Արագոնի թագավորություն

Արագոնի թագավորություն (արագոներեն՝ Reino d'Aragón, կատ.՝ Regne d'Aragó, լատ.՝ Regnum Aragonum, իսպ.՝ Reino de Aragón) միջնադարյան և վաղ ժամանակակից թագավորություն Պիրենեյան թերակղզում, տարածքներով մոտավոր է համընկնում է ներկայիս Իսպանիայի կազմի մեջ մտնող Արագոնի ինքնավար համայնքի հետ։ Այն տարբերվում է Արագոնի թագից, որը նաև ներառում էր այլ տարածներ այդ թվում` Կատալոնիայի պրինցիպատը (որը ներառում էր Բարսելոնայի կոմսությունը և այլ կատալոնական կոմսություններ), Վալենսիայի թագավորությունը, Մալյորկայի թագավորությունը և այլ տարածներ, որոնք ներկայիս Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի մաս են կազմում։ Այսպիսով Արագոնի թագավորը միշտ չէ որ նշանակում է Արագոնի թագավորության թագավոր։

Արագոնի թագավորություն
Reino d'Aragón
1035 - 1715 Արագոնի թագ 
Estandarte de la Corona de Aragon.svg Royal arms of Aragon (Crowned).svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Aragonese Empire 1443.svg
(1443)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ջակա, Հուեսկա, Սարագոսա
Լեզու Արագոներեն, կատալոներեն, իսպաներեն և Լատիներեն
Կրոն Կաթոլիկ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

ՊատմությունԽմբագրել

Անկախ թագավորությունԽմբագրել

Արագոնը սկզբնական շրջանում եղել է Կառոլինյան կայսրության ֆեոդալական կոմսություն Ժակա քաղաքի շրջակայքում, որը 9-րդ դարի առաջին կեսին դարձավ Պամպլոնիա թագավորության (ավելի ուշ Նավառեի) կախյալ թագավորություն, իր սեփական տոհմով, որը ավարտվեց առանց արական սեռի ժառանգորդի 922 թվականին։ Արագոն անվանումը գալիս է Արագոն գետից, որը հոսում է Ժակա քաղաքով։

Նավառեի արքա Սանչո III-ի մահից հետո Նավառայի թագավորությունը բաժանվեց երեք մասի` (1) Պամպլոնա և այն գտնվում է Բասկերի երկրի արևմտյան և ափամերձ հատվածում, (2) Կաստիլիա և (3) Սոբրարբե, Ռիբագորսա և Արագոն։ Սանչոյի որդուն` Գոնսալոյին անցան Սոբրարբեն և Ռիբարգորսան, իսկ նրա ոչ օրինական որդուն` Ռամիրոյին անցավ Արագոնը, սակայն Գոնսալոն սպանվեց շուտով և նրա տարածները անցան Ռամիրոյին և այդպիսով Ռամիրոն դե ֆակտո դարձավ Արագոնի թագավոր[1], չնայած պաշտոնապես այս տիտղոսը չստացավ։

Հաղթելով իր եղբորը ` Գարսիա Սանչես III-ին` Ռամիրոն անկախացրեց Արագոնը։ Նրա որդին` Սանչո Ռամիրեսը հայտարարեց իրեն Արագոնի թագավոր[2]։ Հարավում տարածներ նվաճելով Ալ Անդալուսից` մայրաքաղաքը տեղափոխվեց Հուեսկա (1096), ավելի ուշ Սարագոսա (1118)։ 1135 թվականին անզավակ մահացավ Արագոնի թագավոր Ալֆոնսո ճակատամարտողտ և Նավառայի և Արագոնի թագավորությունների թագավոր դարձավ միևնույն անձը։ 1285 թվականին ավարտվեց Արագոնի ազատագրումը մուսուլմաններից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. CAI Tourism of Aragon Archived 2012-05-04 at the Wayback Machine.. Retrieved 2010-03-05
  2. Antonio Ubieto, Creación y desarrollo de la Corona de Aragón, Anubar, Zaragoza, 1987, pp. 58–59. ISBN 84-7013-227-X