Ռիսորջիմենտո
Ռիսորջիմենտո (իտալ.՝ Risorgimento - բառացի՝ վերածնունդ), սոցիալ-քաղաքական շարժում Իտալիայում՝ հանուն երկրի միավորման և միասնական ազգային պետության ստեղծման։ Տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին՝ 1861 թվականին (Ռիսորջիմենտո նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել 1870 թվականին, երբ Հռոմը միացել է Իտալիայի թագավորությանը և հռչակվել երկրի մայրաքաղաք[1][2]։
Ռիսորջիմենտոն գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ-հանրապետականները (առաջնորդներն էին Ջուզեպպե Մացցինին, Ջուզեպպե Գարիբալդին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կամիլլո Բենսո Կավուրը և ուրիշներ)։
Իտալիայում երկրորդ Ռիսորջիմենտո անվանում են հակաֆաշիստական ազատագրական պայքարը (1943-1945) Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Collier, Martin (2003). Italian unification, 1820–71. Heinemann Advanced History (First ed.). Oxford: Heinemann. էջ 2. ISBN 978-0-435-32754-5. «The Risorgimento is the name given to the process that ended with the political unification of Italy in 1871»
- ↑ Riall, Lucy (1994). The Italian Risorgimento: state, society, and national unification (First ed.). London: Routledge. էջ 1. ISBN 978-0-203-41234-3. «The functional importance of the Risorgimento to both Italian politics and Italian historiography has made this short period (1815–60) one of the most contested and controversial in modern Italian history»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիսորջիմենտո» հոդվածին։ |