Վիկտոր Էմանուիլ II
Վիկտոր էմանուիլ II (մարտի 14, 1820[1][2][3][…], Թուրին, Province of Turin, Թուրին - հունվարի 9, 1878[1][2][4][…], Հռոմ, Իտալիա), Սարդինիայի թագավոր 1849-1861 թվականներին և միավորված Իտալիայի առաջին թագավորը 1861-1878 թվականներին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ալբերտի՝ գահից հրաժարվելուց հետո։ 1850 թվականի կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, 1852 թվականին նշանակել կառավարության ղեկավար, պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը։
1859 թվականի ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուիլ II-ը Ջուզեպպե Գարիբալդիին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հանրապետական-դեմոկրատական թևի թուլությունից, Վիկտոր էմանուիլ II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Veldekens F. Le livre d’or de l’ordre de Léopold et de la croix de fer (ֆր.) — 1858. — P. 214.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Էմանուիլ II» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 446)։ |