Ավստրիական կայսրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավստրիական կայսրություն (գերմ.՝ Kaiserthum Österreich), պետական կազմավորում կենտրոնական Եվրոպայում։ Մայրաքաղաքն էր Վիեննան, իսկ կառավարող արքայատոհմը՝ Հաբսբուրգները։ 1867 թվականին վերածվում է Ավստրո-Հունգարական կայսրության։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Վիեննա | ||||
Մակերես | 700.000 կմ² | ||||
Բնակչություն | 21 200 000 | ||||
Լեզու | Գերմաներեն | ||||
Կրոն | Կաթոլիկություն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Կայսրություն | ||||
Դինաստիա | Հաբսբուրգներ | ||||
Պետության գլուխ | Կայսր |
Ստեղծում
խմբագրելԱվստրիական կայսրությունը ստեղծվել է 1804 թվականին Ֆրանց II-ի (I Ասվտրիացի) կողմից։
Ազգային հակասություններ
խմբագրելՁգտելով ամրապնդել կենտրոնական իշխանությունը կենտրոնախույս ձգտումներով օժտված, անկայուն, բազմազգ պետությունում, Վիեննայի գերմանախոս վերնախավը մեծ մասամբ հենվում էր ամբողջ կայսրությունում էթնիկ գերմանացիների սոցիալ-տնտեսական գերիշխանության պահպանման և կայունացման վրա։ Սակայն գերմանացիները կազմում էին ավելի քիչ, քան կայսրության բնակչության 1/4 -ը, այդ պատճառով էլ կայսրության իշխանությունները ձգտում էին իրականացնել գերմանացման քաղաքականություն։ Այդ գործընթացում առանձնապես կարևոր դեր էին խաղում XII—XIII դարերի սաքսոնյան գաղութացման ընթացքում հիմնադրված, երկրի կենտրոնում, հյուսիսում և արևելքում տեղակայված գերմանական քաղաքներն ու ամրոցները, որոնք շրջապատված էին տարաբնակեցված այլ ազգերի համատարած արեալներով։
1848-1849 թվականների հեղափոխություն
խմբագրել1848 թ. մարտին, տնտեսական ճգնաժամի տարիներին, հուզումները Վիեննայում հանգեցրին Մետեռնիխի հրաժարականին։ Նոր սահմանադրությունը բավարար դեմոկրատական չէր ռադիկալ առաջնորդների համար։ Վերջիններս 1848 թվականի մայիսի 15-ին կազմակերպեցին մասսայական ցույց։ 1835 թվականին մահացած Ֆրանս I-ին փոխարինած Ֆերդինանտ I-ը փախավ Ինսբրուկ։ Ավստրիական կայսրության տարբեր մասերում սկսվեց հեղափոխություն։
Համաձայնություն և Ավստրո-Հունգարիայի ստեղծում
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Австрийская империя в 1815 г. Социально-политический и экономический портрет Արխիվացված 2009-08-01 Wayback Machine
- ЭСБЕ/Австрия или Австрийская монархия
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիական կայսրություն» հոդվածին։ |