Բենիտո Մուսոլինի
Բենիտո Ամիլքեր Անդրեա Մուսոլինի (իտալերեն. [beˈniːto mussoˈliːni];[1] հուլիսի 29, 1883[1][2][3][…], Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն և Predappio, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - ապրիլի 28, 1945[1][2][3][…], Ջուլինո, Մեձեգրա[4]), իտալացի քաղաքական գործիչ և լրագրող էր, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը (Partito Nazionale Fascista, PNF): Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922 թվականից մինչև 1943 թվականը: Նա սահմանադրականորեն կառավարել է երկիրը մինչև 1925 թվականը, երբ նա վերացրերլ ո կեղծ դեմոկրատիան և հաստատել է դիկտատուրա:

Ճանաչված լինելով որպես Դուչե (առաջնորդ)` Մուսոլինի իտալական Ֆաշիզմի հեղինակն էր: 1912 թվականին Մուսոլինին եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգալին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը: Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917 թվականը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից: Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը: Հաջրդող մայիսին Հռոմում 1922 թվականի հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը մինչև 2014 թվականը, երբ վարչապետ դարձավ Մատեո Ռենցին: Հեռացնելով իր քաղաքական հակառակորդներին իր գաղտնի ոստիկանության և հակաօրինական գործադուլների միջոցով` Մուսոլինին և իր հետևորդները կենտրոնացրեցին իրենց իշխանությունը մի շարք նոր օրենքների ընդունման շնորհիվ, որոնք ազգը դարձրին միակուսակցական դիկտատուրա: Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն թե՛ օրինական, թե՛ արտակարգ միջոցների կիրառման միջոցով և ձգտեց ստեղծել տոտալիտար պետություն: 1929 թվականին Մուսոլինին ստորագրեց Լաթերանյան համաձայնագիրը Վատիկանին` վերջ դրեց տասամյակներ տևած հակամարտությանը Իտալական պետության և Վատիկանի միջև` ճանաչեով վերջինիս անկախությունը:
Աբիսինիայի 1935 թվականից մինչև 1936 թվականի ճգնաժամին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և սկսեց երկրորդ իտալա-եթովպիական պատերազմը: Այդ ներխուժումը բացասական արձագանք է ստացել Արևմտյան պետությունների կողմից, և ի պատասխան նրանք տնտեսական սանկցիաներ են կիրառել Իտալիայի դեմ: Գերմանիայի և Իտալիայի միջև հարաբերությունները լավացան այն բանից հետո, երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա: 1936 թվականին Մուսոլինին ընդունեց Ավստրիան որպես Գերմանիայի ազդեցության գոտի, ստորագրեց Գերմանիայի հետ համագործակցության պայմանագիր, և ձևավորվեց Հռոմ-Բեռլին առանցքը: 1936-39թթ. Մուսոլինին ռազմական մեծ օգնություն է ցուցաբերել Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում: Այս ակտիվ մասնակցությունը ավելի հեռացրեց Իտալիային Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Մուսոլինին փորձում էր հետաձգել լայնածավալ պատերազմը Եվրոպայում, բայց Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, որը հանգեցրեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատերազմ հայտարարելուն և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: 1940 թվականի հունիսի 10-ին` Ֆրանսիայի անկումը հաշվի առնելով, Իտալիան պաշտոնապես մմիացավ պատերազմին Գերմանիայի կողմից, չնայած գիտեր, որ չունի բավարար ուժ Բրտանական կայսրության դեմ պատերազմելու համար: Նա հավատում էր, որ Ֆրանսիայի անխուսափելի զինադադարից հետո նա կկարողանա տարածքային զիջումներ կորզել Ֆրանսիայից և այդ ժամանակ նա կկարողանա կենտրոնացնել իր ուժերը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ Դաշնակիցների ուժերը փոքր էին Իտալիայի համեմատ: Սակայն Բրիտանական կառավարությունը հրաժարվեց ընդունել խաղաղությունը կնքելու առաջարկները, որոնց դեպքում պետք է ընդունվեին Արևելյան և Արևմտյան առանցքներում ունեցած Իտալիայի հաղթանակները: Մեծ Բրիտանիան պարտության մատնելու ծրագիրը ձախողվեց, իսկ պատերազմը շարունակվում էր: 1940 թվականի օգոստոսին Մուսոլինի կենտրոնացրեց իտալական ուժերը Հունաստանում` սկսելով Իտալո-հունական պատերազմը: Ներխուժումը ձախողվեց և հունական ուժերը հետ մղեցին իտալացիներին դեպի Ալբանիա: Հունաստանում և Մեծ Բրիտանիայի կրած պարտությունները հանգեցրիտ Իտալիայի կախվածությանը Գերմանիայից:
Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12642 — 1808.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բենիտո Մուսոլինի կատեգորիայում։ |