Եվրագոտի (արտասանություն ), պաշտոնապես կոչվում է եվրոյի տարածք[5], Եվրոպական միության 28 անդամ երկրներից 20-ի արժութային միություն, որոնք եվրոն (€) ընդունել են որպես ներքին առևտրի արժույթ։ Եվրագոտու դրամավարկային գործառույթը կոչվում է Եվրահամակարգ։ Եվրոպական միության մյուս ինն անդամ երկրները ունեն իրենց ազգային արժույթները, չնայած դրանց մեծ մասը պարտավորվել է հետագայում անցնել եվրոյին։

Եվրագոտի կամ եվրոյի տարածք
Policy ofԿաղապար:Դրոշավորում/Եվրոպական միություն
TypeԱրժութային միություն
ԱրժույթԵվրո
Հիմնադրում1 Հունվարի 1999
Անդամներ
Կառավարում
Քաղաքական վերահսկողությունԵվրախումբ
Եվրախմբի նախագահՄարիո Սենտենո
Թողարկման իրավունքԵվրոպական կենտրոնական բանկ
ԵԿԲ նախագահՄարիո Դրագի
Վիճակագրություն
Տարածք2,753,828 կմ2
Բնակչություն(2017)341,008,867 [1]
Խտություն124/կմ2
ՀՆԱ (նոմինալ)(2017)Ընդամենը` €11.2(~US$14.0) տրիլիոն Մեկ շնչին` €32,700(~US$41,000)[2]
տոկոսադրույք0.00%
Արժեզրկում0.2%[3]
Գործազրկություն8.7%[4]
Առևտրային բալանս€0.2 տրիլիոն

Եվրագոտու մեջ ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան։ ԵՄ մյուս անդամ երկրները (բացառությամբ Դանիայի և Միացյալ Թագավորության) պարտավորվել են միանալ գոտուն եթե բավարարեն պահանջներին[6]։ Ոչ մի երկիր նախկինում դուրս չի եկել գոտուց[7]։ Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը ԵՄ հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի եվրոն նրանց պաշտոնական արժույթն է, սակայն իրավունք ունեն թողարկելու սեփական մետաղադրամներ[8][9]։ Կոսովոն և Չեռնոգորիան ընդունել են եվրոն իրենց նախաձեռնությամբ, սակայն այս երկրները Եվրագոտու պաշտոնական անդամ չեն և չունեն ներկայացուցչություն Եվրոպական Կենտրոնական բանկում (ԵԿԲ) կամ Եվրախմբում[10]։

ԵԿԲ-ն, որը կառավարում նախագահը և ազգային կենտրոնական բանկերի խորհուրդը, հաստատում է գոտու դրամավարկային քաղաքականությունը։ ԵԿԲ հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել գնաճը։ Չնայած չկա ընդհանուր քաղաքականություն արժութային միության կառավարման վերաբերյալ, կառավարման գործառնույթը կատարում է Եվրախումբը, որն ընդունում է Եվրագոտու կամ եվրոյի մասով քաղաքական որոշումներ։ Եվրախումբը կազմված է եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներից, սակայն արտակարգ դեպքերում այն ղեկավարում են երկրների առաջնորդները։

Բնակչություն Խմբագրել

Տարի Բնակչություն
2016 340 617 355 մարդ [11]
2017 174 068 365 մարդ [12]


Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Total population as of 1 January. Euro area (19 countries)»։ Epp.eurostat.ec.europa.eu 
  2. «Gross domestic product at market prices»։ Epp.eurostat.ec.europa.eu 
  3. HICP – all items – annual average inflation rate Eurostat
  4. Harmonised unemployment rate by gender – total – [teilm020,; Total % (SA) Eurostat
  5. «Countries, languages, currencies»։ Interinstitutional style guide։ the EU Publications Office։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 2 
    The euro area Archived 6 August 2013 at the Wayback Machine., European Central Bank
  6. «Who can join and when?»։ Եվրոպական հանձնաժողով։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10 
  7. Fox Benjamin (փետրվարի 1, 2013)։ «Dutch PM: Eurozone needs exit clause»։ EUobserver.com։ Վերցված է 2013 թ․ հունիսի 18 
  8. «The government announces a contest for the design of the Andorran euros»։ Andorra Mint։ մարտի 19, 2013։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2013-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 26 
  9. «Nouvelles d'Andorre» (French)։ փետրվարի 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 2 
  10. A glossary Archived 14 May 2013 at the Wayback Machine. issued by the ECB defines "euro area", without mention of Monaco, San Marino, or the Vatican.
  11. https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL?locations=XC
  12. https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL.FE.IN?locations=XC