Բացել գլխավոր ցանկը

Իտալիայի դրոշը իրենից ներկայացնում է կանաչ, սպիտակ և կարմիր գույներով (ձախից աջ), հավասարաչափ ուղղահայաց շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ։ Լայնքի և երկայնքի հարաբերությունը հավասար է 2։3։ Որոշ աղբյուրների համաձայն, դրոշի սպիտակն ու կանաչը Միլանի ոստիկանության համազգեստի գույներն են, որոնց հետո ավելացվեց կարմիր գույնը։

Իտալիայի դրոշ
Flag of Italy.svg
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԻտալիա
ՕգտագործումԱզգային դրոշ և պետական վիմպել
Նշան🇮🇹
Հարաբերություն2:3
Ընդունված էհունվար 1 1948
Գույներկանաչ, սպիտակ և կարմիր
Պատկերված էդաշտ

ՊատմությունԽմբագրել

Իտալիայի դրոշը նախագծել է Նապոլեոնը, որը նման էր Ֆրանսիայի հեղափոխության դրոշին։ Հիմքում ընկած են Միլանի գերբի գույները՝ սպիտակ և կարմիր, ինչպես նաև կանաչ՝ տեղական ոստիկանության համազգեստի գույնը։ Որպես Ցիսպադանական հանրապետության դրոշ հաստատվել է 1797 թվականի դեկտեմբերի 9–ին։ Հետագայում նույն գույներն օգտագործվել են նաև Իտալիայի նապոլեոնյան թագավորության դրոշում։ Սակայն դրոշները երկու դեպքում էլ տարբերվում էին Ֆրանսիայի դրոշից։ Առաջին դեպքում դրանք հորիզոնական շերտեր էին, իսկ երկրորդը՝ կարմիր պաստառ էր սպիտակ շեղանկյունով՝ վրան կանաչ ուղղանկյուն (ուղղանկյան վրա ոսկեգույն նապոլեոնյան արծիվ)։

1830 թվականից հետո դրոշը ֆրանսիական «եռագույնի» նման է, բայց կանաչ շերտը փոխարինվեց հեղափոխական շարժման կապույտով, որոնք պայքարում էին հանուն միասնական Իտալիայի ազատության։ Հենց այս դրոշով էլ տեղի ունեցավ Իտալիայի միավորումը Սարդինական թագավորության միապետի գլխավորությամբ․ թագավորը հաստատեց այն որպես պետական դրոշ 1848 թվականին։ Սպիտակ շերտագծի վրա զետեղվեց Սավոյական դինաստիայի գերբը։ Միավորված Իտալական թագավորությունում (1861—1946) օգտագործվում էր Սարդինյան թագավորության 1848 թվականի նախկին դրոշը։ 1946 թվականին դրոշից հեռացվեց Սավոյական գերբը։

2005 թվականի հուլիսի 6-ին Իտալիայի խորհրդարանը օրենք ընդունեց՝ համաձայն որի Իտալիայում ազգային դրոշի անարգման համար կտուգանվեին 1000-ից մինչև 1500 եվրոյով։

Չափ և գույներԽմբագրել

2003 թվականին կառավարությունը որոշեց իտալական դրոշի ճշգրիտ գույները, սակայն ընտրված երանգները բուռն քննարկումներ արժանացան և հետագայում փոփոխվեցին։ Վերջնական տեսքը հաստատվեց 2006 թվականին[1]։

Գունային սխեմա Կանաչ Սպիտակ Կարմիր
Pantone Fern Green Bright White Flame Scarlet
CMYK 100-0-100-45 0-0-0-0 0-100-100-0
RGB 0-146-70 241-242-241 206-43-55
HTML #009246 #F1F2F1 #CE2B37

Դրոշի կողմերի հարաբերությունը 2։3 է, շերտերը հավասար լայնության են։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել