Մաքիայոլի (իտալ.՝ macchiaioli, macchia-բիծ), իտալացի գեղանկարիչների խումբ, որը կազմավորվել է 1860 թվականին, Ֆլորենցիայում և այդպես է կոչվել գեղանկարչական ագատ մաներա որդեգրելու պատճառով։ Խմբի ներկայացուցիչները (գեղանկարիչներ Տելեմակո Սինյորինի, Ջիովաննի Ֆաթթորի, Սիլվեստրո Լեգա, Ջուզեպպե Աբբատի, խմբի տեսաբան, քանդակագործ Ադրիանո Չեչոնի և ուրիշներ), որոնք Ջ. Մաձինիի և Ջուզեպպե Գարիբալդիի ղեկավարած ազգային-ագատագրական շարժման մասնակիցներ էին, իրենց արվեստում քարացած ու փքուն ակադեմիզմին հակադրեցին դեմոկրատական սյուժեներ։ Նրանք պատկերում էին անցած պատերազմի դրվագները, նրա մասնակիցներին, հարազատ բնությունը, հաճախ աշխատում պլենէրում։ Մաքիայոլիի ստեղծագործություններին բնորոշ են մոտիվների կենսական ճշգրտությունը, լակոնիզմը, հորինվածքների ազատ, պատահական բնույթը, երբեմն հյութեղ գունաբծերի հակադրամիասնությունը։ 1880-ական թվականներ խումբը կազմալուծվել է։ Մաքիայոլիի որոշ ներկայացուցիչներ հարել են իմպրեսիոնիզմին։

Ջիովաննի Ֆաթթորի - «Գարիբալդին Ասպրոմոնտեում»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքիայոլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 366