Լացիո
Լացիո (լատին․՝ Latium), Իտալիայի 20 մարզերից մեկը, տեղակայված է թերակղզու կենտրոնական մասում։ Ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավելի GDP, բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը։ Մայրաքաղաքը Հռոմն է, որը նաև Իտալիայի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մասն է | Կենտրոնական Իտալիա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Ներառում է | 378 կոմունա | ||||
Վարչկենտրոն | Հռոմ | ||||
ԲԾՄ | 416 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Լացիոյի շրջանային խորհուրդ | ||||
Բնակչություն | 5 870 451 (2013 %, 3-րդ տեղ) | ||||
Խտություն | 340,59 | ||||
Տարածք | 17 236 (9-րդ տեղ) | ||||
Հիմնադրված է | 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Տոսկանա, Ումբրիա, Մարկե, Աբրուցցո, Մոլիզե և Կամպանիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-62 | ||||
Անվանված է | Latium? | ||||
regione.lazio.it/home.shtml | |||||
Աշխարհագրություն
խմբագրելԼացիոն ունի 17,236 կմ² տարածք և սահամանակից է Տոսկանային, Ումբրիային և Մարչեին հյուսիսից, Աբրուսոյին և Մոլիսեին՝ արևելքից, Կամպանիային՝ հարավից և Տիրենիան ծովին՝ արևմուտքից։ Կազմված է հարթ և լեռնոտ շրջաններից, փոքրիկ լեռնային տարածքներով՝ արևելյան և հարավային շրջաններում։
Լացիոյի ծովային սահմանները հիմնականում կազմում են ավազոտ ծովափերը, որտեղ գտնվում է Կիրկեոյի և Գաետայի հրվանդանները։ Պոնտին կղզիները, որոնք Լացիոյի մասն են կազմում, գտնվում են հարավային մասերում։ Ափամերձ հատվածի ետևում, հյուսիսային մասում, փռված է Մարեմա Լազիաիեն (Տոսկանիական Մարեմաի շարունակությունը), ափամերձ հարթ շրջանները Կիվիտավեկիայում ընդհատվում են Տոլֆա լեռներով (616 մետր)։ Շրջանի կենտրոնական հատվածը զբաղեցնում է Հռոմեական Կամպագնան՝ մոտավորապես 2,100 կմ² տարածքով։ Հարավային շրջանները զբաղեցնում են Ագրո Պոնտինոի հարթավայրերը։ Կան նաև ճահճային տարածքներ։
Լացիոյի նախաապենինները և Լիրի գետը՝ Սոկո վտակի հետ զբաղեցնում են Տիբերի հովտի աջ մասը։ Կան 3 խումբ լեռներ, որոնք ունեն հրաբխային ծագում. Վոլսինի, Կիմինի և Սաբատինի։ Վերջիններս կազմում են Բոլսենայի մեծ մասը՝ Վիկո և Բրակիանո լճերի հետ միասին։ Տիբերի հարավում կան այլ լեռնային խմբեր, որոնք կազմում են պրիապինենների մի մասը. Ալբիական բլուրները (նույնպես հրաբխային ծագման), կրային ծագման Լեպինին, Աուսոնի և Աուրունկի լեռները։ Լացիոյի ապենինները շարունակությունն են Աբրուզոի ապենիների։ Ռիտինի լեռները՝ Տերմինիլոի հետ (2,213 մ), Սաբինի լեռները, Պրենեստինի, Սիմբրուինի և Էրինիքի լեռները արևելքում շարունակվում են Լիրիից մինչև Մայինարդե լեռներ։ Ամենաբարձր գագաթը Գորզանո լեռն է (2,458 մ)՝ Աբրուզոի սահմանին։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսությունը, արհեստները, անասնաբուծությունը և ձկնորսությունը տնտեսության գլխավոր ավանդական ճյուղերն են։ Գյուղատնտեսությունը բնութագրվում է գինու խաղողի, տարբեր մրգերի, բանջարեղենների և ձիթապտուղների լայն մշակությամբ։
Արտադրական ձեռնարկությունները կենտրոնացած են Հռոմի հարավում։ Արտադրամասերը ունեն միջինից փոքր չափսեր։ Զբաղվում են շինանյութերի արտադրությամբ (Հռոմ, Սիվիտավեչիա), թղթի (Սորա), նավթաքիմիայի (Գաետա, Հռոմ) արտադրությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ (Ֆրոսիոնե), էներգետիկայով (Ռիետի, Անագնի), ավտոմոբիլաշինությամբ (Կազինո), էլեկտրոնիկայով և էլեկտրոտեխնիկայով (Վիտերբո)։
Աշխատունակ բնակչության մոտավորապես 73%-ը ծառայություններ մատուցողներ են։ Նշված մարդիկ զբաղվում են պետական կառավարմամբ, բանկային աշխատանքով, տուրիզմով, ապահովագրությամբ և այլ ոլորտներով։ Մի քանի ազգային և միջազգային, պետական և մասնավոր կազմակերպություններ, Հռոմում ունեն իրենց շտաբները (ENI, Enel, Finmeccanica, Alitalia, RAI)։
Կառավարություն և քաղաքականություն
խմբագրելՀռոմը ավանդաբար հանդիսանում է երկրի կառավարման կենտրոնը։ 2008 թվականի ընտրություններում Լացիոի աջակողմյան կոալիցիան ստացել է ձայների 44.2%-ը, այն դեպքում, երբ ձախակողմյան թևը ստացել է ձայների 41.4%-ը։ 2013 թվականի ընտրություններում Լացիոն ստացել է 40.7%՝ կենտրոնականների 29.3%-ի և ձախակողմյանների 20.2%-ի փոխարեն։
Վարչական բաժանում
խմբագրելՆկարում պատկերված է Լացիո մարզի վարչական բաժանումը գավառները։
Շրջան | Տարածք (կմ²) | Բնակչություն | Խտությունը (մարդ/կմ²) |
---|---|---|---|
Ֆռոսիսոնեի շրջան | 3,244 | 496,545 | 153.1 |
Լատինայի շրջան | 2,251 | 543,844 | 241.4 |
Ռիետիի շրջան | 2,749 | 158,545 | 57.7 |
Հռոմի շրջան | 5,352 | 4,097,085 | 765.5 |
Վիտերբոի շրջան | 3,612 | 314,690 | 87.1 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 507)։ |