Ջովանի Բոլդինի (իտալ.՝ Giovanni Boldini, դեկտեմբերի 31, 1842(1842-12-31)[1][2][3][…], Ֆեռարա, Պապական մարզ[4] - հունվարի 11, 1931(1931-01-11)[4][5], Փարիզ[4]), իտալացի գեղանկարիչ։ Ջովանին համարվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի լավագույն դիմանկարիչներից մեկը Իտալիայում։

Ջովանի Բոլդինի
իտալ.՝ Giovanni Boldini
Ծնվել էդեկտեմբերի 31, 1842(1842-12-31)[1][2][3][…]
ԾննդավայրՖեռարա, Պապական մարզ[4]
Վախճանվել էհունվարի 11, 1931(1931-01-11)[4][5] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՄաքիայոլի
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[6]
Ուշագրավ աշխատանքներPortrait of Henri Rochefort?, Portrait of Robert de Montesquiou? և The melon?
ՄեկենասներDiego Martelli?
Ներշնչվել էՏիցիան[7] և Դոմենիկո Ռոբուստի[7]
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրAntonio Boldini?[8]
 Giovanni Boldini Վիքիպահեստում

Կենսագրություն և արվեստ խմբագրել

Ջովանի Բոլդինին ծնվել է իտալական Ֆեռարա բնակավայրում 1842 թվականի դեկտեմբերի 31-ին, նկարչի ընտանիքում։ Սովորել է Ֆլորենցիայի նկարչական ակադեմայում։ 1869 թվականին աշխատել է Լոնդոնում։ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում նա հռչակվում է որպես հայտնի դիմանկարիչ։ 1872 թվականին հիմնավորվում է Փարիզում։ Այստեղ իր ստեղծագործությունները ցուցադրում է Փարիզյան սալոնում։ Ջովանին ընկերություն էր անում աշխարհահռչակ նկարիչներ Էդգար Դեգայի, Ջոն Սարջենտի և Պոլ Էլյոյի հետ։

Նկարել է «Հիանալի դարաշրջանի» կարկառուն ներկայացուցիչների դիմանկարները` Սառա Բեռնար, Ջուզեպպե Վերդի և այլք։

Ջովանի Բոլդինին իր ժամանակի ամենահայտնի և լավ վարձատրվող դիմնանկարիչներից մեկն է համարվում։

Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Բոլդինին արժանացավ Գրան-պրիի (Փարիզ, 1889, 1900):

Նկարներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Camesasca, E. L’opera completa di Boldini. — Milano : Rizzoli, 1970.
  • Dini, P. Giovanni Boldini, 1842—1931: catalogo ragionato. — Torino : U. Allemandi, 2002.
  • Dini, Fr. Boldini, Helleu, Sem: protagonisti e miti della Belle Epoque. — Milano : Skira, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել