Ջամբատիստա Վիկո
Ջամբատիստա Վիկո (իտալերեն՝ Giambattista Vico, հունիսի 23, 1668[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն - հունվարի 23, 1744[1][2][4][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի փիլիսոփա։ 1699 թվականից Նեապոլի համալսարանի հռետորության պրոֆեսոր, 1734 թվականից՝ պալատական պատմագիր։
Ջամբատիստա Վիկո իտալերեն՝ Giovan Battista Vico | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1668[1][2][3][…] Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Մահացել է | հունվարի 23, 1744[1][2][4][…] (75 տարեկան) Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, սոցիոլոգ, պատմաբան, ժողովրդական հեքիաթների բանահավաք և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Նեապոլի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Նեապոլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[5] |
Ամուսին(ներ) | Teresa Caterina Destito? |
Ուսուցիչ | Francesco Verde? |
![]() |
Գաղափարներ Խմբագրել
Ընդունելով, որ պատմության օրենքները բխում են աստվածային մի սկզբնապատճառից, Վիկոն միաժամանակ առաջադրել է պատմական պրոցեսի օբյեկտիվության գաղափարը։ Նա պատմության շրջապտույտի տեսության ստեղծողն է։ Ըստ այդ տեսության, բոլոր ժողովուրդները զարգանում են պարբերաշրջանով, որը բաղկացած է երեք դարաշրջանից՝ աստվածային (անպետականություն, ենթարկվածություն քրմերին), հերոսական (արիստոկրատական պետություն) և մարդկային (դեմոկրատական հանրապետություն կամ ներկայացուցչական միապետություն), որոնք նմանեցրել է մարդու մանկությանը, պատանեկությանը և հասունությանը։ Յուրաքանչյուր պարբերաշրջան ավարտվում է տվյալ հասարակության անկումով, հասարակությունը վերադառնում է սկզբնական վիճակին, այնուհետև նորից սկսվում է շարժումը վերընթաց գծով, տեղի է ունենում նոր շրջապտույտ։ Դարաշրջանների հերթափոխությունը իրականանում է հասարակական հեղաշրջումների, տոհմական հասարակարգում ընտանիքի հայրերի և ընդոծինների, իսկ ավելի ուշ՝ ֆեոդալների և հասարակ ժողովրդի միջև պայքարի շնորհիվ։ Պետությունը առաջացել է, որպեսզի հայրերը սանձահարեն ընդոծիններին՝ ծառաներին։ Վիկոյի գաղափարները շատ բանով կանխորոշել են Յո. Գ. Հերդերի և Դ. Հեգելի պատմության փիլիսոփաները։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Philosophy Ontology project
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 446)։ |