Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

(Վերահղված է ԵԱՀԿից)

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (հապավում՝ ԵԱՀԿ, անգլ.՝ OSCE, անգլ.՝ Organization for Security and Co-operation in Europe) 1975 թվականին հիմնված տարածաշրջանային անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Ավստրիա
ՀապավումOSCE, OSCE, ОБСЕ, OSZE, OSCE, OSCE, OSCE, OBWE, ОБСЄ, AGİT, OVSE, OSCE, OESS, ОЕБС, OEBS, АИХО, ETYJ, 欧安组织, 歐安組織, ESBO, EDSO, ОБСЕ, ЕАБХАБ, EBESZ, ԵԱՀԿ, ЕККУ, OSCE, OBSE, OESS, ΟΑΣΕ, OSKE, ЕҚЫҰ, EQIU, ەقىۇ, ეუთო, ÖSE, OSCE, אבש״א, OTSE, OSSE, OSCE, OSBE, OSSE, OSCE, YXHT, ЙХҲТ, ОБСЕ, OBSE, OVSE, ეუწო, ESLA, АБСЕ, ОССЕ, OVSE, OSCE, ATƏT և OSCE
ՆախորդողՀելսինկիի եզրափակիչ ակտ
Հիմնադրված1975
Գլխադասային գրասենյակՎիեննա, Ավստրիա[1]
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն
ՂեկավարԻվիցա Դաչիչ և Helga Schmid?
Պարգևներ
Կայքosce.org(անգլ.), osce.org/de/(գերմ.), osce.org/fr(ֆր.), osce.org/it(իտալ.), osce.org/ru(ռուս.), osce.org/ro/moldova(ռում.) և osce.org/bs/mission-to-bosnia-and-herzegovina(բոսն.)

Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են՝

  • Զինամթերքների տարածման վերահսկում
  • Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
  • Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
  • Ընտրությունների մոնիտորինգ
  • Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն

Բոլոր ԵԱՀԿ անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։

Պատմություն խմբագրել

2018 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը առաջին հերթին դարձնում է իր համար առավել կարևոր «միջերկրական» ուղղությունը։ Դեռևս 2016 թվականի հուլիսին Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանանում է 57 անդամների միաձայն հավանությանը։ Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ նշել էր «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը, ինչպես նաև Միջերկրական ծովի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»։ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններից է դառնում լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան։ Հատուկ ուշադրություն դարձվում Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսեթիային, Արցախին ու Մերձդնեստրին։ Իտալիայի ԱԳՆ-ն իր աշխատանքն իրականացնում է ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև մարդու իրավունքների հարգում։ Նույն «ակտիվ մոտեցումը» ցուցաբերվում է նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբերանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»[2]։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն նշանակվում է ԵԱՀԿ նախագահ[3]։

Մասնակից երկրներ խմբագրել

 
ԵԱՀԿ անդամ պետությունները 2006-ի դրությամբ։      ստորագրել են Հելսինկիի եզրափակիչ ակտը և Փարիզի խարտիան      ստորագրել են միայն Helsinki Final Act      չստորագրած      համագործակցող երկրներ
Երկիր Դարձել է անդամ Ստորագրել է
Հելսինկիի եզրափակիչ ակտ
Ստորագրել է
Փարիզի խարտիա
  Ալբանիա 1991 Հունիսի 19 1991 Սեպտեմբերի 16 1991 Սեպտեմբերի 17
  Անդորրա 1996 Ապրիլի 25 1999 Նոյեմբերի 10 1998 Փետրվարի 17
  Հայաստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1992 Ապրիլի 17
  Ավստրիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ադրբեջան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1993 Դեկտեմբերի 20
  Բելառուս 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Ապրիլի 8
  Բելգիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Բոսնիա և Հերցեգովինա 1992 Ապրիլի 30 1992 Հուլիսի 8  
  Բուլղարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Կանադա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Խորվաթիա 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8  
  Կիպրոս 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Չեխիա 1993 Հունվարի 1    
  Դանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Էստոնիա 1991 Սեպտեմբերի 10 1992 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
  Ֆինլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ֆրանսիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Վրաստան 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8 1994 Հունվարի 21
  Գերմանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Հունաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Վատիկան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Հունգարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Իսլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Իռլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Իտալիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ղազախստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1992 Սեպտեմբերի 23
  Ղրղզստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1994 Հունիսի 3
  Լատվիա 1991 Սեպտեմբերի 10 1991 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
  Լիխտենշտայն 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Լիտվա 1991 Սեպտեմբերի 10 1991 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
  Լյուքսեմբուրգ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Մակեդոնիա 1995 Հոկտեմբերի 12    
  Մալթա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Մոլդովա 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Հունվարի 29
  Մոնակո 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Մոնղոլիա 2012 Նոյեմբերի 21    
  Չեռնոգորիա 2006 Հունիսի 22 2006 Սեպտեմբերի 1  
  Նիդերլանդներ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Նորվեգիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Լեհաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Պորտուգալիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ռումինիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ռուսաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Սան Մարինո 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Սերբիա 1973 Հունիսի 25    
  Սլովակիա 1993 Հունվարի 1    
  Սլովենիա 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8 1993 Մարտի 8
  Իսպանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Շվեդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Շվեյցարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Տաջիկստան 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26  
  Թուրքիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Թուրքմենստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8  
  Ուկրաինա 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1992 Հունիսի 16
  Մեծ Բրիտանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  ԱՄՆ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
  Ուզբեկստան 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Հոկտեմբերի 27

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Contacts
  2. «ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտությանը». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Анджелино Альфано: поиск решения кризиса на Украине — приоритет ОБСЕ - РИА Новости, 30.01.2018» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 531