Ռիեկա
Ռիեկա (խորվ.՝ Rijeka, սլովեն.՝ Reka), Ֆիումե (իտալ.՝ Fiume, լատին․՝ Vitopolis et Flumen), Ֆլաում (գերմ.՝ Sankt Veit am Fluß, Sankt Veit am Flaum)[1][2][3][4][5], քաղաք Խորվաթիայում, երրորդ ամենամեծ քաղաքն է մայրաքաղաք Զագրեբից և Սպլիտից հետո։ Գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում։ Բնակչությունը կազմում է 128 624 մարդ (ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների[6]): Բնակչության 82,5 %-ը խորվաթներ են։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռիեկա | |||||
խորվ.՝ Rijeka | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Ժուպանություն | Պրիմորսկո Գորանսկա | ||||
Համայնք | Պրիմորսկո Գորանսկա | ||||
Քաղաքապետ | Վոյսկո Օբերսնել | ||||
Մակերես | 44 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մ | ||||
Բնակչություն | 128 624 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 51 | ||||
Փոստային դասիչ | 51000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RI | ||||
Պաշտոնական կայք | rijeka.hr(խորվ.) | ||||
| |||||
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՔաղաքը իր անվանումը ստացել է Ռիեկա գետից, որը խորվաթերեն նշանակում է «գետ»։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներն են՝ նավահանգիստները, նավաշինությունը և զբոսաշրջությունը։
Տրանսպորտ
խմբագրելՌիեկան կանոնավոր ավտոբուսային հաղորդակցությամբ կապված է Խորվաթիայի խոշոր քաղաքների, Սլովենիայի քաղաքների, Իտալիայի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների հետ։ Քաղաքը ավտոմոբիլային լավորակ մայրուղով կապված է Զագրեբի, Իստրիայի, Սլովենիայի և Կրկ կղզու հետ։ Քաղաքի շուրջ կառուցվել է արագընթաց շրջանցուղի, որը հանդիսանում է A7 մայրուղու մի մասը։
Ռիեկայում է գտնվում աշխարհի խոշորագույն ծովային նավահանգիստը։ Լաստանավերը տանում են մոտակա կղզիներ, ինչպես նաև Զադար, Սպլիտ և Դուբրովնիկ։
Կրկ կղզուց 30 կմ հեռավորության վրա գտնվում է միջազգային օդանավակայան։ Ռիեկան Կրկ կղզու ափի հետ կապված է Կրկսկի կամրջով, որի երկարությունը 1430 մ է։
Ռիեկայի միջով անցնում է Զագրեբ-Ռիեկա-Պուլա երկաթուղային գիծը։
Պատմություն
խմբագրելՄինչև 13-րդ դար
խմբագրելՔաղաքի մոտ պեղել են բազմաթիվ քարեդարյան բնակավայրեր։ Այստեղ մարդիկ ապրել են հնադարից։ Մ.թ.ա. առաջին դարում բնակավայրի շրջակայքը հռոմեացիները նվաճել են։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը գրավել են գոթերը և լանգոբարդները։
7-րդ դարում այստեղ են եկել սլավոնները։ Քաղաքը մտել է Խորվաթական թագավորության կազմի մեջ, ապա Խորվաթա-Հունգարական միացյալ պետության մեջ։
13-18-րդ դարեր
խմբագրելՌիեկայի առաջին վավերագրական տեղեկությունները թվագրվում են 13-րդ դարին։ Այդ ժամանակ ակտերում շրջանառվում էր Տրսատ գյուղը և Ռիեկան։
- 1438 թվական - Ռիեկայում կառուցվել է Խորվաթիայի առաջին հիվանդանոցը։
- 1466 թվական - Քաղաքը մտել է ավստրիական բազմազգ Հաբսբուրգների տերության մեջ, որտեղ իտալացիները և հունգարացիները այն անվանել են Ֆիումե, իսկ ավստրիացիները՝ Ֆլաում։
- 1599 թվական - Ժանտախտը խլել է Ռիեկա քաղաքի 3000 բնակիչներից ավելի քան 300-ի կյանքը։
- 1627 թվական - Ռիեկայում հիմնադրվել է Ճիզվիտական համալսարան, որը հետագայում հիմք է հանդիսացել Ռիեկայի համալսարանի համար։
- 1699 թվական - Թուրքերի ներխուժումը դադարել է, Թուրքական Մեծ պատերազմը դադարել է, և դա հիմք է դարձել, որպեսզի Ռիեկան դառնա առևտրի կենտրոն։
- 1719 թվական - Կառլ VI կայսրը Ռիեկան հռչակել է ազատ նավահանգիստ։
- 1728 թվական - Ռիեկա է այցելել Կառլ VI-ը՝ Ռիեկա-Կարլովաց ճանապարհի բացման կապակցությամբ։
- 1747 թվական - Կարգավորվել է Ռիեկայի փոստային կանոնավոր հաղորդագրությունը Տրիեստի և Վիեննայի հետ։
- 1750 թվական - Ռիեկայում մեծ ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժի հետևանքով։
- 1754 թվական - Սկսել է աշխատել շաքարի գործարանը, որն ուներ 1000 աշխատատեղ։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը
խմբագրել15-18-րդ դարերում ֆրումեն Ավստրիական կայսրության համար ունեցել է կարևորագույն նշանակություն՝ լինելով Ադրիատիկ ծովի միակ նավահանգիստը։ Այդ նույն ժամանակ Իստրիան և Դալմացիան պատկանում էին Վենետիկի Հանրապետությանը, սակայն Ֆիումեն գրավելու փորձերը անցել են ապարդյուն։
Նապոլեոնական պատերազմների ավարտից հետո քաղաքը և նավահանգիստը չեն կորցրել իրենց առաջատար դիրքերը։
- 1848 թվական - Իոսիպ Ելաչիչը Ռիեկան վերամիավորել է Խորվաթիայի հետ։
- 1870 թվական - Ռիեկան վերջնականապես անցել է Հունգարիային՝ դառնալով հունգարական միակ ծովային նավահանգիստը։
- 1888 թվական - Սուշակում բացվել է «Կոնտինենտալ» հյուրանոցը։
- 1891 թվական - Ռիեկայում կառուցվել է երկաթուղային կայարանի շենք։
- 1904 թվականի փետրվարի 11 - Սկսվել է Ռիեկայի Կապուցինսկի եկեղեցու շինարարությունը։
- 1908 թվականի ապրիլի 24 - Ռիեկայում մահացել է ականավոր խորվաթ իրավաբան, Չեռնոգորիայի պետական գործիչ Բալտազար Բոգիշիչը։
Ֆիումեի Հանրապետություն և Ֆիումե Ազատ քաղաք (1920-1924 թվականներ)
խմբագրել- 1920 թվականի նոյեմբերի 12 - Ֆիումական հակամարտության արդյունքներով կնքվել է Ռապալսկի պայմանագիրը, որի համաձայն բոլոր կողմերն ընդունում էին Ֆիումեի անկախությունը և պարտավորվում պահպանել իր ամբողջականությունը։
- 1921 թվական - Գաբրիելե Դ’Անունցիոն վերսկսել է ռազմական գործողությունները։
- 1922 թվականի մարտի 3 - Տեղական ֆաշիստները տապալեցին կառավարությունը, գրավեցին իշխանությունը և Իտալիայից օգնություն խնդրեցին։
- 1922 թվականի մարտի 17 - Իտալական զորքերը ընդգրկվել են Ֆիումեի մեջ։
- 1924 թվականի հունվարի 27 - Հարավսլավիայի թագավորության և Իտալիայի միջև կնքվել է Հռոմեական պայմանագիրը, որով Ֆիումեն միացվել է Իտալիային, իսկ Հարավսլավիայի թագավորությունը ստացել է Սուշակը[7]։
-
Ֆիումեի նամականիշը միջդաշնակցային օկուպացիայի ժամանակահատվածում (1919)
-
Ֆիումեյի Ակադեմիական փողոցը (1920)
-
Ֆիումեն 1920-1924 թվականներին
-
Ֆիումեի նավահանգիստը 1923 թվականին: Նկարի կենտրոնում Սուրբ նիկոլայ Ուղղափառ եկեղեցին է:
Ֆիումեն Իտալիայի կազմում (1924-1943)
խմբագրել- 1924 թվականի մարտի 16 - Ֆիումեն բռնակցվել է Իտալիային։ Այսպիսով, Հռոմեական պայմանագիրը չեղյալ է հայտարարել Ռապալսկի պայմանագրի գործողությունները։
- 1924 թվականի ապրիլի 7 - Ֆիումեի կառավարությունը չի ճանաչել պայմանագիրը և շարունակել է գոյություն ունենալ տարագրության մեջ։
-
Սուշակ-Ֆիումե սահմանը 1925 թվականին
-
Սուշակ-Ֆիումե սահմանը 1929 թվականին
-
Սուշակ-Ֆիումե սահմանը 1933 թվականին
-
Սուշակ-Ֆիումե սահմանը 1937 թվականին
Ռիեկան Խորվաթիայի Անկախ Պետության և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում
խմբագրել- 1943 թվական - Անտե Պավելիչը վերադարձել է Ռիեկա։ Իտալական բնակչության դեմ որևէ բռնություն չի իրականացվել։
- 1944-1945 թվականներ - Ռիեկան, Օպատիան և Սուշակը ենթարկվել են անգլո-ամերիկյան ռմբակոծությունների[8]։
- 1945 թվականի մայիսի 3 - Քաղաքում սկսվել է զանգվածային կարմիր տեռոր։
- 1947 թվական - Ռիեկան պաշտոնապես միացվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությանը։ Այս անգամ իտալացի բնակչության մեծ մասը լքել է քաղաքը։
- 1973 թվական - Ռիեկայում հիմնվել է համալսարան։
- 1991 թվական - Ռիեկան մտել է Խորվաթիայի կազմի մեջ։
Կլիմա
խմբագրելՋերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռիեկայում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 8,7 | 9,5 | 12,4 | 16,1 | 20,9 | 24,6 | 27,7 | 27,6 | 23,6 | 18,6 | 13,4 | 10,0 | 17,8 |
միջին նվազագույնը (°C) | 2,7 | 3,2 | 5,5 | 8,8 | 12,9 | 16,2 | 18,6 | 18,5 | 15,3 | 11,1 | 7,1 | 4,1 | 10,3 |
տեղումների քանակը (մմ) | 135 | 114 | 104 | 111 | 102 | 111 | 82 | 100 | 165 | 176 | 183 | 154 | 1537 |
Աղբյուր՝ worldweather.org |
Սպորտ
խմբագրելՌիեակայում գործում է համանուն «Ռիեակա» ակումբը։ Ռիեական հաճախ հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում և մտնում է Եվրոպայի 200 լավագույն թիմերի կազմի մեջ։
Այս ակումբում գործում են նաև այլ մարզաձևեր։ Օրինակ՝ բասկետբոլ, հանդբոլ, ջրագնդակ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԵկեղեցիներ և տաճարներ
խմբագրել- Ռիեկայի հորիզոնական աշտարակ – գտնվում է Կույս Մարիայի Համբարձման եկեղեցու կողքին և օգտագործվում է որպես զանգակատուն։ Գոթիկա, 1377 թվական։
- Կույս Մարիայի Համբարձման եկեղեցի
- Սուրբ Վիտայի տաճար (1638 թվական) – տաճար բարոկկո ոճով։
- Սուրբ Իերոնիմա եկեղեցի – վերականգնվել է 1768 թվականին։
- Սուրբ Ֆաբիանի և Սեբաստիանի եկեղեցի
- Սուրբ Նիկոլայ եկեղեցի – կառուցվել է 1790 թվականին։
- Կապուցինական եկեղեցի
Թանգարաններ
խմբագրել- Ծովափնյա թանգարան
- Ժամանակակից արվեստի թանգարան
Տներ և շենքեր
խմբագրել- Հետիոտների փողոց՝ Կորզոյի տներ
- Քաղաքային աշտարակ
- Ռիեկայի Ռադիոյի շենք - կառուցվել է 1848 թվականին։
- Կարոլինա Ռիեքսկայայի առևտրի կենտրոն
- Մատիազի տուն - կառուցվել է 1913 թվականին։
- Շենք Յադրանի հրապարակում
- Ադրիա պալատ - կառուցվել է 1897 թվականին։
- Ռիեկայի Երկնաքեր - կառուցվել 1942 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ List of German exonyms for places in Croatia
- ↑ Sankt Veit — Святой Вит, покровитель Риеки; exonym — экзоним
- ↑ List of city name changes. Croatia
- ↑ В переводе խորվ.՝ rijeka, սլովեն.՝ reka, լատին․՝ flumen, իտալ.՝ fiume, գերմ.՝ fluß означает река
- ↑ Более распространено название գերմ.՝ Sankt Veit am Flaum, где գերմ.՝ flaum, фонетически близкое к լատին․՝ flumen, означает пух
- ↑ Данные переписи
- ↑ Massagrande, Danilo L. Italia e Fiume 1921—1924: dal 'Natale di sangue' all’annessione. — Milano, Cisalpino — Goliardica Istituto Editoriale, 1982.
- ↑ С. Н. Раковский, В. И. Булавин По Югославии. - М.: Просвещение, 1970.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռիեկա քաղաքի պատմություն Արխիվացված 2011-03-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիեկա» հոդվածին։ |