Լատինական Ամերիկա
Լատինական Ամերիկա (իսպ.՝ América Latina կամ Latinoamérica; պորտ.՝ América Latina; ֆր.՝ Amérique latine), ԱՄՆ-ից հարավ գտնվող ամերիկյան երկրների և տարածքների հավաքական անվանումը, որի մեջ մտնում են Ամերիկայի իսպանախոս, ֆրանսախոս և պորտուգալախոս (այսինքն այն լեզուները, որոնք կապված են լատիներենի հետ) պետությունները։ Լատինական Ամերիկայի տարածքը 21,069,500 կմ2 է՝ այսինքն՝ Երկրի 3.9% կամ Երկրի ցամաքային տարածքի 14.1%։ 2010 թվականի տվյալներով՝ Լատինական Ամերիկայի բնակչությունը ավելի քան 590 միլիոն է[1]։
ԵրկրներԽմբագրել
ԲնակչությունԽմբագրել
Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայում գրեթե չի եղել միջռասայական լարում ու ռասայական խտրականություն, տիրապետել է ռասայական հանդուրժողականության մթնոլորտը, որի պայմաններում էլ առաջացել են բնակչության խառը՝ միջռասայական խմբեր (մուլատներ, մետիսներ և սամբոներ)։ Ներկայումս մարդկանց ռասայական միաձուլման գործընթացն ավելի է խորացել։ Այժմ արդեն միմյանց են ձուլվում ոչ միայն տարբեր ռասաներին պատկանող մարդիկ, այլ դրանց խառնածին սերունդների ներկայացուցիչները, ինչի հետևանքով հետզհետե ավելի աննկատելի են դառնում մարդկանց ռասայական պատկանելության հատկանիշները։ Որոշ տարածաշրջաններում, հատկապես Պերուի և Բոլիվիայի անտառային ու բարձր լեռնային մասերում, մեծամասնություն են կազմում հնդկացիները, իսկ երկրների խոշորագույն քաղաքներում՝ եվրոպացիների սերունդները՝ կրեոլները։ Լատինական Ամերիկայի երկրներ են գաղթել նաև հայերը։ Հայկական համեմատաբար խոշոր գաղթօջախներ են ձևավորել Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում։ Տարեկան հավելաճը (6,5 մլն) հարաբերելով ամբողջ բնակչության թվին (600 մլն)` կստացվի, որ տարածաշրջանի բնակչության աճը մոտ 1,1% է, այսինքն` գրեթե հավասար է աշխարհի ամբողջ բնակչության աճի միջին ցուցանիշին։ Սակայն XX դարի 60-ական թվականներին աշխարհի տարածաշրջաններից Լատինական Ամերիկայի բնական աճը ամենաբարձրն էր՝ շուրջ 3%։ Բնակչության աճի թափի այդպիսի կրճատումը տարածաշրջանի երկրների կրթական, մշակութային, բարեկեցության, ուրբանիզացման մեծ առաջընթացի արդյունք է։ Բնակչության թվի առումով ևս Լատինական Ամերիկայի երկրները խիստ տարբերվում են։ Բնակչության թվով առաջին հերթին առանձնանում է Բրազիլիան (մոտ 200 մլն), Մեքսիկան (115 մլն), որոնց հետևում է 10-ից մինչև 50 միլիոն բնակիչ ունեցող երկրների խումբը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «CIA - The World Factbook։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2
Արտաքին հղումներԽմբագրել
- Լատինական Ամերիկան Հանրագիտարանում
- Հավայան կղզիներ Archived 2021-10-17 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 494)։ |