Գնչուներ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմ— մարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիսարևմտյան Հնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում գնչուներին տարբեր կերպ են անվանում․ Հնդկաստանում՝ լոխարներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղարաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհասարակ Եվրոպայում՝ ցիգաններ և այլն։ Հայերը գնչուներ են անվանում նաև հայախոս քրիստոնյա բոշաներին։ Աշխարհում ապրող գնչուների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հակասական են (2 միլիոնից 12 մլն), ԽՍՀՄ-ում ապրում էին շուրջ 175 հզ․ (1970) գնչուներ։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V— X դարերում, գնչուները զանգվածաբար լքել են Հնդկաստանը, սփռվել Առաջավոր Ասիայի, ապա (XV դար) Եվրոպայի երկրներում։

Գնչուներ
Գնչուական դրոշը՝ ներկայացված 1933 թվականին և հաստատված 1971 թվականի Գնչուական համաշխարհային համագումարի ժամանակ
Ընդհանուր քանակ

8~10 մլն

Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 000 000 [1]
Բրազիլիա Բրազիլիա 678 000 [2]
Իսպանիա Իսպանիա 650 000 [3]
Ռումինիա Ռումինիա 535 140
Բուլղարիա Բուլղարիա 353 000
Արգենտինա Արգենտինա 300 000 [4]
Ռուսաստան Ռուսաստան 220 000 (2010) [5]
Ալբանիա Ալբանիա 1 300-120 000 [6]
Սերբիա Սերբիա 108 000 [7]
Կանադա Կանադա 80 000 [7]
Սլովակիա Սլովակիա 65 000
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 60 000 [8]
Ուկրաինա Ուկրաինա 47 587 (2001) [9]
Մոլդովա Մոլդովա 12 271 (2004) [10]
Բելառուս Բելառուս 7 079 (2009[11])
17 000 (ոչ պաշտոնապես[12])
Ֆրանսիա Ֆրանսիա 20 000 [1]
Խորվաթիա Խորվաթիա 9 463-14 000 (2001) [13]
Լատվիա Լատվիա 6 452 (2011) [14]
Լեզու(ներ)
գնչուերեն, դոմարի լեզու, լոմավրեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն, իսլամ[15]
Ծագել են
Հնդկաստան
Գնչուներ, Լվով, Ուկրաինա
Գնչու երաժիշտը հարսանիքի ժամանակ, Բռնո

Գնչուական լեզուն դասվում է նոր հնդկական լեզվախմբում։ Պահպանելով ծագումնաբանական, լեզվական, կենցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ գնչուները առավել կամ պակաս չափով ընդօրինակել են մշակութային շատ տարբեր (նաև՝ գերիշխող կրոնը) այն ժողովուրդներից, որոնց շրջապատում ապրել են։ Համարյա բոլոր երկրներում նրանց տարբեր հատվածները վարում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, հասարակական փոխհարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան-համայնական կարգերի վերապրուկներ։ Գնչուների տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր արհեստներ՝ փայտամշակություն, կլայեկագործություն, մաղագործություն, զամբյուղագործություն և այլն։ Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիավաճառներ, ձեռնածուներ և, առավելապես, նվագածուներ։ Կանայք, բացի ընտանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզակությամբ, գուշակությամբ և մուրացկանությամբ։

Ժողովրդի որոշ ներկայացուցիչներ խտրական են համարում «գնչու» բառը՝ հորդորելով անվանել իրենց «ռոմա»[16]։ 1935-1945 թվականներին իրենց էթնիկ պատկանելության պատճառով նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ է դարձել ռոմա ժողովրդի 200000-500000 ներկայացուցիչ։ 1982 թվականին Արևմտյան Գերմանիան պաշտոնապես ընդունել է այդ փաստը[17]։ 2016 թվականին Հնդկաստանը ճանաչել է ռոմաներին, իբրև հնդկական սփյուռքի ներկայացուցիչների[18]։

Գրականություն խմբագրել

  • Баранников А․, Цыганы СССР, М․, 1931.
  • Санаров В․, Проблемы историко-этнографического изучения цыган, «Советская этнография», 1971, N 3․
  • Цыгане // Народы России. Атлас культур и религий. — М.: Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
  • Цыгане // Этноатлас Красноярского края / Совет администрации Красноярского края. Управление общественных связей ; гл. ред. Р. Г. Рафиков ; редкол.: В. П. Кривоногов, Р. Д. Цокаев. — 2-е изд., перераб. и доп. — Красноярск: Платина (PLATINA), 2008. — 224 с. — ISBN 978-5-98624-092-3
  • Бессонов Н. Цыганская трагедия. Вооружённый отпор. — Издательский дом «Шатра», 2010. ISBN 978-5-86443-161-0
  • Бессонов Н., Деметер Н., Кутенков В. История цыган։ новый взгляд. — Воронеж. ISBN 5-89981-180-3 Две главы из этой книги Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
  • Бугай Н. Ф. Цыгане России. — М.։ «Куликово поле», «Лавандр», — 2012. ISBN 978-5-9950-0254-3
  • Вилькинс А. И. Среднеазiатская богема // Антропологическая выставка. Т. III. М., 1878—1882.
  • Герман А. В. Библиография о цыганах. Указатель книг и статей с 1780 по1930 гг. — М.։ 1930.
  • Джурич Р. Արխիվացված 2011-04-04 Wayback Machine Цыганская литература // Lacio Drom. Anno 35 — nov. dic. 1999. С. 4-10. Пер. с итальянского.
  • Калинин В., Русаков А. Արխիվացված 2011-04-04 Wayback Machine Обзор цыганской литературы бывшего Советского Союза, стран СНГ и Балтии.
  • Кенрик Д., Паксон Г. Цыгане под свастикой. — М.։ 2001.
  • Марушиакова Е., Попов В. Историческа съдба и съвременна картина на циганските общности в Източна Европа // Studii Romani. Т. VII. София, 2007.
  • Марушакова Е., Попов В. Цигани в Турция и Иран (статья).
  • Народы России։ живописный альбом, Санкт-Петербург, типография Товарищества «Общественная Польза», 3 декабря 1877, ст. 227
  • Сеславинская М. В. Արխիվացված 2019-08-02 Wayback Machine К истории «большой цыганской миграции» в Россию։ социокультурная динамика малых групп в свете материалов этнической истории // Культурологический журнал. 2012, № 2.
  • Смирнова-Сеславинская М. В. Արխիվացված 2011-04-04 Wayback Machine Цыганская литература или цыганские литературы? // Журнал Андрал. София, 2010, № 56-57. С. 31-34. — Перевод с болг.
  • Смирнова-Сеславинская М. В., Цветков Г. Н. Արխիվացված 2012-11-13 Wayback Machine Антропология социокультурного развития цыганского населения России. М.։ ФГУ ФИРО, 2011. — 129 с.
  • Смирнова-Сеславинская М. В., Цветков Г. Н. Արխիվացված 2012-11-13 Wayback Machine Цыгане. Происхождение и культура. — серия Academica Balkanica. Изд-во Paradigma. София, Москва, 2009. 830 с.
  • Цветков Г. Н. Արխիվացված 2012-11-13 Wayback Machine История и социальное развитие цыган-ловаря // Науковi записки. Т. 15. Тематичний випуск «Роми Украини: iз минулого в майбутнε». Київ, 2008.
  • A catalogue of the Gypsy books collected by R. A. Scott Macfie, Liverpool, 1936
  • Black G. F. A Gypsy bibliography. Ann Arbor (Michigan), 1971
  • Catalogue of the Romany collection formed by Me Grigor Phillips D. U., Edinburgh, 1962.
  • «Études Tsigines», P., 1955-; «Roma», Chandigarh, 1974-, v. 1-.
  • «Journal of the Gypsy lore Society», old series, 1888-92, v. 1-3, new series, 1907—1916, v. 1-9, third series, Edinburgh, 1922-, v. 1-;
  • Marushiakova, Elena; Popov, Vesselin. Gypsies in the Ottoman Empire. Hatfield։ University of Hertfordshire Press, 2001.
  • Marushiakova, E., Popov, V. Gypsies, Roma, Sinti in Central and Eastern Europe
  • Mikiosich F. Über die Mundarten und die Wanderungen der Zigeuner Europas, W., 1872-80
  • Pott А. Г. Die Zigeuner in Europa und Asien, Bd 1-2, Lpz., 1964
  • Vaux de Foletier F. de, Mille ans d’histoire des Tsiganes, [P., 1970]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Handbook of Texas
  2. Povo cigano comeзa mobilizaзгo para participaзгo na 1a Conferкncia Nacional de Promoзгo da Igualdade Racial
  3. Open Society Foundations
  4. ERRC.org — European Roma Rights Centre
  5. «Перепись-2002». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Center for Documentation and Information on Minorities in Europe - Southeast Europe (CEDIME-SE)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  8. «Bosnia and Herzegovina: Roma and the right to education. Factsheet | Amnesty International». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Распределение населения по национальности и родному языку
  10. Перепись населения Молдавии 2004
  11. «Население по национальности и родному языку» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «bvolya.org — это наилучший источник информации по теме Belarus. Этот веб-сайт продается». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  13. STANOVNIŠTVO PREMA NARODNOSTI, PO GRADOVIMA/OPĆINAMA, POPIS 2001.
  14. 2011.gada tautas skaitīšana - Galvenie rādītāji | Latvijas statistika Արխիվացված 2012-01-29 Wayback Machine (լատիշերեն)
  15. «Миф о религиозном конформизме». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  16. «What's in a name?». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 5-ին.
  17. «Holocaust Memorial Day: 'Forgotten Holocaust' of Roma finally acknowledged in Germany». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  18. «Romas are India's children: Sushma Swaraj».

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 140