Զենոն Էլեացի
Զենոն Էլեացի (հին հուն․՝ Ζήνων ὁ Ἐλεάτης, մոտ. մ. թ. ա. 490[1], Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] - մոտ. մ. թ. ա. 425[1], Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1]), հին հույն փիլիսոփա, Պարմենիդեսի աշակերտը։ Հայտնի է իր ապորիաներով, որոնց միջոցով փորձել է ապացուցել շարժման, տարածության և բազմության անհնարինությունը։ Քննարկումները, որոնք ի հայտ եկան նրա այդ պարադոքսալ մտավարժանքների արդյունքում, էապես խորացրեցին այնպիսի ֆունդամենտալ հասկացությունների մասին պատկերացումները, ինչպիսիք են՝ բնության մեջ դիսկրետայինն և անընդհատը, ֆիզիկական շարժման և նրա մաթեմատիկական մոդելի ադեկվատությունը և այլն։ Այդ քննարկումները շարունակվում են առ այսօր։
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 490[1] Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] |
Մահացել է | մոտ. մ. թ. ա. 425[1] Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] |
Մասնագիտություն | փիլիսոփա և մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Պարմենիդես |
Ուսուցիչ | Պարմենիդես |
Ներշնչվել է
| |
Zeno of Elea Վիքիպահեստում |
Զենոնի երկերը մեզ չեն հասել։ Նրա հայացքների և աշխատությունների մասին սկզբնաղբյուրի դեր են կատարում Արիստոտելը և նրա անտիկ մեկնաբանների երկերը։ Զենոնը նաև Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության գործող անձերից մեկն է, հիշատակվում է նաև Դիոգենես Լաերտացու, Պլուտարքոսի, բյուզանդական Սուդա հանրագիտարանում և այլն։