Բացել գլխավոր ցանկը

Ջուզեպպե Կոնտե (իտալ.՝ Giuseppe Conte, օգոստոսի 8, 1964(1964-08-08)[2][3][4], Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[5]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ 2018 թվականի հունիսի 1-ից ստանձնում է Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետի պաշտոնը։

Ջուզեպպե Կոնտե
Giuseppe Conte
Giuseppe Conte Official.jpg
Դրոշ
Իտալիայի վարչապետ
Դրոշ
 հունիսի 1, 2018
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան[1] և Եյլի իրավունքի դպրոց
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ, ակադեմիկոս և փաստաբան
Ազգություն իտալացի
Ծննդյան օր օգոստոսի 8, 1964(1964-08-08)[2][3][4] (55 տարեկան)
Ծննդավայր Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[5]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Giuseppe Conte
 
Կայք՝ governo.it/il-presidente
 
Ինքնագիր Giuseppe Conte signature 2.svg

ԿենսագրությունԽմբագրել

Ջուզեպպե Կոնտեն ծնվել է 1964 թվականի օգոստոսի 8-ին Ֆոջայի Վոլտուրարա Ապուլա փոքրիկ բնակավայրում։ Նրա հայրը՝ Նիկոլա Կոնտեն, եղել է համայնքային խորհրդի քարտուղար, իսկ մայրը՝ Լիլինա Ռոբերտին՝ ուսուցչուհի։ Ջուզեպպեն եղել է ընտանիքի երկրորդ զավակը՝ Մարիա Պիայից հետո։ Վաղ տարիքում Ջուզեպպեի ընտանիքը Վոլտուրարա Ապուլայից տեղափոխվում է Սան Ջովաննի Ռոտոնդո, որտեղ էլ անցնում է ապագա երկրի ղեկավարի պատանեկությունը։ Ըստ վերջինիս մանկության ընկերների՝ նա եղել է բավականին կրոնական անձնավորություն և բազմիցս այցելել է կաթոլիկ եկեղեցում սրբացվող Պադրե Պիոյի գերեզմանին։ Դպրոցում բավականին լավ է սովորել։ 1988 թվականին ավարտել է Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո աշխատանքային գործունեություն ծավալել ազգային գիտահետազոտական կենտրոնում։

Ջուզեպպե Կոնտեն բազմիցս ուսանել է արտասահմանյան բուհերում, այդ թվում՝ Եյլի, Սորբոնի, Քեմբրիջի, Վիեննայի և Նյու Յորքի համալսարաններում։ Բացի այդ, որպես փաստաբան աշխատել է Հռոմի գերագույն վճռաբեկ դատարանում։ Ավելի ուշ Ֆլորենցիայի համալսարանում դասախոսել է աստվածապետական իրավունք։ Բացի Ֆլորենցիայի համալսարանից, դասախոսել է նաև Գվիդո Կառլի անվան ազատ միջազգային համալսարանի սոցիալական գիտությունների ամբիոնում, երրորդ հռոմեական համալսարանում, Մարիամ Աստվածածնի համալսարանում և Սասսարիի համալսարանում։ 2010-2011 թվականներին եղել է Իտալիայի տիեզերական գործակալության տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2012-2015 թվականներին զբաղվել է ֆինանսական արբիտրաժով։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2018 թվականի մարտի 4-ին Իտալիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները մնում են անորոշ, քանի որ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չէր հավաքել ձայների բացարձակ մեծամասնություն։ Մայիսի 20-ին Լուիջի դի Մայոյի և դաշնային քարտուղար Ջուզեպպե Կոնտեի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո որոշվում է փոխզիջման միջոցով Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնը հանձնել Ջուզեպպե Կոնտեին։ Մայիսի 22-ին իտալական մամուլը սկսում է բացահայտել Կոնտեի նախընտրական ծրագրի սխալները։ Այդ սխալները հիմնականում վերաբերվում էին համալսարանական կրթության վերաբերյալ բարեփոխումների ծրագրերին։

Շուտով Կոնտեի վարած քաղաքականությունն Իտալիայում քաղաքական ճգնաժամ է առաջ բերում։ Դա մեծապես վերաբերվում էր Կոնտեի ձևավորած կառավարության անդամների ընտրությանը։ Հանդես գալով հանրության առջև՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հայտնում է, որ հավանություն է տալիս Ջուզեպե Կոնտեի առաջարկած նախարարական բոլոր թեկնածուներին՝ բացառությամբ էկոնոմիկային նախարարի պաշտոնում առաջադրված 81-ամյա Պաոլո Սավոնայի թեկնածության, որովհետև «եվրահոռետես» քաղաքական ուժերի կողմից առաջարկած թեկնածուին նման պաշտոնում հաստատելը կարող է վնաս հասցնել Իտալիայի տնտեսությանը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ Մատարելլայի այս քայլը կարող էր հանգեցնել իմպիչմենտի։ Կառավարության ղեկավարի և նախագահի միջև երկարատև բանակցություններից հետո փոխզիջումների միջոցով ճգնաժամը հաղթահարվում է։ 2018 թվականի հունիսի 1-ին Ջուզեպպե Կոնտեն ընտրվում է Իտալիայի վարչապետ։

ԾանոթագրություններԽմբագրել