Էնրիկո Կարուզո (իտալ.՝ Enrico Caruso, փետրվարի 25, 1847(1847-02-25)[1][2][3][4][5][6] կամ փետրվարի 24, 1873(1873-02-24), Province of Naples, Իտալիայի թագավորություն[1] - օգոստոսի 2, 1921(1921-08-02)[1][7][8][2][3][4][5][6][9], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի նշանավոր օպերային երգիչ (տենոր

Էնրիկո Կարուզո
Enrico Caruso tenor.jpg
Ի ծնե անունիտալ.՝ Enrico Caruso
Ծնվել էփետրվարի 25, 1847(1847-02-25)[1][2][3][4][5][6] կամ փետրվարի 24, 1873(1873-02-24)
Province of Naples, Իտալիայի թագավորություն[1]
ԵրկիրFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 2, 1921(1921-08-02)[1][7][8][2][3][4][5][6][9]
Նեապոլ, Իտալիայի թագավորություն[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երգիչ
ԵրգչաձայնQ6141658?
Գործիքներձայն
ԼեյբլVictor Talking Machine Company
ԱմուսինDorothy Caruso?
ՊարգևներԳրեմի կյանքի նվաճումների համար
Enrico Caruso Վիքիպահեստում
Lucia di Lammermoor (1908).

ԿենսագրությունԽմբագրել

Բեմի վրա դեբյուտը կայացել է 1895 թվականի մարտի 15-ին Պալերմոյում Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայում Էնցիոյի դերերգի կատարմամբ։ 1900 թվական բարձրանում է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի բեմ Նեմորինոյի դերով (Դոնիցետի «Սիրո ըմպելիք»), 1902 թվականին՝ Լոնդոնի Քովենթ-Գարդեն թատրոնում կատարում է Դքսի դերերգը (Վերդի «Ռիգոլետտո»)։ Համաշխարհային փառքի է հասնում Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնի բեմի վրա 1903-1920 թվականներին։ Երգչի համաշխարհային հռչակի ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել իր կյանքի ընթացքում թողարկվող ձայնապնակները։

Կարուզուն ունեցել է յուրահատուկ հնչերանգի ձայն, որի ստորին և միջին ռեգիստրի բնական բարիտոնալ հնչումը զուգակցվում էր փայլուն տենորային վերին հնչյունների հետ։ Շնորհիվ իր շնչառության բացառիկ տիրապետմանը, անբասիր ինտոնացիայի, և, կարևորը, բարձր կատարողական մաշկույթի դարձավ 20-րդ դարի երգեցողական արվեստի լեգենդ։

Կարուզոն հավասար հաջողությամբ կատարել է լիրիկական և դրամատիկական խաղացանկի դերերգեր Վերդիի (Դուքս «Ռիգոլետտո», Մանրիկո «Տրուբադուր», Ռիչարդ «Պարահանդես-Դիմակահանդես», Ռադամես «Աիդա») և վերիստ-երգահանների (Կանիո Լեոնկավալլոյի «Պայացներ» և այլն) օպերաներում։ Ֆեդերիկոյի («Արլեզիանուհի» Չիլեա, 1897 թ.), Լորիսի («Ֆեդորա» Ջորդանո, 1898 թ.), Ջոնսոնի («Պարմանուհին Արևմուտքից» Պուչչինի, 1910 թ.) դերերգրի առաջին կատարողն է։ Կարուզոյի խաղացանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել և նեապոլիտանական երգերը։

Էնրիկո Կարուզոն վախճանվել է 48 տարեկան հասակում՝ 1921 թ. օգոստոսի 2-ին Նեապոլում՝ թարախային պլևրիտից։

Sì, pel ciel marmoreo giuro! 1914 թ. ձայնագրություն։ Տիտա Ռուֆոն և Էնրիկո Կարուզոն Վերդիի «Օթելո» օպերայում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118667335 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Opera Vivra
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Frankfurter Personenlexikon — 2014.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
  9. 9,0 9,1 9,2 Store norske leksikon — 1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349