Ծծմբի օքսիդ (IV)

քիմիական միացություն

Ծծմբի օքսիդ (IV) (ծծմբի դիօքսիդ, ծծմբի երկօքսիդ, ծծմբային գազ, ծծմբային անհիդրիդ), SO2։ Նորմալ պայմաններում սուր հոտով անգույն գազ է (վառվող լուցկու հոտ)։ Ճնշման տակ՝ սենյակային ջերմաստիճանում հեղուկանում է։ Լուծվում է ջրում առաջացնելուվ ծծմբային թթու; լուծելիությունը 11,5 գ/100 գ ջրում 20 °C ջերմաստիճանում, ջերմաստիճանի աճմամբ լուծելիությունը պակասում է։ Լուծվում է նաև էթանոլում և ծծմբական թթվում։ SO2 հրաբխային գազերի բաղադրամասերից մեկն է։

Ծծմբի օքսիդ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումծծմբի օքսիդ (IV)
Քիմիական բանաձևSO₂
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն գազ
Մոլային զանգված1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,002927 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա12,3 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] և 2,0E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−104 ± 1 ℉[2] և −75,5 °C[3] °C
Եռման ջերմաստիճան14 ± 1 ℉[2] և −10,05 °C[3] °C
Գոյացան էնթալպիա−296,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում3,2 ± 0,1 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում11,5 գ/100 մլ
Դիպոլ մոմենտ5,4E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար7446-09-5
PubChem1119
EINECS համար231-195-2
SMILESO=S=O
ЕС231-195-2
RTECSWS4550000
ChEBI1087
IDLH262 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացումը խմբագրել

Արտադրական ստացման մեթոդ է ծծմբի այրումը կամ սուլֆիդների թրծումը (հիմնականում պիրիտ)․

 

Լաբարատորիայում և բնության մեջ SO2 ստանում են հիդրոսուլֆիտների և սուլֆիտների ուժեղ թթուների հետ փոխազդեցությամբ։ Առաջանում է ծծմբային թթու H2SO3, որը միանգամից քայքայվում է SO2 և H2O․

 
 

Բացի դրանից ծծմբի դիօքսիդ ստանում են խիտ ծծմբական թթվի և պասիվ մետաղի փոխազդեցությամբ․

 

Քիմիական հատկությունները խմբագրել

 
SO2 կլանման սպեկտրը ուլտրամանուշակագույն տիրույթում

Ծծմբի երկօքսիդը թթվային օքսիդ է։ Լուծվում է ջրում առաջացնելով ծծմբային թթու (սովորական պայմաններում ռեակցիան հետադարձ է)․

 

Հիմքերի հետ առաջացնում է սուլֆիտներ

 

SO2 քիմիական ակտիվ նյութ է։ Առավել արտահայտված արտահայտված են SO2 վերականգնողական հատկությունները, ծծմբի թթվայնության աստիճանը այսպիսի ռեակցիաներում բարձրանում է․

 
 
 
 
 

Նախավերջին ռեակցիան հանդիսանում է SO32− իոնի և SO2 որակական ռեակացիան (մանուշակագույն լուծույթի ջրազրկում)։

Ուժեղ վերականգնիչների առկայության դեպքում SO2 ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Օրինակ՝ մետաղական արտադրության մեջ ծծումբը թափոններից առանձնացնելու համար օգտագործում են ածխածնի մոնօքսիդ

 

Կամ հիպոֆոսֆորային թթու ստանալու համար․

 

Կիրառությունը խմբագրել

Ծծմբի (IV) օքսիդի մեծ մասը օգտագործվում է ծծմբային թթվի ստացման համար։ Օգտագործվում է նաև գինեգործության մեջ որպես կոնսերվանտ (սննդային հավելուկ E220)։ Քանի որ գազը ունի մանրէասպան հատկություն, դրանով ծխեցնում են բանջարեղենի պահեստները։ Ծծմբի (IV) օքսիդը օգտագործվում է ծղոտի, մետաքսի և բրդի սպիտակեցման համար, այսինքն այն գործվածքներում որոնք չեն կարող սպիտակեցվել քլորով։ Օգտագործվում է նաև որպես լուծիչ լաբորատորիաներում։ Օգտագործվում է նաև ծծմբային թթվի աղերը ստանալու համար։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը խմբագրել

 

Ծծմբի (IV) օքսիդը թունավոր գազ է։ Ծծմբային գազի թունավորման նշաններն են՝ հարբուխ, հազ, խռպոտություն, կոկորդի սուր այրոց և յուրահատուկ համ։ Ծծմբի երկօքսիդի ավելի մեծ կոնցենտրացիաների ներշնչման դեպքում թունավորման նշաններն են՝ շնչահեղձություն, խոսքի խանգարվածություն, կլլման դժվարություն, փսխում, հնարավոր է սուր թոքային բորբոքում։

Հետաքրքիրն այն է, որ զգայունությունը SO2 նկատմամբ մեծապես տարբեր է առանձին մարդկանց, կենդանիների և բույսերի մոտ․ Այնպես որ, բույսերից կեչին և կաղնին են ավելի դիմացկուն, իսկ ամենաքիչ դիմացկունությունն ունեն՝ վարդը, սոճին և եղևնին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001։
  • Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծծմբի օքսիդ (IV)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 129