիքով կիսատ մնացած Իտալիայի միավորումը՝ երկրի կազմի մեջ Մեծ Իտալիան ներառելու միջոցով[86][87]։ Իտալիայի արևելյան հատվածում ֆաշիստները պնդում էին, որ Դալմաթիան իտալական մշակույթի մաս է, որտեղ բնակվող իտալացիները՝ ներառյալ հարավսլավոնական ծագում ունեցող իտալացված բնակչությունը, արտաքսվել էին Դալմաթիայից ու աքսորի մեջ էին գտնվում Իտալիայում։ Այնպես որ ֆաշիստներն աջակցում էին դալմաթիական ծագում ունեցող իտալացիների վերադարձին[88]։ Մուսոլինին Դալմաթիան բնորոշում էր որպես դարեր շարունակ իտալական մշակութային արմատներ ունեցող տարածք՝ Իստրիայի նման[89]։ Իտալիայի հարավում ֆաշիտները պահանջում էին Մալթան, որը պատկանում էր Միացյալ Թագավորությանը և Կերկիրան, որը պատկանում էր Հունաստանին։ Հյուսիսում պահանջում էին Իտալական Շվեյցարիան, իսկ արևմուտքում՝ Կորսիկան, Նիսը և Սավոյը, որոնք պատկանում էին Ֆրանսիային[90][91]։ Ֆաշիստական վարչակարգը Կորսիկայի մասին գրականություն էր հրատարակել, որը հավաստում էր կղզու իտալական լինելը[92], իսկ Նիսի վերաբերյալ գրականության մեջ ասվում էր, որ այն իտալական տարածք է՝ ելնելով պատմական, ազգային և լեզվական հիմունքներից[92]։

 
Իտալիայի կայսրության ենթակայության տակ գտնվող տարածքները՝      Իտալիայի թագավորություն     Իտալիայի գաղութներ      Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրաված պրոտեկտորատներ և տարածքներ

Վիլլա Ջիուստիի հաշտությունը, որով վերջ դրվեց Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև պատերազմին Առաջին համաշխարհային պատերազմի վերջում, հանգեցրեց Իտալիային հարող Հարավսլավիայի տարածքների բռնակցմանն Իտալիային։ Միջպատերազմական շրջանում Ֆաշիստական Իտալիայի իշխանությունները բռնակցված տարածքներում սկսեցին իտալացման արշավ, ինչը ճնշեց սլավոնական լեզուն, դպրոցները, քաղաքական կուսակցությունները և մշակութային հաստատությունները։ 1922 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ընկած ժամանակաշրջանում ճնշումների տակ ընկան նաև Տրենտինո Ալտո Ադիջեի գերմանախոս և լադինախոս բնակչությունը, ինչպես նաև Արևմտյան Ալպերի ֆրանսախոս և ֆրանկոպրովանսալախոս շրջանները, օրինակ՝ Վալլե Դ'Աոստան[93]։

Մուսոլինին խոստացավ Իտալիային վերադարձնել Եվրոպայի գերտերության երբեմնի համբավը՝ ստեղծելով «Նոր Հռոմեական կայսրություն»[94] և պահպանելով Միջերկրական ծովում իր իշխանությունը։ Քարոզչության ընթացքում ֆաշիստները Միջերկրական ծովը նկարագրելու համար օգտագործում էին հին հռոմեական «Mare Nostrum» նշանաբանը (լատիներենից թարգմանաբար՝ «Մեր ծովը»)։ Այդ իսկ պատճառով ֆաշիստական վարչակարգը վարում էր ինտերվենցիոնիստական արտաքին քաղաքականություն։ 1923 թվականին Իտալիան կարճ ժամանակով գրավեց Կերկիրա հունական կղզին, երբ հունական տարածքում սպանվեց գեներալ Տելլինին։ 1925 թվականին Իտալիան Ալբանիային ստիպեց դե ֆակտո դառնալ պրոտեկտորատ։ 1935 թվականին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և ստեղծեց Իտալական Արևելյան Աֆրիկան, ինչը հանգեցրեց միջազգային հանրությունից օտարացման և Ազգերի լիգայից Իտալիայի դուրս գալուն։ Իտալիան դաշինք կազմեց Նացիստական Գերմանիայի և Ճապոնիայի կայսրության հետ ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմում սկսեց վճռականորեն աջակցել Ֆրանցիսկո Ֆրանկոյին։ 1939 թվականին Իտալիան պաշտոնապես բռնակցեց Ալբանիային։ 1940 թվականի հունիսի 10-ին Իտալիան մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Սկզբնական շրջանում հաջողություն գրանցելով Բրիտանական Սոմալիում, Եգիպտոսում, Բալկաններում, որտեղ ստեղծվեց Դալմաթիայի նահանգը, ինչպես նաև արևելյան ռազմաճակատներում, իտալացիները պարտություն կրեցին Արևելյան Աֆրիկայում, Խորհրդային Միությունում և Հյուսիսային Աֆրիկայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայի կողմից ռազմական հանցագործությունների թվում էին արտադատարանային սպանություններն ու էթնիկ զտումները[95]՝ մոտ 25 000 մարդու Իտալիայի համակենտրոնացման ճամբարներ արտաքսելու միջոցով, որոնց թվում էին հիմնականում հրեաներ, խորվաթներ և սլավոններ։ Համակենտրոնացման ճամբարներից էին Ռաբը, Գոնարսը, Մոնիգոն, Ռենիչի դի Անգիարին և այլն։ Հարավսլավացի պարտիզանները պատերազմից առաջ և հետո ևս ռազմական հանցագործություններ էին գործում (ներառյալ ֆոյբան) տեղի էթնիկ իտալացի բնակչության նկատմամբ (Իստրիայի իտալացիների և Դալմաթիայի իտալացիների)։ Ի տարբերություն Գերմանիայի՝ Իտալիայում և Հարավսլավիայում ավելի քիչ ռազմական հանցագործություններ են գրանցվել[96][97][98][99]։

 
Իտալացի պարտիզանները Միլանում քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1945 թվականի ապրիլ։

1943 թվականի հուլիսին դաշնակիցները ներխուժեցին Սիցիլիա, ինչը հուլիսի 25-ին հանգեցրեց Ֆաշիստական վարչակարգի փլուզմանը և Մուսոլինիի տապալմանը։ Վիկտոր Էմանուիլ III թագավորի հրամանով և Ֆաշիզմի մեծ խորհրդի անդամների մեծամասնության հետ համագործակցությամբ (որոնք անվստահություն հայտնեցին) Մուսոլինին հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց։ Սեպտեմբերի 8-ին Իտալիան հաշտագիր ստորագրեց՝ վերջ դնելով իր դաշնակիցների հետ պատերազմին։ Կարճ ժամանակ անց գերմանացիներն իտալացի ֆաշիստների օգնությամբ իրենց ձեռքը վերցրին Իտալիայի հյուսիսային և կենտրոնական հատվածների վերահսկողությունը։

Հյուսիսում գերմանացիները ստեղծեցին Իտալիայի Սոցիալական Հանրապետությունը՝ նացիստական խամաճիկ պետություն, որի ղեկավարը դարձավ Մուսոլինին, երբ նրան փրկեցին գերմանացի դեսանտայինները։ Հարավում որոշ իտալական զորքեր ձևավորեցին Իտալիայի պատերազմող բանակը, որը դաշնակիցների հետ մարտնչում էր մինչև պատերազմի ավարտը, մինչդեռ մյուս իտալական զորքերը, որոնք հավատարիմ էին Մուսոլինիին և նրա Սոցիալական Հանրապետությանը, շարունակում էին գերմանացիների հետ կռվել Ազգային հանրապետական բանակի կազմում։ Բացի այդ, հաշտությունից հետո մեծ հակաֆաշիստական դիմադրության շարժում սկսվեց, որը պարտիզանական պատերազմ էր վարում նացիստ գերմանացի օկուպանտների և Իտալիայի ֆաշիստական ուժերի դեմ։ Արդյունքում երկիրը մտավ քաղաքացիական պատերազմի մեջ։ 1945 թվականի ապրիլի վերջին, երբ զգացվում էր պարտությունը, Մուսոլինին փորձեց փախչել հյուսիս[100], բայց իտալացի պարտիզանները նրան գերեվարեցին և մահապատժի ենթարկեցին Կոմո լճի մոտ։ Այնուհետև մարմինը տարան Միլան, որտեղ գլխիվայր կախեցին սպասարկման կայանում, որպեսզի ամբողջ հանրությունը տեսնի և համոզվի նրա մահվան մեջ[101]։

Մարտական գործողություններն ավարտվեցին 1945 թվականի ապրիլի 29-ին, երբ գերմանական ուժերը հանձնվեցին Իտալիայում։ Գրեթե կես միլիոն իտալացի (ներառյալ խաղաղ բնակչությունը) զոհվեց պատերազմի ժամանակ[102], հասարակությունը բաժանվեց, իսկ Իտալիայի տնտեսությունն ամբողությամբ փլուզվեց. 1944 թվականին մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտը նվազագույնն էր 44 տարիների ընթացքում[103]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիան բարկացած էր միապետության վրա, քանի որ այն վերջին քսան տարիների ընթացքում աջակցում էր ֆաշիստական վարչակարգին։ Այս հիասթափությունները նպաստեցին Իտալիայի հանրապետական շարժման վերածնմանը[104]։

Հանրապետական շրջանԽմբագրել

 
Իտալիայի առաջին հանրապետական վարչապետ Ալչիդե դե Գասպերին, որը համարվում է նաև Եվրոպական Միության հիմնադիրներից մեկը:

1946 թվականի հունիսի 2-ի հանրաքվեից[105] հետո Իտալիան դարձավ հանրապետություն. այդ օրը նշվում է որպես Հանրապետության օր (իտալ.՝ Festa della Repubblica)։ Սա առաջին անգամն էր, որ իտալացի կանայք քվեարկեցին համազգային մակարդակով և երկրորդ անգամը՝ հաշվի առնելով տեղական ընտրությունները, որոնք տեղի էին ունեցել որոշ քաղաքներում հանրաքվեից մի քանի ամիս առաջ[106][107]։ Վիկտոր Էմանուիլ III-ի որդին՝ Ումբերտո II-ը, ստիպված էր հրաժարվել գահից, որից հետո արտաքսվեց։ 1948 թվականի հունվարի 1-ին հաստատվեց Հանրապետության Սահմանադրությունը։ Իտալիայի հետ Խաղաղության պայմանագրով Հարավսլավիան բռնակցեց Իստրիան, Կվարները, Վենետիկ-Ջուլիայի մեծ մասը, ինչպես նաև Դալմաթիայի Զադար քաղաքը, ինչը հանգեցրեց Իստրիա-դալմաթյան արտագաղթին. տեղի էթնիկ իտալացիների (Իստրիայի իտալացիները և Դալմաթիայի իտալացիները) մոտ 230 000-350 000-ը գաղթեցին, մյուսները, լինելով էթնիկ սլավոններ, խորվաթներ և իստրոռումիններ, նախընտրեցին պահպանել Իտալիայի քաղաքացիությունը[108]։ Ավելի ուշ, Տրիեստի ազատ տարածքը բաժանվեց երկու պետությունների։ Իտալիան ևս կորցրեց իր գաղութները՝ պաշտոնապես վերջ դնելով Իտալիայի կայսրությանը։ 1950 թվականին Իտալական Սոմալին մինչև 1960 թվականի հուլիսի 1-ը դարձավ ՄԱԿ-ի մանդատի տակ գտնվող, սակայն Իտալիայի կողմից կառավարվող տարածք։ Իտալիայի ներկայիս սահմանը գոյություն ունի 1975 թվականից, երբ Տրիեստը պաշտոնապես կրկին կցվեց Իտալիային։

Հնարավոր կոմունիստական հեղափոխություն լինելու վախերը (հատկապես Միացյալ Նահանգներում) վճռորոշ դեր խաղացին 1948 թվականի ապրիլի 18-ին կայացած առաջին խորհրդարանական ընտրություններում, երբ քրիստոնյա դեմոկրատներն Ալչիդե դե Գասպերիի ղեկավարությամբ համոզիչ հաղթանակ տարան[109][110]։ Այնուհետև 1949 թվականին Իտալիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Մարշալի պլանն օգնեց վերականգնել Իտալիայի տնտեսությունը, որը մինչև 1960-ականների վերջ կայուն ձևով աճում էր. սա հայտնի է «Տնտեսական հրաշք» անվամբ։ 1957 թվականին Իտալիան դարձավ Եվրոպական տնտեսական համագործակցության համահիմնադիրներից մեկը, որը 1993 թվականին վերափոխվեց Եվրոպական Միության։

 
1957 թվականի մարտի 25-ին Հռոմի պայմանագրի ստորագրումը, որով ստեղծվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը՝ ներկայիս Եվրոպական Միության «նախնին»:

1960-ական թվականների վերջից մինչև 1980-ականների սկիզբը երկրում հայտնի էին «Կապարի տարիներ» անվամբ՝ մի ժամանակաշրջան, որը բնորոշվում է տնտեսական ճգնաժամով (հատկապես 1973 թվականի նավթի ճգնաժամից հետո), համատարած սոցիալական կոնֆլիկտներով և ահաբեկչական գործողություններով, որոնք հրահրում էին ընդդիմադիր ծայրահեղական խմբերը՝ ԱՄՆ և ԽՍՀՄ հետախուզական ծառայությունների ներգրավմամբ[111][112][113]։ Կապարի տարիների գագաթնակետը 1978 թվականին քրիստոնյա դեմոկրատների ղեկավար Ալդո Մորոյի սպանությունն էր և 1985 թվականին Բոլոնիայում երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ 85 մարդ էր զոհվել։

1980-ականներին՝ առաջին անգամ սկսած 1945 թվականից, երկու կառավարությունները գլխավորում էին ոչ քրիստոնյա դեմոկրատ վարչապետներ՝ մեկը հանրապետական (Ջովաննի Սպադոլինի), մյուսը՝ սոցիալիստ (Բետինո Քրաքսի), սակայն քրիստոնյա դեմոկրատներն այդպես էլ մնացին հիմնական իշխող կուսակցությունը։ Քրաքսիի կառավարման տարիներին տնտեսությունը վերականգնվեց և Իտալիան դարձավ աշխարհի հինգերորդ արդյունաբերական պետությունը, երբ 1970-ականներին մտավ Մեծ յոթնյակ։ Այդուհանդերձ, Քրաքսիի կառավարման տարիներին նրա վարած ծախսերի քաղաքականության հետևանքով Իտալիայի պետական պարտքը շեշտակի աճեց՝ գերազանցելով երկրի ՀՆԱ-ի 100%-ը։

 
1980 թվականի օգոստոսի 2-ին Բոլոնիայում տեղի ունեցած պայթյուններից զոհերի թաղումը. Կապարի տարիներին սա ամենաշատ զոհ ունեցող ահաբեկչական հարձակումն էր Իտալիայում։

1992-1993 թվականներին սիցիլիական մաֆիան մի քանի ահաբեկչական հարձակումներ է կազմակերպել Իտալիայում՝ «Մաքսի դատավարության» ժամանակ մի քանի ցմահ դատավճիռներից և կառավարության նախաձեռնած նոր հակամաֆիական միջոցառումներից հետո։ 1992 թվականին դինամիտի երկու խոշոր պայթյունների հետևանքով զոհվեցին դատավորներ Ջովաննի Ֆալկոնեն (մայիսի 23, Կապաչիի պայթյուններ) և Պաոլո Բորսելինոն (հուլիսի 19, Վիա դը Ամելիոյի պայթյուններ)[114]։ Մեկ տարի անց (1993 թվականի մայիս-հուլիս) հարձակում արվեց զբոսաշրջային վայրերի վրա, ինչպիսիք էին Վիա դեի Ջեորգոֆիլին Ֆլորենցիայում, Վիա Պալեստրոն Միլանում և Լաթերանի բազիլիկ եկեղեցու հրապարակը ու Վիա Սան Տեոդորոն Հռոմում, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, վիրավորվեց 93-ը և մեծ վնաս հասցվեց մշակութային օբյեկտներին, որոնցից էր Ուֆֆիցի պատկերասրահը։ Կաթոլիկ եկեղեցին բացեիբաց դատապարտեց մաֆիային, երկու եկեղեցիներում պայթյուններ հնչեցին, իսկ մաֆիային դեմ արտահայտվող քահանան սպանվեց Հռոմում[115][116][117]։

1990-ական թվականների սկզբին Իտալիան զգալի մարտահրավերների առաջ կանգնեց, քանի որ քաղաքական կաթվածից, հսկայական պետական պարտքից և լայնատարած կոռուպցիոն համակարգից (հայտնի է Տանգենտոպոլի անվամբ և բացահայտվել է «Մաքուր ձեռքեր» հետաքննության արդյունքում) հիասթափված ընտրողներն արմատական բարեփոխումներ էին պահանջում։ Սկանդալներում ներգրավված էին բոլոր խոշոր կուսակցությունները, բայց հատկապես նրանք, որոնք կառավարության կոալիցիայի մեջ էին. քրիստոնյա դեմոկրատների կուսակցությունը, որը ղեկավարում էր գրեթե 50 տարի, ծանր ճգնաժամ ունեցավ և վերջում լուծարվեց՝ բաժանվելով մի քանի խմբակցությունների[118]։ Կոմունիստները վերակազմավորվեցին որպես սոցիալ-դեմոկրատական ուժ։ 1990-ական և 2000-ական թվականներին երկիրը հաջորդաբար ղեկավարում էին աջ կենտրոնամետ (ղեկավարը մեդիամագնատ Սիլվիո Բեռլուսկոնին էր) և ձախ կենտրոնամետ (ղեկավարը համալսարանի պրոֆեսոր Ռոմանո Պրոդին էր) կոալիցիաները։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ` 2011 թվականին, Բեռլուսկոնին հրաժարական տվեց, իսկ նրա պահպանողական կառավարությանը փոխարինելու եկավ Մարիո Մոնտիի տեխնոկրատ կառավարությունը[119]։ 2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Դեմոկրատական կուսակցության փոխքարտուղար Էնրիկո Լետտան նոր կառավարություն ձևավորեց։ 2014 թվականին չդիմանալով Դեմոկրատական կուսակցության նոր քարտուղար Մատտեո Ռենցիի մարտահրավերներին՝ Լետտան հրաժարական տվեց, որին փոխարինեց Ռենցին։ Նոր կառավարությունն այնպիսի կարևոր սահմանադրական բարեփոխումներ սկսեց, ինչպիսիք էին Սենատի լուծարումը և նոր ընտրական օրենսդրությունը։ Դեկտեմբերի 4-ին հանրաքվեով մերժվեց սահմանադրական բարեփոխումը և Ռենցին հրաժարական տվեց. նոր վարչապետ նշանակվեց արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին[120]։

 
Իտալիայի կառավարության աշխատանքային խումբը՝ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը դիմակայելու համար։

2010-ական թվականների Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի ժամանակ Իտալիան փախստականների համար Եվրոպական Միություն մտնելու առաջատար երկիրն էր։ 2013-1018 թվականներին երկիրն ընդունեց ավելի քան 700 000 ներգաղթյալների և փախստականների՝ հիմնականում Ենթասահարայից[121][122], ինչը հավելյալ «բեռ» էր պետության բյուջեի վրա, և հանրությունը սկսեց աջակցել աջ ծայրահեղական ուժերին կամ եվրոսկեպտիկ քաղաքական կուսակցություններին[123][124]։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ազդեցիկ ուժերից էին Հինգ աստղերի շարժումը և Լիգան, իսկ այս երկու կուսակցությունների կազմած պոպուլիստական կոալիցիայի ղեկավար Ջուզեպպե Կոնտեն դարձավ վարչապետ[125]։ Այդուհանդերձ, տասնչորս ամիս անց Լիգան հրաժարվեց սատարել Կոնտեին, որը նոր աննախադեպ կառավարական կոալիցիա կազմեց Հին աստղերի շարժման և կենտրոնամետ ձախերի միջև[126][127]։

2020 թվականին Իտալիան մեծապես տուժեց COVID-19 համավարակից[128]։ Կոնտեի կառավարությունը համազգային լոքդաուն հայտարարեց մարտից մայիս ամիսներին՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով[129][130], իսկ հաջորդ ձմռանը լրացուցիչ սահմանափակումներ մտցվեցին[131]։ Այդ միջոցառումները, որոնք չնայած մեծապես արժանացել էին հանրության հավանությանը[132], բնորոշվում են նաև որպես երկրի պատմության մեջ մարդու սահմանադրական իրավունքների ամենամեծ ոտնահարում[133][134]։ Ունենալով ավելի քան 155 000 հաստատված մահ՝ Իտալիան COVID-19 համավարակից մահացության ցուցանիշով առաջատարներից է աշխարհում[135]։ Համավարակը լուրջ հարված հասցրեց նաև երկրի տնտեսությանը. Իտալիան համարվում է ամենաշատ տուժած երկրներից մեկը[136]։

2021 թվականի փետրվարին Կոնտեի կառավարությունը, չնայած խորհրդարանում ունեցած մեծամասնությանը, ճգնաժամի մեջ հայտնվեց և Կոնտեն ստիպված էր հրաժարական տալ։ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին ազգային միասնության կառավարություն ձևավորեց, որին աջակցում էին գրեթե բոլոր հիմնական կուսակցությունները[137]։ Նոր կառավարությունը հանձն առավ խթանել տնտեսությունը՝ համավարակի հարուցած ճգնաժամը հաղթահարելու նպատակով[138]։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Իտալիայի տեղագրական քարտեզը

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը։ Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային և Սլովենիային։ Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի և Վենետիկի հարթավայրերը։ Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաև միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա և հարակից մանր կղզիները։ Սան Մարինոն և Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են։ Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում։

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 301230 կմ² (116,306 քառակուսի մղոն) է, որից 294020 կմ² ցամաքային է (113,522 քառակուսի մղոն), իսկ 7210 կմ²-ն (2,784 քառակուսի մղոն)՝ ջրային։ Ներառյալ նաև կղզիները, Իտալիան Ադրիատիկ, Հոնիական, Տիրենյան ծովերի երկայնքով ունի 7660 կմ (4,722 մղոն) սահմանագիծ (Տիրենյան ծովի հետ ունի 740 կմ (460 մղոն) երկարությամբ սահմանագիծ), Ֆրանսիայի հետ՝ 488 կմ (303 մղոն), Ավստրիայի հետ՝ 430 կմ (267 մղոն), Սլովենիայի հետ՝ 232 կմ (144 մղոն) և Շվեյցարիայի հետ՝ 740 կմ (460 մղոն)։ Իտալիան իր կազմում գտնվող անկլավներ Սան Մարինոյի և Վատիկանի հետ ունի համապատասխանաբար 39 կմ (24 մղոն) և 3.2 կմ (2 մղոն) ընդհանուր սահմանագիծ։

Իտալիան լեռնային երկիր է։ Տարածքի շուրջ 80 %-ը զբաղեցնում են լեռները, նախալեռները և բլուրները[139]։ Ապենինյան լեռները ձևավորում են թերակղզու ողնաշարը, իսկ Ալպերը ձևավորում են թերակղզու հյուսիսային սահմանագիծը, որտեղ գտնվում է Իտալիայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը (իտալերեն արտասանվում է Մոնտե Բիանկո)։ Վերջինս ունի 4810 մետր բարձրություն[Ն 1]։ Իտալիայի ամենաերկար գետը Պոն է, որն ունի 652 կմ (405 մղոն) երկարություն։ Այն սկիզբ է առնում Ալպյան լեռնաշղթայից (Ֆրանսիայի հետ արևմտյան սահմանի մոտ) և անցնելով Պադանի հարթավայրով՝ թափվում Ադրիատիկ ծովը։ Ըստ նվազման կարգի, Իտալիայի հինգ ամենամեծ լճերն են[140] Գարդան (367.94 քառակուսի կմ կամ 142 քառակուսի մղոն), Լագո Մաջորեն (212.51 քառակուսի կմ կամ 82 քառակուսի մղոն, գտնվում է Շվեյցարիայի հետ սահմանագծին), Կոմոն (145.9 քառակուսի կմ կամ 56 քառակուսի մղոն), Տրազիմենյան լիճը (124.9 քառակուսի կմ կամ 48 քառակուսի մղոն) և Բոլսենա լիճը (113.55 քառակուսի կմ կամ 44 քառակուսի մղոն)։

Չնայած, որ Իտալիայի կազմում են գտնվում Ապենինյան թերակղզին, հարակից խոշոր կղզիները և Հարավային Ալպերի ավազանի մեծ մասը, իտալական որոշ տարածքներ գտնվում են Ալպյան ավազանից դուրս, իսկ որոշ կղզիներ, ընդհանրապես, գտնվում են Եվրասիա մայրցամաքից դուրս։ Այդ կոմունաներն են Լիվինոն, Սեստոն, Սան Կանդիդոն, Դոբիակոն (մասնակիորեն), Կիուզաֆորտեն, Տարվիզիոն և Կուրոն Վենոստան, որոնք պատկանում են Դանուբ գետի ավազանին։ Մինչդեռ Լագո դի Լեյը պատկանում է Հռենոս գետի ավազանին, իսկ Լամպեդուզա և Լամպիոն կղզիներն աշխարհագրորեն պատկանում են Աֆրիկային։

Ջրային համակարգԽմբագրել

Առաջին պատկերում Չինկվե Տերրեն է Իտալական ռիվիերայում, իսկ երկրորդում՝ ֆլամինգոները Պո գետի դելտայի վրա։

Ապենինյան թերակղզու ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող չորս տարբեր ծովեր։ Այսպես, արևելքում Ադրիատիկ ծովն է[142], հարավում՝ Հոնիական ծովը[143], իսկ արևմուտքում՝ Լիգուրյան և Տիրենյան ծովերը[144]։

Կղզիների հետ միասին Իտալիայի ափագիծն ունի ավելի քան 8000 կիլոմետր երկարություն[145]։ Իտալիայի ափերը ներառում են Ամալֆիի, Կիլենտան, Աստվածների, Կոստա Վերդե, Արմավենիների ռիվիերա, Բրենտա ռիվիերա, Կոստա Սմերալդա և Տրաբոչի առափնյաները։ Իտալական ռիվիերան ներառում է Լիգուրիայի գրեթե ողջ ափագիծը՝ Ֆրանսիայի սահմանի մոտ գտնվող Վենտիմիլիա կոմունայից ձգվելով մինչև Կապո Կորվո, որը գտնվում է Սպեցիայի ծոցի ծայր արևելքում[146][147]։

Ապենինյան լեռները ձգվում են թերակղզու ողջ երկայնքով՝ ջրային հատվածները բաժանելով երկու հակադիր մասերի։ Մյուս կողմից, առատ տեղումների ու Հյուսիսային Իտալիայում Ալպիական շղթայի առկայության պատճառով, որտեղ կան սառցադաշտեր, գետերը բազմաթիվ են։ Հիմնական ջրբաժանն անցնում է Ալպերի և Ապենինյան լեռնաշղթայի երկայնքով ու Իտալիայի տարածքը բաժանում հինգ հիմնական ավազանների, որոնք համապատասխանում են այն ծովերին, որոնց մեջ թափվում են գետերը. Ադրիատիկ, Հոնիական, Տիրենյան, Լիգուրյան և Միջերկրական[148]։ Հաշվի առնելով դրանց ակունքները՝ իտալական գետերը կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի։ Առաջին խմբի գետերը գտնվում են երկրի հյուսիսում՝ Ալպյան հատվածում և Պո գետի ավազանում, իսկ երկրորդը՝ Ապենինյան թերակղզու հիմնական հատվածում և իտալական կղզիներում[148]։

Իտալիայի գետերի մեծ մասը թափվում են կա՛մ Ադրիատիկ ծովը, ինչպես օրինակ Պոն, Պյավեն, Ադիջեն, Բրենտան, Տալյամենտոն և Ռենոն, կա՛մ Տիրենյան ծովը, որի մեջ թափվում են Առնոն, Տիբերը և Վոլտուրնոն։ Սահմանային մյուս կոմունաների գետերը (Լոմբարդիայում՝ Լիվինիոն, Տրենտինո Ալտո Ադիջեում՝ Սեստոն և Սան Կանդիդոն), Դանուբի վտակ Դրավայի ավազանի միջոցով, թափվում են Սև ծովը, իսկ Լոմբարդիայում գտնվող Լագո դի Լեյ ջրամբարի գետերը, Հռենոսի ավազանի միջոցով, թափվում են Հյուսիսային ծով[149]։

 
Դելֆինները Տիրենյան ծովում գտնվող Լիպարյան կղզիների մոտ։

Իտալիայի ամենաերկար գետը Պոն է, որն ունի 652 կամ 682 կիլոմետր երկարություն (հաշվի առնելով Մայրա գետի աջափնյա վտակի երկարությունը)։ Գետի ակունքը սկսվում է Մոնտե Վիզոյի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալ Պո հովտում գտնվող բլուրներից հոսող ջրերից։ Պո գետի շուրջը գտնվող ընդարձակ հովիտը Պադանի հարթավայրն է (իտալ.՝ Pianura Padana կամ Val Padana)։ Այն Իտալիայի գլխավոր արդյունաբերական շրջանն է։ 2002 թվականի տվյալներով՝ Պադանի հովտում բնակվում էր ավելի քան 16 միլիոն մարդ, ինչը կազմում էր Իտալիայի բնակչության մոտ ⅓-ը[150]։ Իտալական երկրորդ խոշոր գետը Ադիջեն է, որը ձևավորվում է Ռեսչեն լճի մոտից և թափվում Ադրիատիկ ծով՝ Կիոջայի մոտ ձևավորելով հյուսիս-հարավ երթուղին[151]։

Երկրի հյուսիսում կան մերձալպիական մորենապատնեշային ծագման մի շարք լճեր, որոնք շատ հաճախ անվանվում են Իտալական լճեր։ Իտալիայում կա ավելի քան 1000 լիճ[152], որոնցից ամենամեծը Գարդա լիճն է (370 քառակուսի կիլոմետր)։ Մերձալպիական մյուս հայտնի լճերից են Լագո Մաջորեն (212,5 կմ²), որի հյուսիսային հատվածը գտնվում է Շվեյցարիայի տարածքում, Կոմո լիճը (146 կմ²), որը Եվրոպայի ամենախորը լճերից մեկն է, Օրտան, Լուգանոն, Իզեոն և Իդրոն[153]։ Իտալական թերակղզու մյուս հայտնի լճերից են Տրազիմենյան լիճը, Բոլսենան, Բրաչիանոն, Վիկոն, Վարանոն, Մոնտե Գարգանոյում գտնվող Լեսինա լիճը և Սարդինիայում գտնվող Օմոդեոն[154]։

Իտալիայի ափագծով մեկ կան ծովածոցեր՝ ներառյալ Հյուսիսային Ադրիատիկում գտնվող Վենետիկի, Մարանոյի և Գրադոյի ծովածոցերը, ինչպես նաև Տոսկանայի ափերին գտնվող Օրբետելոյի ծովածոցը։ Ճահճուտները և լճակները, որոնք նախկինում ծածկում էին Իտալիայի ընդարձակ հարթավայրային տարածքները, վերջին հարյուրամյակում հիմնականում չորացել են[152]։ Մնացած մի քանի ճահճուտները, ինչպես օրինակ Կոմակիոյի հարթավայրերը Էմիլիա-Ռոմանիայում կամ Ստանյո դի Կալյարին Սարդինիայում, պահպանվող բնական միջավայրեր են[152]։

ՀրաբխականությունԽմբագրել

 
Էտնան գործող հրաբուխ է Սիցիլիայում

Իտալիայի տարածքը գտնվում է Եվրասիական և Աֆրիկյան սալերի բախման կետում, ինչի արդյունքում էլ երկրի տարածքում ակտիվ են երկրաշարժային և հրաբխային գոտիները։ Իտալիայում կան 14 հրաբուխներ, որոնցից 4-ն ակտիվ են. Էտնան (Առասպելական Վուլկան աստծո դարբնոցը), Ստրոմբոլին, Վուլկանոն և Վեզուվը։ Վերջինս Եվրոպա աշխարհամասի միակ գործող հրաբուխն է։ Հենց Վեզուվի ժայթքման արդյունքում են 79 թվականին կործանվել Պոմպեյ և Հերկուլանում քաղաքները։ Որոշ կղզիներ և բլուրներ առաջացել են հրաբխային ակտիվության հետևանքով։ Նեապոլից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է խոշոր ակտիվ Ֆլեգրեյան կալդերան։

Բարձր հրաբխային և մագմատիկ նեոգեն ակտիվությունը բաժանվում է տարածաշրջանների.

 
Վեզուվ լեռան համայնպատկերը լուսանկարված Սոմա լեռից

Մինչև 1950-ական թվականներն իտալիան եղել է առաջին և միակ երկիրը, որը մշակել է երկրաջերմային էներգիա։ Նպատակն էլեկտրականության ստացումն էր, որն իրականացվել է Լարդերելո շրջանում, այնուհետև Ամիատա լեռան հարակից տարածքում։ Բարձր երկրաջերմային թեքվածքը, որն օգտագործվում է թերակղզու տարածքի մեծ մասի համար, հնարավորություն է տալիս գտնելու երկրաջերմային այլ տարածքներ ևս։ Այսպես. 1960-ական և 1970-ական թվականներին իրականացված հետազոտությունները փաստում են, որ երկրաջերմային պոտենցիալ տարածքներ կան նաև Լացիոյում և Տոսկանայում, ինչպես նաև մի շարք հրաբխային կղզիներում[156]։

Օգտակար հանածոներԽմբագրել

Իտալիայում օգտակար հանածոների մեծ բազմազանություն կա, սակայն դրանցից շատերի հանքավայրերում պաշարների թիվը մեծ չէ։ Դրանք սփռված են երկրի ողջ տարածքում, հաճախ այնպիսի վայրերում, որոնք անհարմար են մշակման համար։ Այսպես, 1982 թվականին այդ երկրում ամբողջությամբ դադարեցվել է երկաթի հանքաքարի արդյունահանումը, այդ թվում նաև Էլբա կղզում (մի շարք վայրերում, բայց հատկապես Կարարայի շրջանում)։ Հումքի այլ տեսակների պաշարներով Իտալիայի տարածքն աղքատ է։ Վալլե Դ'Աոստա մարզում հանդիպում է անտրացիտի ոչ մեծ քանակություն, Տոսկանայում՝ գորշ ածխի, մյուս հատվածներում՝ տորֆի և տորֆանման լիգնիտների։ Կենտրոնական Իտալիայում և Լիգուրիայում կան մանգանի ոչ մեծ հանքավայրեր։ Բոքսիտները, որոնք երկար ժամանակ արդյունահանվում էին Ապուլիայի կարստային իջվածքներից, այժմ գրեթե սպառված են։ Սիցիլիա կղզում կան կալիական աղի և քարաղի, ասֆալտի ու բիտումի պաշարներ[157]։

Իտալիայի էներգետիկ ռեսուրսները բավարարում են երկրի էներգիայի պահանջների միայն 15%-ը։ Սարդինիայում, Տոսկանայում, Ումբրիայում և Կալաբրիայում կան շագանակագույն և ցածրորակ ածխի հանքավայրեր։ Սիցիլիա կղզում, Պադանի հարթավայրում և Կենտրոնական Իտալիայի արևելյան ափին առկա նավթի սահմանափակ պաշարները ապահովում են Իտալիայի բնակչության 2%-ի նավթի պաշարները։ Երկրի տնտեսության համար շատ կարևոր են Պադանի հովտում բնական գազի հանքավայրերը և դրա ստորջրյա շարունակությունը՝ Ադրիատիկ ծովի մայրցամաքային ծանծաղուտը։ Բնական գազի պաշարներ են հայտնաբերվել նաև Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ապենիններում ու Սիցիլիա կղզում[157]։

Հետպատերազմական տարիներին Իտալիայի համար նավթի բավականին կարևոր ռեսուրսներ են հայտնաբերվել Պադանի հարթավայրում, Ալպիական նախալեռների հատվածում, ինչպես նաև Սիցիլիա կղզում։ Դրան հավելում են հանդիսանում բիտումի թերթաքարերը, որի հանքավայրեր կան Սիցիլիա կղզու Ռագուզայի շրջանում, Աբրուցոյի մարզի Սան Վալենտինո ին Աբրուցո Չիտերիորեի շրջանում, ինչպես նաև Լացիոյի մարզի Ֆրոզինոնե գավառում[157]։

Շրջակա միջավայրԽմբագրել

 
Իտալիայի ազգային (կանաչ) և ռեգիոնալ (նարնջագույն) պարկերը

Իտալիայում տեղի ունեցած արագ արդյունաբերական աճից հետո, երկիրը ձեռնամուխ եղավ շրջակա միջավայրի առկա խնդիրները լուծելու։ Տեղի ունեցած որոշակի բարեփոխումներից հետո, Իտալիան բնապահպանական կայունության տեսանկյունից 84-րդն է աշխարհում[158]։ Երկրի տարածքի 5 %-ը զբաղեցնում են ազգային պարկերը[159]։ Վերջին տասնամյակում Իտալիան դարձել է վերականգնվող էներգիա արտադրող առաջատար երկրներից մեկը։ Իտալիան աշխարհում 4-րդն է արևային էներգիայով ապահովվածության տեսանկյունից[160][161] և վեցերորդը՝ հողմաէներգետիկայի արտադրության ծավալներով (2010 թվականի տվյալներով)[162]։ Իտալիայում վերականգնվող էներգիան ապահովում է երկրի համար անհրաժեշտ էներգիայի ընդհանուր ծավալների 12 %-ը։ Նախատեսվում է, որ մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը կհասնի 17 %-ի[163]։

 
Գրան Պարադիսո ազգային պարկը, որը հիմնվել է 1922 թվականին, Իտալիայի ամենահին ազգային պարկն է:

Այդուհանդերձ, Իտալիայի համար օդի աղտոտումը շատ լուրջ հիմնախնդիր է, հատկապես արդյունաբերական հյուսիսում։ 1990-ական թվականներին Իտալիան աշխարհում 10-րդն էր արդյունաբերական ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալներով[164]։ Իտալիան ածխածնի երկօքսիդի արտադրությամբ աշխարհում 12-րդն է[165][166]։ Ծանրաբեռնված երթևեկությունը և խոշոր քաղաքներում գերբնակեցվածությունը շարունակում են սրացնել շրջակա միջավայրի և առողջապահական հիմնախնդիրները, չնայած այն հանգամանքին, որ 1970-80-ական թվականներին թունամշուշի (սմոգի) ծավալներն էականորեն կրճատվել էին։ Սմոգի առկայությունը երկրում դարձել է հազվադեպ երևույթ և էականորեն կրճատվել են նաև ծծմբի երկօքսիդի ծավալները[167]։

Բազմաթիվ գետահուներ և ափագծեր նույնպես աղտոտվել են արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության արդյունքում։ Ջրի մակարդակի բարձրացման արդյունքում վերջին տարիներին Վենետիկի առանձին հատվածները պարբերաբար հայտնվում են ջրի տակ։ Արդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած թափոններից ոչ միշտ են ազատվում օրինական ճանապարհով, որն էլ իր հերթին ազդում է քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի պահպանման գործընթացի վրա։ Վերջինիս վառ օրինակ է համարվում Սևեսոյի աղետը։ 1963-1990 թվականներին երկրում գործարկվել են մի շարք ատոմային ռեակտորներ, սակայն Չեռնոբիլի ատոմակայանի վթարից և 1987 թվականին տեղի ունեցած ատոմային էներգիայի հարցին նվիրված հանրաքվեից հետո, ատմոային ծրագիրը կասեցվեց։ 2008 թվականին իտալական կառավարությունն ընդունել է որոշում՝ ֆրանսիական տեխնոլոգիաներով երկրում 4 ատոմակայաններ կառուցելու մասին։ Այդուհանդերձ, 2011 թվականին Ֆուկուսիմայի աղետից հետո, դարձյալ հանրաքվեով, այս որոշումը կասեցվեց[168]։

Անտառահատումները, անօրինական կառույցների տարածումը և հողերի վատ կառավարման քաղաքականությունը հանգեցրել է Իտալիայի լեռնային շրջանների էրոզիային։ Բնապահպանական այդպիսի խոշոր աղետներ են եղել 1963 թվականին տեղի ունեցած Վայոնտի ամբարտակի փլուզումը, 1998 թվականին տեղի ունեցած Սարնոյի[169] և 2009 թվականի Մեսինայի սելավային ջրհեղեղները։

ԿենսաբազմազանությունԽմբագրել

 
Իտալական գայլը, որը հիմնականում բնակվում է Ապենինյան լեռներում և Արևմտյան Ալպերում, խորհրդանշական է լատինական և իտալական մշակույթների համար, որի վառ օրինակներից մեկը համարվում է Հռոմի հիմնադրման մասին լեգենդը[170]:

Իտալիան ունի կենսաբազմազանության և, հատկապես, ֆաունայի (կենդանական աշխարհի) խիստ բազմազանություն Եվրոպայում։ Ըստ տարբեր հաշվարկների, Իտալիայում հանդիպում է շուրջ 57 000 կենդանատեսակ, այսինքն Եվրոպայի կենդանական աշխարհի տեսակների շուրջ 1/3-ը ներկայացված է Իտալիայում[171]։ Ապենինյան թերակղզին գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում՝ ձևավորելով յուրօրինակ միջանցք Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև։ Թերակղզու ափագիծը կազմում է շուրջ 8,000 կմ։ Ժամանակին Իտալիայի տարածք են տեղափոխվել նաև այնպիսի կենդանատեսակներ, որոնք բնորոշ էին Բալկանյան թերակղզուն, Եվրասիային և Մերձավոր Արևելքին։ Իտալիայի երկրաբանական բազմաշերտ կառուցվածքը, ներառյալ Իտալական Ալպերը և Ապենինյան լեռները, Կենտրոնական Իտալիայի անտառապատ տարածքները և Հարավային Իտալիայում տարածված գարիգան և մակվիսը, նպաստում են ջերմ կլիմայի և բնական միջավայրի բազմազանությանը։

Իտալիայի ֆաունան ներառում է 4777 էնդեմիկ կենդանատեսակներ, ինչպես օրինակ սարդինական երկարականջ չղջիկը, կորսիկական ազնիվ եղջերու, ակնոցավոր սալամանդրան, քարանձավային սալամանդրան, իտալական սալամանդրան,Մոնտե Ալբոի քարանձավային սալամանդրան, սարդինական տրիտոնը, իտալական տրիտոնը, իտալական գորտը, ապենինյան դեղին գորտը, լիպարյան մողեսը, սիցիլիական մողեսը, իտալական լորտուն և սիցիլիակա կրիան։ Իտալիայում գրանցված են կաթնասունների 102 տեսակներ, ինչպես օրինակ ալպիական արջամուկը, ճստիկ սպիտակատամը (աշխարհի ամենափոքր կաթնասունը) և եվրոպական դաշտամուկը։ Խոշոր կաթնասուններից են իտալական գայլը, ապենինյան գորշ գայլը, պիրենեյան քարայծը, ալպիական քարայծը, խոշորատամ դելֆինը, փոմփոլավոր վայրենակերպը և սպիտակակուրծք փոկը։ Իտալիայում գրանցված են նաև 516 թռչնատեսակներ և անողնաշարավորների 56213 տեսակներ։

Իտալիայում, ըստ տարբեր հաշվարկների, գրանցված են մոտ 5500 անոթային բուսատեսակներ[172]։ Այդուհանդերձ, 2005 թվականի տվյալներով 6759 բուսատեսակներ գրանցված են «Իտալիայի անոթային ֆլորայի տեղեկատուի» մեջ [173]։ Ալպերում՝ մինչև 800 մ բարձրության վրա, աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800 – 1800 մ բարձրություններում՝ (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում)՝ հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500–600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000–1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները։ Կենսաաշխարհագրական տեսանկյունից՝ Իտալիայի ֆլորան բաժանվում է Ցիրկումբորեալ կամ Կանադա-եվրոպական և Միջերկրածովյան շրջանների միջև։ Իտալիան վավերացրել է «Վայրի բնության, կենդանիների և բնական կենսապայմանների պահպանման Բեռնի կոնվենցիան» և «92/43/EEC դիրեկտիվը», որոնք երկուսն էլ փորձում են ապահովել Իտալիայի ֆլորայի և ֆաունայի պաշտպանությունը։

ԿլիմաԽմբագրել

Շնորհիվ թերակղզու ձգվածության և, հիմնականում, լեռնային աշխարհագրական դիրքին, Իտալիայի կլիման խիստ բազմազան է։ Հյուսիսային և Կենտրոնական մասերի ցամաքային հատվածներում, մերձարևադարձային մուսսոնային կլիմային հաջորդում են խոնավ ցամաքային կլիման և ծովային կլիման։ Մասնավորապես, Պադանի հարթավայրն ունի հիմնականում մայրցամաքային կլիմա, որն արտահայտվում է խիստ ձմեռներով և շոգ ամառներով[174][175]։

Լիգուրիայի, Տոսկանայի ափամերձ հատվածներում և Հարավային Իտալիայում հիմնականում գերիշխող է միջերկրածովյան կլիման (Կյոպպենի կլիմաների դասակարգում Csa): Թերակղզու ցամաքային հատվածներում, սկսած բարձունքներից մինչև դաշտավայրեր, կլիման բազմազան է։ Մասնավորապես, ձմեռային ամիսներին եղանակն այստեղ ցուրտ է, խոնավ, իսկ տեղումների քանակը՝ բարձր։ Ափամերձ պրովինցիաներում ձմեռը մեղմ է, իսկ ամառը՝ տաք և չոր։ Ընդորում, մերձափնյա հատվածներում ամառը բավականին շոգ է։ Ձմռան ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 0 °C-ից (32 °F) (Ալպերի հատված) մինչև 12 °C (54 °F)` Սիցիլիայում։ Ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C-ից (68 °F) մինչև 25 °C (77 °F): Հուլիսի միջին ջերմաստիճանն ալպերի ստորոտում 20-22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22-24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23-28 °C։ Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C։ Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանն իջնում է մինչև 0 °C։

Ձմռան ամիսները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում աչքի են ընկնում երկարատև ցուրտ, մառախլապատ և ձյունառատ եղանակով, իսկ հարավային հատվածներում՝ արևային եղանակով։ Ամառային ամիսները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում տաք են և խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանն ալպերի ստորոտում և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1-12 °C։ Ալպերում հաճախ են լինում -15 °C-ից-20 °C սառնամանիքներ։ Գարնան և աշնան ամիսներին եղանակն անձրևային է[176]։ Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600-800 մմ, կղզիներում՝ 500 մմ։

ՔաղաքականությունԽմբագրել

Իտալիան, սկսած 1946 թվականի հունիսի 2-ից, ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է։ Իտալիայի գլուխը երկրի նախագահն է (իտալ.՝ Presidente della Repubblica): Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան։ Երկրի նախագահն ընտրվում է Իտալիայի խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով։ Ընդորում, ընտրությունը տեղի է ունենում միացյալ նիստի՝ երկու պալատների միացյալ քվեարկության արդյունքում։ Իտալիան ունի գրված ժողովրդավարական սահմանադրություն, որը մշակվել է Սահմանադրական ասամբլեա կողմից։ Վերջինս ձևավորվել է հակաֆաշիստական բոլոր ուժերի ներկայացուցիչներից, ովքեր պայքարում էին Իտալական քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին ֆաշիստական ուժերի դեմ[177]։

ԿառավարությունԽմբագրել

Մարիո Դրագի՝
Իտալիայի վարչապետ (սկսած 2021 թվականից)
Սերջիո Մատարելլա՝
Իտալիայի նախագահ (սկսած 2015 թվականից)

Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա։ Խորհրդարանն իտալիայում երկպալատ է։ Ստորին պալատն իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Իտալիայի Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում։ Երկու պալատներն էլ ունեն միևնույն իրավասությունները։ Վարչապետը, որը հաճախ կոչվում է նաև Նախարարների խորհրդի նախագահ (իտալ.՝ Presidente del Consiglio dei Ministri), կառավարության գլուխն է։ Վարչապետը և կաբինետը նշանակվում են երկրի նախագահի կողմից, սակայն ընտրվում են երկրի խորհրդարանի կողմից։ Ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Պաոլո Ջենտիլոնին, ով ներկայացնում է Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը։

Վարչապետը Նախարարների խորհրդի նախագահն է, որն իրենից ներկայացնում է երկրի գործադիր մարմինը։ Վերջինս իրականացնում է երկրի գործադիր իշխանությունը, ինչպես նաև պետական հիմնական քաղաքականությունը՝ արտաքին և ներքին քաղաքականության շրջանակներում։ Խորհրդի ձևաչափը նման է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մյուս երկրների գործադիր իշխանությանը, բայց Իտալիայի կառավարության առաջնորդն իրավասու չէ պահանջելու խորհրդարանի ցրումը։

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մյուս պետությունների գործադիր մարմնից Խորհուրդը տարբերվում է նաև նրանով, որ հետախուզությունների և տեղեկատվության քաղաքական պատասխանատվությունը դրվում է Նախարարների խորհրդի նախագահի վրա։ Դրա շնորհիվ, վարչապետն ունի բացառիկ իրավասություն կորդինացնելու տեղեկատվական քաղաքականությունները, կառավարելու ֆինանսական ռեսուրսները և ուժեղացնել ազգային կիբեռանվտանգությունը, ընդունելու և պաշտպանելու պետական գաղտնիքը, իրավասություն տալու գործակալներին՝ իրականացնելու գործողություններ Իտալիայում և նրա սահմաններից դուրս, երբ վտանգի տակ է գտնվում իրավունքն ու օրենքը[178]։

 
Պատգամավորների պալատն իտալիայի խորհրդարանի ստորին պալատն է:

Իտալիայի խորհրդարանի յուրահատկությունն արտասահմանում բնակվող իտալացիների շահերի ներկայացումն է։ 12 պատգամավորներ և 6 սենատորներ ընտրվում են 4 մայրցամաքային տարածքներից։ Այսինքն, այդ պատգամավորները և սենատորներն ընտրվում են այլ երկրներում առկա իտալական համայնքներից։ Ի հավելումն, Իտալիայի սենատում կան սենատորների փոքր խումբ, ովքեր ընտրվում են ցմահ։ Վերջիններս ընտրվում են նախագահի կողմից՝ «սոցիալական, գիտական, արվեստի և գրականության ոլորտներում ունեցած անգնահատելի ներդրման համար»։ Հանրապետության նախկին նախագահները նաև ցման սենատորներ են։

Իտալիայի երեք խոշոր քաղաքական կուսակցություններն են Հյուսիսի լիգան, Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը և Հինգ աստղ շարժումը։ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս երեք կուսակցությունները Պատգամավորների խորհրդում ստացել հնարավոր 630 մանդատներից 614-ը, իսկ Սենատում՝ 315 մանդատներից 309-ը[179]։ Մանդատների մեծ մասը ստացել է Լուիջի Դի Մայոյի Հինգ աստղ շարժումը, մնացածը բաշխվել են Սիլվիո Բերլուսկոնիի Առաջ Իտալիա կուսակցության, որն աջ-կենտրոնամետ կոալիցիա է ձևավորել Մատեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» և Ջիորջիա Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կոալիցիաների հետ։ Մանդատները բաշխվել են նաև Մատտեո Ռենզիի Իտալիայի դեմոկրատական կուսակցության միջև, որը կոալիցիա է ստեղծել ձախ-կենտրոնամետ «Տրենտինո Տիրոլի ինքնավար կուսակցության», «Հարավային Տիրոլի ժողովրդական կուսակցության» և անկախ «Ազատություն և հավասարություն կուսակցության» հետ։

Իրավունք և արդարադատությունԽմբագրել

 
Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի գլխավոր մասնաշենքը:

Իտալական իրավական համակարգը հիմնված է հռոմեական իրավունքի վրա, որը հետագայում փոփոխվել է Նապոլեոնի օրենսգրքի և նորմատիվ իրավական այլ ակտերի կողմից։ Իտալիայի բարձրագույն վճռաբերկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է։ Այստեղ կարող են դիմել ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական գործերի համար։ Իտալիայի սահմանադրական դատարանը (իտալ.՝ Corte Costituzionale) ստուգում է ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը և ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Առավել խորանալով 19-րդ դարի կեսերին՝ իտալական կազմակերպված հանցագործությունը («մաֆիա» հասկացությունը) և հանցագործ կազմակերպությունները Հարավային Իտալիայի որոշ մարզերում ներթափանցել են սոցիալական և տնտեսական կյանք։ Իտալիայում գործող ամենահայտնի մաֆիական կազմակերպությունը Կոզա նոստրան է (սիցիլիական մաֆիան), որը հետագայում տարածվեց աշխարհի մի շարք երկրներում և, հատկապես, Միացյալ Նահանգներում։ Մաֆիայի եկամուտները կազմում են իտալական ՀՆԱ-ի[180][181] 9 %-ը[182]։

2009 թվականին հրապարակված զեկույցներից մեկի համաձայն, Իտալիայի 610 կոմունաներում մաֆիայի ազդեցությունը բավականին մեծ է։ Այս կոմունաներում բնակվում է 13 միլիոն մարդ և արտադրվում Իտալիայի ՀՆԱ-ի 14,6 %-ը[183][184]։ Կալաբրիայի Նդրանգետան միայն, որը ներկայումս Իտալիայի ամենահզոր մաֆիական կազմակերպությունն է, պատասխանատու է երկրի ՀՆԱ-ի 3 %-ի արտադրության համար[185]։ Այդուհանդերձ, 1000 մարդուց միայն 0.013-ն են միջինում իրականացնում հանցագործություն և այս ցուցանիշներով Իտալիան աշխարհի պետությունների ցանկում 47-րդն է[186] (62 պետությունների շարքում)։ Երկիրը բռնաճնշումների ցուցանիշով աշխարհում 43-րդն է (65 պետությունների շարքում) և սա բավականին ցածր ցուցանիշ է՝ զարգացած պետությունների շրջանում։

Օրենքի գերակայությունԽմբագրել

 
Իտալական կարաբիներների ուժերին պատկանող Ալֆա Ռոմեո ավտոմեքենան

Իրավունքի առաջնայնությունն ու օրենքի գերակայությունն Իտալիայում ապահովվում են ոստիկանական ուժերի կողմից, որոնցից 5-ն իտալական ազգային գործակալություններ են, այսինքն պետական կառույցներ են։

Իտալիայի պետական ոստիկանությունը (իտալ.՝ Polizia di Stato) երկրի ազգային քաղաքացիական ոստիկանությունն է։ Բացի պարեկությունից, հետաքննությունից և օրենքի գերակայության ապահովումից, ոստիկանությունը պարեկություն է իրականացնում նաև Ավտոստրադայում (Իտալիայի ճեպընթացների համակարգ) և ապահովում է երկաթուղու, կամուրջների և ջրային ճանապարհների ու մերձափնյա հատվածների անվտանգությունը։ Կարաբիներները, որը հաճախ անվանում են նաև Արմա դե Կարաբինիերի, ժանդարմերիայի (ոստիկանության) զորքերի իրավասություններ ունեցող մարմին են։ Բացի այդ, այս մարմինն իրականացնում է նաև երկրի ռազմական ոստիկանության իրավասությունները։

Ֆինանսական գվարդիան (իտալ.՝ Guardia di Finanza) Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող ուժեր են, որոնք ունեն ոստիկանական լիազորություններ։ Վերջիններս պատասխանատու են ֆինանսական, տնտեսական, դատական և հանրային անվտանգության համար։

Քրեակատարողական ոստիկանությունը (իտալ.՝ Polizia Penitenziaria) համակարգում է իտալական բանտային համակարգը և կազմակերպում ձերբակալվածների և կալանավորվածների տեղափոխությունը։

Ոչ ավանդական հարաբերություններն ու օրենսդրությունըԽմբագրել

Մինչև 2016 թվականն Իտալիան մնում էր Արևմտյան Եվրոպայի վերջին երկիրը, որը չէր ճանաչում նույնասեռ ամուսնությունները կամ միասեռականների քաղաքացիական միությունները, ինչը հանգեցնում էր գեյ շքերթների մասնակիցների բողոքների ցույցերի[187]։ 2016 թվականի մայիսի 11-ին Իտալիայի պատգամավորների պալատը ձայների մեծամասնությամբ (372 կողմ, 51 դեմ և 99 ձեռնպահ) հավանություն տվեց Իտալիայում «Քաղաքացիական միությունների մասին» օրենքին։ Ընդ որում, այդտեղ խոսք չէր գնում քաղաքացիական միությունների ու ամուսնությունների հավասարեցման մասին[188]։ Իտալիան չեղարկեց միասեռականության քննադատության համար քրեական պատասխանատվության մասին օրենքը։ Իտալական խորհրդարանը չաջակցեց այն օրենսդրական նախագծին, որով նախատեսվում էր ազատազրկում ԼԳԲՏ քննադատության համար։ Իտալիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) 2021 թվականի հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց այս նախաձեռնությանը[189]։

Իտալիայում մարմնավաճառությունը չի հանդիսանում օրենքով թույլատրելի գործունեություն։ 1958 թվականից գործող օրենքով արգելված է ոչ միայն կանանց վաճառքն ու մարմնավաճառության նպատակով շահագործումը, այլև դրան նպաստելու ցանկացած ձևն ու հրահրումը՝ ինչպես շահադիտական նպատակներով, այնպես էլ առանց դրա։ Իտալիայում չկան հասարակաց տներ, սակայն փողոցներում հնագույն մասնագիտությամբ զբաղվում են տասնյակ հազարավոր կանայք, հիմնականում՝ ներգաղթյալներ[190][191][192]։ Իտալիայում նուդիզմն օրինականացվել է 2006 թվականին, իսկ նուդիստական լողափեր տարեկան այցելում է մոտ 600 հազար մարդ[193]։

Արտաքին քաղաքականությունԽմբագրել

 
Վարչապես Պաոլո Ջենտիլոնին և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Իտալիան Եվրոպական տնտեսական համագործակցության, որի գործառույթները ներկայումս փոխանցվել են Եվրոպական Միությանը, և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է։ Իտալիան ՄԱԿ-ի անդամ է դարձել 1955 թվականին։ Բացի այդ, երկիրն անդամակցում և աջակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես օրինակ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպայի Խորհրդին, Մեծ յոթնյակին և Կենտրոնական եվրոպական նախաձեռնությանը։ Վերջին տարիներին Իտալիան ստանձնել միջազգային որոշ կազմակերպությունների նախագահությունը։ Այսպես, 2018 թվականին նա դարձել է ԵԱՀԿ-ի, 2017 թվականին՝ Մեծ յոթնյակի, 2014 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսներին՝ Եվրոպայի Խորհրդի նախագահող պետություն։ Իտալիան եղել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ։ Վերջին անգամ Խորհրդի անդամ է եղել 2017 թվականին։

Իտալիան մեծապես աջակցում է բազմակողմ միջազգային քաղաքականությանը, թե ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի, թե սեփական և համաեվրոպական ծրագրերի շրջանակներում։ 2013 թվականի տվյալներով, Իտալիայի զինված ուժերի 5296 զինծառայողներ իրենց ծառայությունն են անցնում արտերկրում։ Իտալիան ներգրավված է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններում։ Ընդորում, ՄԱԿ-ի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 33 երկրներում։ Իտալացի զինվորականներն աշխատում են նաև ՆԱՏՕ-ի միջազգային պատվիրակություններում[194]։ Իտալական խաղաղապահ ուժերի մեծ մասը ՄԱԿ-ի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացրել Սոմալիում, Մոզամբիկում և Արևելյան Թիմորում, իսկ ՆԱՏՕ-ի կազմում՝ Բոսնիայում, Կոսովոյում և Ալբանիայում։ 2003 թվականի փետրվարից Իտալիան 2000 զինծառայողներ է տեղակայել նաև Աֆղանստանում, որոնք այնտեղ են եղել Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում։

Իտալիան աջակցում է Իրաքում խաղաղության և կայունության հաստատման միջազգային փորձերին, սակայն 2006 թվականին երկիրն իրաքից հանել իր 3200 հոգուց բաղկացած անձնակազմը, որոնք իրականացնում էին միայն մարդասիրական գործունեություն և քաղաքացիական անձանց պաշտպանություն։ 2006 թվականի օգոստոսին Իտալիան 2450 զինծառայողներ կենտրոնացրեց Լիբանանում, ովքեր ՄԱԿ-ի կազմում պետք է իրականացնեին խաղաղապահ առաքելություն[195]։ Իտալիան համարվում է Պաղեստինյան ազգային վարչության ամենախոշոր ֆինանսավորողներից մեկը։ Միայն 2013 թվականին իտալական կառավարությունը վարչության հաշվին փոխանցել է 60 միլիոն եվրո[196]։

Ռազմական ոլորտԽմբագրել

 
MM Cavour ավիակիրը
 
Իտալիայի զինված ուժերի Eurofighter Typhoon կործանիչը

Իտալիայի ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը և կարաբիներները միասին կազմում են Իտալիայի զինված ուժերը, որը գտնվում է Բարձրագույն պաշտպանական խորհրդի հրամանատարության տակ։ Վերջինիս կազմը հաստատում է երկրի նախագահը։ Սկսած 2005 թվականից Իտալիայում ծառայությունը կամավոր է[197]։ 2010 թվականին Իտալիայի զինված ուժերում ծառայում էին 293, 202 զինծառայողներ[198], որոնցից 114,778-ը կարաբիներներ էին[199]։ 2010 թվականի տվյալներով, ռազմական ծախսերի տեսանկյունից Իտալիան աշխարհում 10-րդն է։ Միայն 2009 թվականին, երկրի ռազմական ծախսերը կազմել են $35.8 միլիարդ, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1.7%-ը։ Լինելով ՆԱՏՕ-ի ատոմային զենքի տարածման ռազմավարության մասնակից՝ Իտալիայում են տեղակայված ամերիկյան B61 տիպի ատոմային ռումբեր, որոնք գտնվում են Գհեդիի և Ավիանոյի ավիաբազաներում[200]։

Իտալիայի բանակը երկրի ազգային ցամաքային ուժերն են։ 2008 թվականի տվյալներով, երկրի ցամաքային ուժերի կազմում ծառայում են 109,703 զինծառայողներ։ Առավել կիրառելի մարտական տեխնիկաներից են Դարդո տիպի հետևակի մարտական մեքենան, Centauro հակատանկային համակարգը և Արիետե տանկը։ Բացի այդ, հետևակի կողմից կիրառվում են նաև Agusta A129 Mangusta տիպի հարձակողական ուղղաթիռներ, որոնք վերջին տարիներ օգտագործվել են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի առաքելությունների ժամանակ։ Իտալիայի ցամաքային ուժերում առկա են նաև մեծ քանակությամբ Լեոպարդ-2 տիպի տանկեր և M113 տիպի զրահափոխադրիչներ։

Իտալիայի ռազմածովային ուժերը, 2008 թվականի դրությամբ, ուներ 35,200 զինծառայողներից բաղկացած անձնակազմ։ Ռազմածովային ուժերի կազմում գրանցված են 85 ռազմանավեր և 123 կործանիչներ[201]։ Նավատորմն առաջնորդվում է օվկիանոսային ռազմավարությամբ։ Մեր օրերում իտալական ռազմական նավատորմը, լինելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության զինված ստորաբաժանում, մասնակցել է բազմաթիվ խաղաղապահ գործողությունների և կոալիցիոն առաջադրանքների ամբողջ աշխարհում։

Իտալիայի ռազմաօդային ուժերը, 2008 թվականի տվյալներով, ուներ 43,882 զինծառայողներից բաղկացած անձնակազմ։ Ուժերի հաշվեկշռում գրանցված են 585 ինքնաթիռներ, ներառյալ 219 մարտական կործանիչներ և 114 ուղղաթիռներ։ Անձնակազմի տեղափոխությունն իրականացվում է Lockheed Martin C-130J Super Hercules և C-27J Spartan տիպի ինքնաթիռներով։

Իտալիայի զինված ուժերի գլխավոր ստորաբաժանումներից մեկը Կարաբիներներն են, որի կազմի մեջ են մտնում իտալական ժանդարմերիան և ռազմական ոստիկանությունը։ Կարաբիներների հիմնական խնդիրը ռազմական և քաղաքացիական անվտանգության ապահովումն է՝ իրավունքի առաջնայնության և օրենքի գերակայության շրջանակներում։ Չնայած կարաբիներների տարբեր ստորաբաժանումները կցված են այս կամ այն նախարարությանը և ունեն հստակ լիազորությունների շարք, զորատեսակը ենթակա է ներքին գործերի նախարարությանը, երբ անհրաժեշտություն է լինում պահպանելու հասարակական կարգը և անվտանգությունը[202]։

Վարչական բաժանումԽմբագրել

Իտալիան բաժանված է 20 մարզերի (իտալ.՝ regioni), որոնցից հինգն ունեն հատուկ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը հնարավորություն է տալիս ընդունելու օրենքներ, որոնք տարածվում են միայն ինքնավար մարզի վրա։ Իրենց հերթին 20 մարզերն էլ բաժանված են 96 պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս էլ բաժանված են 7960 կոմունաների (իտալ.՝ comuni) (2018 թվականի տվյալներով)։ Բացի այդ, երկրում կան 14 մետրոպոլ քաղաքներ[203]։

Մարզ Կենտրոն Տարածք (կմ2) Տարածք (քառ. մղոն) Բնակչություն ՀՆԱ-ն արտահայտված միլիարդ եվրոյով (2016)[204] Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եվրոյով (2016)
Աբրուցո Լ'Աքվիլա 10,763 4,156 1,331,574 32 24,032
Վալլե Դ'Աոստա Աոստա 3,263 1,260 128,298 4 31,177
Ապուլիա Բարի 19,358 7,474 4,090,105 72 17,603
Բազիլիկատա Պոտենցա 9,995 3,859 576,619 12 20,811
Կալաբրիա Կատանձարո 15,080 5,822 1,976,631 33 16,695
Կամպանիա Նեապոլ 13,590 5,247 5,861,529 107 18,255
Էմիլիա Ռոմանիա Բոլոնիա 22,446 8,666 4,450,508 154 34,603
Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա Տրիեստ 7,858 3,034 1,227,122 37 30,152
Լացիո Հռոմ 17,236 6,655 5,892,425 186 31,566
Լիգուրիա Ջենովա 5,422 2,093 1,583,263 48 30,137
Լոմբարդիա Միլան 23,844 9,206 10,002,615 367 36,690
Մարկե Անկոնա 9,366 3,616 1,550,796 41 26,438
Մոլիզե Կամպոբասո 4,438 1,713 313,348 6 19,148
Պիեմոնտ Թուրին 25,402 9,808 4,424,467 129 29,156
Սարդինիա Կալիարի 24,090 9,301 1,663,286 34 20,441
Սիցիլիա Պալերմո 25,711 9,927 5,092,080 87 17,085
Տոսկանա Ֆլորենցիա 22,993 8,878 3,752,654 112 29,846
Տրենտինո Ալտո Ադիջե Տրենտո 13,607 5,254 1,055,934 42 39,755
Ումբրիա Պերուջա 8,456 3,265 894,762 21 23,470
Վենետո Վենետիկ 18,399 7,104 4,927,596 156 31,658

Պետական խորհրդանիշներԽմբագրել

 
Իտալիայի դրոշը

Իտալիայի պետական խորհրդանիշներն ամրագրված են Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ[157]։

Իտալիայի դրոշն ուղղանկյուն պաստառ է՝ 3:2 համամասնությամբ, որը բաժանված է երեք ուղղահայաց հավասարաչափ շերտերի։ Ձախ շերտը կանաչ է, մեջտեղինը՝ սպիտակ, իսկ աջ շերտը՝ կարմիր[157][205]։

Առաջին անգամ իտալական եռագույնը հայտնվել է 1797 թվականի հունվարի 7-ին Էմիլիայում՝ որպես Ջուզեպպե Կոմպանիոնի հռչակած հանրապետության դրոշ։ Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակ այն կիրառվել է որպես Ֆրանսիական հեղափոխության խորհրդանշան։ Վիեննայի վեհաժողովից և Ռեստավրացիայից հետո եռագույնը մնացել է ազատության խորհրդանշան և կիրառվել 1831 և 1848 թվականների հեղափոխական շարժումների ժամանակ[157]։

Իտալիայի զինանշանին պատկերված է կարմիր ծայրերով սպիտակ հնգաթև աստղ, որը տեղադրված է ատամնավոր ասեղի վրա։ Զինանշանի ձախ հատվածում գտնվում է ձիթենու, իսկ աջում՝ կաղնու ճյուղ։ Կանաչ ճյուղերը կապված են կարմիր ժապավենով, որի վրա սպիտակ մեծատառերով գրված է «Իտալական Հանրապետություն» (իտալ. REPUBBLICA ITALIANA)։ Իտալական Հանրապետության պաշտոնական խորհրդանշանը հրապարակվել է 1948 թվականի մայիսի 5-ին Իտալիայի նախագահ Էնրիկո դե Նիկոլայի կողմից։ Խորհրդանշանի էսքիզն արել է նկարիչ Պաոլո Պասկետոն, որն այդ իրավունքն ստացել է 1946 և 1947 թվականներին տեղի ունեցած մրցույթների ժամանակ։ Դրանց մասնակցում էին նաև 500 այլ նկարիչներ՝ իրենց շուրջ 800 էսքիզներով[157]։

Իտալիայի ազգային օրհներգը, որը հայտնի է նաև «Իտալիայի եղբայրներ» և «Իտալացիների երգ» անուններով, Իտալիայի Հանրապետության ոչ պաշտոնական օրհներգն էր 1946 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը[206]։ 2005 թվականի նոյեմբերի 17-ին Իտալիայի Սենատն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտոնական օրհներգի մասին» օրենք, սակայն միայն 12 տարի անց է օրենքը վերջնականապես ընդունվել[207]։ Օրհներգի տեքստը 1847 թվականի աշնանը գրել է Գոֆրեդո Մամելին, իսկ երաժշտությունը, ավելի ուշ, կոմպոզիտոր Միկելե Նովարոն։ 20-րդ դարի 80-ական թվականներին լայնորեն տարածված էր Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայից մի հատված, որը կատարվում էր որպես օրհներգ[157]։

ՏնտեսությունԽմբագրել

 
Միլանը ֆինանսական կենտրոն է և համաշխարհային նորաձևության մայրաքաղաքը:

Իտալիան ունի խոշոր զարգացած[208] կապիտալիստական խառը տնտեսություն, որը Եվրագոտում իր մեծությամբ երրորդն է, իսկ աշխարհում՝ ութերորդը[209]։ Իտալիան Մեծ յոթնյակի, Եվրագոտու և ՏՀԶԿ հիմնադիր անդամներից մեկն է։ Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերականացված և ներկրման ու արտահանման ծավալներով առաջատար պետություններից մեկն է[210][211][212]։ Երկիրը համարվում է բարձր զարգացած պետություն։ 2005 թվականի տվյալներով, կենսապայմանների որակի ինդեքսում Իտալիան զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[213] և 26-րդը՝ մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշում։ Պետությունը հայտնի է իր ստեղծագործ և ինովացիոն բիզնեսով[214], մեծ և մրցունակ գյուղատնտեսական հատվածով[215] (Իտալիան աշխարհի ամենախոշոր գինի արտադրողն է)[216] և իր հեղինակավոր ու որակյալ ավտոմոբիլային, մեքենայական, սննդի, դիզայներական և նորաձևության արդյունաբերություններով[217][218][219]։

 
Ferrari 488 տիպի ավտոմեքնենա։ Իտալիայում մեծապես զարգացած է ավտոարդյունաբերությունը[220], իսկ ապրանքների արտահանման ցուցանիշներով աշխարհում յոթերորդն է[221]:

Իտալիան աշխարհի վեցերորդ ամենախոշոր արդյունաբերական պետությունն է[222]։ Համեմատության համար Իտալիայում քիչ են համաշխարհային խոշոր կորպորացիաները։ Երկրում մեծ թիվին են կազմում փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունները, որոնք գտնվում են քաղաքների արդյունաբերական հատվածներում և հանդիսանում են իտալական արդյունաբերության ողնաշարը։ Սա է պատճառը, որ արդյունաբերական հատվածը հաճախ իր ուշադրությունը կենտրոնացնում է մասնագիտացված շուկայի և բարձրակարգ ապրանքների արտահանման վրա։ Եթե որակի ապահովման և բարձրակարգ ապրանքների արտադրության տեսանկյունից Իտալիան ունի լուրջ առավելություն, ապա ցածրորակ ապրանքների արտադրության գործընթացում զիջում է չինական և ասիական մյուս շուկաներում արտադրվող ապրանքների արտադրությանը։ Այդ իսկ պատճառով, տեղական շուկայում հայրենական արտադրության ցածրորակ ապրանքները զիջում են չինական և ասիական մյուս շուկաների կողմից արտադրված ապրանքներին[223]։ 2016 թվականի տվյալներով, Իտալիան աշխարհի յոթերորդ ամենախոշոր արտահանողն է։ Նա առևտրական սերտ հարաբերություններ ունի Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ, որոնց հետ իրականացվում է արտաքին առևտրի ընդհանուր ծավալների 59 %-ը։ Ի շնորհիվ միասնական շուկայի, Իտալիայի ԵՄ անդամ խոշոր առևտրական գործընկերներն են Գերմանիան (12.9%), Ֆրանսիան (11.4%) և Իսպանիան (7.4%)[224]:

 
Իտալիան Արժութային միության, Եվրագոտու (մուգ կապույտ) և Եվրոպական միասնական շուկայի անդամ է:

Իտալիայում մեքենաշինական արտադրությունն իտալիայի արդյունաբերության կարևոր հատվածներից մեկն է։ 2015 թվականի տվյալներով, Իտալիայում գործում են 144 000 ընկերություններ, որտեղ աշխատում է մոտ 485 000 մարդ[225]։ Վերջինս ապահովում է երկրի ՀՆԱ-ի 8,5 %-ը[226]։ Fiat Chrysler Automobiles-ը (կրճատ FCA) ներկայումս յոթերորդ ամենախոշոր ավտոարտադրողն է աշխարհում[227]։ Երկիրը հայտնի է ավտոմեքենաների արտադրության իր լայն տեսականիով՝ սկսած էժան ավտոմեքենաներից, մինչև թանկարժեք, բարձրակարգ ավտոմեքենաներ, ինչպես օրինակ Մազերատին, Լամբորջինին և Ֆերրարին։ Վերջինս «Brand Finance»-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենահզոր ապրանքանիշ[228]։ Իտալական ավտոմեքենաները 12 անգամ հաղթել են «Եվրոպայի տարվա ավտոմեքենա» մրցանակը, որոնցից 9-ը հաղթել է Ֆիատը (առավել շատ, քան որևէ ավտոարտադրող ընկերություն), 2-ը՝ Ալֆա Ռոմեոն և 1-ը՝ Lancia-ն։

Իտալիան Եվրոպական միացյալ շուկայի մի մասն է, որն ներառում է շուրջ 500 միլիոն սպառողների։ ԵՄ անդամ երկրների տարածքներում առևտրային քաղաքականություններն իրականացվում են Եվրոպական Միության (ԵՄ) օրենսդրությանը համապատասխան։ Իտալիան միասնական արժութային համակարգին՝ եվրոյի գոտուն միացել է 2002 թվականին[229][230]։ Իտալիան նաև Եվրագոտու անդամ, որն ներառում է 330 միլիոն սպառողների։ Իտալիայի դրամային քաղաքականությունն իրականացվում է Եվրոպական կենտրոնական բանկի հետ համատեղ։

Իտալիան մեծապես տուժել է 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ, որն էլ ավելի թեժացրեց երկրի կառուցվածքային խնդիրները[231]։ 1950- 1970-ական թվականներին տարեցտարի գրանցվել է երկրի ՀՆԱ-ի 5-6 % աճ[232], իսկ 1980-1990-ական թվականներին՝ տնտեսական անկում, որը ստագնացիոն փուլ մտավ միայն 2000-ական թվականների սկզբին[233][234]։ Կառավարության կողմից իրականացվող քաղաքական ջանքերը՝ բարձրացնելու տնտեսական աճը հանգեցրեցին պետական պարտքի կտրուկ աճին։ 2014 թվականի տվյալներով, Իտալիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի ցուցանիշների 135 %-ը և այս ցուցանիշով ԵՄ կազմում Իտալիան զիջել է միայն Հունաստանին, որի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի ցուցանիշների 174 %-ը[235]։ Սակայն ի տարբերություն Հունաստանի, Իտալիայում մեծ է ներքին պարտքը, այսինքն պետությունը պարտք է ներքին սուբյեկտներին[236], իսկ պետական պարտքի միջին ծավալներն ավելի քիչ, քան ՏՀԶԿ-ի կողմից սահմանված միջին ցուցանիշը[237]։

Իտալիայի հյուսիսի և հարավի միջև ընկած տարբերությունները լուրջ սոցիալ-տնտեսական հիմնախնդիր են երկրի համար[238]։ Եթե ուշադրություն դարձենք հյուսիսի և հարավի միջև առկա վիճակագրական ցուցանիշներին, ապա տեսանելի կլինի այդ հիմնախնդիրը [239]։ Ամենահարուստ գավառ համարվող Բոլցանոյում կամ Հարավային Տիրոլում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում ազգային ՀՆԱ-ի 152 %-ը, իսկ ամենաաղքատ մարզում՝ Կալաբրիայում միայն 61 %-ը[240]։ Իտալիայում գործազրկության միջին մակարդակը Եվրագոտու միջին մակարդակից բարձր է և կազմում է 11,1 %[241]։ Գործազրկության մակարդակը հյուսիսում կազմում է 6.6 %, իսկ հարավում՝ 19.2 %[242]:

ԷներգիաԽմբագրել

 
ENI-ն նավթի և գազի արդյունահանման աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է[243]։

Eni-ն, որը գործում է աշխարհի 79 երկրներում, աշխարհում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն յոթ ընկերություններից մեկն է և աշխարհի խոշոր արդյունաբերական ընկերություններից մեկը[244]։ Բազիլիկատայի մարզի Վալ դ'Ագրի տեղանքում է գտնվում Եվրոպայում ածխաջրածնի հողի տակ գտնվող խոշորագույն հանքավայրը[245]։

Բնական գազի չափավոր պաշարները, որոնք հիմնականում գտնվում են Պադանի հարթավայրում և Ադրիատիկ ծովի մերձափնյա շրջաններում, հայտնաբերվել են վերջին տարիներին և կազմում են երկրի կարևորագույն հանքային ռեսուրսները։

Իտալիան պեմզայի, պոզոլանայի և դաշտային սպաթների առաջատար արտադրողներից մեկն է[246]։ Իտալիայի համար մեկ այլ կարևոր հանքային ռեսուրս է մարմարը՝ հատկապես աշխարհում հայտնի Կարարայի սպիտակ մարմարը, որն արդյունահանվում է Տոսկանայի Մասսա-Կարարա նահանգից։ Իտալիան էներգիայի ոլորտում իր կարիքները բավարարելու համար ներմուծում է դրա շուրջ 80%-ը [247][248][249]։ Առաջին էլեկտրակայանը Եվրոպայում, որը կոչվում էր Սանտա Ռադեգոնդա, կառուցվել է Միլանում 1883 թվականին։

 
Արևային վահանակներ Պիոմբինոյում։ Իտալիան աշխարհում վերականգնվող էներգիայի խոշորագույն արտադրողներից մեկն է[250]։

Վերջին տասնամյակում Իտալիան դարձել է աշխարհում վերականգնվող էներգիայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ լինելով երկրորդ արտադրողը Եվրոպական միությունում և իններորդը՝ աշխարհում։ Հողմաէներգետիկան, հիդրոէներգետիկան և երկրաջերմային էներգետիկան էլեկտրականության ևս կարևոր աղբյուրներ են Իտալիայի համար։ Վերականգնվող էներգիային բաժին է ընկնում Իտալիայում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 27,5%-ը, որից միայն հիդրոէներգետիկային՝ 12,6%-ը։ Դրան հաջորդում են արևային էներգետիկան (5,7%), հողմաէներգետիկան՝ 4,1%, կենսաէներգետիկան՝ 3,5% և երկրաջերմային էներգետիկան՝ 1.6%[251]։ Երկրի կարիքների մնացած մասը բավարարվում է հանածո վառելիքի (38.2%-ը բնական գազ, 13%-ը՝ ածուխ, 8.4%-ը՝ նավթ) և ներմուծման միջոցով[251]։

2014 թվականի տվյալներով՝ միայն արևային էներգիայի արտադրությանը բաժին է ընկնում Իտալիայում էլեկտրականության ողջ արտադրության մոտ 9%-ը, ինչի արդյունքում Իտալիան համարվում է աշխարհում արևային էներգիա արտադրող խոշորագույն երկրներից մեկը[250]։ Մոնտալտո դի Կաստրո արևային էլեկտրակայանը, որի կառուցումն ավարտվել է 2010 թվականին, Իտալիայի խոշորագույն արևային էլեկտրակայանն է (85 մեգավատտ հզորությամբ)։ Արևային մյուս խոշոր էլեկտրակայանների թվում են Սան Բելինոն (70,6 մեգավատտ հզորությամբ), Սելինո Սան Մարկոն (42.7 մեգավատտ հզորությամբ) և Սան Ալբերտոն (34.6 մեգավատտ հզորությամբ)[252]։ Իտալիան նաև եղել է առաջին երկիրը, որ երկրաջերմային էներգիան օգտագործել է էլեկտրականության արտադրման համար[253]։

1980-ական թվականներից ի վեր Իտալիան գործարկել է ատոմային չորս ռեակտորներ։ Այդուհանդերձ, Իտալիայում ատոմային էներգիայից հրաժարվել են դեռ 1987 թվականին ընդունված Սահմանադրությամբ, որի պատճառը 1986 թվականին Խորհրդային Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանի վթարն էր։ Էլեկտրականության արտադրությամբ զբաղվող իտալական Enel ընկերությունը Սլովակիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում գործարկում է մի քանի ռեակտորներ[254][255], ինչը նրան թույլ է տալիս մուտք գործել միջուկային էներգիայի դաշտ և անմիջական մասնակցություն ունենալ կայանների նախագծմանը, շինարարությանը ու շահագործմանը՝ առանց Իտալիայի տարածքում ռեակտորների տեղակայման[255]։

ԳյուղատնտեսությունԽմբագրել

 
Խաղողի վազեր Տոսկանայում։ Իտալական սնունդը հայտնի է իր բարձր որակով և ապրանքների բազմազանությամբ:

Համաձայն գյուղատնտեսական վերջին մարդահամարի՝ 2010 թվականին Իտալիայում եղել են 1.6 միլիոն գյուղացիական տնտեսություններ (-32.4% 2000 թվականի համեմատ)։ Այդ գյուղացիական տնտեսությունները զբաղեցնում են 12.7 միլիոն հեկտար, որոնց 63 %-ը գտնվում են Հարավային Իտալիայում[256]։ Գյուղացիական տնտեսությունների ճնշող մեծամասնությունը (99 %) ընտանեկան փոքր ֆերմաներ են, որոնք միջինում կազմում են 8 հեկտար[256]։ Գյուղատնտեսական հողատարածքների ընդհանուր ծավալների կազմում (բացառությամբ անտառատարածքների) հացահատիկների դաշտերը կազմում են 31 %, Ձիթենիների դաշտերը՝ 8.2 %, խաղողի վազերը՝ 5.4 %, ցիտրուսի պլանտացիաները՝ 3.8 %, շաքարի ճակնդեղը՝ 1.7 %, իսկ բուսաբածական հողատարածքները՝ 2.4 %: Հողատարածքների մնացած մասը զբաղեցնում են արոտավայրերը (25.9 %) և կերակրի հացահատկի դաշտերը (11.6 %)[256]:

Իտալիան գինեգործության ծավալներով աշխարհի առաջատար պետությունն է[257], ինչպես նաև ձիթապտղի ձեթի, մրգերի (խնձոր, ձիթապտուղ, խաղող, նարինջ, կիտրոն, տանձ, ծիրան, պնդուկ, դեղձ, բալ, սալոր, ելակ, կիվի) և բանջարեղենի (հատկապես լոլիկի և կանկարի) խոշոր արտադրող։ Իտալական ամենահայտնի գինիներից են տոսկանյան Կիանտին և պիեմոնտյան Բարոլոն։ Այլ հայտնի գինետեսակներ են Բարբարեսկոն, Բարբերա Դ՚Աստին, Բրունելո դի Մոնտալչինոն, Ֆրասկատի ԴՈԿ-ը, Մոնտեպուլչիանո դ՚Աբրուցո, Մորելինո դի Սկանսանն և պղպջակավոր գինետեսակներից Ֆրանչիակորտան և պրոսեկոն։ Իտալիայի կողմից արտադրվող բարձրակարգ ապրանքները, մասնավորապես գինիները և պանրատեսակները, պաշտպանվում են Denominazione di Origine Controllata չափանիշներով և լեյբլներով։ Եվրոպական Միության կողմից սահմանված այս խիստ չափանիշները նպաստում են ցածրորակ ապրանքներից շուկան պաշտպանելու գործընթացին։

ԵնթակառուցվածքներԽմբագրել

 
Frecciarossa 1000 ճեպընթաց գնացքը, որը զարգացնում է մինչև 400 կմ/ժ (249 mph) արագություն[258], Իտալիայի և Եվրոպայի ամենաարագընթաց գնացքն է:

2004 թվականին Իտալիայի տրանսպորտային հատվածն ապահովել է շուրջ 119.4 միլիարդ եվրոյի շրջանառություն։ Երկրի 153,700 ձեռնարկություններում աշխատում են 953,700 քաղաքացիներ։ 2002 թվականի տվյալներով, Իտալիայի ճանապարհային ցանցն ունի 668721 կիլոմետր (415,524 մղոն) ընդհանուր երկարություն, ներառյալ 6,487 կիլոմետր (4,031 մղոն) երկարություն ունեցող ցանցը, որը պետական է, սակայն կառավարվում է Atlantia մասնավոր կազմակերպության կողմից։ 2005 թվականի տվյալներով, Իտալիայում առկա են եղել 34,667,000 ավտոմեքենաներ, ընդորում յուրաքանչյուր 1000 մարդուն բաժին է ընկնում 590 ավտոմեքենա։ Նույն 2005 թվականի տվյալներով, Իտալիայի ճանապարհներով անցնում են 4,015,000 տրանսպորտային միջոցներ[259]։

Իտալիայի պետական երկաթուղային ցանցը, որի ղեկավարումն իրականացվում է Ferrovie dello Stato պետական ընկերության կողմից։ 2008 թվականի տվյալներով ընդհանուր 16,529 կիլոմետր (10,271 մղոն) երկարությամբ երկաթգծից 11,727 կիլոմետրը (10,271 մղոն) էլեկտրացված է, իսկ 4802 կիլոմետրը նախատեսված է լոկոմոտիվների և ակնավոր երկաթուղային փոխադրամիջոցների համար։

Ջրային փոխադրման պետական համակարգը, որն ունի 1477 կիլոմետր (918 մղոն) ընդհանուր երկարություն, ապահովում է նավարկելի գետերով և ջրանցքներով քաղաքացիների ուղևորափոխադրումները։ Ջրային փոխադրման պետական համակարգը ստեղծվել է 2002 թվականին։ 2004 թվականին Իտալիայում գործել են 30 հիմնական միջազգային օդանավակայաններ, ներառյալ նաև հաբեր համարվող Միլանի Մալպենսա օդանավակայանը և Հռոմի Լեոոնարդո դա Վինչիի անվան միջազգային օդանավակայանը։ Երկրում գործում են 43 խոշոր նավահանգիստներ, ներառյալ Ջենովայի նավահանգիստը, որն Իտալիայի ամենախոշոր և Միջերկրական ծովի երկրորդ խոշոր նավահանգիստն է։ 2005 թվականի տվյալներով, Իտալիայի քաղաքացիական ավիացիան իրականացրել է շուրջ 389,000 չվերթներ։ Բացի այդ, երկրում գործում են 581 առևտրային նավեր[259]։

Իտալիան ստիպված է ներկրման հաշվին ապահովել էլեկտրականության պահանջարկի շուրջ 80%-ը[260][261][262]։

Իտալիան բավարար ներդրումներ չի իրականացնում՝ ապահովելու խմելու ջրի կայուն մատակարարումը և սանիտարական ենթակառուցվածքների զարգացումը, չնայած այն հանգամանքին, որ խմելու ջրի և աղբահանության համար սահմանված վճարաչափերն ամենացածրն են Եվրոպական Միությունում։ Գալլի օրենքը, որն ընդունվել է 1993 թվականին, նպատակամիտված է բարձրացնելու ներդրումների ծավալները և կոնսոլիդացնելով ծառայություններ մատուցողներին՝ բարելավելու սպասարկման որակական հատկանիշները։ Արդյունքում բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, իսկ սակագները չեն բարձրացվում՝ ի հաշիվ վճարվող հարկերի։ Բացի այս բարեփոխումներից, ներդրումային մակարդակները նվազել են և դեռևս բավարար չեն իրական արդյունքների հասնելու համար[263][264][265]։

Գիտություն և տեխնոլոգիաԽմբագրել

 
Ժամացույցի սլաքի ուղղությամբ պատկերված են էլեկտրական մարտկոցի և մեթանի հայտնագործող Ալեսանդրո Վոլտան[266]
, ֆիզիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը, ով համարվում է ժամանակակից գիտության հայրը[267]
Գուլիելմո Մարկոնին, ով իրականացրել է առաջին ռադիոկապը՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով[268]
և Էնրիկո Ֆերմի, ով ստեղծել է առաջին միջուկային ռեակտորը՝ «Chicago Pile-1»-ը[269]:

Դարեր ի վեր Իտալիան ձևավորել է գիտական միջավայր, որը ֆիզիկայի և գիտության մյուս ճյուղերին տվել է բազմաթիվ հայտնի գիտնականներ։ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի պոլիմատները (տարբեր ոլորտներում մեծ ազդեցություն ունեցող մարդիկ), ինչպես օրինակ Լեոնարդո դա Վինչի ն (1452–1519), Միքելանջելոն (1475–1564) և Լեոն Բատիստա Ալբերտին (1404–72) մեծ ներդրում են ունեցել գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործընթացում, ինչպես օրինակ ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում։ Նրանք մեծ դերակատարություն են ունեցել գիտության հեղափոխության մեջ։ Նրանք մեծ ներդրում են ունեցել հեռադիտակի բարելավման և աստղագիտական հետագա հայտնագործությունների ոլորտներում։ Գիտական հեղափոխության շարունակությունը դարձավ նաև Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից առաջ քաշված Կոորդինատների երկրակենտրոն համակարգի մոդելը։

Այլ աստղագետներ, ինչպես օրինակ Ջովաննի Դոմենիկո Կասինին (1625–1712) և Ջովանի Սկիապարելլին (1835–1910) արեգակնային համակարգի վերաբերյալ իրականացրել են խոշոր հայտնագործություններ։ Մինչ Իտալիան լքելը, մաթեմատիկայի բնագավառում հայտնի գիտնական է եղել Ժոզեֆ Լուի Լագրանժը (ի ծնե Ջուզեպպե Լյուդովիկո Լագրանժ, 1736-1813)։ Ֆիբոնաչին (1170–1250) և Ջերոլամո Կարդանոն (1501–76) մաթեմատիկայի բնագավառում իրականացրել են ֆունդամենտալ զարգացումներ։ Լուկա Պաչոլին առաջին անգամ աշխարհում հայտնաբերել է հաշվապահական հաշվառումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին (1901-1954) Չիկագոյում գլխավորել ամերիկյան միջուկային ծրագիրը, որը մշակել էր աշխարհում առաջին միջուկային ռեակտորը՝ «Chicago Pile-1»-ը։ Բացի այդ, Էնրիկո Ֆերմին մեծ ներդրում է ունեցել ֆիզիկայի բնագավառում, հատկապես քվանտային մեխանիկայի զարգացման գործընթացում և եղել է միջուկային զենքի ստեղծման կարևոր դերակատարներից մեկը։ Նա, Էմիլիո Սեգրեն ((1905-1989), ով հայտնաբերել է տեխնեցիումի ու աստատի տարրերը և հակապրոտոնը), Բրունո Ռոսսին ((1905-1993), ով եղել է Cosmic Rays-ի և X-ray աստղագիտության հիմնադիր) և իտալացի մի շարք գիտնականներ 1930-ական թվականներին ստիպված են եղել լքել Իտալիան՝ «Հակահրեական ֆաշիստական օրենքի» պատճառով[270]։

Այլ հայտնի ֆիզիկոսներ են Ամեդեո Ավոգադրոն, ով հայտնի է մոլեկուլային ֆիզիկայի ոլորտում և առաջ է քաշել Ավոգադրոյի օրենքը և Ավոգադրոյի հաստատունը, Էվանջելիստա Տորիչելլին, ով հայտնաբերել է բարոմետրը, Ալեսանդրո Վոլտան, ով հայտնաբերել է էլեկտրական մարտկոցը, Գուլիելմո Մարկոնին, ով Ատլանտյան օվկիանոսի վրայով ապահովել է առաջին ռադիոկապը, Գալիլեո Ֆերարիսը և Անտոնիո Պաչինետին, ովքեր համարվում են ասինխրոն մեքենայի հիմնադիրները, Ալեսանդրո Կրուտոն, ով համարվում է լամպի ստեղծողը և Ինոկենո Մանզետին, ով համարվում է ավտոռոբոտաշինության հիմնադիրներից մեկը, Էտորե Մայորանան, ով հայտնաբերել է Մայորանայի ֆերմիոնը (տարրական մասնիկ), ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Կառլո Ռուբիան, ով ՑԵՌՆ-ում հայտնաբերել է W- և Z-բոզոնները։ Անտոնիո Մեուչին հայտնի է առաջին ձայնահաղորդակցային սարքի հայտնաբերման համար, որը հաճախ անվանում են նաև առաջին հեռախոս[271][272]։ 1964 թվականին Պիեռ Ջորջիո Պերոտտոն նախագծել է սեղանի առաջին համակարգիչը՝ «Programma 101»-ը, որը դարձավ անհատական առաջին համակարգիճն աշխարհում։ Բուսաբանության ոլորտում Ֆրանչեսկո Ռեդի դարձավ առաջինը, ով վիճարկեց սպոնտան սերնդի տեսությունը՝ ցույց տալով, որ թրթուրներն առաջանում են ճանճերի ձվերից։ Բացի այդ, նա մանրամասնորեն նկարագրել է 180 մակաբույծների։ Մարչելլո Մալպիգին համարվում է հյուսվածքաբանության հայրը, Լուձարո Սպալանցանին կարևոր ուսումնասիրություններ է իրականացրել ողնաշարի գործառույթների, կենդանիների վերարտադրութան և բջջային տեսության ոլորտներում, Կամիլո Գոլջին, որի բազմաթիվ հայտնագործություններ, ներառյալ Գոլջիի ապարատը, նպաստել է նեյրոնային դոկտրինայի ձևավորմանը, Ռիտա Լևի-Մոնտալչինին բացահայտել է նյարդերի աճի գործոնը։ Վերջինս 1986 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ Քիմիայի բնագավառում Ջուլիո Նատան 1963 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ Մրցանակը շնորհվել է բարձր պոլիմերների ոլորտում աշխատելու համար։ Ջուզեպե Օկիալինին ստացել է Ֆիզիկայի բնագավառում Վոլֆի մրցանակ՝ 1947 թվականին պիոնների կամ պի-մեզոնի քայքայման եղանակի հայտնաբերման համար։ Էննիո դե Ջորջիոն, ով 1990 թվականին ստացել է Մաթեմատիկայի ոլորտում Վոլֆի մրցանակ, լուծել է Բերնշթեյնի խնդիրը և մեծ ներդրում ունեցել Իտալիայում մաթեմատիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների տարածման և զարգացման գործընթացում։

ԶբոսաշրջությունԽմբագրել

 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Ամալֆիի ափն իտալիա այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկն է[273]:

Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում։ 2015 թվականի տվյալներով, Իտալիա են այցելել 50,7 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկներ[274]։ 2014 թվականի տվյալներով, տուրիստական ոլորտը (ներառյալ նաև տուրիստական ներդրումների ազդեցությունները, մատակարարման ցանցը և եկամուտների ազդեցությունը) պետական բյուջեի համար ապահովել է 162,7 միլիարդ եվրո եկամուտ, որը կազմում է Իտալիայի ՀՆԱ-ի 10,1 %-ը։ 2014 թվականին, տուրիստական ոլորտն իտալիայում ապահովել է 1,082,000 աշխատատեղ, որը կազմում է երկրում ընդհանուր զբաղվածության 4.8 %-ը[275]։

Իտալիան առավել հայտնի է իր մշակութային և բնության հուշարձաններով, որտեղ տարեկան այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Իտալիայում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից 53-ը։ Այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է[276]։ Միլանը Եվրոպայի 6-րդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է և 14-րդը՝ աշխարհում։ 2016 թվականի տվյալներով, Միլան է այցելել 7.65 միլիոն մարդ, մինչդեռ Հռոմն այցելությունների թվաքանակով 8-րդն է Եվրոպայում և 16-րդն աշխարհում։ 2016 թվականի տվյալներով, Հռոմ է այցելել 7,12 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ[277]։ Ի հավելումն, Վենետիկը և Ֆլորենցիան մտնում են աշխարհի 100 ամենաայցելվող քաղաքների ցանկի մեջ։

Իտալիայի ամենաայցելվող տեսարժան վայրերի ցանկում են Կոլիզեյը, Հռոմի ֆորումը, Պոմպեյը, Ուֆֆիցին, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան, Սուրբ Հրեշտակի ամրոցը, Բոբոլի այգիները, Վենարիա Ռեալեն, Թուրինի եգիպտական թանգարանը, Բորգեզե պատկերասրահը, Կազերտայի պալատը, Սանտա Մարիա դելլա Գրացիեն, Վիլա դ՚Էստեն, Պիտտին, Հերկուլանումը, Նեապոլի ազգային հնագիտական թանգարանը, Մեդիչիի եկեղեցին, Օստիա Անտիկան, Կապույտ քարայրը, Վենետիկի ազգային հնագիտական թանգարանը, Կոմո լիճը և Բրերա պատկերասրահը[278]։

Հարավի խնդիրԽմբագրել

Իտալիայի միավորմանը հաջորդած տասնամյակների ընթացքում երկրի հյուսիսային մարզերը՝ մասնավորապես Լոմբարդիան, Պիեմոնտը և Լիգուրիան, արդյունաբերականացման և տնտեսական զարգացման գործընթաց սկսեցին, մինչդեռ հարավային մարզերը էականորեն զիջեցին դրանց[279]։

Հյուսիսի և հարավի միջև առկա անհամաչափությունը, որն առավել ընդլայնվեց միավորմանը հաջորդած առաջին հարյուրամյակից հետո, կրճատվեց 1960-1970-ական թվականներին պետական ծառայության, գյուղատնտեսական և կրթական բարեփոխումների շնորհիվ[280], ինչն ընդլայնեց արդյունաբերականացումը և բարելավեց Իտալիայի հարավային մարզերի բնակչության կենսապայմանները։ Այդուհանդերձ, այս գործընթացն ընդհատվեց 1980-ական թվականներին։

Այդ պահից սկսած Իտալիայի հարավի ՀՆԱ-ն կազմում է Հյուսիսի ՀՆԱ-ի միայն 58%-ը[281], բայց այս տարբերությանը որոշակիորեն մեղմացնող հանգամանք է այն, որ հարավային բնակավայրերում կյանքը միջինում մոտ 10-15%-ով ավելի էժան է (տարբերությունն էլ ավելի մեծ է փոքր և մեծ քաղաքների միջև), քան Իտալիայի հյուսիսում[282]։ Հարավում գործազրկությունը կրկնակի մեծ է։ Այսպես, Հյուսիսում այն կազմում է 6,7%, մինչդեռ հարավում գործազրկությունը հասել է շուրջ 14,9%-ի[283]։

«Censis»-ի կողմից իրականացված հետազոտության մեջ նշվում է, որ Հարավային Իտալիայի զարգացման հապաղման վրա էականորեն ազդել են հանցավոր կազմակերպությունները։ 1981-2003 թվականներին նրանց ներկայության պատճառով Հարավում հարստության տարեկան կորուստը կազմել է 2,5%։ Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ հանցավոր կազմակերպությունների բացակայության արդյունքում Իտալիայի հարավի անվանական ՀՆԱ-ն հասած կլիներ Հյուսիսի անվանական ՀՆԱ-ի մակարդակին[284]։

ԺողովրդագրությունԽմբագրել

 
Իտալիայի բնակչության խտության քարտեզն ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների:

2013 թվականի վերջին Իտալիայում բնակվում էր 60,782,668 մարդ[285]։ Իտալիայում բնակչությունը խիտ է բնակեցված։ Այսպես, 1 քառակուսի կիլոմետր տարածքում միջինում բնակվում է 202 մարդ և այս ցուցանիշներով Իտալիան առաջիններից մեկն է Արևմտյան Եվրոպայում։ Այդուհանդերձ, բնակչության բաշխվածությունն անհավասարաչափ է բաշխված։ Ամենախիտ բնակեցված տարածաշրջաններն են համարվում Պո գետի հարթավայրը, որտեղ բնակվում է երկրի բնակչության գրեթե կեսը և Հռոմի ու Նեապոլի մետրոպոլ շրջանները։ Մինչդեռ այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Ալպերը և Ապենինյան բարձրավանդակը, Բազիլիկատայի սարահարթը և Սարդինիա կղզին ավելի քիչ են բնակեցված։

20-րդ դարում Իտալիայի բնակչությունը գրեթե կրկնապատկվել է, սակայն բնակչության աճը պայմանավորված էր ոչ թե օտարերկրյա պետություններից ներգաղթի ցուցանիշների ավելացմամբ, այլ ներքին միգրացիայի հաշվին, երբ հարավի աղքատ գյուղացիակ բնակչությունը շարժվեց դեպի հյուսիսի արդյունաբերական քաղաքներ։ Վերջինս տեղի ունեցավ 1950-1960-ական թվականներին տեղի ունեցած Իտալական տնտեսական հրաշքի արդյունքում։ Բնակչության ծնելիության բարձր տեմպերը շարունակվեցին ընդհուպ մինչև 1970-ական թվականները, որից հետո ծնելիության աճը սկսեց կրճատվել։ Իտալիայի բնակչությունն արագորեն ծերանում է։ 2000-ական թվականների վերջին, Իտալիայի հինգ բնակչից մեկը 65 տարեկան և ավելի էր[286]։ Սակայն, վերջին տարիներին Իտալիայում դարձյալ սկսել է աճել ծնելիության մակարդակը[287]։ Ծնելիության միջին ընդհանուր ցուցանիշը նույնպես սկսել է աճել։ Այսպես, եթե 1995 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 1.18 երեխա, ապա 2008 թվականի տվյալներով, մեկ կնոջը բաժին է ընկնում 1.41 երեխա[288]։ Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականն այդ ցուցանիշը կտատանվի 1.6-1.8 երեխայի սահմաններում[289]։

19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1960-ական թվականները, Իտալիան զանգվածային էմիգրացիոն պետություն էր։ 1898-1914 թվականներին, որը դարձավ իտալական սփյուռքի գագաթնակետը, ամեն տարի Իտալիայից արտագաղթում էր մինչև 750,000 մարդ[290]։ Իտալիայի սահմաններից դուրս բնակվում էր շուրջ 25 միլիոն իտալացիներ։ Վերջինս իր մեծությամբ ժամանակի ամենախոշոր սփյուռքներից մեկն էր աշխարհում[291]։ Արդյունքում, այսօր Իտալիայի շուրջ 4.1 միլիոն քաղաքացիներ բնակվում են երկրի սահմաններից դուրս[292]։ Ներկայումս շուրջ 60 միլիոն իտալացիներ կամ իտալական ծագում ունեցող անձինք բնակվում են Իտալիայի սահմաններից դուրս, հիմնականում Արգենտինայում[293], Բրազիլիայում[294],, Ուրուգվայում[295],, Վենեսուելայում[296],, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[297],, Կանադայում[298],, Ավստրալիայում[299] և Ֆրանսիայում[300]։


Մետրոպոլ քաղաքներ և խոշոր ուրբանիզացիոն կենտրոններԽմբագրել

Աղբյուրներ[301][302]։

Մետրոպոլ քաղաք Շրջան Տարածք (կմ2) Բնակչություն(հունվարի 1, 2016) Ուրբանիզացիոն տարածքներ
(բնակչություն (2014))
Հռոմ Լացիո 5,352 4,340,474 4,370,538
Միլան Լոմբարդիա 1,575 3,208,509 4,252,246
Նեապոլ Կամպանիա 1,171 3,113,898 3,627,021
Թուրին Պիեմոնտ 6,829 2,282,127 1,801,729
Պալերմո Սիցիլիա 5,009 1,271,406 1,006,602
Բարի Ապուլիա 3,821 1,263,820 589,407
Կատանիա Սիցիլիա 3,574 1,115,535 657,293
Ֆլորենցիա Տոսկանա 3,514 1,113,348 760,325
Բոլոնիա Էմիլիա Ռոմանիա 3,702 1,005,831 770,998
Ջենովա Լիգուրիա 1,839 854,099 723,959
Վենետիկ Վենետո 2,462 855,696 499,966
Մեսինա Սիցիլիա 3,266 640,675 277,584
Ռեջիո դի Կալաբրիա Կալաբրիա 3,183 555,836 221,789
Կալյարի Սարդինիա 1,248 430,413 476,974

ՆերգաղթԽմբագրել

 
Իտալիայում բնակվում են մեծ թվաքանակով ներգաղթյալներ, ովքեր այստեղ են եկել Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից:

2016 թվականի դրությամբ, Իտալիայում բնակվում են 5,05 միլիոն օտարերկրացիներ[303], որոնք կազմում էին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակւ 8,3 %-ը։ Այս թվերը ներառում են ավելի քան մեկ ու կես միլիոն երեխաների, ովքեր ծնվել են Իտալիայում, սակայն համարվում են երկրորդ սերնդի ներգաղթյալները։ Այս թվերի մեջ ներառված չեն այն օտարերկրացիները, ովքեր դիմել են Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար[304]։ 2016 թվականին մոտ 201,000 մարդ դիմել է Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար[305], այն դեպքում, երբ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 130,000[306]։ Պաշտոնական թվերը նույնպես չեն ներառում անօրինական ներգաղթի թվերը, որը, ըստ 2008 թվականի տվյալների, կազմել է առնվազն 670,000 մարդ[307]։

Մինչ 1980-ական թվականներն իտալիան ունեցել է թե լեզվական, և թե մշակութային տեսանկյունից միասեռ հասարակություն։ 1980-ական թվականներից հետո, դեպի Իտալիա սկսեցին շարժվել ներգաղթյալների խոշոր հոսքեր[308]։ Բեռլինի պատի փլուզումից հետո և, հատկապես Եվրոպական Միության 2004 և 2007 թվականներին ընդլայնումից հետո, միգրանտների խոշոր հոսքեր նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից (հատկապես Ռումինիա, Ալբանիա, Ուկրաինա և Լեհաստան) սկսեցին շարժվել դեպի Իտալիա։ Դեպի Իտալիա միգրանտների հոսքը տեղի է ունենում նաև Հյուսիսային Աֆրիկայից, հատկապես Մարոկկոյից, Եգիպտոսից և Թունիսից, որոնց հոսքն ավելի ուժեղացավ Արաբական գարնան մեկնարկից հետո։ Այդուհանդերձ, վերջին տարիներին նկատվում են նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (հատկապես Չինաստանից[309] ու Ֆիլիպիններից) և Լատինական Ամերիկայի բնակիչների ներգաղթ դեպի Իտալիա։

Ներկայումս, Ռումինիայի մեկ միլիոն քաղաքացիներ, որոնց 10 %-ը գնչուներ են[310], փաստացիորեն բնակվում են Իտալիայում։ Ռումինական համայնքն իտալիայում ամենախոշորն է։ Երկրորդ և երրորդ փոքրամասնություններն ալբանական և մարոկկական համայնքներն են, որոնցից յուրաքանչյուրն ունի կես միլիոն ներկայացուցիչ։ Իտալիայում չգրանցված ռումինացիների թիվը դժվար է հաշվել, սակայն Բալկանյան ուսումնասիրությունների վերլուծական կենտրոնի 2007 թվականի տվյալներով չգրանցված ռումինացիների թիվը կարող է գերազանցել 1,5 միլիոնը[311][Ն 2]: 2000-ական թվականների վերջին Իտալիայի արտասահմանցի բնակչության 54 %-ը Եվրոպայից էին, 22 %-ը՝ Աֆրիկայից, 16 %-ը՝ Ասիայից, 8 %-ը՝ Ամերիկայից և 0.06 %-ը՝ Օվկիանիայից։ Միգրանտների բաշխվածությունն իտալիայում խիստ անհամաչափ է։ Միգրանտների 87 %-ը բնակվում է երկրի հյուսիսային և կենտրոնական մասերում (տնտեսապես առավել զարգացած մարզերում), մինչդեռ միայն 13 %-ն է ապրում թերակղզու հարավային մարզերում։

ԼեզուներԽմբագրել

 
Աշխարհում իտալերենի տարածման աշխարհագրական շրջանները      Մայրենի լեզու      Երկրորդ կամ ոչ պաշտոնական լեզու      Իտալախոս փոքրամասնություններ

Համաձայն N 482/99 շրջանակային օրենքի առաջին հոդվածի և Իտալիայի սահմանադրության 6-րդ հոդվածի, երկրի պաշտոնական լեզուն իտալերենն է[313]։ Իտալիայում բնիկ իտալախոսների թիվը կազմում է 64 միլիոն[314][315][316], մինչդեռ իտալախոսների ընդհանուր թվաքանակը, ներառյալ նրանք, ովքեր իտալերենը դիտարկում են որպես երկրորդ լեզու, կազմում է 85 միլիոն[317]։ Տարբեր մարզերում առօրյա-խոսակցական ձևաչափում օգտագործվում է ռեգիոնալ իտալերենը, որը չպետք է շփոթել իտալերենի բարբառների կամ փոքրամասնությունների լեզուների հետ[318][319]։ Այդուհանդերձ, 20-րդ դարում ազգային կրթական համակարգի ներդրման արդյունքում մարզերի միջև խոսակցական տարբերությունների սկսեցին կրճատվել։ Ստանդարտացման գործընթացը սկսեց ավելի տարածվել 1950-ական թվականներին, իսկ 1960-ական թվականներին տեղի ունեցած տնտեսական աճի արդյունքում զարգացան իտալական մեդիան և հեռուստատեսությունը։ RAI հանրային հեռուստատեսությունն օգնեց տարածել ստանդարտ իտալերենը։

 
Իտալիայի պաշտոնապես ճանաչված լեզվային փոքրամասնությունները[320]:

N 482/99 շրջանակային օրենքով ճանաչվում են 12 պատմական լեզվային փոքրամասնություններ՝ ալբաներեն, կատալոներեն, գերմաներեն, հունարեն, սլովեներեն, խորվաթերեն, ֆրանսերեն, ֆրանկոպրովանսերեն, ֆրիուլիերեն, լադիներեն (ռոմանական լեզու), օքսիտաներեն և սարդիներեն[313]։ Այս լեզուներից չորսը որոշ մարզերում ունեն իտալերենին հավասար կարգավիճակ։ Ֆրանսերենը պաշտոնական լեզու է Վալլե Դ'Աոստայում, չնայած որ ֆրանկոպրովանսերենն առավել տարածված է մարզում[321], գերմաներենը՝ Հարավային Տիրոլում, լադիներենը՝ Հարավային Տիրոլի և Տրենտինո Ալտո Ադիջեի որոշ գավառներում, իսկ սլովեներենը՝ Տրիեստեում, Գորիցիայում և Ուդինեում։ ISO-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այլ լեզուներ իտալական օրենքով ճանաչված չեն։ Ֆրանսիայի նման Իտալիան ստորագրել է Ռեգիոնալ լեզուների եվրոպական խարտիան, սակայն չի վավերացրել[322]։

Վերջին տարիներին գրանցված ներգաղթի ներհոսքի պատճառով, Իտալիայի բնակչության մեջ քիչ է այն քաղաքացիների թվաքանակը, որոնք իտալախոս չեն կամ էլ չեն խոսում ազգակից լեզուներից որևիցե մեկով։ Համաձայն Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների, ռումիներենն իտալիայի բնակչության շրջանում տարածված երկրորդ ամենախոշոր լեզուն է։ Իտալիայում շուրջ 800 000 մարդու համար ռումիներենը համարվում է մայրենի լեզու։ Այդ բնակչության 21.9 %-ը 6 տարեկանից ցածր քաղաքացիներ են։ Տարածված մյուս լեզուներից է արաբերենը, որով խոսում է 475,000 մարդ։ Ընդորում, արաբերենով խոսում են Իտալիայում բնակվող օտարերկրացիների 13.1 %-ը։ Ալբաներենով խոսում է 380,000 մարդ, իսկ իսպաներենով՝ 255,000 մարդ։ Տարածված լեզուներ են նաև ուկրաիներենը, հինդին, լեհերենը և թամիլերենը[323]։

ԿրոնԽմբագրել

Իտալիայում են գտնվում աշխարհի ամենախոշոր տաճարները և ճարտարապետական հուշարձանները։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ ձախից աջ՝ Ֆլորենցիայի տաճարն է, որն ունի աշխարհի ամենամեծ աղյուսե գմբեթը[324][325], Սուրբ Պետրոսի տաճարը, որը համարվում է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը[326], Միլանի տաճարը, որը Իտալիայի ամենամեծ տաճարն է և իր մեծությամբ երրորդը աշխարհում և Սուրբ Մարկոսի տաճարը, որը համարվում է իտալա-բյուզանդական ճարտարապետության ամենահայտնի օրինակներից մեկը[327]։

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն[328]։ 2017 թվականին տեղի ունեցած հարցումների համաձայն, իտալացիների միայն 74,4 %-ն է իրեն համարում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ[329]։

Սուրբ աթոռը համակարգում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում նաև տարբեր գործակալությունների գործունեությունը, որոնք կազմակերպում են եկեղեցու վարչական գործունեությունը։ Դիվանագիտական տեսանկյունից, Սուրբ աթոռը ճանաչվել է որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ, ինքնիշխան ամբողջություն, որի ղեկավարը համարվում է Հռոմի պապը։ Վերջինս համարվում է նաև Հռոմի հոգևոր առաջնորդը, ում հետ երկրները հաստատում են իրենց դիվանագիտական հարաբերությունները[330][331]։ Հաճախ սխալմամբ Սուրբ աթոռը և Վատիկանը նույնացվում են, սակայն այս երկու հասկացություններն աշխարհագրական տարբեր տարածքներ են ներառում։ Վատիկանը, որպես միջազգային հարաբերությունների առանձին սուբյեկտ, ի հայտ է եկել 1929 թվականին, իսկ Սուրբ աթոռը հայտնի է դեռևս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից։ Օտարերկրյա դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնում ոչ թե Վատիկանին, այլ Սուրբ աթոռին, իսկ այլ երկրներում և միջազգային կազմակերպություններում պապի ներկայացուցիչները ներկայացնում են Սուրբ աթոռը, այլ ոչ Վատիկանը։

Իտալիայում քրիստոնեական փոքրամասնություններ են հանդիսանում ուղղափառները, վալդենսները և բողոքական եկեղեցու հետևորդները։ 2011 թվականին Իտալիայում գրանցված էին 1.5 միլիոն ուղղափառ քրիստոնյաներ, որոնք կազմում են բնակչության ընդհանուր թվաքանակի 2.5 %-ը[332], կես միլիոնը՝ հոգեգալստականներ և ավետարանչականներ, որոնցից 400.000-ը՝ Աստծո ասամբլեայի ներկայացուցիչներ, 235,685-ը՝ Եհովայի վկաներ[333], 30,000-ը՝ վալդենսներ[334], 25,000-ը՝ աքվենդիստներ, 22,000-ը՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրվա սրբերի եկեղեցու հետևորդներ, 15,000-ը՝ Բապտիստներ, ընդորում 5000-ը՝ ազատ բապտիստներ, 7000-ը՝ լյութերականներ, 4000-ը՝ մեթոդիստներ (Մեթոդիստների և վալդենսների միացյալ եկեղեցի)[335]։

Իտալիայի կրոնական պատկերը (2017)[329]
Կաթոլիկություն
  
74.2 %
Չեն հարում որևէ կրոնի
  
21.4 %
Այլ կրոններ
  
2.0 %

Իտալիայի ամենահին կրոնական համայնքներից մեկը համարվում է հրեական համայնքը։ Հրեաներն իտալիայում բնակվել են մեր թվարկությունից առաջ՝ դեռևս Հին Հռոմում։ Մի քանի դար շարունակ հրեաները, հատկապես Իսպանիայից, ներգաղթել են Իտալիա։ Այդուհանդերձ, Հոլոքոստի պատճառով, Իտալիայի հրեաների 20 %-ը ոչնչացվեց[336]։ Ոչ միայն Հոլոքոստի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած և հաջորդած գաղթից պատճառով, ներկայումս Իտալիայում հրեաների թիվը կազմում է 28,400[337]։

Վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած միգրացիոն խոշոր ներհոսքից հետո, երկրում մեծացել է ոչ քրիստոնյա բնակչության և կրոնական համայնքների թիվը։ Երկրի մոտ 800,000 բնակիչներ հնդկական թերակղզում առաջացած հավատալիքների հետևորդներ են։ Երկրում բնակվում են 70,000 սիկհեր, իսկ Իտալիայի տարածքում գործում են 33 գուրդվարաներ[338]։

Իտալիան, կրոնական ազատությունն ապահովելու համար, եկամտահարկից մնացած միջոցների որոշակի մի մասը փոխանցում է պետության կողմից ճանաչված կրոնական համայնքներին, որն առավել հայտնի է «Յուրաքանչյուր 1000-ից 8-ը» անվամբ (իտալ.՝ Otto per mille): Հատկացումներն ուղղվում են քրիստոնեական, հրեական, բուդդիստական և հինդու համայնքներին։ Ցուցակից դուրս են մնացել մուսուլմանական համայնքները, քանի որ վերջիններս, որպես այդպիսին, չեն գրանցվել Իտալիայի պետական ռեգիստրում՝ որպես կրոնական կառույց։ Վերջիններս հիմնականում հանդես են գալիս մշակութային կառույցների տեսքով[339]։ Հարկատու, ովքեր չունեն պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների կարիքը, այդ միջոցներն ուղղում են պետության սոցիալական ոլորտի զարգացմանը[340]։

ԿրթությունԽմբագրել

 
Բոլոնիայի համալսարանը, որը հիմնադրվել է 1088 թվականին, աշխարհի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

Իտալիայում կրթությունն անվճար ու պարտադիր է 6-16 տարեկան երեխաների համար[341] և բաղկացած է հինգ աստիճաններից. մանկապարտեզ (իտալ.՝ scuola dell'infanzia, պաշտոնապես կոչվում է նաև asilo), տարրական դպրոց (իտալ.՝ scuola primaria, պաշտոնապես կոչվում է նաև scuola elementare), միջնակարգ դպրոց (իտալ.՝ scuola secondaria di primo grado, պաշտոնապես կոչվում է նաև scuola media), ավագ դպրոց (իտալ.՝ scuola secondaria di secondo grado, պաշտոնապես կոչվում է նաև scuola superiore) և համալսարան (իտալ.՝ università)[342]:

Առաջնային կրթությունը տևում է ութ տարի։ Դպրոցականներն անցնում են իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, մաթեմատիկա, բնական գիտություններ, պատմություն, աշխարհագրություն, հասարակական գիտություններ, ֆիզիկական պատրաստություն, ինչպես նաև կերպարվեստ և երգ-երաժշտություն։ Երկրորդային կրթությունը տևում է հինգ տարի և ներառում է դպրոցների երեք հիմնական տիպեր, որոնք բևեռացված են ակադեմիական տարբեր մակարդակների վրա։ Liceo-ն պատրաստում է բուհերի դիմորդներ, ովքեր շարունակելու են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մինչդեռ տեխնիկական ինստիտուտները և մասնագիտական ինստիտուտները պատրաստում են հատուկ մասնագիտական կադրեր։ 2012 թվականին, սկսվեց իտալական միջնակարգ կրթության համապատասխանեցումը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին՝ 2003 թվականից ի վեր իրականացնելով լուրջ և համապարփակ բարեփոխումներ գիտության և մաթեմատիկայի ոլորտներում[343]։ Այդուհանդերձ, խորն անդունդ գոյություն ունի Հյուսիսային Իտալիայի դպրոցների, որոնց արդյունքները միջին համապետական ցուցանիշներից ավելի բարձր են (ընդորում, որոշ ասպեկտների տեսանկյունից այդ ցուցանիշներն աշխարհում առաջատար դիրքերում են գտնվում) և Հարավային Իտալիայի դպրոցների միջև, որոնց արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն[344]։

Իտալիայում երրորդային կրթությունը բաշխված է պետական համալսարանների, մասնավոր համալսարանների և հեղինակավոր ու սելեկտիվ բարձրակարգ դպրոցներում, որտեղ սովորելը պարտադիր է, եթե քաղաքացին ցանկանում է մասնագիտանալ այս կամ այն ոլորտներում, ինչպես օրինակ դիվանագիտական դպրոցները։ Իտալիայում հայտնի սելեկտիվ դպրոց է Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցը։ Իտալիայի բուհական համակարգն աշխարհի առաջատար բուհական համակարգերի ցանկում չի ներառվում։ Իտալական որևէ բուհ չկա աշխարհի 100 ամենահեղինակավոր բուհերի ցանկում, իսկ աշխարհի 500 ամենահեղինակավոր բուհերի ցանկում ներառված են իտալական 20 բուհեր[345]։ Այդուհանդերձ, ներկայիս կառավարությունն իրականացնում է խոշոր բարեփոխումներ և փոփոխություններ՝ բարելավելու կրթական համակարգի ինստիտուցիոնալ մակարդակը և որակական արդյունքները[346]։

ԱռողջապահությունԽմբագրել

 
Ձիթապտղի ձեթը և բանջարեղենը միջերկրածովյան խոհանոցի և դիետայի բաղկացուցիչ մասերն են:

1978 թվականից սկսած Իտալիայում ներդրվել է հանրային առողջապահության համընդհանուր համակարգը[347]։ Այդուհանդերձ, երկրում քաղաքացիներին առողջապահական ծառայությունները մատուցվում են հանրային-մասնավոր խառը համակարգի կողմից։ Առողջապահության հանրային հատվածը հանդիսանում է Ազգային առողջապահական ծառայությունը (իտալ.՝ Servizio Sanitario Nazionale), որը գործում է Իտալիայի առողջապահության նախարարության կազմում և իրականացվում է տարածաշրջանային մակարդակով։ 2012 թվականին Իտալիայում առողջապահական ծախսերը կազմում էին ազգային ՀՆԱ-ի 9.2 %-ը, որը բավականին մոտ է ՏՀԶԿ անդամ պետությունների միջին ցուցանիշին՝ 9.3 %[348]: 2000 թվականին իտալական առողջապահական համակարգն աշխարհում ռեյտինգային ինդեքսներում երկրորդն էր[347][349]։ Իտալական առողջապահական համակարգն աշխարհում կրկին երկրորդն էր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմված էֆֆեկտիվ առողջապահական համակարգերի ինդեքսում։

Իտալիայում կյանքի միջին տևողությունը բավականին բարձր է։ Տղամարդկանց պարագայում այն կազմում է 80 տարեկան, իսկ կանանց համար՝ 85: Այս ցուցանիշով Իտալիան աշխարհում հինգերորդն է[350]։ Ի համեմատություն արևմտյան մյուս երկրների, Իտալիայում չափահաս բնակչության ավելորդ քաշի մակարդակը բարձր չէ։ Այն ցածր է 10 %-ից[351]): Շատ գիտնականների կարծիքով, այս ցուցանիշի պատճառը հայտնի Միջերկրածովյան դիետան է։ 2012 թվականի տվյալներով Իտալիայում օրական ծխում է բնակչության 22 %-ը։ Ընդորում, 2000 թվականին այդ ցուցանիշը կազմել է 24,4 %։ Այդուհանդերձ, ցուցանիշը ՏՀԶԿ միջին ցուցանիշից բարձր է[348]։ 2005 թվականից սկսած հանրային վայրերում ծխելու համար, այդ թվում սրճարաններում, ռեստորաններում, գիշերային ակումբներում և գրասենյակներում, ստեղծվել են հատուկ իզոլացված սենյակներ[352]։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջերկրածովյան դիետան ներառել է մարդկության ոչ նյութական արժեքների ցանկում։ Ընդորում, դիետայի այս տեսակը ներառվել է ոչ միայն Իտալիայի, այլև Մարոկկոյի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Խորվաթիայի ցանկերում[353][354]։

ՄշակույթԽմբագրել

 
Վիլա Ռոտոնդան Վենետոյի ամենահայտնի առանձնատներից մեկն է:

Ընդհուպ մինչև 1861 թվականը դարեր շարունակ քաղաքական և աշխարհագրական տեսանկյունից բաժանված լինելով՝ Իտալիան ունեցել է յուրօրինակ մշակույթ, որը ներառել է տարբեր տարածաշրջանների ավանդույթներն և դարձել ուժի և հովանավորության յուրահատուկ համադրություն[355]։ Միջնադարում և Վերածննդի ժամանակաշրջանում, մի շարք հայտնի պալատական արքունիքներ մրցակցել են աշխարհի հայտնի ճարտարապետներին, արտիստներին և գիտնականներին իրենց մոտ հրավիրելու համար, որի արդյունքում ստեղծվել է հուշարձանների, կտավների, երաժշտության և գրականության խոշոր ժառանգություն[356]։

Իտալիայում են գտնվում ամենաշատ թվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գտնվող հուշարձանները։ Ներկայումս այդ հուշարձանների թիվը կազմում է 53։ Իտալիան ունի տարբեր ժամանակաշրջանների արվեստի, մշակույթի և գրականության խոշոր ժառանգություն։ Երկիրն աշխարհի վրա ունեցել է խոշոր մշակութային ազդեցություն։ Մեծ թվաքանակով իտալացիներ տարբեր ժամանակաշրջաններում գաղթել են Իտալիայից՝ ձևավորելով իտալական սփյուռքը։ Ավելին, երկրում առկա են տարբեր տիպի մոտ 100,000 հուշարձաններ՝ թանգարաններ, պալատներ, կառույցներ, արձաններ, եկեղեցիներ, արվեստի պատկերասրահներ, առանձնատներ, շատրվաններ, պատմական տներ և հնագիտական մնացորդներ[357]։

ՃարտարապետությունԽմբագրել

Իտալական ճարտարապետական ոճը խիստ բազմազան է, որը չի կարող բնորոշվել կոնկրետ որևէ ժամանակաշրջանի կամ տարածաշրջանի, քանի որ Իտալիան, ընդհուպ մինչև 1861 թվականը, մասնատված է եղել մանր իշխանությունների և մարզերի միջև։ Այս գործոնի ազդեցության պատճառով էլ իտալական ճարտարապետական ոճն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները և գեղագիտական նրբությունները։

Իտալիան հայտնի է իր ճարտարապետական նվաճումներով[358], որոնք մեծ նշանակություն ունեն համաշխարհային ճարտարապետության համար։ Դրանց շարքին են դասվում կամարները, գմբեթները, որոնք մեծապես օգտագործվել են Հին Հռոմի ժամանակաշրջանում։ Կամարները և գմբեթներն օգտագործվել են նաև 14-16-րդ դարերում՝ Վերածննդի ժամանակաշրջանում։ Իտալիան համարվում է Պալադինիզմի հայրենիքը։ Վերջինս ճարտարապետական ոճ է, որն իր վրա կրել նեոդասական ճարտարապետության ազդեցությունը և իր հերթին ազդեցություն ունեցել 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառուցված տների վրա։ Արևմտյան ճարտարապետության գլուխգործոցներ համարվող Կոլիզեյը, Միլանի տաճարը, Սանտա Մարիա դել Ֆիորեն, Պիզայի աշտարակը և Դոժերի պալատ նույնպես գտնվում են Իտալիայում։

Իտալիայի ճարտարապետությունը մեծապես իր ազդեցությունն է թողել համաշխարհային ճարտարապետության վրա։ Բրիտանացի հնագետԻնիգո Ջոնս, լինելով իտալական կառույցների և քաղաքների ճարտարապետության ազդեցության տակ, իտալական վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետությանը բնորոշ տարրերը 17րդ դարում բերեց Անգլիա։ Ընդորում, իր գործունեության ընթացքում Ջոնսը եղել է Անդրեա Պալլադիոյի ազդեցության տակ[359]։ Բացի այդ, «italianizzante» ճարտարապետական ոճով (բառացի իտալացված), որը բավականին հայտնի է եղել 19-րդ դարում, ընդունված է բնորոշել այլ պետությունների ճարտարապետական այն շինությունները, որոնք կառուցվել են իտալական ոճով, հատկապես Վերածննդի դարաշրջանի ոճով։

ԿերպարվեստԽմբագրել

Իտալական կերպարվեստի պատմությունը հանդիսանում է արևմտյան նկարչական արվեստի բաղկացուցիչ մասը։ Հռոմեական արվեստի վրա մեծ ազդեցություն ունեցել է Հունաստանը և ընդունված է ասել, որ հռոմեական արվեստը հանդիսանում է հին հունական արվեստի ժառանգորդը։ Այդուհանդերձ, հռոմեական նկարչական արվեստն ունի եզակի և կարևոր առանձնահատկություններ։ Հռոմեական նկարչական արվեստի միակ պահպանված նմուշները պատերին պատկերված նկարներն են, որոնց մեծ մասը գտնվում է Հարավային Իտալիայում՝ Կամպանիայի վիլլաներում։ Այսպիսի նկարները կարելի է խմբավորել 4 հիմնական ոճերի կամ ժամանակաշրջանների միջև[360][361]։

Բարակ տախտակների վրա կատարված նկարազարդումներն առավել հայտնի են դարձել ռոմանական արվեստի ժամանակաշրջանում։ Վերջիններիս վրա մեծ ազդեցություն են ունեցել բյուզանդական սրբապատկերները։ 13-րդ դարի կեսերին միջնադարյան արվեստը և գոթական արվեստը դարձել են առավել իրական, երբ հասարակության մոտ առաջացավ հետաքրքրություն Չիմաբուեի և նրա աշակերտի՝ Ջիոտտոյի արվեստի նկատմամբ, որոնք դարձան արվեստի այս ճյուղի կարկառուն ներկայացուցիչներն Իտալիայում։ Ջիոտտոյից սկսած, արվեստի այս ճյուղի նմուշները սկսեցին էլ ավելի մշակվել՝ դառնալով ավելի ազատ և նորարական։ Չիմաբուեն և նրա աշակերտը՝ Ջիոտտոն համարվում են արևմտյան մշակույթի միջնադարյան ժամանակաշրջանի ամենակարկառուն դեմքերը։

Իտալական Վերածնունդը շատերի կարծիքով համարվում է նկարչական արվեստի ոսկեդարը, որը ձգվել է 14-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը։ Վերջինս լուրջ ազդեցություն է ունեցել ոչ միայն իտալական, այլև համաշխարհային նկարչական արվեստի վրա։ Իտալացի մի շարք նկարիչներ, ինչպես օրինակ Պաոլո Ուչելլոն, Անջելիկոն, Մազաչչոն, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, Անդրեա Մանտենյան, Ֆրա Ֆիլիպպո Լիպպին, Ջորջոնեն, Տինտորետտոն, Սանդրո Բոտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայել Սանտին, Ջովաննի Բելլինին և Տիցիանը, հեռանկարային պատկերի, մարդու անատոմիայի ուսմունքի, համաչափության, ինչպես նաև նկարչության տեխնիկական հնարքների զարգացման արդյունքում, իտալական նկարչական արվեստը հասցրել են բարձր մակարդակի։ Միքելանջելոն եղել է հայտնի քանդակագործ, ով հիմնականում գործել է 1550-1520 թվականներին։ Նրա գլուխգործոցներից են Դավիթը, Պիետան և Մովսեսը։ Վերածննդի ժամանակաշրջանի հայտնի քանդակագործներ են նաև Լորենցո Գիբերտին, Լուկա դելա Ռոբիան, Դոնատելլոն, Ֆիլիպո Բրունելեսկին և Անդրեա դել Վերոկկիոն։

15-րդ և 16—րդ դարերում, Բարձր Վերածնունդն իտալիայում սկիզբ դրեց արվեստի մի նոր ճյուղի՝ մաներիզմի։ Բալանսավորված ստեղծագործությունների և հեռանկարների ուղղությամբ ռացիոնալ մոտեցման փոխարեն, որոնցով բնութագրվում էր արվեստը 16-րդ դարին, մանիերիստները փնտրում էին անկայունություն, արհեստականություն և կասկածանք։ Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի անխռով դեմքը և ժեստերն ու Ռաֆայելի Կույսերի անդորրը փոխարինվեցին Պոնտորմոյի անհանգստացնող արտահայտություններով և Էլ Գրեկոյի էմոցիոնալ լարվածությամբ։ 17-րդ դարում իտալական բարոկկոյի հայտնի ներկայացուցիչներ էին Կարավաջոն, Անիբալե Կարաչին, Արտեմիզիա Ջենտիլեսկին, Մատիա Պրետին, Կարլո Սարաչենին և Բարտոլոմեո Մանֆրեդին։ Ավելի ուշ, 18-րդ դարում, իտալական ռոկոկոյի վրա մեծապես ազդել է ֆրանսիական ռոկոկոն, քանի որ արվեստի այս ուղղությունն առաջացել է Ֆրանսիայում։ Իտալական ռոկոկոյի հայտնի ներկայացուցիչներ են Ջովաննի Բատիստա Տիեպոլոն և Ջովաննի Անտոնիո Կանալետտոն։ Իտալական նեոդասական քանդակագործությունը հիմնված էր շարժման գաղափարախոսական ասպեկտի վրա։ Իտալական նեոդասական քանդակագործության նմուշներից են Անտոնիո Կանովայի մերկ քանդակները։

19-րդ դարում իտալական ռոմանտիզմի ներկայացուցիչներ էին Ֆրանչեսկո Հայեցը, Ջուզեպպե Բեզուոլին և Ֆրանչեսկո Պոդեստին։ Իմպրեսիոնիզմը Ֆրանսիայից Իտալիա է բերվել Մաքիայոլի շարժմա կողմից, որը հայտնի ներկայացուցիչներ են եղել Ջովանի Ֆատորին և Ջովանի Բոլդինին։ Իտալական ռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ են Ջիոչինո Տոման և Ջուզեպպե Պելիզա դա Վոլպեդոն։ 20-րդ դարում, ֆուտուրիզմի օգնությամբ, հատկապես Ումբերտո Բոչոնին և Ջակոմո Բալլան, Իտալիան դարձավ նկարչության և քանդակագործության գեղարվեստական էվոլյուցիայի հայրենիքը։ Իտալական ֆուտուրիզմի հայտնի ներկայացուցիչներից է Ջորջո դե Կիրիկոն, ով մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի և արվեստի մյուս ուղղությունների իտալացի ներկայացուցիչների վրա։

ԳրականությունԽմբագրել

Իտալական գրականությունը սկսվել է մ.թ.ա. 753 թվականին՝ Հռոմի հիմնադրումից հետո։ Լատինական գրականությունը եղել և շարունակում են մեծ դերակատարություն ունենալ համաշխարհային գրականության մեջ։ Լատինական գրականությունը համաշխարհային գրականությանը տվել է հեղինակավոր գրողների, բանաստեղծների, փիլիսոփաների և պատմիչների, ինչպես օրինակ Պլինիոս Ավագը, Պլինիոս Կրտսերը, Վերգիլիոսը, Հորացիոսը, Սեքստոս Պրոպերցիոսը, Պուբլիուս Օվիդիուս Նասոն և Տիտոս Լիվիոսը։ Հռոմեացիները նույնպես հայտնի էին իրենց բանավոր ճառերով, բանաստեղծական ձիրքով, դրամաներով և էպիգրամներով[362]։ 13-րդ դարի առաջին տարիներին սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին գրաքննադատների կողմից ճանաչվել է որպես առաջին իտալացի բանաստեղծ։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է «Արևի օրհներգը» կրոնական երգը[363]։

 
Դանթե Ալիգիերին, պատկերված Քավարանի լեռների և Ֆլորենցիայի ֆոնին, ցուցադրում է Աստվածային կատակերգության հայտնի "Nel mezzo del cammin di nostra vita" նախադասությունը, Դոմենիկո դի Միկելինոյի պատկերը, 1465 թվական:

Իտալական քնարական մեկ այլ ուղղություն ծագել է Սիցիլիայում։ Կայսր Ֆրեդերիկ II-ի պալատում, որը Սիցիլիական թագավորությունը կառավարել է 13-րդ դարի առաջին կեսին, պրովանսյան ոճով գրված բառերը և ձևերը շարադրվել են տեղական լեզվի պարզ հնչերանգով։ Այդ բանաստեղծներից ամենահայտնին եղել է նոտար Ջակոմո Լենտինին, ով համարվում է սոնետի ստեղծողը, չնայած, որ ամենահայտնի սոնետիստը համարվում է Պետրարկան[364]։

Գվիդո Գվինցելին համարվում է Դոլչե ստիլ նովո ուղղության հիմնադիր։ Վերջինս դպրոց-ուղղություն է, որի հետևորդներն ավանդական սիրային պոեզիայում ավելացնում էին փիլիսոփայական տարածականությունը։ Սիրո այս նոր ընկալումը, որն արտահայտվում էր պարզ, անաղարտ ձևով, մեծ ազդեցություն է ունեցել Գվիդո Կավալկանտիի և ֆլորենսիացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի վրա, ով դրել է ժամանակակից իտալերենի հիմքերը։ Նրա հայտնի «Աստվածային կատակերգություն» աշխատությունը համարվում է միջնադարյան Եվրոպայում ստեղծված ամենահայտնի գրական աշխատություններից մեկը։ Ավելին, բանաստեղծը ստեղծել է տերցին բանաստեղծական ձևը։ 14-րդ դարի երկու մեծագույն գրողներ՝ Ֆրանչեսկո Պետրարկան և Ջովաննի Բոկաչչոն, ուսումնասիրել և նմանեցրել են անտիկ գրականությանը բնորոշ տարրերն իրենց գրական առանձնահատկությունների և ոճերի հետ։ Պետրարկան փառքի է հասել իր «Երգերի գիրք» բանաստեղծական ժողովածուի շնորհիվ։ Պետրարկայի սիրային պոեզիան դարերի ընթացքում եղել է որպես ժանրի լավագույն մոդելներից մեկը։ Նույնչափ ազդեցիկ էր նաև Բոկաչչոյի «Դեկամերոնը», որը համարվում է երբեմնի գրված պատմվածքների ամենահայտնի ժողովածուներից մեկը[365]։

 
Ժամանակակից քաղաքագիտության և էթիկայի հիմնադիր Նիկոլո Մաքիավելին։

Իտալական վերածննդի հեղինակները ստեղծել են մի շարք արժեքավոր աշխատություններ։ Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» աշխատությունը համարվում է քաղաքագիտության և ժամանակակից փիլիսոփայության ամենահայտնի գործերից մեկը, որտեղ արդյունավետ ճշմարտությունը համարվում է առավել կարևոր, քան որևէ աբստրակտ իդեալ։ Այդ ժամանակաշրջանի մեկ այլ կարևոր աշխատություն է Լուդովիկո Արիոստոյի «Կատաղած Օռլանդոն» աշխատությունը, որը համարվում է Մատեո Մարիա Բոյարդոյի անավարտ «Սիրահարված Օռլանդոն» աշխատության շարունակությունը։ «Կատաղած Օռլանդոն», թերևս, համարվում է երբևիցե գրված ամենավեհանձն (ամենախրոխտ) բանաստեղծություններից մեկը։ Բալդասարե Կաստիլիոնեի «Պալատականի գիրքը» երկխոսությունը նկարագրում է իդեալական պալատական ջենթլմենի կերպարը և հոգևոր գեղեցկությունը։ Լիրիկական բանաստեղծ Տորկվատո Տասսոն իր «Ազատագրված Երուսաղեմ» վեպում օգտագործելով օկտավներ, նկարագրում է քրիստոնեության դարաշրջանը, ուշադրություն դարձնելով նաև հանգավորվածության արիստոտելյան սկզբունքներին։

Ջովաննի Ֆրանչեսկո Ստրապարոլան և Ջամբատիստա Բազիլեն, որոնք գրել են համապատասխանաբար «Ստրապարոլայի զվարճալի գիշերները» (1550–1555) և «Պենտամերոն» աշխատությունները, Եվրոպայի ողջ տարածքում առաջինն են հեքիաթները[366][367][368]։ 17-րդ դարի սկզբին ստեղծվել են մի շարք հայտնի գրական գլուխգործոցներ, ինչպես օրինակ, Ջամբատիստա Մարինոյի երկարաշունչ առասպելական բանաստեղծությունը՝ «Ադոնիսը»։ Բարոկկո ժամանակաշրջանը ներկայացվում է Գալիլեո Գալիլեյի գիտական արձակով, ինչպես նաև Թոմազո Կամպանելայի «Արևի քաղաքը» աշխատություններով, որտեղ նկարագրվում է փիլիսոփա քահանայի կողմից ղեկավարվող օրինակելի հասարակություն։ 17-րդ դարի վերջին, Արկադիայի ակադեմիկոսները սկսել են շարժում, որի նպատակը պոեզիայում պարզության և դասական սահմանափակման վերականգնումն էր։ Վերջինիս վառ օրինակ համարվում է Պիետրո Մետաստազիոյի հերոսական մելոդրամաները։ 18-րդ դարում թատերագիր Կարլո Գոլդոնին ստեղծել է թատերական պիեսների մի ամբողջ շարք, որոնցից շատերը նկարագրում էին այդ ժամանակների միջին դասը։

 
Պինոկիոյի արկածներն աշխարհի ամենաշատ թարգմանված ոչ կրոնական աշխատությունն է[369] և համարվում է մանկական գրականության անբաժան մասնիկներից մեկը[370]։

Ռոմանտիզմի ժամանակաշրջանը համընկնում է Ռիսորջիմենտոյի որոշ գաղափարների հետ։ Վերջինը հայրենասիրական շարժում է, որը խորհրդանշում է Իտալիայի քաղաքական միասնականությունը և օտար պետություններից ազատությունը։ Իտալացի գրողները հարել են ռոմանտիզմով 19-րդ դարի սկզբին։ Իտալական վերածննդի ժամանակաշրջանը փառաբանվել է բանաստեղծներ Վիտորիո Ալֆիերիի, Ուգո Ֆոսկոլոյի և Ջակոմո Լեոպարդիի կողմից։ Ռոմանտիզմի իտալացի հայտնի ներկայացուցիչ Ալեսանդրո Մանձոնիի աշխատություններն իտալական միասնականության խորհրդանիշներ են։ Պատճառն աշխատությունների հայրենասիրական ուղերձն է, ինչպես նաև նրա ջանքերը՝ արդիականացնելու իտալերենը։ Նրա «Նշանվածները» իտալական առաջին պատմական վեպն է, որը գովերգում է արդարադատության և նախախնամության քրիստոնեական արժեքները և համարվում է իտալերենով ամենալայն տարածված և կարդացված վեպը[371]։

19-րդ դարի վերջին, վերիզմ ռեալիստական գրական շարժումը մեծ դերակատարություն է ունեցել իտալական գրականության մեջ։ Այդ շարժման ամենահայտնի ներկայացուցիչները եղել են Ջովաննի Վերգան և Լուիջի Կապուանան։ Նույն ժամանակաշրջանում, Էմիլիո Սալգարին, որը գրել է ավազակների մասին արկածային աշխատություններ և համարվում է արկածային գրականության հիմնադիրներից մեկը, տպագրել է իր «Սանդոկան» շարքը[372]։ 1883 թվականին Կառլո Կոլլոդին նույնպես տպագրել է «Պինոկիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը» աշխատությունը, աշխարհի ամենաշատ թարգմանված ոչ կրոնական աշխատությունն է և համարվում է մանկական գրականության անբաժան մասնիկներից մեկը[369]։ Ֆուտուրիզմ կոչվող շարժումն իտալական գրականության վրա մեծապես ազդել է 20-րդ դարի սկզբին։ Ֆիլիպո Մարինետտին գրել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը» աշխատությունը, որը կոչ է անում օգտագործել լեզուն և փոխաբերությունները, որոնք ցույց են տալիս են մեխանիկական ժամանակաշրջանի (20-րդ դարի առաջին կես) արագությունը, դինամիզմը և դաժանությունը կամ բռնությունը[373]։

Նոբելյան մրցանակակիր իտալացի ժամանակակից գրողներ են Գաբրիելե Դ՛Անունցիոն (ստեղծագործել է 1889-1910 թվականներին), ազգայնական գրող Ջոզուե Կարդուչչին՝ 1906 թվականին, ռեալիստ գրող Գրացիա Դելեդան՝ 1926 թվականին, ժամանակակից գրող Լուիջի Պիրանդելլոն՝ 1936 թվականին, պատմվածքների հեղինակ Իտալո Կալվինոն՝ 1960 թվականին, բանաստեղծներ Սալվատորե Քվազիմոդոն և Էուջենիո Մոնտալեն՝ համապատասխանաբար 1959 և 1975 թվականներին, Ումբերտո Էկոն՝ 1980 թվականին, սատիրիստ և թատերագիր Դարիո Ֆոն՝ 1997 թվականին[374]։

Իտալացի հայտնի փիլիսոփաներ են Չեզարե Բեկարիան, Ջորդանո Բրունոն, Բենեդետտո Կրոչեն, Մարսիլիո Ֆիչինոն և Ջամբատիստա Վիկոն։

ՓիլիսոփայությունԽմբագրել

Դարերի ընթացքում իտալական փիլիսոփայությունն ու գրականությունը հսկայական ազդեցություն են ունեցել արևմտյան փիլիսոփայության վրա՝ սկսած հույներից և հռոմեացիներից՝ հասնելով մինչև Վերածննդի հումանիզմ, Լուսավորության դարաշրջան և ժամանակակից փիլիսոփայություն[375]։ Փիլիսոփայությունն Իտալիա է բերել Պյութագորասը, փիլիսոփայության իտալական դպրոցի հիմնադիրը Կրոտոնեն է[376]։ Մեծ Հունաստանի ժամանակաշրջանի իտալական խոշոր փիլիսոփաներ էին Քսենոփանեսը, Պարմենիդեսը, Զենոն Էլեացին, Էմպեդոկլեսը և Գորգիասը։ Հռոմեական փիլիսոփաներ էին Ցիցերոնը, Տիտուս Լուկրեցիուս Կարուսը, Լուցիուս Աննեուս Սենեկաը, Գայոս Մուսոնիոս Ռուֆոսը, Պլուտարքոսը, Էպիկտետոսը, Մարկոս Ավրելիոսը, Կղեմես Ալեքսանդրացին, Սեքստոս Էմպիրիկոսը, Ալեքսանդր Ափրոդիսիասը, Պլոտինոսը, Պորփյուրը, Յամբլիքոսը, Օգոստինոս Երանելին, Յոհանես Փիլոպոնուսը, Բոետիոսը[375]։

ԹատրոնԽմբագրել

 
Կոմեդիա դել'արտե ժողովրդական թատրոնի երկու կերպարները՝ Արլեկինը և Կոլոմբինա, Ջիովանի Դոմենիկո Ֆերրետիի կտավը։

Իտալական ժամանակակից թատրոնը համարվում է հռոմեական ավանդույթների կրող։ Հին հռոմեական թատրոնը եղել է արվեստի զարգացող և բազմատեսակ ճյուղ, որն ներառել է փողոցային թատրոնների փառատոնային ներկայացումները, մերկապարերը և ակրոբատիկային։ Հռոմեական թատրոնում բեմադրվել են Տիտոս Մակկիոս Պլավտուսի լայնորեն տարածված կատակերգական տեսարաններից մինչև Սենեկայի ողբերգությունների բանավոր ներկայացումները։ Չնայած որ Հռոմն ունեցել է թատերական սեփական ավանդույթները, մ․թ․ա․ 3-րդ դարում Հռոմեական մշակույթի հելենիզացիան (հունականացման) ունեցել է հիմնարար և նշանակալի ազդեցություն հռոմեական թատրոնի վրա։ Վերջինիս զարգացման արդյունքում էականորեն զարգացել և տարածվել է նաև լատինական գրականությունը։ Գրականության մի շարք ժանրերի նման, հռոմեացի ողբերգակները եղել են հունական ազդեցության կրողը կամ հետևորդը։ Օրինակ, Սենեկայի «Ֆեդրայի» վրա մեծ ազդեցություն ունեն Եվրիպիդեսի ստեղծագործությունները, իսկ շատ հաճախ էլ նշվում է, որ այն Եվրիպիդեսի համանուն ստեղծագործության կրկնությունն է։ Կամ էլ օրինակ, Տիտոս Մակկիոս Պլավտուսի կատակերգությունների մեծ մասը համարվում են Մենանդրոսի աշխատությունների ուղղակի թարգմանություններ[377]։

16-րդ դարում ր 18-րդ դարի սկզբին Կոմեդիա դել'արտեն եղել է իմպրովիզացիոն թատրոնի տարատեսակ։ Թատրոնի այս տարատեսակը մինչ օրս գործում է Իտալիայում։ Շրջիկ թատերախմբերը փողոցներում պատրաստում են բացօթյա բեմեր և ցուցադրում են ձեռնածության, ակրոբատիկայի, հումորային տեսարաններ, որոնք ուղեկցվում են սուր սյուժեով և մատուցվում հատուկ դերասանների կողմից։ Կոմեդիա դել'արտեում օգտագործվող սցենարը կոչվում է կանովաչո։ Ներկայացումները չեն հիմնվում որևէ գրավոր դրամայի վրա, այլ հիմքում ընկած են հատուկ սցենարները, որոնք կոչվում են լացի։ Վերջիններս հանդիսանում են չկաղապարված իրավիճակներ, գործողության բարդություն կամ վերջնարդյունք, որի շուրջը դերասանները կատարում են իմպրովիզացիա։ Կոմեդիայի կերպարները սովորաբար հանդիսանում են խառը սոցիալական տիպերի ներկայացուցիչներ և ընդգծված խառնվածք ունեցող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակ կերպար, հագուստ, ինչպես օրինակ խելառ ծերունի, անազնիվ, կաշառակեր պետական պաշտոնյա կամ վախկոտ ռազմական գործիչ։ Այս կերպարների հիմնական կատեգորիաները ներառում են պետական ծառայողներին, տարեց մարդկանց, սիրահարներին և նավապետերին[378]։

Կառլո Գոլդոնին, ով 1734 թվականին գրել է մի քանի սցենարներ, դուրս մղեց դիմակներով կատակերգական ներկայացումները և իրավիճակային կատակերգությունները՝ փոխարինելով այն կենցաղային ներկայացումներով և իրավիճակներով։ Այս ներկայացումներում առանձնահատուկ դերակատարություն են ունեցել դերասանները և նրանց վարքագիծը։ Նա իրավացիորեն պնդում է, որ իտալական կյանքն ու բարքերը ենթակա են գեղարվեստական վերաբերմունքի, որը, որպես այդպիսին, չի եղել նախկինում։

Նեապոլում գտնվող Սան Կառլո թատրոնն աշխարհի ամենահին շարունակական գործող օպերան է, որը բացվել է 1737 թվականին՝ Միլանի Լա Սկալա և Վենետիկի Լա Ֆենիչե թատրոններից մի քանի տասնամյակ առաջ[379]։

ԵրաժշտությունԽմբագրել

 
Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի օպերաները, որոնց թվում են «Բոհեմը», «Տոսկան», «Մադամ Բատերֆլայը» և Տուրանդոտը», դասվում են աշխարհում ամենաշատ բեմադրված օպերաների ցանկում[380][381]։

Իտալական ֆոլք երաժշտությունից մինչև դասական, երաժշտությունը մշտապես խոշոր դերակատարություն է ունեցել իտալական մշակույթում։ Դասական երաժշտության մի շարք գործիքներ, ինչպես օրինակ դաշնամուրը և ջութակը, հայտնաբերվել են Իտալիայում[382][383]։ Դասական երաժշտության մի շարք ձևերի, ինչպես օրինակ սիմֆոնիայի կոնցերտի և սոնատի, արմատները ձգվում են դեպի 16-17-րդ դարերի իտալական երաժշտություն։

Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի կոմպոզիտորներ են Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինան, Կլաուդիո Մոնտեվերդին և Կառլո Ջեզուալդոն, բարոկկո ոճի կոմպոզիտորներ Դոմենիկո Սկարլատին, Արկանջելո Կորելլին և Անտոնիո Վիվալդին, կլասիցիստ կոմպոզիտորներ Ջովաննի Պաիզելլոն, Նիկոլո Պագանինին և Ջոակինո Ռոսսինին, ինչպես նաև Ջուզեպպե Վերդին և Ջակոմո Պուչինին, ովքեր քնարերգական ժանրի հայտնի կոմպոզիտորներ են։ Ժամանակակից իտալացի կոմպոզիտորները, ինչպես օրինակ Լուչանո Բերիոն և Լուիջի Նոնոն, մեծ ներդրում են ունեցել էքսպերիմենտալ և էլեկտրոնային երաժշտությունների զարգացման գործընթացում։ Դասական երաժշտության ավանդույթները մինչ օրս խորն արմատներ ունեն Իտալիայում։ Այստեղ են գտնվում այնպիսի հանրահայտ օպերաներ, ինչպիսիք են Միլանի Լա Սկալա և Նեապոլի Սան Կառլո թատրոնները։ Վերջինս, աշխարհի ամենահին գործող օպերային թատրոնն է[379]։ Իտալական երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչներ են Մաուրիսիո Պոլինին և տենոր Լուչանո Պավարոտտին։ Վերջիններիս Իտալիան երախտապարտ է՝ հայրենական երաժշտարվեստն ամենաբարձր մակարդակի հասցնելու համար։

 
Բոլոր ժամանակների ամենահայտնի տենորներից մեկը՝ Լուչանո Պավարոտտին:

Ընդունված է համարել, որ Իտալիան օպերայի հայրենիքն է[384]։ Իտալական օպերան, որպես այդպիսին, ստեղծվել է 17-րդ դարի սկզբին իտալական Մանտովա և Վենետիկ քաղաքներում[384]։ 19-րդ և 20-րդ դարերի իտալացի կոմպոզիտորների, ինչպես օրինակ, Ռոսսինիի, Վերդիի, Բելլինիի, Դոնիցետիի և Պուչինիի օպերաները համարվում են աշխարհի ամենահայտնի օպերաներից և բեմադրվում ամբողջ աշխարհում։ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնը համարվում է աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկը։ Իտալացի օպերային հայտնի երգիչներ են Էնրիկո Կարուզոն և Ալեսանդրո Բոնչին։

Ի սկզբանե առաջանալով 1920-ական թվականներին, ջազը խորն արմատներ է ձգել Իտալիայում։ Հետագա տարիներին այն շարունակել է մնալ տարածված, չնայած ֆաշիստական ռեժիմի քսենոֆոբիական մշակութային քաղաքականությանը։ Այսօր, Իտալիայում ջազի ամենահեղինակավոր կենտրոնները համարվում են Միլանը, Հռոմը և Սիցիլիան։ 1970-ական թվականներին Իտալիան դարձել է պրոգրեսիվ ռոքի և փոփ շարժման կենտրոններից մեկը։ Այս երաժշտական ուղղության իտալական հայտնի խմբեր են Premiata Forneria Marconi-ն, Banco del Mutuo Soccorso-ն, Le Orme-ն, Goblin-ը և Pooh[385]։ Նույն ժամանակաշրջանը եղել է բեկումնային նաև իտալական կինեմատոգրաֆիայի համար։ Չինեչիտտայի ֆիլմերում հնչում են իտալացի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում նաև Էնիո Մորիկոնեի, Արմանդո Տրովայոլիի, Պիեռո Պիչոնիի և Պիերո Ումիլիանիի ստեղծագործությունները։ 1980-ական թվականների սկզբին, իտալական հիփ հոփ երաժշտության հայտնի դեմքերից մեկը եղել է Ջովանոտին[386]։ Իտալական հայտնի մետալ խմբեր Rhapsody of Fire-ը, Lacuna Coil-ը, Elvenking-ը, Forgotten Tomb-ը և Fleshgod Apocalypse-ը համարվում են մետալ ենթամշակույթի առաջնամարտիկներից[387]։

 
Իտալական դիսկոյի և էլեկտրոնային երաժշտության հայրը՝ Ջորջո Մորոդերը, ով հայտնի է նաև «Դիսկոյի հայր» անվամբ[388]։

Ժամանակակից դիսկոյի և էլեկտրոնային երաժշտության զարգացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Իտալիան։ Իտալական դիսկոն հայտնի է իր ֆուտուրիստական երաժշտությամբ և սինթեզատորների ու դրամ մեքենաների (անգլ.՝ Drum machine) էական կիրառմամբ։ Իտալական դիսկոն էլեկտրոնային պարային երաժշտության ամենավաղ տեսակներից մեկն է։ Դրանց թվին են դասվում նաև եվրո դիսկոն, որը հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության եղանակներից մեկը։ Վերջինս, հետագայում ենթարկվելով տարբեր ազդեցությունների տարանջատվել է եվրո դիսկո և նյու դիսկո երաժշտական ոճերի[389]։ 1980-ական թվականներին ժանրը միաձուլվել է եվրոպական պարային և էլեկտրոնային երաժշտության այլ ոճերի հետ, ինչպես օրինակ իտալական հաուսի, որը հանդիսանում է իտալական դիսկոյի և ավանդական հաուս երաժշտության խառնուրդ։ Նրա երաժշտության տեմպը, որպես կանոն, բարձրանում էր վերև և օգտագործվում դաշնամուրային երաժշտության մեղեդիներ։ Այս ոճի իտալական խմբեր են «Black Box»-ը, «East Side Beat»-ը և «49ers»-ը։ 1990-ական թվականների երկրորդ կեսին, Եվրոդանսի ենթաժանրերից մեկը համարվող իտալո դանսը միաձուլվեց։ Իր վրա կրելով իտալո դիսկոյի և իտալո հաուսի ազդեցությունը՝ իտալո դանսը գլխավորապես ներառել է սինթեզային ռիֆեր, մեղեդային երաժշտություն և ձայնագրիչների կիրառություն։ Իտալացի հայտնի դիջեյներ և ռեմիքսերներ են Գաբրիել Պոնտեն (Eiffel 65 խմբի անդամ), Բենի Բենասին, Ջիջի Դ'Ագոստինոն և Տակաբրո եռյակը։

Այնպիսի պրոդյուսեր, ինչպիսին է եռակի օսկարակիր և Ոսկե գլոբուսի քառակի դափնեկիրՋորջո Մորոդերը, մեծ ազդեցություն է ունեցել էլեկտրոնային պարային երաժշտության զարգացման գործընթացում[388]։ Այսօր, իտալական փոփ երաժշտությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարի կազմակերպվող Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում, որի հաղթողները շատ հաճախ մասնակցում են Եվրատեսիլ երգի մրցույթում և Սպոլետոյում կազմակերպվող «Festival dei Due Mondi»-ին[390]։ Այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Մինան, Անդրեա Բոչելլին, Ալ Բանոն, Գրեմմի դափնեկիր Լաուրա Պաուզինին, Ձուկերոն, Էրոս Ռամազոտին և Տիցիանո Ֆերոն, ունեն միջազգային մեծ ճանաչում։

ԿինեմատոգրաֆիաԽմբագրել

Իտալական կինեմատոգրաֆիայի պատմությունն սկսվել է Լյումիեր եղբայրների կողմից առաջին ֆիլմի ցուցադրությունից մի քանի ամիս անց։ Իտալական առաջին ֆիլմը տևել է ընդամենը մի քանի վայրկյան։ Ֆիլմում Հռոմի Լևոն XIII պապն օրհնում է տեսախցիկը։ Իտալական կինոարդյունաբերությունն ստեղծվել է 1903 թվականին։ 1908 թվականի դրությամբ Իտալիայում գործում են երեք կինոընկերություններ՝ «Società Italiana Cines», «Ambrosio Film» և « Itala Film»։ Հետագայում մի քանի կինոընկերություններ բացվել են Միլանում և Նեապոլում։ Կարճ ժամանակահատվածում այս ընկերությունները սկսեցին արտադրել բարձրորակ ֆիլմեր։ Արդյունքում, այդ ֆիլմերն սկսվեցին ցուցադրվել նաև Իտալիայի սահմաններից դուրս։ Ավելի ուշ, կինեմատոգրաֆիան օգտագործվել է Բենիտո Մուսոլինիի կողմից, որը Հռոմում հիմնադրեց Չինեչիտտա ստուդիան։ Մուսոլինին կինոստուդիան, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջ, օգտագործում էր ֆաշիստական պրոպագանդայի տարածման նպատակով[391]։

Պատերազմից հետո, իտալական կինոարդյունաբերությունն էականորեն տարածվել և ձեռք է բերել մեծ ճանաչում, մինչև 1980-ական թվականների գեղարվեստական անկումը։ Այս ժամանակաշրջանի հայտնի իտալացի ռեժիսորներ են Վիտտորիո դե Սիկան, Ֆեդերիկո Ֆելինին, Սերջիո Լեոնեն, Պիեռ Պաոլո Պազոլինին, Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին և Ռոբերտո Ռոսսելինին։ Նրանցից շատերը համարվում են բոլոր ժամանակների լավագույն և ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը[392][393][394]։ Այս ռեժիսորները ստեղծել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Հեծանվագողերը», «Քաղցր կյանք», «8½», «Լավը, վատը, չարը» և «Մի անգամ Վայրի Արևմուտքում»։ 1940-ական թվականների կեսերից մինչև 1950-ական թվականների սկիզբը եղել է իտալական նեոռեալիստական ֆիլմարտադրության ժամանակաշրջանը։ Այդ տարիներին նկարահանված ֆիլմերը ցույց էին տալիս հետպատերազմական Իտալիայի աղքատ բնակչության կեցությունը[395][396]։

 
Չինեչիտտա ստուդիայի մուտքը Հռոմում, որն ամենամեծ կինոստուդիան է ամբողջ Եվրոպայում։

1950-ական թվականներից սկսած, երբ պետությունը սկսեց զարգանալ և հարստանալ, նեոռեալիզմի ձևերից մեկը, որն առավել հայտնի է վարդագույն նեոռեալիզմ, պսակվեց հաջողությամբ։ Ֆիլմերի այլ ժանրեր, ինչպես օրինակ, պեպլումը և սպագետի վեստերնները, առավել հայտնի դարձան 1960 և 1970-ական թվականներին։ Դերասանուհիներ Սոֆի Լորենը, Ջուլիետա Մազինան և Ջինա Լոլոբրիջիդան այս տարիներին դարձան համաշխարհային կինոարվեստի դեմքերից մեկը։ Իտալական էրոտիկ թրիլերները կամ ջալոները, որոնք 1970-ական թվականներին արտադրվում էին ռեժիսորներ Մարիո Բավայի և Դարիո Արջենտոյի կողմից, մեծ ազդեցություն են ունեցել սարսափ ժանրի համաշխարհային ֆիլմերի վրա։ Վերջին տարիներին իտալական ֆիլմարտադրությունն իր տեղը սկսել է աստիճանաբար զիջել։ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի իտալական հայտնի ֆիլմերից են Ռոբերտո Բենինյիի «Կյանքը հիասքանչ է», Մասսիմո Տրոիզիի «Փոստատար» և Պաոլո Սորրենտինոյի «Մեծ գեղեցկությունը»։

Չինեչիտտա ստուդիան ամենամեծ ֆիլմարտադրական ընկերությունն է մայրցամաքային Եվրոպայում և համարվում է իտալական կինեմատոգրաֆիայի կենտրոնը, որտեղ նկարահանվել են բազմաթիվ ֆիլմերի տեսարաններ։ Չինեչիտտան աշխարհի ամենամեծ ֆիլմ արտադրող համայնքերից մեկն է։ 1950-ական թվականներին, Հռոմում բազմաթիվ ֆիլմերի նկարահանման պատճառով, քաղաքը ստացել է «Տիբեր գետի Հոլիվուդ» անվանումը։ Ավելի քան 3 000 ֆիլմեր նկարահանվել են այստեղ, որոնցից 90-ը նոմինացվել են Օսկարի, իսկ 47-րդ դարձել այդ մրցանակի դափնեկիր։ Այդ ֆիլմերի շարքում են Հռոմեական արձակուրդներ, Բեն-Հուր, Կլեոպատրա, Ռոմեո և Ջուլիետ, Անգլիացի հիվանդը, Քրիստոսի չարչարանքները և Նյու Յորքի ավազակախմբերը ֆիլմերը[397]։

Իտալիան ամենաշատ Օսկար ստացած պետությունն է՝ «Օսկար օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այդ մրցանակն իտալական ֆիլմերն ստացել են 14 անգամ, 3 անգամ արժանացել Ակադեմիայի պատվավոր մրցանակ և 31 անգամ նոմինացվել։ 2016 թվականի տվյալներով, իտալական ֆիլմերը 12 անգամ արժանացել են «Ոսկյա արմավենու ճյուղ» (երկրորդ պետությունը մրցանակների քանակով), 11 անգամ՝ «Ոսկե առյուծ» և 7 անգամ՝ «Ոսկե արջ» կինոմրցանակների։

ՍպորտԽմբագրել

 
Ազուրին՝ Իտալիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականն է։ Լուսանկարում 2012 թվականի ֆուտբոլի հավաքականն է։

Իտալիայում ամենատարածված և ամենապոպուլյար սպորտաձևը համարվում է ֆուտբոլը[398]։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հաճախ անվանում են նաև Գլի Ազուրի՝ «Կապույտներ», աշխարհի ամենատիտղոսակիր և հաջողակ հավաքականներից մեկն է, որը չորս անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (1934, 1938, 1982 և 2006 թվականներին)[399]։ Իտալական ակումբները 48 անգամ նվաչել են եվրոպական գավաթները՝ դարձնելով Իտալիան երկրորդ ամենահաջողակ պետությունը եվրոպական ֆուտբոլում։ Իտալիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգան կոչվում է Սերիա A և համարվում է երրորդ լավագույնը՝ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ հետևում են իտալական ակումբների հանդիպումներին։

 
Հիմնվելով 1909 թվականին՝ «Ջիրո դ'Իտալիան» համարվում է երկրորդ ամենահին առաջնությունը Գրանդ տուրերի մեջ[400]։

Բացի ֆուտբոլից, Իտալիայում տարածված սպորտաձևեր են վոլեյբոլը, բասկետբոլը և ռեգբին։ Իտալիայի տղամարդկանց և կանանց վոլեյբոլի ազգային հավաքականները դասվում են աշխարհի լավագույն հավաքականների շարքում։ Իտալիայի բասկետբոլի ազգային հավաքականը նվաճել է ոսկե մեդալներ Եվրոբասկետ 1983 և Եվրոբասկետ 1999 մրցաշարերում, ինչպես նաև արծաթե մեդալ՝ 2004 թվականին Աթենքի ամառային օլիմպիական խաղերում։ Լիգա Բասկետ Սերիան Ա-ն Եվրոպայում համարվում է ամենամրցակցային առաջնություններից մեկը։ Իտալիայում ռեգբին բավականին տարածված է, հատկապես երկրի հյուսիսային մարզերում։ Իտալիայի ռեգբիի ազգային հավաքականը մասնակցում է Վեց ազգերի առաջնությանը և զբաղեցնում բարձր հորիզոնականներ Ռեգբիի աշխարհի առաջնությանը։ Համաշխարհային ռեգբիում Իտալիայի հավաքականը համարվում է առաջնային հավաքականներից մեկը։ Իտալիայի վոլեյբոլի տղամարդկանց ազգային հավաքականը երեք անգամ անընդմեջ դարձել է Վոլեյբոլի աշխարհի առաջնության հաղթող (1990, 1994 և 1998 թվականներին), իսկ 1996, 2004 և 2016 թվականներին դարձել ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

 
Scuderia Ferrari-ին իր Ferrari SF71H ավտոմեքենայով համարվում է «Ֆորմուլա 1» մրցաշարի ամենահին գործող և ամենահաջողակ թիմերից մեկն է[401]։

Իտալիան անհատական սպորտաձևերում նույնպես ունի բազմամյա և հաջողակ պատմություն։ Հեծանվասպորտը բավականին տարածված սպորտաձև է երկրում[402]։ Իտալիան, բացառությամբ Բելգիայի, ամենաշատն է նվաճել «UCI Road World Championships» առաջնության հաղթողի տիտղոսը։ Ջիրո դ'Իտալիան հեծանվասպորտի առաջնություն է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին և համարվում Գրանդ երեք տուրերից մեկը՝ Tour de France-ի և Vuelta a España-ի հետ միասին։ Սրանցից յուրաքանչյուրը տևում է երեք շաբաթ։ Լեռնադահուկային սպորտը նույնպես տարածված սպորտաձև է Իտալիայում։ Իտալիան լեռնադահուկային տուրիզմի հայտնի վայրերից մեկն է, որը հայտնի իր լեռնադահուկային տուրիզմի կենտրոններով[403]։ Իտալիացի լեռնադահուկորդները խոշոր նվաճումներ են արձանագրել Ձմեռային օլիմպիական խաղերին, Լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի և աշխարհի առաջնությունների ժամանակ։ Թենիսը նույնպես մեծ հեղինակություն է վայելում երկրում։ Ընդունված է ասել, որ այն չորրորդն է Իտալիայում՝ ամենատարածված սպորտաձևերի թվում[404]։ Հռոմի առաջնությունը, որը հիմնվել է 1930 թվականին, թենիսի աշխարհի ամենահայտնի առաջնություններից մեկն է։ Իտալացի պրոֆեսիոնալ թենիսիստները 1976 թվականին նվաճել են Դևիսի գավաթը, իսկ 2006, 2009, 2010 և 2013 թվականներին՝ Ֆեդերացիայի գավաթը։ Ավտոսպորտը նույնպես Իտալիայի տարածված սպորտաձևերից է։ Իտալիան ամենաշատն է հաղթել MotoGP աշխարհի առաջնությանը։ Իտալական Scuderia Ferrari-ն մինչ օրս գործող ամենահին թիմն է Grand Prix մրցաշարում։ Թիմն ստեղծվել է 1948 թվականին և իր վիճակագրական ցուցանիշներով համարվում է Ֆորմուլա 1-ի պատմության ամենահաջողակ թիմը, որն իր հաշվին գրանցել է ռեկորդային 232 հաղթանակ։

Ընդհանուր առմամբ, Իտալիան բավականին հաջող է հանդես գալիս Օլիմպիական խաղերում։ Առաջին անգամ մասնակցել է 1896 թվականի ամառային օլիմպիական խաղերին և ներկայացված եղել 48 սպորտաձևերից 47-ում։ Իտալացի մարզիկներն ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել են 522 մեդալներ և ևս 106-ը՝ Ձմեռային օլիմպիական խաղերին։ Նվաճված ընդհանուր 628 մեդալներից 235-ը եղել են ոսկե, որի արդյունքում Իտալիան համարվում է բոլոր ժամանակներում 5-րդ ամենահաջող հանդես եկող հավաքականը՝ Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ Երկիրն ընդունել է երկու Ձմեռային օլիմպիական խաղեր, որոնք տեղի են ունեցել 1956 թվականին Կորտինա դ’Ամպեցոյում և 2006 թվականին՝ Թուրինում։ 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք էլ դարձել է Հռոմը։

Նորաձևություն և դիզայնԽմբագրել

 
Պրադա ապրանքանիշի խանութը Միլանում

Իտալական նորաձևությունն ունի հին ավանդույթներ և համարվում է ամենապոպուլյարը ողջ աշխարհում։ Միլանը, Ֆլորենցիան և Հռոմը համարվում նորաձևության իտալական մայրաքաղաքները։ Համաձայն «Համաշխարհային նորաձևության թոփ մայրաքաղաքների դասակարգման», որը 2013 թվականին կազմել էր Global Language Monitor-ը, աշխարհում Հռոմը դասակարգվել է նորաձևության 6-րդ, իսկ Միլանը՝ 12-րդ մայրաքաղաքը[405]։ Իտալական նորաձևության հանրահայտ ապրանքանիշներ, ինչպես օրինակ Gucci, Armani, Prada, Versace, Valentino, Dolce & Gabbana, Missoni, Fendi, Moschino, Max Mara, Trussardi և Ferragamo, համարվում են աշխարհի ամենահայտնի նորաձևության տներից մեկը։ Բացի այդ, նորաձևության իտալական Vogue Italia ամսագիրը համարվում է նորաձևության աշխարհի ամենահայտնի ամսագրերից մեկը[406]։

Իտալիան հայտնի է նաև դիզայնի, հատկապես ինտերիերի դիզայնի, ճարտարապետական, արդյունաբերական և քաղաքային դիզայնների ոլորտներում։ Իտալիայում են ծնվել համաշխարհային հռչակ ունեցող կահույքի այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Ջո Պոնտին և Էտորե Սոտսասը։ Իտալական մի շարք արտահայտություններ, ինչպես օրինակ "Bel Disegno" և "Linea Italiana" մտել են կահույքի դիզայնի բառարաններ[407]։ Իտալական կենցաղային տեխնիկայի և կահույքի դասական օրինակներ են Zanussi ընկերության լվացքի մեքենաները և սառնարանները[408], Ատրիումի նորատիպ բազմոցները[408] և Էտորե Սոտսասի կողմից ստեղծված պոստ մոդեռն ոճի գրապահարանները, որը դիզայներն ստեղծել է Բոբ Դիլանի "Stuck Inside of Mobile with the Memphis Blues Again" երգի ազդեցության ներք[408]։ Այսօր, Միլանը և Թուրինն առաջատարն են ճարտարապետական և արդյունաբերական դիզայնների ոլորտներում։ Միլանում է տեղի ունենում Fiera Milano ցուցահանդեսը, որն իր մեծությամբ ամենախոշոր դիզայներական ցուցահանդեսն է Եվրոպայում[409]։ Միլանում են տեղի ունենում նաև դիզայներական և ճարտարապետական բնույթի խոշոր միջոցառումներ և ցուցադրություններ, ինչպես օրինակ "Fuori Salone" և Միլանի կահույքի ցուցադրությունը։ Միլանում են աշխատանքային գործունեություն ծավալում Բրունո Մունարին, Լուչո Ֆոնտանան, Էնրիկո Կաստելանին և Պիեռո Մանզոնին[410]։

ԽոհանոցԽմբագրել

 
Իտալական խոհանոցի որոշ հայտնի ճաշատեսակներ. Պիցցա (Մարգարիտա), Պաստա (Կարբոնարա), Էսպրեսո և Ժելատո

Իտալական խոհանոցը զարգացել է դարեր ի վեր՝ ենթարկվելով սոցիալական և քաղաքական փոփոխությունների ազդեցություններին։ Այն սկիզբ է առել դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում և ունի հին հռոմեական ծագումնաբանություն և արմատներ։ Իտալական խոհանոցը մեծապես կրել է էտրուսկյան, հին հունական, հին հռոմեական, բյուզանդական և հրեական խոհանոցների ազդեցությունը[411]։ Էական փոփոխություններ տեղի ունեցել Նոր աշխարհի բացահայտման արդյունքում, երբ խոհանոցային արվեստում սկսեցին կիրառվել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք մինչև 18-րդ դարը չեն կիրառվել խոհանոցում, սակայն ներկայումս հանդիսանում են իտալական խոհանոցի կենտրոնական ատրիբուտներից մեկը[412][413]։ Իտալական խոհանոցն առանձնահատուկ է իր տարածքային բազմազանությամբ[414][415][416], համային խիստ տարբերություններով և համարվում է աշխարհի ամենահայտնի ազգային խոհանոցներից մեկը[417], որը մեծ հեղինակություն է վայելում Իտալիայի սահմաններից դուրս[418]։

Միջերկրածովյան դիետան, որը հիմնականում հիմնված է իտալական խոհանոց մթերքների վրա, ինչպես օրինակ մակարոնեղեն, ձուկ, մրգեր և բանջարեղեն, առանձնանում է իր հեշտությամբ և բազմազանությամբ։ Դիետայի ճաշատեսակների մեծ մասը բաղկացած են 4-8 բաղադրիչների համադրումից[419]։ Իտալացի խոհարարները նախընտրում են օգտագործել որակյալ մթերքներ և խուսափում են պատրաստել բարդ և ժամանակատար ճաշատեսակներ[420]։ Ճաշատեսակները և բաղադրատոմսերը հաճախ համարվում են որպես տեղական և ընտանեկան ավանդույթների ածանցյալ, որոնք ստեղծվում են շեֆ խոհարարների կողմից։ Իտալական ճաշատեսակների մեծ մասը հարմար է պատրաստել տնային պայմաններում։ Հենց սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ իտալական խոհանոցը հայտնի է ողջ աշխարհում՝ սկսած Ամերիկայից[421], մինչև Ասիա[422]։ Բաղադրիչները և ճաշատեսակները խիստ տարբեր են՝ կախված մարզերից և շրջաններից։

Իտալական խոհանոցի հաջողության կարևոր բանալիներից մեկը հանդիսանում է ազգային ավանդական մթերքների օգտագործումը։ Իտալիան ունի ամենամեծ թվաքանակով գրանցված ազգային ավանդական մթերքները, որոնք գտնվում են Եվրոպական Միության օրենքի պաշտպանության ներքո[423]։ Պանիրը, սալյամին և գինին իտալական խոհանոցի բաղկացուցիչ մասերից են, որոնք էապես տարբերվում Իտալիայի տարբեր մարզերում։ Վերջիններս սուրճի հետ միասին (հատկապես էսպրեսոյի), հանդիսանում են իտալական գաստրոնոմիկ (սննդագիտական) մշակույթի բաղկացուցիչ մասը[424]։ Իտալական խոհանոցում աղանդերների պատրաստման ժամանակ օգտագործում են բազմաթին սննդամթերքներ, ինչպես օրինակ ցիտրուսային մրգեր, պիստակ և մասկարպոնե և ռիկոտա պանրով կամ կակաոյով, վանիլով կամ դարչինով պատված նուշեր։ Ժելատոն[425], տիրամիսուն[426] և կասատան համարվում են իտալական անուշեղենի, թխվածքների և թխվածքաբլիթների ամենահայտնի օրինակներից։

Տոներ և փառատոններԽմբագրել

 
Վենետիկի կինոփառատոնն աշխարհի ամենահին և երեք ամենախոշոր կինոփառատոններից մեկն է՝ Կաննի և Բեռլինի հետ միասին[427][428]:

Իտալիայում տոները լինում են կրոնական, ազգային և տեղական նշանակության[429]։ Իտալիայի ազգայինն տոնը՝ «Festa della Repubblica» (Հանրապետության օր) ամեն տարի նշվում է հունիսի 2-ին, քանի որ 1946 թվականին այդ օրը կազմավորվեց Իտալիայի Հանրապետությունը։

Սուրբ Լուչիայի օրը, որը նշվում է դեկտեմբերի 13-ին, բավականին հայտնի է իտալական որոշ մարզերի երեխաների շրջանակում։ Այդ մարզերում Սուրբ Լուչիան կամ Սանտա Լուչիան ունի Սանտա Կլաուսին մոտ նշանակություն և կատարում է համանման դեր[430]։ Ի հավելումն, Իտալիայում Աստվածահայտնության տոնն ասոցացվում է միֆական Բեֆանա կերպարի հետ, որը ցախավել քշող ծեր կին է, ով հունվարի 5-6-ի գիշերը բարի երեխաներին բերում է նվերներ և քաղցրավենիք, իսկ չարաճճիներին՝ փայտածուխ և մոխրով լի պայուսակներ[431]։ Աստվածածնի վերափոխման տոնը, որն օգոստոսի 15-ին համընկնում է Ֆերագոստոյի հետ, կարող է ձգվել մինչև մեկ շաբաթ կամ ամսվա մեծ մասը[432]։ Յուրաքանչյուր քաղաք կամ մարզ նշում է տեղական սրբերի տոները։ Օրինակ, հունիսի 29-ին Հռոմում նշվում է Սուրբ Պետրոս-Պողոս տոնը, իսկ դեկտեմբերի 7-ին Միլանում՝ Ամբրոսիոս Մեդիոլանցու օրը[433]։

Իտալիայում կազմակերպվում են մի շարք փառատոններ և տոնակատարություններ։ Դրանց թվում են Պալիո դի Սիենա ձիարշավը, Ավագ շաբաթվա արարողությունները, Արեցոյի ասպետային խաղերը, Գուբիոյում Սուրբ Ուբալդոյի օրը, Ֆոլինյոյում ասպետական մենամարտերը և Ֆլորենտական կալչոն։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իտալական որոշ փառատոններ և պասոներ ներառել է համաշխարհային ոչ նյութական օբյեկտների ժառանգության ցանկում։ Դրանց թվում են Վարիա դի Պալմին, Վիտերբոյում Սանտա Ռոսայի տոնակատարությունը, Նոլայում Ֆեստա դե Գիգլին և Ֆարադա դի լի Կանդերերին Սասսարիում [434]։

Այլ տոնակատարություններից են Վենետիկի, Վիարեջոյի, Սատրիանո դի Լուկանիայի, Մամոիադայի և Իվրեայի կառնավալները։ Վերջինս առավել հայտնի է Նարինջների ճակատամարտով։ Հեղինակավոր Վենետիկի կինոփառատոնը, որի շրջանակներում շնորհվում է «Ոսկե առյուծ» կինոմրցանակը։ Կինոփառատոնը հիմնադրվել է 1932 թվականին և կազմակերպվում է յուրաքանչյուր տարի։ Այն աշխարհի ամենահին կինոփառատոնն է[427]։

Զանգվածային լրատվության միջոցներԽմբագրել

Իտալիայում գործում է ANSA իտալական տեղեկատվական գործակալությունը։ Ամենահայտնի տպագիր լրատվամիջոցների թվում են Corriere Della Sera-ն, Il Giornale-ն, La Repubblica-ն, La Stampa-ն, Espresso-ն, Italia Oggi-ն, La Nazione-ն և այլն։

Իտալիայի հեռուստառադիոհեռարձակումը բաժանվում է հանրայինի և մասնավորի։ Իտալիայի հանրային հեռարձակողը Rai-ն է, որը հեռարձակում է Rai 1, Rai 2 և Rai 3 հեռուստաընկերությունները, 3 ռադիոկայաններ՝ Rai Radio 1-ը, Rai Radio 2-ը և Rai Radio 3-ը։ Իտալական մասնավոր հեռուստաընկերությունների թվում են Rete 4-ը, Canale 5-ը և Italia 1-ը, որոնք միավորված են Mediaset մեդիահոլդինգի մեջ[435]։

ՆշումներԽմբագրել

  1. Ֆրանսիական պաշտոնական քարտեզում նշվում է, որ Մոնբլանը գտնվում է Ֆրանսիայի տարածքում, իսկ Իտալիայի ամենաբարձր կետը համարվում է Մոնբլան դե Կուրմիերը, որն ունի 4748 մետր բարձրություն
  2. Համաձայն 2005 թվականի հոկտեմբերին կազմված Միտրիցայի զեկույցի, Իտալիայում բնակվում են 1,061,400 ռումինացիներ՝ կազմելով Ռումինիայից արտագաղթած 2.8 միլիոն միգրանտների 37 %-ը[312]։ Այդուհանդերձ, կենտրոնը չի բացահայտում, թե ինչ մեթոդներով են իրականացվել հաշվարկները, այդ իսկ պատճառով այդքան էլ վստահելի չեն այս ցուցանիշները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Իտալիայի բնակչությունը 2017-ին
  2. Իտալիայի բնակչությունը 2000-ին
  3. 3,0 3,1 3,2 3,3 Իտալիայի ՀՆԱ-ն 2015-ին
  4. Իատլիայի Ջինի-ի ցուցանիշը 2014-ին
  5. Իտալիայի ՄԶՀ-ի գործակիցը 2013-ին
  6. Search the agreements database Archived 2014-03-29 at the Wayback Machine. Council of the European Union (retrieved 13 October 2013).
  7. Italy: The World Factbook Archived 2017-07-09 at the Wayback Machine. Central Intelligence Agency (retrieved 13 October 2013).
  8. «Country names» 
  9. «BBC News – Italy profile – Facts»։ BBC News 
  10. «Maltempo, è emergenza su tutto lo Stivale. Si cercano due dispersi»։ RomagnaOggi։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 8 
  11. «L'Italia vista dallo spazio: lo stivale illuminato di notte è uno spettacolo»։ Tgcom24։ օգոստոսի 4, 2014 
  12. Sée Henri։ «Modern Capitalism Its Origin and Evolution»։ University of Rennes։ Batoche Books։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  13. 13,0 13,1 Jepson Tim (2012)։ National Geographic Traveler: Italy։ National Geographic Books, 
  14. Bonetto Cristian (2010)։ Discover Italy։ Lonely Planet 
  15. Bouchard Norma, Ferme Valerio (2013)։ Italy and the Mediterranean: Words, Sounds, and Images of the Post-Cold War Era։ Palgrave Macmillan։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17 
  16. «Unification of Italy»։ Library.thinkquest.org։ ապրիլի 4, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19 
  17. «The Italian Colonial Empire»։ All Empires։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 17։ «At its peak, just before WWII, the Italian Empire comprehended the territories of present time Italy, Albania, Rhodes, Dodecaneses, Libya, Ethiopia, Eritrea, the majority of Somalia and the little concession of Tientsin in China» 
  18. http://globalmakeover.com/sites/economicreconstruction.com/static/JonRynn/FirstChapterDissertation.pdf
  19. Gabriele Abbondanza, Italy as a Regional Power: the African Context from National Unification to the Present Day (Rome: Aracne, 2016)
  20. "Operation Alba may be considered one of the most important instances in which Italy has acted as a regional power, taking the lead in executing a technically and politically coherent and determined strategy." See Federiga Bindi, Italy and the European Union (Washington, D.C.: Brookings Institution Press, 2011), p. 171.
  21. +2004:+Setting+Priorities+Straight&hl=en&sa=X&ved=0ahUKEwjY4P_wzKXNAhXBJsAKHTXoBBQQ6AEIHDAA#v=onepage&q=Canada%20Among%20Nations%2C%202004%3A%20Setting%20Priorities%20Straight&f=false Canada Among Nations, 2004: Setting Priorities Straight։ McGill-Queen's Press – MQUP։ հունվարի 17, 2005։ էջ 85։ ISBN 0773528369։ Վերցված է 2016 թ․ հունիսի 13  ("The United States is the sole world's superpower. France, Italy, Germany and the United Kingdom are great powers")
  22. Sterio Milena (2013)։ The right to self-determination under international law : "selfistans", secession and the rule of the great powers։ Milton Park, Abingdon, Oxon: Routledge։ էջ xii (preface)։ ISBN 0415668182  ("The great powers are super-sovereign states: an exclusive club of the most powerful states economically, militarily, politically and strategically. These states include veto-wielding members of the United Nations Security Council (United States, United Kingdom, France, China, and Russia), as well as economic powerhouses such as Germany, Italy and Japan.")
  23. Alberto Manco, Italia. Disegno storico-linguistico, 2009, Napoli, L'Orientale, 978-88-95044-62-0
  24. J.P. Mallory and D.Q. Adams, Encyclopedia of Indo-European Culture (London: Fitzroy and Dearborn, 1997), 24.
  25. Dionysius of Halicarnassus, Roman Antiquities, 1.35, on LacusCurtius
  26. Aristotle, Politics, 7.1329b Archived 10 September 2015 at the Wayback Machine., on Perseus
  27. Thucydides, The Peloponnesian War, 6.2.4 Archived 24 September 2015 at the Wayback Machine., on Perseus
  28. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  29. Pallottino, M., History of Earliest Italy, trans. Ryle, M & Soper, K. in Jerome Lectures, Seventeenth Series, p. 50
  30. Kluwer Academic/Plenum Publishers 2001, ch. 2. 0-306-46463-2.
  31. «Istituto Italiano di Preistoria e Protostoria»։ IIPP։ հունվարի 29, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 13 
  32. The Mycenaeans Archived 27 September 2013 at the Wayback Machine. and Italy: the archaeological and archaeometric ceramic evidence, University of Glasgow, Department of Archaeology
  33. Emilio Peruzzi, Mycenaeans in early Latium, (Incunabula Graeca 75), Edizioni dell'Ateneo & Bizzarri, Roma, 1980
  34. Gert Jan van Wijngaarden, Use and Appreciation of Mycenaean Pottery in the Levant, Cyprus and Italy (1600–1200 B.C.): The Significance of Context, Amsterdam Archaeological Studies, Amsterdam University Press, 2001
  35. Bryan Feuer, Mycenaean civilization: an annotated bibliography through 2002, McFarland & Company; Rev Sub edition (2 March 2004)
  36. Mommsen Theodor (1855)։ History of Rome, Book II: From the Abolition of the Monarchy in Rome to the Union of Italy։ Leipzig: Reimer & Hirsel 
  37. Taagepera Rein (1979)։ «Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D»։ Social Science History (Duke University Press) 3 (3/4): 125։ JSTOR 1170959։ doi:10.2307/1170959 
  38. Turchin Peter, Adams Jonathan M., Hall Thomas D (2006)։ «East-West Orientation of Historical Empires»։ Journal of world-systems research 12 (2): 222։ ISSN 1076-156X։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 6 
  39. Richard Carl J. (2010)։ Why we're all Romans : the Roman contribution to the western world (1st pbk. ed.)։ Lanham, Md.: Rowman & Littlefield։ էջեր xi–xv։ ISBN 0-7425-6779-6 
  40. Sarris Peter (2011)։ Empires of faith : the fall of Rome to the rise of Islam, 500 – 700. (1st. pub. ed.)։ Oxford: Oxford UP։ էջ 118։ ISBN 0-19-926126-1 
  41. Nolan Cathal J. (2006)։ The age of wars of religion, 1000–1650 : an encyclopedia of global warfare and civilization (1. publ. ed.)։ Westport (Connecticut): Greenwood Press։ էջ 360։ ISBN 0-313-33045-X 
  42. «Marco Polo - Exploration - HISTORY.com»։ Վերցված է 2017 թ․ հունվարի 9 
  43. Jones Philip (1997)։ The Italian city-state : from Commune to Signoria։ Oxford: Clarendon Press։ էջեր 55–77։ ISBN 978-0-19-822585-0 
  44. 44,0 44,1 Lane Frederic C. (1991)։ Venice, a maritime republic (4. print. ed.)։ Baltimore: Johns Hopkins University Press։ էջ 73։ ISBN 978-0-8018-1460-0 
  45. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ auto անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  46. Ali Ahmed Essa with Othman (2010)։ Studies in Islamic civilization : the Muslim contribution to the Renaissance։ Herndon, VA: International Institute of Islamic Thought։ էջեր 38–40։ ISBN 978-1-56564-350-5 
  47. Stéphane Barry and Norbert Gualde, "The Biggest Epidemics of History" (La plus grande épidémie de l'histoire), in L'Histoire n° 310, June 2006, pp. 45–46
  48. "Plague". Brown University. Archived 31 August 2009 at the Wayback Machine.
  49. 49,0 49,1 Strathern, Paul The Medici: Godfathers of the Renaissance (2003)
  50. Peter Barenboim, Sergey Shiyan, Michelangelo: Mysteries of Medici Chapel, SLOVO, Moscow, 2006 Archived 11 May 2011 at the Wayback Machine.. 5-85050-825-2
  51. Encyclopædia Britannica, Renaissance, 2008, O.Ed.
  52. Har, Michael H. History of Libraries in the Western World, Scarecrow Press Incorporate, 1999, 0-8108-3724-2
  53. Norwich, John Julius, A Short History of Byzantium, 1997, Knopf, 0-679-45088-2
  54. Leonardo Bruni, James Hankins (9 October 2010)։ History of the Florentine People 1։ Boston: Harvard University Press։ Արխիվացված է օրիգինալից 3 January 2013-ին 
  55. Encyclopædia Britannica, 1993 ed., Vol. 16, pp. 605ff / Morison, Christopher Columbus, 1955 ed., pp. 14ff
  56. «Catholic Encyclopedia "John & Sebastian Cabot"»։ newadvent։ 2007։ Վերցված է 17 May 2008 
  57. Eric Martone (2016)։ Italian Americans: The History and Culture of a People։ ABC-CLIO։ էջ 504։ ISBN 9781610699952 
  58. Greene George Washington (1837)։ The Life and Voyages of Verrazzano։ Cambridge University: Folsom, Wells, and Thurston։ էջ 13։ Վերցված է 18 August 2017 – via Google Books 
  59. Napoleon Bonaparte, "The Economy of the Empire in Italy: Instructions from Napoleon to Eugène, Viceroy of Italy," Exploring the European Past: Texts & Images, Second Edition, ed. Timothy E. Gregory (Mason: Thomson, 2007), 65–66.
  60. Maiorino Tarquinio, Marchetti Tricamo Giuseppe, Zagami Andrea (2002)։ Il tricolore degli italiani. Storia avventurosa della nostra bandiera (իտալերեն)։ Arnoldo Mondadori Editore։ էջ 156։ ISBN 978-88-04-50946-2 
  61. The tri-coloured standard.Getting to Know Italy, Ministry of Foreign Affairs (retrieved 5 October 2008) Archived 23 February 2008 at the Wayback Machine.
  62. Article 1 of the law n. 671 of 31 December 1996 ("National celebration of the bicentenary of the first national flag")
  63. Ferorelli Nicola (1925)։ «La vera origine del tricolore italiano»։ Rassegna Storica del Risorgimento (իտալերեն) XII (fasc. III): 662 
  64. Tarozzi Fiorenza, Vecchio Giorgio (1999)։ Gli italiani e il tricolore (իտալերեն)։ Il Mulino։ էջեր 67–68։ ISBN 88-15-07163-6 
  65. 65,0 65,1 «Scholar and Patriot»։ Manchester University Press – via Google Books 
  66. «Giuseppe Garibaldi (Italian revolutionary)»։ Արխիվացված է օրիգինալից 26 February 2014-ին։ Վերցված է 6 March 2014 
  67. Maiorino Tarquinio, Marchetti Tricamo Giuseppe, Zagami Andrea (2002)։ Il tricolore degli italiani. Storia avventurosa della nostra bandiera (իտալերեն)։ Arnoldo Mondadori Editore։ էջ 18։ ISBN 978-88-04-50946-2 
  68. «Fratelli d'Italia» (իտալերեն)։ Վերցված է 1 October 2021 
  69. Denis Mack Smith, Modern Italy: A Political History, (University of Michigan Press, 1997) p. 15. A literary echo may be found in the character of Giorgio Viola in Joseph Conrad's Nostromo.
  70. Enrico Dal Lago, "Lincoln, Cavour, and National Unification: American Republicanism and Italian Liberal Nationalism in Comparative Perspective." The Journal of the Civil War Era 3#1 (2013): 85–113.
  71. William L. Langer, ed., An Encyclopedia of World Cup History. 4th ed. 1968. pp 704–7.
  72. «"Un nizzardo su quattro prese la via dell'esilio" in seguito all'unità d'Italia, dice lo scrittore Casalino Pierluigi» (իտալերեն)։ 28 August 2017։ Վերցված է 14 May 2021 
  73. Mack Smith, Denis (1997). Modern Italy; A Political History. Ann Arbor: The University of Michigan Press. 0-472-10895-6
  74. «Everything you need to know about March 17th, Italy's Unity Day» (անգլերեն)։ 17 March 2017։ Վերցված է 17 July 2017 
  75. (Bosworth (2005), p. 49.)
  76. «Il 1861 e le quattro Guerre per l'Indipendenza (1848–1918)» (իտալերեն)։ 6 March 2015։ Վերցված է 12 March 2021 
  77. «La Grande Guerra nei manifesti italiani dell'epoca» (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2015-ին։ Վերցված է 12 March 2021 
  78. Genovesi Piergiovanni (11 June 2009)։ Il Manuale di Storia in Italia, di Piergiovanni Genovesi (իտալերեն)։ ISBN 9788856818680։ Վերցված է 12 March 2021 
  79. Burgwyn, H. James: Italian foreign policy in the interwar period, 1918–1940. Greenwood Publishing Group, 1997. p. 4. 0-275-94877-3
  80. Schindler, John R.: Isonzo: The Forgotten Sacrifice of the Great War. Greenwood Publishing Group, 2001. p. 303. 0-275-97204-6
  81. Mack Smith, Denis: Mussolini. Knopf, 1982. p. 31. 0-394-50694-4
  82. Mortara G (1925)։ La Salute pubblica in Italia durante e dopo la Guerra։ New Haven: Yale University Press 
  83. G.Sabbatucci, La vittoria mutilata, in AA.VV., Miti e storia dell'Italia unita, Il Mulino, Bologna 1999, pp.101–106
  84. Lyttelton Adrian (2008)։ The Seizure of Power: Fascism in Italy, 1919–1929։ New York: Routledge։ էջեր 75–77։ ISBN 978-0-415-55394-0 
  85. «March on Rome | Italian history»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2017-07-25 
  86. Aristotle A. Kallis. Fascist ideology: territory and expansionism in Italy and Germany, 1922–1945. London, England, UK; New York City, USA: Routledge, 2000, pp. 41.
  87. Terence Ball, Richard Bellamy. The Cambridge History of Twentieth-Century Political Thought. Pp. 133
  88. Jozo Tomasevich. War and Revolution in Yugoslavia 1941–1945: Occupation and Collaboration. Stanford, California, USA: Stanford University Press, 2001. P. 131.
  89. Larry Wolff. Venice And the Slavs: The Discovery of Dalmatia in the Age of Enlightenment. Stanford, California, USA: Stanford University Press, P. 355.
  90. Aristotle A. Kallis. Fascist Ideology: Expansionism in Italy and Germany 1922–1945. London, England; UK; New York, New York, USA: Routledge, 2000. P. 118.
  91. Mussolini Unleashed, 1939–1941: Politics and Strategy in Fascist Italy's Last War. Cambridge, England, UK: Cambridge University Press, 1986, 1999. P. 38.
  92. 92,0 92,1 Davide Rodogno. Fascism's European Empire: Italian Occupation during the Second World War. Cambridge, England, UK: Cambridge University Press, 2006. P. 88.
  93. «I nomi dei comuni valdostani durante il fascismo» (իտալերեն)։ Վերցված է 8 February 2022 
  94. Stephen J. Lee (2008)։ European Dictatorships, 1918–1945։ Routledge։ էջեր 157–58։ ISBN 978-0-415-45484-1 
  95. James H. Burgwyn (2004). General Roatta's war against the partisans in Yugoslavia: 1942 Archived 21 September 2013 at the Wayback Machine., Journal of Modern Italian Studies, Volume 9, Number 3, pp. 314–329(16)
  96. Italy's bloody secret (archived by WebCite), written by Rory Carroll, Education, The Guardian, June 2001
  97. Effie Pedaliu (2004) Britain and the 'Hand-over' of Italian War Criminals to Yugoslavia, 1945–48. Journal of Contemporary History. Vol. 39, No. 4, Special Issue: Collective Memory, pp. 503–529
  98. Gianni Oliva (2006) «Si ammazza troppo poco». I crimini di guerra italiani. 1940–43 Archived 20 July 2011 at the Wayback Machine., Mondadori, 88-04-55129-1
  99. Baldissara, Luca & Pezzino, Paolo (2004). Crimini e memorie di guerra: violenze contro le popolazioni e politiche del ricordo, L'Ancora del Mediterraneo. 978-88-8325-135-1
  100. Viganò, Marino (2001), «Un'analisi accurata della presunta fuga in Svizzera» (իտալերեն), Nuova Storia Contemporanea 3 
  101. «1945: Italian partisans kill Mussolini»։ BBC News։ 28 April 1945։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2011-ին։ Վերցված է 17 October 2011 
  102. «Italy – Britannica Online Encyclopedia»։ Britannica.com։ Արխիվացված է օրիգինալից 6 March 2012-ին։ Վերցված է 2 August 2010 
  103. Adrian Lyttelton (editor), "Liberal and fascist Italy, 1900–1945", Oxford University Press, 2002. p. 13
  104. (իտալերեն) Italia, VI, Treccani, 1970, p. 456 
  105. Damage Foreshadows A-Bomb Test, 1946/06/06 (1946)։ Universal Newsreel։ 1946։ Վերցված է 22 February 2012 
  106. «Italia 1946: le donne al voto, dossier a cura di Mariachiara Fugazza e Silvia Cassamagnaghi»։ Արխիվացված է օրիգինալից 20 May 2011-ին։ Վերցված է 30 May 2011 
  107. «La prima volta in cui le donne votarono in Italia, 75 anni fa»։ Il Post (it-IT)։ 10 March 2021։ Վերցված է 24 August 2021 
  108. Tobagi Benedetta։ «La Repubblica italiana | Treccani, il portale del sapere»։ Treccani.it։ Վերցված է 28 January 2015 
  109. Lawrence S. Kaplan, Morris Honick (2007)։ NATO 1948: The Birth of the Transatlantic Alliance։ Rowman & Littlefield։ էջեր 52–55։ ISBN 978-0-7425-3917-4 
  110. Robert Ventresca (2004)։ From Fascism to Democracy: Culture and Politics in the Italian Election of 1948։ University of Toronto Press։ էջեր 236–37 
  111. «Commissione parlamentare d'inchiesta sul terrorismo in Italia e sulle cause della mancata individuazione dei responsabili delle stragi (Parliamentary investigative commission on terrorism in Italy and the failure to identify the perpetrators)» (իտալերեն)։ 1995։ Արխիվացված է օրիգինալից 19 August 2006-ին։ Վերցված է 2 May 2006 
  112. «Secret Warfare: Operation Gladio and NATO's Stay-Behind Armies»։ Swiss Federal Institute of Technology / International Relation and Security Network։ Արխիվացված է օրիգինալից 25 April 2006-ին։ Վերցված է 2 May 2006 
  113. «Clarion: Philip Willan, Guardian, 24 June 2000, p. 19»։ Cambridgeclarion.org։ 24 June 2000։ Արխիվացված է օրիգինալից 29 March 2010-ին։ Վերցված է 24 April 2010 
  114. «New Arrests for Via D'Amelio Bomb Attack»։ corriere.it։ 8 March 2012 
  115. John Dickie (2007)։ Cosa Nostra. A History of the Sicilian Mafia։ Hodder & Stoughton։ էջ 416։ ISBN 978-0340935262 
  116. «Sentenza del processo di 1º grado a Francesco Tagliavia per le stragi del 1993» 
  117. «Audizione del procuratore Sergio Lari dinanzi alla Commissione Parlamentare Antimafia – XVI LEGISLATURA (PDF).» 
  118. The so-called "Second Republic" was born by forceps: not with a revolt of Algiers, but formally under the same Constitution, with the mere replacement of one ruling class by another: Buonomo Giampiero (2015)։ «Tovaglie pulite»։ Mondoperaio Edizione Online 
  119. Hooper John (16 November 2011)։ «Mario Monti appoints technocrats to steer Italy out of economic crisis»։ The Guardian։ Վերցված է 19 March 2020 
  120. «New Italian PM Paolo Gentiloni sworn in»։ BBC News։ 12 December 2016։ Վերցված է 19 March 2020 
  121. «What will Italy's new government mean for migrants?»։ The Local։ 21 May 2018 
  122. «African migrants fear for future as Italy struggles with surge in arrivals»։ Reuters։ 18 July 2017 
  123. «Italy starts to show the strains of migrant influx»։ The Local։ Արխիվացված է օրիգինալից 29 April 2017-ին։ Վերցված է 10 January 2017 
  124. «Italy's far right jolts back from dead»։ Politico։ 3 February 2016։ Արխիվացված է օրիգինալից 19 January 2017-ին։ Վերցված է 10 January 2017 
  125. «Opinion – The Populists Take Rome»։ 24 May 2018։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-03-ին։ Վերցված է 2 June 2018 – via NYTimes.com 
  126. «Italy's Conte forms coalition of bitter rivals, booting far-right from power»։ France 24 (անգլերեն)։ 5 September 2019։ Վերցված է 9 September 2019 
  127. «New Italian government formed, allying M5S and the center-left | DW | 4 September 2019»։ Deutsche Welle։ 4 September 2019։ Վերցված է 9 September 2019 
  128. Nuovo coronavirus, Minsitero della Salute
  129. «Coronavirus: Italy extends emergency measures nationwide»։ BBC News։ 10 March 2020 
  130. Beaumont Peter, Sample Ian (10 March 2020)։ «From confidence to quarantine: how coronavirus swept Italy»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 12 March 2020 
  131. «Coronavirus, Conte firma il nuovo Dpcm: in semi-lockdown per un mese. Stop a bar e ristoranti alle 18 ma aperti la domenica»։ la Repubblica (իտալերեն)։ 25 October 2020։ Վերցված է 25 October 2020 
  132. De Feo Gianluca (20 March 2020)։ «Sondaggio Demos: gradimento per Conte alle stelle»։ YouTrend (it-IT)։ Վերցված է 22 March 2020 
  133. «Blog | Coronavirus, la sospensione delle libertà costituzionali è realtà. Ma per me ce la stiamo cavando bene»։ Il Fatto Quotidiano (it-IT)։ 18 March 2020։ Վերցված է 22 March 2020 
  134. «Un uomo solo è al comando dell'Italia, e nessuno ha niente da ridire»։ Linkiesta (it-IT)։ 24 March 2020։ Վերցված է 4 March 2020 
  135. Ellyatt Holly (19 March 2020)։ «Italy's lockdown will be extended, prime minister says as death toll spikes and hospitals struggle»։ CNBC։ Վերցված է 19 March 2020 
  136. L'Italia pagherà il conto più salato della crisi post-epidemia, AGI
  137. Mario Draghi sworn in as Italy's new prime minister, BBC
  138. «Mario Draghi's new government to be sworn in on Saturday»։ the Guardian։ 12 February 2021 
  139. Յու. Մուրադյան, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Երևան, 2010
  140. «Morphometric and hydrological characteristics of some important Italian lakes»։ Largo Tonolli 50, 28922 Verbania Pallanza: Istituto per lo Studio degli Ecosistemi։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 3 
  141. «Clima, cibo e ville. Il lago più bello è quello di Como» (Italian)։ Il Corriere della Sera։ 2014։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 24 
  142. Cushman-Roisin, Gačić, էջեր 1–2
  143. Limits of Oceans and Seas (28) (3rd ed.)։ Organisation hydrographique internationale։ 1953։ Արխիվացված է օրիգինալից 8 October 2011-ին։ Վերցված է 28 December 2020 
  144. Chisholm Hugh (ed.)։ «Tyrrhenian Sea»։ Encyclopedia Britannica։ Cambridge University Press։ Վերցված է 18 July 2017 
  145. «Piattaforma Tecnologica Nazionale Marittima»։ Ministry of Infrastructure and Transport։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2021-ին։ Վերցված է 28 May 2021 
  146. Baughan Rosa (1880)։ Winter havens in the sunny South, a complete handbook to the Riviera։ London: The Bazaar 
  147. Black Charles B. (1887)։ The Riviera, Or The Coast from Marseilles to Leghorn, Including Carrara, Lucca, Pisa, Pistoja and Florence (Third ed.)։ Edinburgh: Adam and Charles Black 
  148. 148,0 148,1 Antonio Londrillo (2004)։ Alla scoperta della mia regione (իտալերեն)։ Bulgarini։ էջ 26։ ISBN 88-234-2327-9 
  149. «List of Italian rivers»։ comuni-italiani.it։ Վերցված է 30 July 2018 
  150. Zwingle Erla (May 2002)։ Italy's Po River Punished for centuries by destructive floods, northern Italians stubbornly embrace their nation's longest river, which nurtures rice fields, vineyards, fisheries—and legends։ National Geographic։ Վերցված է 6 April 2009 
  151. Karel Kovar "Hydrology, Water Resources and Ecology in Headwaters". p. 505
  152. 152,0 152,1 152,2 Antonio Londrillo (2004)։ Alla scoperta della mia regione (իտալերեն)։ Bulgarini։ էջ 28։ ISBN 88-234-2327-9 
  153. Catherine Richards (2011)։ Lake Como, Lake Lugano, Lake Maggiore, Lake Garda – The Italian Lakes։ Hunter Publishing, Inc։ էջ 91։ ISBN 978-1-58843-770-9 
  154. «Laghi italiani»։ Istituto Italiano di Idrobiologia։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2006-ին։ Վերցված է 17 November 2006 
  155. Կաղապար:Cite
  156. «Inventario delle risorse geotermiche nazionali»։ UNMIG։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14 
  157. 157,0 157,1 157,2 157,3 157,4 157,5 157,6 157,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Страны и народы անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  158. «Italy – Environment»։ Dev.prenhall.com։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2010 
  159. «National Parks in Italy»։ Parks.it։ 1995–2010։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 15 
  160. REN21 (հուլիսի 15, 2010)։ «Renewables 2010 Global Status Report»։ REN21։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 20, 2011-ին։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 16 
  161. «Photovoltaic energy barometer 2010 – EurObserv'ER»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30 
  162. «World Wind Energy Report 2010» (PDF)։ Report։ World Wind Energy Association։ February 2011։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 4, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2011 
  163. wwea
  164. «Italy – Environment»։ Encyclopedia of the Nations։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 7 
  165. United Nations Statistics Division, Millennium Development Goals indicators: Carbon dioxide emissions (Կաղապար:CO2), thousand metric tons of Կաղապար:CO2 Archived 25 December 2009 at the Wayback Machine. (collected by CDIAC)
  166. Human-produced, direct emissions of carbon dioxide only. Excludes other greenhouse gases; land-use, land-use-change and forestry (LULUCF); and natural background flows of Կաղապար:CO2
  167. [1] Archived 3 March 2010 at the Wayback Machine.
  168. Duncan Kennedy (հունիսի 14, 2011)։ «Italy nuclear: Berlusconi accepts referendum blow»։ Bbc.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 20 
  169. Nick Squires (հոկտեմբերի 2, 2009)։ «Sicily mudslide leaves scores dead»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 6-ին։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2 
  170. Livy (1797)։ The history of Rome։ George Baker (trans.)։ Printed for A. Strahan 
  171. «ITALY'S FIFTH NATIONAL REPORT TO THE CONVENTION ON BIOLOGICAL DIVERSITY»։ Italian Ministry for the Environment, Land and Sea։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 17 
  172. Pignatti, S.,1982 Flora d’Italia. Edagricole, Bologna, vol. 1–3, 1982
  173. Riccardo Guarino, Sabina Addamiano, Marco La Rosa, Sandro Pignatti Flora Italiana Digitale:an interactive identification tool for the Flora of Italy Archived 26 December 2016 at the Wayback Machine.
  174. Adriana Rigutti, Meteorologia, Giunti, p. 95, 2009.
  175. Thomas A. Blair, Climatology: General and Regional, Prentice Hall pages 131–132
  176. «Climate Atlas of Italy»։ Network of the Air Force Meteorological Service։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30 
  177. Smyth, Howard McGaw Italy: From Fascism to the Republic (1943–1946) The Western Political Quarterly vol. 1 no. 3 (pp. 205–222), September 1948.Կաղապար:Jstor
  178. «About us – Sistema di informazione per la sicurezza della Repubblica»։ www.sicurezzanazionale.gov.it։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին 
  179. «Italy's new parliament is younger, more diverse and more female»։ մարտի 21, 2018 
  180. Claudio Tucci (նոյեմբերի 11, 2008)։ «Confesercenti, la crisi economica rende ancor più pericolosa la mafia»։ Confesercenti (Italian)։ Ilsole24ore.com։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21 
  181. Nick Squires (հունվարի 9, 2010)։ «Italy claims finally defeating the mafia»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21 
  182. Kiefer Peter (հոկտեմբերի 22, 2007)։ «Mafia crime is 7% of GDP in Italy, group reports»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 19 
  183. Maria Loi (հոկտեմբերի 1, 2009)։ «Rapporto Censis: 13 milioni di italiani convivono con la mafia»։ Censis (Italian)։ Antimafia Duemila։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21 
  184. Kington Tom (հոկտեմբերի 1, 2009)։ «Mafia's influence hovers over 13 m Italians, says report»։ The Guardian (London)։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 5 
  185. ANSA (մարտի 14, 2011)։ «Italy: Anti-mafia police arrest 35 suspects in northern Lombardy region»։ adnkronos.com։ Mafia Today։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21 
  186. «Crime Statistics – Murders (per capita) (most recent) by country»։ NationMaster.com։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 4 
  187. «В Италии – демонстрации в поддержку закона об однополых браках»։ Радио Свобода։ 2016-01-24։ Վերցված է 2016-01-30 
  188. Piera Matteucci (2016-05-11)։ «Unioni civili, storico sì alla Camera: sono legge. Renzi: "Lotta da fare senza contare voti"» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2016-05-12 
  189. Італія відхилила закон про кримінальну відповідальність за критику гомосексуалізму | Всі разом!
  190. Prostitution and the State in Italy, p.213
  191. The Politics of Prostitution, p.165
  192. EUobserver / Romanian sex workers most prevalent in EU
  193. «Первый в Италии нудистский ресторан откроется в Милане»։ NEWSru.com։ 2016-07-13։ Վերցված է 2016-07-13 
  194. «MISSIONI/ATTIVITA’ INTERNAZIONALI DAL 1 October 2013 AL 31 December 2013 – SITUAZIONE AL 11.12.2013»։ Italian Ministry of Defence։ Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 27 
  195. "Italian soldiers leave for Lebanon Archived 2 September 2006 at the Wayback Machine. Corriere della Sera, 30 August 2006
  196. «Italy donates 60 million euros to PA»։ Ma'an News Agency։ սեպտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 27 
  197. «Law n°226 of August 23, 2004»։ Camera.it։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 13 
  198. "The Military Balance 2010", pp. 141–145. International Institute for Strategic Studies, 3 February 2010.
  199. Italian Ministry of Defence։ «Nota aggiuntiva allo stato di previsione per la Difesa per l'anno 2009» (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 11 
  200. Hans M. Kristensen / Natural Resources Defense Council (2005)։ «NRDC: U.S. Nuclear Weapons in Europe – part 1» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2011-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 30