Վիսկոնտիների ընտանիք

Վիսկոնտի՝ ազգանուն, որը պատկանում էր միջնադարյան Իտալիայի երկու արիստոկրատ ընտանիքների։

1. Տոհմ, որն ապրում էր Պիզայի հանրապետությունում 12-րդ դարի կեսերին և առաջին անգամ ճանաչվեց Պիզայում, ապա Սարդինիայում, որտեղ նրա ներկայացուցիչները դարձան Գալուրայի ղեկավարները:

2.Դինաստիա, որն իշխում էր Միլանում 1277-1447 թվականներին[1]:

Միլանի խորհրդանիշը Վիջևանո ամրոցում
Խորհրդանիշ

Միլանի Վիսկոնտի ընտանիքն ավելի հայտնի է: 2 ընտանիքների միջև ազգակցական հարաբերություններ նույն ազգանվամբ չի հայտնաբերվել: Քանի որ սարդինական ընտանիքի խորհրդանիշն աքաղաղ էր, իսկ միլանցիներինը օձ, որը կուլ է տալիս երեխայի: Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից են Հռոմի Պապ Գրիգորի 10-րդ և կինոռեժիսոր Լուկինո Վիսկոնտին (Մոդրոնեի թագավորներից, Ուբերտոյի ժառանգներից, Մաթեո I-ի եղբայրը) [2]:

Սարդինիան XI-XIV դարերում

Պիզացի ՎիսկոնտիներԽմբագրել

Պիզայում առաջին Վիկտոնին հայրապետ Ալբերտոն էր: Նրա որդի Էլդիցիոն 1184-85 թվականներին ստացավ հայրենասեր և հյոպատոս տիտղոսները, իսկ նրա թոռնրը՝ Լամբերտոն և Ուբալդո I-ը ընտանիքին առաջնորդեցին Պիզայի և Սարդինիայի իշխանությունների բարձունքները: Նրանք երկուսով հայրենասեր էին:

1212 թվականին Պիզան գտնվում էր լրիվ անարխիայում և տարբեր խմբակցություններ պայքարում էին իշխանության համար: 1213 թվականի հունվարի կեսին Գիյերմո I-ը գլխավորեց Վիսկոնտիի դեմ կոալիցիան, որը Մասսայի ճակատամարտում հաղթեց Լուկայի և Ուբալդո Վիսկոնտիի դաշնակից ուժերին[3][4]:

Այնուհետև Պիզան բաժանվեց չորս «ռեկտորների» միջև, որոնցից մեկը դարձավ Վիկտոնտին: Սարդինիայի Վիսկոնտին շարունակեց մասնակցել Պիզայի քաղաքական կյանքին մինչև դարի վերջ, բայց Մասսայի ճակատամարտից հետո դրանց ազդեցությունը զգալիորեն կրճատվեց:

Սարդինիայի իշխան Էլդիցիո Վիկոնտին ամուսնացել էր Տորկիտորիո III Կալիարացու դստեր հետ և ունեին 2 երեխա՝ Լամբերտոն և Ուբալդոն: 1207 թվականին Լամբերտոն ամուսնացավ Բորիսոն II-ի ժառանգորդուհու՝ Էլենայի հետ՝ ապահովելով իշխանությունը կղզու հյուսիսարևելյան մասում (մայրաքաղաք Չիվիտա): 1215 թվականին նա և Ուբալդոն ընդարձակեցին իրենց իշխանությունը դեպի կղզու հարավ-արևմուտք:

Հաջող ամուսնության շնորհիվ, Լամբերտոյի որդին՝ Ուբալդո II- ը միևնույն ժամանակ իշխանություն է ստանում Լոգուդորոյում:

13-րդ դարի կեսերին Վիսկոնտիի շնորհիվ կղզու վրա պիզացիների իշխանությունն անհերքելի էր, քանի որ նրանք գտնվում էին Պիզայի (Գերարդեցի և Կապրայա) և Սարդինիայի (Լակոնի և Բաս Սերրա) այլ ուժեղ ընտանիքների հետ:

Վիսկոնտի՝ Գալուրայի ղեկավարներԽմբագրել

  1. Լամբերտո (1207-1225 թթ.)
  2. Ուբալդո (1225-1238 թթ.)
  3. Յոհան (1238-1275 թթ.)
  4. Նինո (1275-1298 թթ.): Նրա կինը Բեատրիչե դը Էստե (մահ. 15 սեպտեմբեր, 1334), երկրորդ ամուսնությունը (24 հունիս 1300) Գալեացո I Վիսկոնտի, Միլանի իշխան,
  5. Յոհանա (1298-1308 թթ.): Ազոնե Վիսկոնտիի խորթ քույրը, Գալեացո I Վիսկոնտիի որդին

Միլանցի ՎիսկոնտիներԽմբագրել

Միլանի տոհմի իրական հիմնադիրը արքեպիսկոպոս Օտտոնե Վիսկոնտին էր, քաղաքը 1277 թվականին վերահսկվում էր Դելա Տորեի ընտանիքի կողմից: Դինաստիան, որը ղեկավարում էր Միլանը Վաղ Վերածննդի ժամանակից սկսած, սկզբում որպես սովորական իշխաններ էին, իսկ հզոր Ջան Գալեացո Վիսկոնտիի (1351-1402 թթ.) (ով գրեթե կարողացավ միավորվել Հյուսիսային Իտալիան և Տոսկանան) գալով դարձան դուքս:

Տոհմի տիրապետությունն ավարտվեց 1447 թվականին Ֆիլիպո Մարիա Վիսկոնտիիի մահվան պատճառով: Միլանը ժառանգել էր դստեր ամուսինը Ֆրանչեսկո Սֆորցան` նոր, բայց ոչ պակաս հայտնի Սֆորցայի տան հիմնադիրը, ով իր զինանշանում ներառեց Վիսկոնտների խորհրդանիշը:

Վիսկոնտի - Միլանի ղեկավարներըԽմբագրել

  1. Օտոնե Վիսկոնտի, Միլանի արքեպիսկոպոս (1277-1294 թթ.)
  2. Մաթեո I Վիսկոնտի (1294-1302 թթ., 1311-1322 թթ.)
  3. Գալեացո I Վիսկոնտի (1322-1327 թթ.)
  4. Ացոնե Վիսկոնտի (1329-1339 թթ.)
  5. Լուկինո Վիսկոնտի (Միլանի կառավարիչ) (1339-1349 թթ.)
  6. Ջովաննի Վիսկոնտի (արքեպիսկոպոս) (1339-1354 թթ.)
  7. Բերնաբո կառավարիչ (1354-1385 թթ.)
  8. Գալեացո II Վիսկոնտի (1354-1378 թթ.)
  9. Մաթեո II Վիսկոնտի (1354-1355 թթ.)
  10. Ջան Գալեացո Վիսկոնտի (1378-1402 թթ.) (Միլանի առաջին դուքս, Գալեացո II-ի որդին)
  11. Ջան Մարիա Վիսկոնտի (1402-1412 թթ.)
  12. Ֆիլիպո Մարիա Վիսկոնտի (1412-1447 թթ.)

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Tolfo Maria Grazia, Colussi Paolo (February 7, 2006)։ «Storia di Milano ::: I Visconti:» [History of Milan::: The Visconti]։ Storia di Milano (Italian)։ Milano: Storiadimilano։ Վերցված է September 16, 2010 
  2. Das Geschichtswerk des Otto Morena und seiner Fortsetzer über die Taten Friedrichs I. in der Lombardei, p. 152
  3. Hale John Rigby (1981)։ A concise encyclopaedia of the Italian Renaissance։ London: Thames & Hudson։ էջեր 338–341, 352։ OCLC 636355191 
  4. Williams George L. (1998)։ «Two: The Papal Families at the Close of the Middle Ages, 1200-1471»։ Papal genealogy: The families and descendants of the popes։ Jefferson, NC: McFarland։ էջեր 33–35։ ISBN 978-0-7864-0315-8։ OCLC 301275208։ Վերցված է September 16, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել