Բացել գլխավոր ցանկը

Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա

Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա (իտալ.՝ Accademia di Belle Arti di Firenze), գեղարվեստի ակադեմիա Ֆլորենցիայում, Տոսկանա, կենտրոնական Իտալիա: Աշխարհի ամենահին և հեղինակավոր արվեստի դպրոցների մեկն է:

Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Accademia di Belle Arti.JPG
Տեսակգեղարվեստի ակադեմիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիա
ՀասցեVia Ricasoli 66 - 50122 Firenze
Կայքaccademia.firenze.it
Կոորդինատներ: 43°46′36.865200100005″ հս․ լ. 11°15′30.510000100002″ ավ. ե. / 43.77690700002777646° հս․. լ. 11.25847500002777757° ավ. ե. / 43.77690700002777646; 11.25847500002777757
Accademia di Belle Arti (Florence) Վիքիպահեստում

1563 թվականին Վերածննդի ժամանակաշրջանում հիմնադրվել է որպես գիլդիա: Ակադեմիայի պատմությունը կապված է Միքելանջելոյի, Բենվենուտո Չելինիի և Ֆլորենցիայի պատմության այլ խոշոր գործիչների հետ:

Դպրոցում դասավանդում են այցելու արվեստագետներ, պրոֆեսիոնալ նկարիչներ: Ինչպես Իտալիայում գործող այլ պետական արվեստի ակադեմիաներ, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 508 որոշմամբ ստացել է ինքնուրույն համալսարանի կարգավիճակ[1] և գտնվում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության (իտալ.՝ Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca) ենթակայության ներքո[2]:

Ակադեմիայի պատկերասրահում է գտնվում Միքելանջելոյի Դավիթ մարմարե արձանի բնօրինակը:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Accademia e Compagnia delle Arti del Disegno կամ «Արվեստի և նկարչության ակադեմիան և ընկերությունը» հիմնադրվել է 1563 թվականի հունվարի 13-ին Տոսկանայի դուքս Կոզիմո I-ի աջակցությամբ և երեք մաներիստ նկարիչների կողմից՝ Ջորջո Վազարի, Անյոլո Բրոնզինո, Բարտոլոմեո Ամմանատի[3]: Բաղկացած է եղել երկու մասից. ընկերությունը գիլդիա էր աշխատող նկարիչների համար, ակադեմիան՝ Կոզիմոյի պալատի առավել անվանի գեղարվեստական անձանց համար էր, իսկ գեղարվեստական արտադրանքը վերահսկվում էր Տոսկանայում[3]: Ի սկզբանե ակադեմիան գտնվել է Սանտիսիմա-Աննունցիատա բազիլիկում[4]:

Ակադեմիայի անդամներ են եղել Միքելանջելոն, Լացցարո Դոնատին, Ֆրանչեսկո դա Սանգալոն, Անյոլո Բրոնզինոն, Բենվենուտո Չելինին, Ջորջո Վազարին, Բարտոլոմեո Ամմաննատին: Ակադեմիայում գերիշխում էին արական սեռի անդամները: Արտեմիզիա Ջենտիլեսկին ակադեմիայի առաջին կին անդամն է եղել, Անգելիկա Կաուֆմանն ակադեմիայի անդամ է դարձել 1762 թվականին[5]:

1784 թվականին Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ի հրամանով Ֆլորենցիայի գեղարվեստի բոլոր դպրոցները պետք է ենթարկվեին Ֆլորենցիայի ակադեմիային (Accademia di Belle Arti): Ակադեմիան տեղափոխվեց Ռիկասոլի փողոցում (via Ricasoli) գտնվող նախկին մենաստանի շենք, որտեղ էլ այժմ գործում է[6]: Ակադեմիային կից բացվեց պատկերասրահ, որտեղ ուսանողները կարող էին ծանոթանալ հին վարպետների ստեղծագործական աշխատանքներին: Գեղարվեստական կրթության մեջ ընդգրկված էր նաև երաժշտական կրթությունն ու արվեստի վերականգնման աշխատանքները: 1849 թվականին Ֆլորենցիայի կոնսերվատորիան առանձնացավ ակադեմիայի կազմից:

 
Միքելանջելոյի Դավիթ մարմարե արձանի բնօրինակն Ակադեմիայի պատկերասրահում

Ակադեմիայի պատկերասրահԽմբագրել

Ակադեմիայի պատկերասրահը հիմնադրվել է 1784 թվականին Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ի կողմից: 1873 թվականից պատկերասրահում է գտնվում Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը: Պատկերասրահում ներկայացված են նաև 15-16-րդ դարերի Ֆլորենցիական գեղանկարներ, ռուսական սրբապատկերների հավաքածու:

ԳրականությունԽմբագրել

  • Vincenzio Follini, Modesto Rastrelli, Firenze antica, e moderna illustrata, 8 voll., Firenze, Allegrini et alt., 1789-1802, III, 1791, 259-270;
  • Federico Fantozzi, Nuova guida ovvero descrizione storico artistico critica della città e contorni di Firenze, Firenze, Giuseppe e fratelli Ducci, 1842, pp. 422–428, n.163;
  • Federico Fantozzi, Pianta geometrica della città di Firenze alla proporzione di 1 a 4500 levata dal vero e corredata di storiche annotazioni, Firenze, Galileiana, 1843, pp. 180, nn. 431;
  • Nuova guida della città di Firenze ossia descrizione di tutte le cose che vi si trovano degne d’osservazione, con piante e vedute, ultima edizione compilata da Giuseppe François, Firenze, Vincenzo Bulli, 1850, pp. 296–305;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «MIUR - Alta Formazione Artistica e Musicale»։ www.miur.it։ Վերցված է 2016-09-13 
  2. «Home AFAM - Miur»։ www.afam.miur.it։ Վերցված է 2016-09-13 
  3. 3,0 3,1 Accademia delle Arti del Disegno
  4. Francesco Adorno (1983). Accademie e istituzioni culturali a Firenze (in Italian). Firenze: Olschki.
  5. Documenting Angelica Kauffman's Life and Art
  6. Z. Wazbinski (1987). L'Accademia medicea del Disegno a Firenze nel Cinquecento (in Italian). Firenze: Olschki.

Արտաքին հղումներԽմբագրել