Կոմունա (Իտալիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունա (այլ կիրառումներ)
Կոմունա, Իտալիայում երրորդ աստիճանի վարչական միավոր։ Սովորաբար կազմված է քաղաքից, որի անունից էլ ծագում է կոմունայի անունը, և հարակից տարածքներից։
Կոմունայի ղեկավարը քաղաքապետն է (իտալերեն՝ sindaco), օրենսդիր մարմինը՝ կոմունայի խորհուրդը (իտալերեն՝ consiglio comunale), իսկ գործադիրը՝ կոմունայի վարչությունը (իտալերեն՝ giunta comunale)։ Քաղաքագլխին և խորհրդի անդամներին ընտրում են կոմունայի բնակիչները միաժամանակ։ Ընդ որում քաղաքագլխի խմբակցությունը ընտրական առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո ստանում է խորհրդի ձայների 60%-ը։ Խորհուրդը ղեկավարում է քաղաքագլուխը, որը նշանակում է խորհրդի մյուս անդամներին՝ ասսեսսորներին (իտալերեն՝ assessori)։ Վարչությունը աշխատում է մունիցիպալիտետ (իտալերեն՝ municipio), կամ «կոմունայի տուն» (իտալերեն՝ palazzo comunale) կոչվող շենքում[1][2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Frazione (diritto)»։ Enciclopedia Treccani (իտալերեն)։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 25
- ↑ «Serie storiche: Popolazione»։ Istituto Nazionale di Statistica (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 25
Արտաքին հղումներԽմբագրել
- Associazione Nazionale Comuni Italiani (իտալերեն).
Կոմունա (Իտալիա) Վիքիպահեստում |