Մազաչչո
Մազաչչո (Masaceio, իսկականը՝ Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի Գվիդի, դեկտեմբերի 21, 1401[1][2][3], Սան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա - 1428[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[2][3]), իտալացի նկարիչ։ Ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն հաղթահարել է գոթական ոճի ավանդույթները, կրոնական պատկերներում մարմնավորել մարդկային կատարյալ անհատականության հումանիստական նկարագիրը։ 1422 թվականից ապրել է Ֆլորենցիայում, աշխատել է նաև Պիզայում և Հռոմում։ Հաճախ համագործակցել է Մազոլինո դա Պանիկալեի հետ։ Մազաչչոյի վաղ շրջանի գործերը («Տիրամայրը և Ս.Աննան», աշխատել է Մազոլինոյի հետ, մոտ 1424, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) առանձնանում են լուսաստվերային ընդգծված կերպավորմամբ, մարմինների եռաչափությամբ, ընդհանրացված ձևերի մոնումենտալությամբ։ 1425 թվականի և 1428 թվականի միջև Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցու Բրանկաչչի կապելլայում ստեղծել է որմնանկարներ («Դրախտից արտաքսումը», «Տաճարի տուրքի վճարումը» և այլն), ներշնչվել Ջոտտոյի արվեստով, իր կապերը խզել միջնադարի գեղարվեստական մշակույթի հետ։ «Ս.Երրորդություն»-ում (մոտ 1426-1427, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի, Ֆլորենցիա) Մազաչչոն, հավանաբար Ֆ.Բրունեյլեսկիի հեռանկարչության ազդեցությամբ, որմնանկարչության մեջ առաջին անգամ ստեղծել է մարդու մասշտաբներին համապատասխան կենտրոնա-հեռանկարային կոմպոզիցիա։ Մազաչչոյի խստաշունչ և առնական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել Վերածննդի գեղարվեստական մշակույթի, մասնավորապես Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Միքելանջելոյի ստեղծագործությունների վրա։
Մազաչչո իտալ.՝ Masaccio | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1401[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | 1428[4][5][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2][3] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Virgin and Child with Saint Anne?, Madonna and Child? և Սուրբ Երրորդություն |
Ակտիվ շրջան | 1425-1428 |
![]() |
Պատկերասրահ
խմբագրել-
Եռապատում Սուրբ Յուվենալիա
-
Երիտասարդի դիմանկար / Վաշինգտոն, Ազգային պատկերասրահ/
-
Արտաքսումը դրախտից
-
Հրաշք՝ ստատիրով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 OPAC SBN (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Masaccio
- ↑ 5,0 5,1 5,2 Masaccio
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազաչչո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 131)։ |