Պիզայի աշտարակ
Պիզայի թեք աշտարակ (իտալերեն։ Torre pendente di Pisa) կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ (La Torre di Pisa), աշտարակ է Իտալիայում։ Գտնվում է Պիզա քաղաքում։ Հայտնի է իր թեքությամբ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է աշտարակը կփլվի։
![]() | |
Piazza del Duomo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
Համար | 395 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 395 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կառուցում Խմբագրել
Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։
Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Չափսեր Խմբագրել
Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է, քաշը կազմում է 14 500 տոննա[1]։ Աշտարակն ունի 296 աստիճան։ Մինչև 1990 թվականից 2001 թվականներին կատարված վերակառուցման աշխատանքներն աշտարակի թեքությունը եղել է 5.5 աստիճան[2][3][4], սակայն ներկայումս 3.99 աստիճան է[5]։ Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մ[6]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Leaning Tower of Pisa Facts»։ Leaning Tower of Pisa։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5
- ↑ «EUROPE | Saving the Leaning Tower»։ BBC News։ դեկտեմբերի 15, 2001։ Վերցված է 2009 թ․ մայիսի 9
- ↑ «Tower of Pisa»։ Archidose.org։ հունիսի 17, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 9
- ↑ «Leaning Tower of Pisa (tower, Pisa, Italy) – Britannica Online Encyclopedia»։ Britannica.com։ Վերցված է 2009 թ․ մայիսի 9
- ↑ «E la Torre di Pisa non oscilla più»։ Scienze.TV։ մայիսի 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 9
- ↑ tan3.98° × (55.86 մ + 56.70 մ)/2 = 4.4 մ