Լուգանո լիճ (իտալ.՝ Lago di Lugano or Ceresio), սառցադաշտային լիճ, որը գտնվում է Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին։ Լիճն անվանվել է Լուգանո քաղաքի պատվին, գտնվում է Կոմո և Մաջորե լճերի միջև։ 590 թվականին Գրիգոր Տուրցին լիճը հիշատակել է Ceresio անունով[1]։ Ceresio բառը ծագել է լատիներեն cerasus բառից և նշանակում է «բալ», քանի որ տարածքը լի է եղել բալենիներով, որոնք զարդարել են լճի ափերը[2]։ 804 թվականի փաստաթղթերում լիճը ի հայտ է գալիս Laco Luanasco անունով[1]։

Լուգանո լիճ

'
Կոորդինատներ
Տեղագրություն Իտալիա Իտալիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Երկարություն 33 կմ
Լայնություն 3 կմ
Ավազանի մակերեսը 47,8 կմ²
Ծավալը 6,5 կմ³
Ամենամեծ խորությունը 288 մ
Միջին խորությունը 134 մ
Լուգանո (լիճ) (Իտալիա)##
Լուգանո (լիճ) (Իտալիա)
Վիքիպահեստում

Լճափի հայտնի լեռներն ու զբոսաշրջային ուղղություններն են՝ լճի արևելքում՝ Մոնտե Բրե (925 մ), արևմուտքում՝ Մոնտե Սան Սալվատորե (912մ) և հարավարևելյան ափին՝ Մոնտե Ջենեռոսո (1,701 մ)։ Համաշխարհային ժառանգության արժեք հանդիսացող Մոնտե Սան Ջորջոն (1,097 մ) գտնվում է լճի հարավում։

Լուգանո լճի ջրերը ներառված չեն ԵՄ ԱԱՀ տարածքում։

Պատմություն խմբագրել

Լճի ափերի քաղաքական մարմնի կառավարման մասին առաջին վկայությունը ստացվել է 818 թվականին։ Ռազմավարական նշանակության տարածք զբաղեցնելով՝ լիճը եղել է Սպերիո կոմսության ֆեոդալական տիրապետության մաս։ Մոտ 1000 թվականին անցել է Կոմոյի հռոմի կաթոլիկ թեմի ենթակայության տակ։ 1218-1227 թվականների այն եղել է Կոմոյի և Միլանի միջև պատերազմի վայրը։ Քանի որ լիճը և դրա ափամերձ տարածքներն աստիճանաբար ներառվեցին Միլանի դքսության կազմում, 15-րդ դարում դարձան քաղաքական և տարածքային մրցակցության առարկա։ Լուգանո քաղաքը դարձավ տարածքի գլխավոր քաղաք[1]։

16-րդ դարի սկզբում շվեյցարական կանտոնների տրանսալպյան բեյլիվիկների ստեղծմամբ լիճը դադարել է պատկանել մեկ ինքնիշխան քաղաքական սուբյեկտի։ Իտալա-շվեյցարական սահմանը հստակեցվել է 1752 թվականին Վարեզեի պայմանագրով և այդ ժամանակից ի վեր մնացել է անփոփոխ[1]։

1848 թվականին Մելիդեի և Բիսոնեի միջև՝ մորենի վրա, կառուցվել է Մելիդե ամբարտակը, որպեսզի հնարավոր լինի լճի վրա կառուցել ճանապարհ և ապահովել ուղղակի կապ Լուգանոյի և Կյասոյի միջև։ Այժմ այստեղից է անցնում Սեն Գոտհարդ երկաթգիծը և Ա2 ավտոմայրուղին։

Նավագնացություն խմբագրել

 
Գանդրիա ժամանող ուղևորատար նավակը

Լիճը նավարկելի է։ Լճի վրա ծառայություններ են մատուցում Società Navigazione del Lago di Lugano-ի ուղևորատար նավակները, հիմնականում տուրիստական նպատակներով, միաժամանակ կապելով Լուգանո քաղաքը լճափնյա այլ համայնքների հետ, որոնցից մի քանիսը ճանապարհային հասանելիություն չունեն։

Ձկնորսությունը լճում (նաև Մաջորե լճում) կարգավորվում է 1986 թվականին Շվեյցարիայի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Նավարկելիության ներկայիս համաձայնագիրը գործում է 1992 թվականից։

Կենդանական աշխարհ խմբագրել

Լիճը լի է ձկներով։ Բացի մի քանի պահպանվող տարածքներից, ինչպիսին է Պորլեցա կոմունայի Կուչո գետի բերանը, ձկնորսությունը թույլատրվում է ամենուր՝ ըստ տարբեր կանոնակարգերի։ Պաշտպանված տեսակներ են իտալական անգույն ու սպիտակ ճիրաններով խեցգետինները (Austropotamobius pallipes)։ Ի տարբերություն Լագո Մաջորեի՝ իտալական ճերմակը (Alburnus albidus) գրեթե հազվադեպ է հանդիպում այստեղ։

1895 թվականին Ցուգ լճից ներմուծվել է ամերիկյան իշխանը, 1894 և 1897 թվականներին՝ սովորական սիգը։ Լճում կա թեփուղ, կարպ, թառ, պերկես, սուդակ, շերեփաձուկ, ամերիկյան պալիա և այլ ձկնատեսակներ։ Վերջին տարիներին նկատվել են նաև սովորական լոքո և պիգո։

Աղտոտում խմբագրել

Աղտոտումը երկար ժամանակ խնդիր է եղել լճի համար։ 1960-ական և 1970-ական թվականներին պաշտոնապես արգելվել է լողանալ լճում[3]։ Չնայած շարունակաբար կեղտաջրերի մաքրման կայանների ներդրման, ինչպիսին առկա է Գանդրիայում, այնպիսի գործոններ, ինչպիսիք են լճի պահման ժամանակը և թթվածնի պակասը, աճող ֆոսֆորի կոնցենտրացիաները նշանակում է, որ պարզ չէ՝ արդյոք լիճը կվերականգնվի։

Ըստ Legambiente-ի՝ միակ պատճառը, որ իտալական լճերում լողալն արգելված չէ այն է, որ Լոմբարդիայի շրջանը փոխել է օրենքը։ Նրանք հայտարարել են, որ լճերում աղտոտվածության մակարդակները չեն համապատասխանում եվրոպական վճիռներին։

 
Լճի քարտեզը

Աշխարհագրություն խմբագրել

 
Լուգանո լիճը և Մելիդե ամբարտակը
 
Պարլեցա

Լճի ընդհանուր մակերեսը 48.7 կմ2 է, որից 63%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային, 37%-ը՝ Իտալիային։ Առավելագույն խորությունը 288 մետր է։ Լճի ջրահավաք ավազանի գագաթնակետը Պիցո դի Ջինո գագաթն է[4][5]։

Լճի իտալական կողմի ջրերը և Կամպիոնե դ’Իտալիայի էքսկլավը ըստ իտալական օրենքի ֆիսկալ նպատակների համար համարվում են ոչ-տարածքային և կիրառվում է հատուկ հարկային կարգավիճակ՝ որպես անմաքս տարածքի, ազատվելով ԵՄ ԱԱՀ-ից[6]՝ բնակիչներին առաջարկելով շահավետ հարկային արտոնություններ։

Մելիդե ամբարտակը տարանջատում է հյուսիսային (27.5 կմ²) և հարավային (21.4 կմ²) ավազանները, թեև կամուրջը թույլ է տալիս ջրի հոսք և նավարկություն։

Շվեյցարական բնակավայրերը նշված են (Շ), իտալականը՝ (Ի) (Լուգանոյից ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝

  • Լուգանո (Շ)
  • Կասառատե(Շ)
  • Կաստանյոլա (Շ)
  • Գանդրիա (Շ)
  • Օրիա (Ի)
  • Վալսոլդա (Ի)
  • Կրեսոնյո (Ի)
  • Պորլեցա (Ի)
  • Կանտինե դի Գանդրիա (Շ)
  • Կապրինո (Շ)
  • Կամպիոնե դ’Իտալիա (Ի)
  • Բիսոնե (Շ)
  • Մառոջա (Շ)
  • Մելանո (Շ)
  • Կապոլագո (Շ)
  • Ռիվա Սան Վիտալե (Շ)
  • Բրուզինիո Արսիցիո (Շ)
  • Պորտո Չերեզիո (Ի)
  • Բրուզիմպիանո (Ի)
  • Պոնտե Տրեզա (Ի/Շ)
  • Կազլանո (Շ)
  • Մալյազո (Շ)
  • Անյո (Շ)
  • Անյուցո (Շ)
  • Մոնտանյոլա (Շ)
  • Կարաբիետա (Շ)
  • Բարբենգո (Շ)
  • Մորկոտե (Շ)
  • Մելիդե (Շ)
  • Պարադիզո (Շ)

Համայնապատկեր խմբագրել

Լճի տեսքը Մոնտե Սան Սալվատորեից, ձախ կողմում Լուգանո քաղաքն է, աջ կողմում՝ Մելիդե ամբարտակը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Lake Lugano». Historic Dictionary of Switzerland. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին. (in Italian)
  2. «Itinerari - Il Lago dei Ciliegi». Il Gommone (Italian). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Better quality of life on the lake - the swimming ban in the 70s». Societa Navigazione del Lago di Lugano. 2011. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  4. Swisstopo 1:25,000 topographic map, 2014-07-28
  5. «Stato di Salute del Ceresio». LakeLugano.ch. Società Navigazione Lago di Lugano. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին. (in Italian)
  6. «Concept of Territoriality» (Italian). Italia Internazionale. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգանո (լիճ)» հոդվածին։