Հռոմեական հանրապետություն
Հռոմեական Հանրապետություն (լատին․՝ Res publica Romana)՝ դասական Հռոմեական քաղաքակրթություն, որն սկիզբ է առել Հռոմի թագավորության տապալմամբ մ.թ.ա. 509 թվականից և ավարտվել է մ.թ.ա. 27 թվականին, երբ հիմնադրվեց Հռոմեական կայսրությունը։ Այս ժամանակահատվածում Հռոմի տիրապետությունը Հռոմ քաղաքից վերածվեց գերտերության, որն ընդգրկեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Հռոմ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն (մ.թ.ա. 509–27) | |||
Պետության գլուխ | Կոնսուլ |
Հռոմի պետական կարգը հանրապետության վաղ ձևերից էր, որում իշխում էին պատրիկները, որոնք հարուստ և հողատեր փոքրամասնություն էին, ովքեր տապալեցին թագավորությունը և հիմնեցին հանրապետությունը։ Նրանք նախկին թագավորների իշխանությունը կիսեցին իրենց միջև և ստեղծեցին ընտրվող մագիստրությունների, ռազմական ղեկավարության և ազդեցիկ այլ պաշտոններ։ Հանրապետությունը ղեկավարում էր երկու Կոնսուլները, որոնց խորհրդակցում էր մագիստրոսների սենատը։ Հասարակական դասերով և կարգավիճակներով որոշվում էր քաղաքացիների ընտրական իրավունքը, որոնք ընտրում էին քաղաքացիական, ռազմական և կրոնական պաշտոնաներին։ Պատրիկների ձայներն ավելի շատ կշիռ ունեին քան պլեբայներինը, ինչը թույլ էր տալիս պատրիկյան փոքրամասնությանն ավելի մեծ իշխանություն ունենալ մի քանի անգամ ավելի պլեբեյներից։
Հանրապետական ավանդույթները և բարոյականությունը մրցակցություն էին ստեղծում հանրապետության համար ծառայողների միջև։ Էլիտայի մեջ զինվորական ծառայությունը գերադասելի էր քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար։ Հռոմի հեթանոսությունը Հռոմի տնտեսության և սոցիալական կառուցվածքի կարևոր առանձնահատկությունն էր։ Հանրապետական պահպանողականները և ավանդականները զգուշանում էին դեմագոգներից, որոնք հիմնվում էին պլեբեյների վրա ուղղակի քաղաքական աջակցության համար։; Արիստոկրատ Գրաքքի եղբայրները հողային բարեփոխումներ իրականացրեցին հողազուրկ պլեբեյների համար և սպանվեցին իրենց ընդդիմախոսների կողմից։
Առաջին երկու դարերի ընթացքում Հռոմեական հանրապետությունը ընդրաձակվեց կենտրոնական Իտալիայից և տիրեց ամբողջ Ապենինյան թերակղզուն։ Մյուս դարում նրանք ներպուժեցին Հյուսիսային Աֆրիկա, նվաճեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը և ժամանակաից հարավային Ֆրանսիան։ Դրանից երկու դար հետո մ.թ.ա. 1-ին դարում նրանց տիրապետության տակ անցավ ժամանակաից Ֆրանսիան, Հունաստանը և Միջերկրական ծովի արևելյան ավազանի մեծ մասը։ Ներքին լարվածությունները բերեցին մի շարք քաղաքացիական պատերազմների, ինչի արդյունքում Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, հռչակվեց Հռոմի դիկտատոր և սպանվեց մ.թ.ա. 44 թվականին։ Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից հետո մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ծովամարտում, Սենատը մ.թ.ա. 27 թվականին իշխանությունը զիջեց Օկտավիանոս Օգոստոսին, ով դարձավ Հռոմի առաջին կայսրը` վերջ դնելով հանրապետությանը։
Պատմություն
խմբագրելՀանրապետության հիմնադրում
խմբագրելՀռոմի ստեղծումից ի վեր նրա իշխանավորները եղել են միապետներ, ովքեր ընտրվել են Հռոմեական սենատի կողմից ստեղծված պատրիկյան ազնվականությունից։ Հռոմի վերջին թագավորը եղել է Լուկիոս Տարքվինիոս Գոռոզը։ Ըստ ավանդապատմության, Տարքվինիոսը հեռացավ գահից, քանի որ նրա որդին, Սեքստուս Տարքվինիոսը բռնաբարել էր ազնվականուհի Լուկրեցիայի, որից հետո խլել նրա կյանքը։ Լուկրեցիայի հայրը, նրա եղբայր Լուցիուս Տարքվինիոս Կոլատինիուսը, ով թագավորի զարմիկն էր և Լուցիոս Յունիոս Բրուտոսը, ստանալով սենատի և բանակի աջակցությունը թագավորին վտարեցին Էտրուրիա[1][2][3]։
Սենատը համաձայնեց տապալել թագավորությունը։ Նախկին թագավորների իշխանության մեծ մասը փոխանցվեց երկու կոնսուլներին, որոնք այդ պաշտոնում ընտրվում էին մեկ տարի ժամկետով։ Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կարող էր օգտագործել վետոյի իրավունքը, ինչը ունեին նաև թագավորները։ Եթե կոնսուլը չարաշահում էր իր պաշտոնական դիրքը, ապա նրան քրեական պատասխանատվության էին ենթարկում ժամկետը լրանալուց հետո։ Բրուտոսը և Կոլանտիուսը դարձան հանրապետության առաջին կոնսուլները։ Չնայած Կոլենտիուսը մեծ ավանդ ուներ հանրապետության հիմնադրման հարցում, նա նախկին թագավորի ընտանիքից էր և ստիպված պաշտոնաթող եղավ և լքեց Հռոմը։ Նրան փոխարինեց Պուբլիուս Վալերիուս Պուբլիկոլան[4]։
Ժամանակակից գիտնականները այս իրադարձությունները բնորոշում են կիսաառասպելական և այն համարում են հեղաշրջում Տարքվինիոսների ընտանիքում և ոչ ժողովրդական հեղափոխություն։ Ըստ Հռոմեական ավանդական պատմաբանների, Տարքվինիոսը մի քանի փորձ է ձեռնարկել հետ վերադարձնելու գահը, ներառյալ Տարքվինյան դավադրությունը, որում ներքաշված էին Բրուտոսը և նրա որդիները, սակայն ապարդյուն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cornell, T., The beginnings of Rome: Italy and Rome from the Bronze Age to the Punic Wars (c.1000–264 BC), Routledge, 1995. pp. 215-218: Cornell offers a summary of "Livy's prose narrative" and derived literary works relating to the expulsion of the kings. 978-0-415-01596-7
- ↑ Dionysius, iv. 64–85.[1]
- ↑ Livy, i. 57-60
- ↑ Cornell, Beginnings of Rome, pp. 226 - 228.
- ↑ Cornell, Beginnings of Rome, pp. 215-217.