Էնրիկո Ֆերմի (իտալերեն՝ Enrico Fermi, սեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5][6][…] - նոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][7][8][…]), նշանավոր իտալացի ֆիզիկոս, ով առավելապես հարաճանաչ է դարձել աշխարհում առաջին ատոմային ռեակտորի ստեղծման շնորհիվ, մեծ ավանդ է ներդրել նաև միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, վիճակագրական մեխանիկայի զարգացման բնագավառներում[27]:. Նա մի ամբողջ շարք արտոնագրեր է ստացել ատոմային էներգիայի կիրառման հետ կապված գյուտերի համար,1938 թվականին էլ արժանացել է Նոբելյան մրցանակի, քանզի ապացուցել է գոյությունը ռադիոակտիվ նոր տարրերի, որոնք ստացվում են նեյտրոններով ճառագայթահարման ժամանակ, և հայտնագործել է դրա հետ կապված՝ դանդաղ նեյտրոնների առաջացրած միջուկային ռեակցիաները[28]։ Ֆերմին այն եզակի ֆիզիկոսներից էր, ովքեր նվաճումների են հասել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի բնագավառներում։ Նա է ստեղծել բետա-տրոհման, նեյտրոնների դանդաղեցման տեսությունները, 1939 թվականին մտցրել է շղթայական ռեակցիա հասկացությունը, հետագայում էլ՝ մասնակցել ատոմային նախագծերի իրականացմանը:1938 թվականին գաղթել է ԱՄՆ (Իտալիա այլևս չի վերադարձել, քանզի այնտեղ իշխում էին ֆաշիստները, որոնց վերաբերմունքը հրեաների նկատմամբ քաջ հայտնի է), աշխատել է Նյու Յորքի Կոլումբիական և Չիկագոյի համալսարաններում, Լոս Ալամոսի միջուկային հետազոտությունների ինստիտուտում (հրեա կնոջ՝ Լորայի հետ)... Համարվում է ատոմային ռումբի հայրերից մեկը։ Նրան անվանել են «միջուկային դարաշրջանի ճարտարապետ»[29]։ Ի պատիվ նրա են կոչվել ֆիզիկայի մի շարք հասկացություններ, ինչպես, օրինակ, Ֆերմիի էֆեկտը, Դիրակ-Ֆերմիի բաշխումը, Թոմաս-Ֆերմիի մոդելը և այլն։

Էնրիկո Ֆերմի
իտալերեն՝ Enrico Fermi
Ծնվել էսեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…]
Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5][6][…]
Մահացել էնոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…] (53 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][7][8][…]
բնական մահով[5]
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)ԱՄՆ, Հռոմ և Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա[9][10][11][…],  ԱՄՆ[12][13][5] և  Իտալիայի թագավորություն
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, պրոֆեսոր և հետազոտող
Հաստատություն(ներ)Ֆլորենցիայի համալսարան[5][3], Հռոմի Սապիենզա համալսարան[5][3], Կոլումբիայի համալսարան[5][3], Չիկագոյի համալսարան[5][3], Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան և Enrico Fermi Institute?
Գործունեության ոլորտֆիզիկա[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[5], Լեոպոլդինա[5], Լինչեի ազգային ակադեմիա[5], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[14][5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[14][5], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[15]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց (1922)[3], Լեյդենի համալսարան (1924)[3], Գյոթինգենի համալսարան (1923)[3] և Պիզայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][5] և իտալերեն[2][5]
Գիտական ղեկավարԼուիջա Պուսչիանտի[16], Մաքս Բոռն և Պաուլ Էրենֆեստ
Եղել է գիտական ղեկավարԼի Ցզուն Դաո[17], Էտորե Մայորանա[17], Չու Ջեֆրի[17], Օրեստ Պիչիոնի[17], Սեմ Տրեյման[17], Հերբերտ Լ․ Անդերսոն[17], Մարվին Լեոնարդ Գոլդբերգեր[17], Էմիլիո Սեգրե[18], Օուեն Չեմբեռլեն[19], Mario Ageno?[20], Richard Garwin?[21], Willem Malkus?[22], Arthur H. Rosenfeld?[23] և Robert A. Schluter?
Հայտնի աշակերտներՉժեննին Յանգ, Մարի Գել-Ման, Mario Ageno?, Լի Ցզուն Դաո, Էմիլիո Սեգրե և Օուեն Չեմբեռլեն
Ազդվել էOtto Hahn?[5] և Ժոզեֆ Ֆուրիե[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լաուրա Ֆերմի[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Enrico Fermi Վիքիպահեստում
Ֆերմիի անունը կրող փողոցի ցուցանակը Հռոմում
Հուշատախտակ՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազիլիկում
Էնրիկո Ֆերմիի տապանաքարը Չիկագոյի գերեզմանատանը

Համառոտ կենսագրություն և գիտական նվաճումները Խմբագրել

Պիզայի համալսարանն ավարտելուց հետո (1922 թ.) ուսումը շարունակել է Գերմանիայում և Նիդերլանդներում։ 1926-1938 թվականներին՝ Հռոմի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թվականին տարագրվել է ֆաշիստական Իտալիայից։ 1939-1945 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ղեկավարել է միջուկային էներգիայի օգտագործման ուղղությամբ ԱՄՆ-ում տարվող հետազոտական աշխատանքները։ 1946 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Գործուն մասնակցություն է ունեցել քվանտային ֆիզիկայի հիմունքների ստեղծման գործում։ 1925 թվականին մշակել է Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկների վիճակագրությունը։

Դիրակի հետ միաժամանակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, 1934 թվականին ստեղծել է β-տրոհման քանակական տեսությունը՝ հիմնված Վ․ Պաուլիի այն ենթադրության վրա, ըստ որի β-մասնիկներն առաքվում են նեյտրինոյի հետ միաժամանակ։ 1934-1938 թվականներին աշխատակիցների հետ ուսումնասիրել է նեյտրոնների հատկությունները և դրել նեյտրոնային ֆիզիկայի հիմքը, առաջինն է դիտել մի շարք տարրերի (այդ թվում՝ ուրանի) նեյտրոնային ռմբակոծումից առաջ եկող արհեստական ռադիոակտիվությունը, հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը և ստեղծել դրա տեսությունը, ինչի համար 1938 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ 1942 թվականի դեկտեմբերին Ֆերմիին հաջողվել է իրականացնել միջուկային շղթայական ռեակցիա իր կառուցած՝ աշխարհում առաջին միջուկային ռեակտորում, որտեղ որպես նեյտրոնների դանդաղիչ օգտագործվել է գրաֆիտը, իսկ որպես վառելիք՝ ուրանը։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է բարձր էներգիաների ֆիզիկայով։ Առաջինն է սկսել տարբեր էներգիաների լիցքավորված π-մեզոնների և ջրածնի փոխազդեցության փորձարարական հետազոտությունները և ստացել մի շարք հիմնարար արդյունքներ։ Ունի նաև այս բնագավառին վերաբերող տեսական աշխատանքներ։ Աշխարհի մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ էր (1929 թ.)։

Էնրիկո Ֆերմին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից։ Հանգչում է Չիկագոյի գերեզմանատանը, մի համեստ տապանաքարի ներքո։

Ի պատիվ Ֆերմիի Խմբագրել

Ականավոր գիտնականի անունով է կոչվել 100-րդ քիմիական տարրը՝ ֆերմիումը[30][31]։ Այդպիսով՝ նա դարձել է այն 16 գիտնականներից մեկը, ում անունը շնորհվել է քիմիական տարրի[32]։

Ֆերմիի անունն են կրում մի շարք ատոմային էլեկտրակայաններ ԱՄՆ-ում և Իտալիայում[33], գիտահետազոտական նպատակներով կառուցված տարրական մասնիկների արագացուցիչ[34] և ռեակտոր՝ ԱՄՆ-ում և Արգենտինայում[35], գամմա ճառագայթներով տիեզերական հեռադիտակ[36] և այլն։ Ֆերմիի անունն է տրվել ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից սահմանված միջազգային հատուկ՝ բարձրագույն մրցանակին, որը շնորհվում է էներգիայի ուսումնասիրման, կիրառման, արտադրության բնագավառներում խոշորագույն ավանդ ներդրած գիտնականներին։ Այդ մրցանակով պարգևատրվածների թվում են Օտտո Հանը, Ռոբերտ Օպենհայմերը, Էդվարդ Թելլերը և մեծանուն այլ գիտնականներ[37]։

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ֆերմիի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։

Երկեր Խմբագրել

  • Introduzione alla Fisica Atomica (Italian)։ Bologna: N. Zanichelli։ 1928։ OCLC 9653646 
  • Fisica per i Licei (Italian)։ Bologna: N. Zanichelli։ 1929։ OCLC 9653646 
  • Molecole e cristalli (Italian)։ Bologna: N. Zanichelli։ 1934։ OCLC 19918218 
  • Thermodynamics։ New York: Prentice Hall։ 1937։ OCLC 2379038 
  • Fisica per Istituti Tecnici (Italian)։ Bologna: N. Zanichelli։ 1938 
  • Fisica per Licei Scientifici (Italian)։ Bologna: N. Zanichelli։ 1938  (with Edoardo Amaldi)
  • Elementary particles։ New Haven: Yale University Press։ 1951։ OCLC 362513 
  • Notes on Quantum Mechanics, Chicago, The University of Chicago Press, 1961.
  • Научные труды, т․ 1—2, Й-, 1971 — 1972․

Գրականություն Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Понтекорво Б. М. Ферми Энрико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 27 : Ульяновск — Франкфорт. — С. 306.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 https://www.biography.com/people/enrico-fermi-9293405
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-3-662-07791-7_11.pdf
  8. 8,0 8,1 8,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00107510500144639
  9. http://www.tv.com/shows/the-adventures-of-jimmy-neutron-boy-genius/broadcast-blues-professor-calamitous-i-presume-236760/
  10. http://www.nytimes.com/1999/11/16/science/scientist-at-work-richard-l-garwin-physicist-and-rebel-is-bruised-not-beaten.html
  11. https://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0929.html
  12. http://www.bbc.co.uk/2/hi/science/nature/7584915.stm
  13. http://www.bbc.co.uk/1/hi/sci/tech/7584915.stm
  14. 14,0 14,1 Notable Names Database — 2002.
  15. www.accademiadellescienze.it (իտալ.)
  16. Mathematics Genealogy Project — 1997.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Mathematics Genealogy Project — 1997.
  18. Mathematics Genealogy Project — 1997.
  19. Mathematics Genealogy Project — 1997.
  20. Mathematics Genealogy Project — 1997.
  21. Mathematics Genealogy Project — 1997.
  22. Mathematics Genealogy Project — 1997.
  23. Mathematics Genealogy Project — 1997.
  24. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1938/
  25. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  26. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 120.
  27. «Enrico Fermi Dead at 53; Architect of Atomic Bomb»։ New York Times։ 1954-11-29։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  28. «The Nobel Prize in Physics 1938» (անգլերեն)։ Нобелевский фонд։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 17 
  29. «Enrico Fermi, architect of the nuclear age, dies»։ Autumn 1954 
  30. Seaborg, 1978, էջ 2
  31. Hoff, 1978, էջեր 39–48
  32. Kevin A. Boudreaux։ «Derivations of the Names and Symbols of the Elements»։ Angelo State University 
  33. «Nuclear Power in Italy»։ World Nuclear Association։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-11-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  34. «About Fermilab – History»։ Fermilab։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  35. «Report of the National Atomic Energy Commission of Argentina (CNEA)»։ CNEA։ November 2004։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  36. «First Light for the Fermi Space Telescope»։ National Aeronautics and Space Administration։ Վերցված է 2013 թ․ հունվարի 21 
  37. «The Enrico Fermi Award»։ United States Department of Energy։ Վերցված է օգոստոսի 25, 2010 

Արտաքին հղումներ Խմբագրել

Աղբյուրներ Խմբագրել