Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։

1982 թվականի արևմտագերմանական նամականիշ` ի նշան Գրիգորյան օրացույցի ընդունման 400 ամյակի։ Նամականիշի վրայի պատկերը վերցված է 1956 թվականին՝ Յոհանն Ռաշեմի հեղինակային գրքից

Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլիոսյան տոմարին փոխարինեց գրիգորյան տոմարը, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները[1]։

Գրիգորյան օրացույցի կազմություն խմբագրել

Գրիգորյան օրացույցով տարվա տևողությունը ընդունված է համարել 365,2425 օր, նահանջ տարվանը` 366 օր։

 

Ամիսներ խմբագրել

Գրիգորյան օրացույցի համաձայն` տարին ունի 12 ամիս, որոնք ունեն 28-ից 31 օր տևողություն։

Ամիսը Օրերի քանակը
1 Հունվար 31
2 Փետրվար 28 (նահանջ տարում՝ 29)
3 Մարտ 31
4 Ապրիլ 30
5 Մայիս 31
6 Հունիս 30
7 Հուլիս 31
8 Օգոստոս 31
9 Սեպտեմբեր 30
10 Հոկտեմբեր 31
11 Նոյեմբեր 30
12 Դեկտեմբեր 31

Հուլիոսյան և Գրիգորյան օրացույցների տարբերություններ խմբագրել

Ստորև ներկայացված են վերոնշյալ օրացույցների տարբերությունները.

Օրերի տարբերությունը Ժամանակաշրջան (հուլիոսյան օրացույց) Ժամանակաշրջան (գրիգորյան օրացույց)
10 1582 թ-ի հոկտեմբերի 5-ից 1700 թ-ի փետրվարի 29-ը 1582 թ-ի հոկտեմբերի 15-ից 1700 թ-ի մարտի 11-ը
11 1700 թ-ի մարտի 1-ից 1800 թ-ի փետրվարի 29-ը 1700 թ-ի մարտի 12-ից 1800 թ-ի մարտի 12-ը
12 1800 թ-ի մարտի-ից 1900 թ-ի փետրվարի 29-ը 1800 թ-ի մարտի 13-ից 1900 թ-ի մարտի 13-ը
13 1900 թ-ի մարտի 1-ից 2100 թ-ի փետրվարի 29-ը 1900 թ-ի մարտի 14-ից 2100 թ-ի մարտի 14-ը
14 2100 թ-ի մարտի 1-ից 2200 թ-ի փետրվարի 29-ը 2100 թ-ի մարտի 15-ից 2200 թ-ի մարտի 15-ը
15 2200 թ-ի մարտի 1-ից 2300 թ-ի փետրվարի 29-ը 2200 թ-ի մարտի 16-ից 2300 թ-ի մարտի 16-ը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան