Կառլո Կոլլոդի
Կառլո Լորենցինի, առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, նոյեմբերի 24, 1826[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4][5][6][…] - հոկտեմբերի 26, 1890[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][6][7]), իտալացի մանկագիր, հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակը։
Կառլո Կոլլոդի իտալ.՝ Carlo Collodi | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իտալ.՝ Carlo Lorenzini |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1826[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4][5][6][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1890[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][6][7] |
Գերեզման | Cimitero delle Porte Sante |
Գրական անուն | Carlo Lorenzini |
Մասնագիտություն | գրող, վիպասան, մանկագիր և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | I racconti delle fate?, Giannettino?, Minuzzolo? և Պինոքիոյի արկածները |
Կայք | carlocollodi.it |
Carlo Collodi Վիքիպահեստում |
Կառլո Կոլլոդին ծնվել է 1826 թվականին Ֆլորենցիայում։ 1848 և 1860 թվականների իտալական անկախության պատերազմների ժամանակ որպես կամավոր ծառայել է Տոսկանիայի բանակում։ Նրա քաղաքական ակտիվ հետաքրքրությունները և հայացքները հետագայում տեղ են գտել նաև վաղ շրջանի գրական գործերում։
Կառլո Կոլլոդին մահացել է 1890 թվականին Ֆլորենցիայում` անտեղյակ իր աշխատանքին սպասվող հետագա փառքի ու հաջողությունների մասին. փաստորեն Պինոկիոն շարունակում է իր սեփական կյանքը` անկախ հեղինակից։ Կոլլոդին թաղված է Սան Մինիատոյում։
«Պինոկիոյի արկածները» գրվել է 1881-1882 թվականներից, բայց վերջնական տարբերակը որպես գիրք տպագրվել է 1883 թվականին։ Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում։ Թարգմանվել է հայերեն ևս, իսկ 2014 թվականին հրատարակվել է նաև «Զանգակ» հրատարակչության կողմից [1] Archived 2018-09-12 at the Wayback Machine.: Թարգմանությունը՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Մանուելա Ադրեանիի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.treccani.it/enciclopedia/carlo-lorenzini_%28Dizionario-Biografico%29/
- ↑ 5,0 5,1 5,2 Коллоди Карло (ռուս.) / под ред. О. Ю. Шмидт — М.: Большая российская энциклопедия, 1926. — ISBN 978-5-85270-292-0, 978-5-85270-324-8
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Коллоди Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.