Ֆրեսկո
Ֆրեսկո (իտալերեն՝ թաց), թարմ, թաց կրասվաղի վրա, մաքուր ջրով կամ կրաջրով բացված ներկերով գեղանկարչական տեխնիկա է, չորանալիս գոյացնում է բյուրեղային կալցիումի կարբոնատի թափանցիկ թաղանթ՝ ամրացնելով ներկերն ու ֆրեսկոն դարձնելով հարատև։ Ֆրեսկո է կոչվում նաև այդ տեխնիկայով կատարված ստեղծագործությունը։
Ֆրեսկո | |
---|---|
տեսակ | painting technique? |
Ծանոթագրություններ | |
Frescos Վիքիպահեստում |
Կիրառումը
խմբագրելՖրեսկոն հնարավորություն է ընձեռում ստեղծելու մոնումենտալ արվեստի գործեր, որմնանկարչության հիմնական տեխնիկան է։ Բացի բուն ֆրեսկոյից հայտնի է նաև ասեկկո (իտ. a secco- չոր կերպով) ֆրեսկոն՝ զարգացել է անտիկ շրջանում, այն ավարտում էին տեմպերայով՝ չոր վիճակում։ Այդ եղանակը տիրապետող է դարձել նաև միջնադարում՝ Բյուզանդիայում, Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում։ Մ. թ. ա. առաջին դարերից տեխնիկայով ֆրեսկային մոտ որմնանկարներ են արել արևելքի գեղանկարիչները՝ հիմնականում Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Ֆրեսկոն բարձր զարգացման է հասել Վերածննդի շրջանում, լայնորեն ու վարպետորեն կիրառվել է մեծահամբավ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Միքելանջելոյի, Ջոտտոյի կողմից[1][2]։ 16- րդ դարից տարածում է գտել առանց տեմպերայի կիրառումը այսպես կոչված «մաքուր ֆրեսկո» (իտալ.- buon fresco)։ Որոշ անկումից հետո (17- ից 19-րդ դարեր) 20-րդ դարի սկզբից ֆրեսկոն լայն կիրառում գտավ հասարակական շենքերի ձևավորման մեջ՝ որմնանկարներում։
Ֆրեսկոն Հայաստանում
խմբագրելՀայաստանում ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարներ հայտնի են Ուրարտուի շրջանից։ Միջնադարյան հայ նկարիչները մշակել էին որմնանկարի ուրույն տեխնիկա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mora, Paolo; Mora, Laura; Philippot, Paul (1984). Conservation of Wall Paintings. Butterworths. էջեր 34–54. ISBN 0-408-10812-6.
- ↑ Ward, Gerald W. R., ed. (2008). The GroveEncyclopedia of Materials and Techniques in Art. Oxford University Press. էջեր 223–5. ISBN 978-0-19-531391-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեսկո» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |