Կիկերոն
Մարկուս Տուլիուս Կիկերոն (Ցիցերոն) (լատ.՝ Marcus Tullius Cicerō, հունվարի 3, մ. թ. ա. 106[1][2][3], Արպինո, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[4] - դեկտեմբերի 7, մ. թ. ա. 43[2][3], Ֆորմիա, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[5]), հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, նշանավոր հռետոր։
Կիկերոն լատ.՝ M.Tullius M.f.M.n. Cor. Cicero | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, մ. թ. ա. 106[1][2][3] |
Ծննդավայր | Արպինո, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 7, մ. թ. ա. 43[2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորմիա, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[5] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | հին հռոմեական կրոն |
Երկեր | De Oratore?, Հանրապետության մասին, De Legibus?, De Officiis?, De Inventione?, Catiline Orations? և Philippicae? |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական տեսաբան, իրավաբան, Հռետոր, գրող, փաստաբան, Ancient Roman priest, Ancient Roman politician և Ancient Roman military personnel |
Ամուսին | Տերենտիա[3][6] և Publilia?[7] |
Ծնողներ | հայր՝ Մարկոս Տուլիոս Ցիցերո[7], մայր՝ Helvia?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | քվեստոր, plebeian aedile?, Պրետոր, հինհռոմեացի սենատոր[8], կոնսուլ[8], Ավգուրներ և ռոմանական կառավարիչ |
Պարգևներ և մրցանակներ | Pater Patriae? |
Անդամություն | Cornelia? |
Երեխաներ | Ցիցերոն Կրտսեր[3] և Տուլիա Ցիցերոնիս[9][3] |
Cicero Վիքիպահեստում |
Կիկերոնը ծնվել է հեծյալների դասին (Հին Հռոմում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտուսին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի զավակների համար ապահովի լավ կրթություն։
Ցանկանալով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկուսը ուսումնասիրում էր հունական պոետների ստեղծագործությունները, հետաքրքրվում էր հունական գրականությամբ, ուսուցանում էր հունական ճարտասանություն հանրահայտ հռետորների մոտ, ինչպես նաև լսում և մեկնաբանում էր հանրահայտ հավաքավայր՝ Պուբլիուս Սլուպիցիուս Ռուֆուսի ամբիոնից, ելույթ ունեցողներին։
Հռետորը պետք է իմանար հռոմեական օրենքը, և Կիկերոնը սովորում էր այն ժամանակվա հանրահայտ իրավաբան Մուցիուս Կվինտուս Սցեվոլայի (հյուպատոս մ.թ.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով հունարենին Կիկերոնը ծանոթացավ հունական փիլիսոփայությանը։
Մ.թ.ա. 63 թվականին զբաղեցնելով հյուպատոսի պաշտոնը՝ բացահայտել է Կատիլինայի դավադրությունը և սպանել տվել նրա դավակիցներին։ Քաղաքացիական պատերազմներում հարել է նախ Պոմպեուսի կուսակցությանը, բայց վերջինիս սպանությունից հետո հաշտվել Կեսարի հետ։
Վերջինիս մահից հետո ուժգնորեն հակառակվել է Մարկուս Անտոնիուսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանուսին (ապագա Օկտավիանուս Օգոստոս կայսեր)։ Անտոնիուսի և Օկտավիանոսի հաշտվելուց և նրանց կողմից Երկրորդ եռապետություն կազմելուց հետո՝ եռապետների հրամանով սպանվել է։
Գագաթնակետին է հասցրել լատինական պերճախոսական արվեստը։ Նրա ատենախոսություններն ու ճառերն օրինակ են ծառայել հետագա դարերի լատինական և եվրոպական ամբողջ հռետորական արվեստի համար։ Պահպանվել է նրա նամակների մեծ մասը, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել մ.թ.ա. I դարի կեսերի հռոմեական քաղաքական պատմության որոշ դրվագների վերաբերյալ։
Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թվական), «Ի պաշտպանություն Մանիլիուսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ.Սեստիուսի» (56 թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր։ Կիցերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheter — Oslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Любкер Ф. Tullii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1418—1426.
- ↑ 4,0 4,1 4,2 Зелинский Ф. Цицерон, Марк Туллий (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIII. — С. 254—274.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118520814 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Любкер Ф. Terentii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1354—1357.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.strachan.dk/family/tullius.htm
- ↑ 8,0 8,1 Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic — Society for Classical Studies, 1951. — ISBN 0-89130-812-1, 0-89130-811-3
- ↑ А. Пр. Туллия (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 41—42.
ԱղբյուրներԽմբագրել
- Ռուբեն Մանասերյան, «Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ», Երևան, 1987։