Էուջենիո Մոնտալե (իտալ.՝ Eugenio Montale, հոկտեմբերի 12, 1896(1896-10-12)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][2] - սեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[5][6][7][…], Միլան, Իտալիա[2]), իտալացի բանաստեղծ։ Հերմետիզմի ներկայացուցիչ։

Էուջենիո Մոնտալե
իտալ.՝ Eugenio Montale
Ծնվել էհոկտեմբերի 12, 1896(1896-10-12)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4][2]
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[5][6][7][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[2]
ԳերեզմանCemetery of San Felice a Ema
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, քաղաքական գործիչ, գրադարանավար, արձակագիր, խմբագիր, երաժշտական քննադատ և գրական քննադատ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներOssi di seppia?, Le occasioni?, La bufera e altro?, Satura?, Xenia?, Dinard butterfly? և Auto da fé?
ԿուսակցությունԻտալական հանրապետական կուսակցություն
ԱշխատավայրGabinetto Vieusseux?
Պարգևներ
ԱմուսինԴրուզիլլա Տանցի
Изображение автографа
 Eugenio Montale Վիքիպահեստում

Մոնտալեի 20—30-ական թվականների քնարերգության («Սեպիի խեցիները», 1925, «Պատահականություններ», 1939, ժողովածուներ) ընդհանուր տոնայնությունը մարդու անհաստատ գոյության, մենակության զգացողությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դիմադրության շարժման տարիներին Մոնտալեն հանդես է եկել ֆաշիզմի անմարդկայնության դեմ («Հիտլերյան գարուն», 1943, բանաստեղծություն)։ Ետպատերազմյան պոեզիայում Մոնտալեն ձգտել է դուրս գալ հոռետեսության շրջանակներից («Փոթորիկ և այլ բանաստեղծություններ», 1956)։ «Մատուրա» (1972) ժողովածուում քնարական ներքին մենախոսությունը հագեցած է արդիականության նախանշաններով, մարդասիրական մոտիվները զուգորդվում են սոցիալական հեգնանքի հետ։ Իտալական մշակույթին մատուցած ծառայության համար 1966 թվականից նա համարվում է ցմահ սենատոր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15