Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)

Կիպրոս[1] (հուն․՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն, մայրաքաղաքը՝ Նիկոսիա (հուն․՝ Κυπριακή Δημοκρατία), կղզի պետություն Արևելյան Միջերկրականում և երրորդ խոշորագույն[2] ու երրորդ ամենաբնակեցված[3] կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայված է Թուրքիայի հարավում, Սիրիայի և Լիբանանի արևմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հյուսիս արևմուտքում, Եգիպտոսի հյուսիսում և Հունաստանի հարավ արևելքում։

Կիպրոսի Հանրապետություն
հուն․՝ Κύπρος
թուրքերեն՝ Kıbrıs Cumhuriyeti
Կիպրոսի դրոշ
Դրոշ
Ազգային օրհներգ՝ Ազատության հիմն
հուն․՝ Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν[Ն 1]
"Hymn to Liberty"
Կիպրոսի դիրքը
Կիպրոսի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նիկոսիա
35°08′N, 33°28′E
Պետական լեզուներ հունարեն, թուրքերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիս
Անկախություն Միավորված Թագավորությունից[1] 
 -  Թվական օգոստոսի 16, 1960 
Տարածք
 -  Ընդհանուր 9,251 կմ²  (167th)
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 1,141,166  (154-րդ)
 -  Խտություն 123.4 /կմ² (105-րդ)
233 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $23.74 բիլիոն (113th)
 -  Մեկ շնչի հաշվով $31,053 (25-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.903 (բարձր) (29-րդ)
Արժույթ Euro (CYP)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .cy
Հեռախոսային կոդ +357

Կղզում մարդու գործունեության մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 10-րդ հազարամյակին։ Այս ժամանակաշրջանի հնագիտական պեղումները ներառում են լավ պահպանված Նոր քարի դարի Խիրոկիտիա գյուղը, բացի այդ Կիպրոսում են գտնվել աշխարհի ամենահին ջրային պարիսպները[4]։ Կիպրոսը բնակեցրել են Միկենյան հույները երկու ալիքով մ.թ.ա. երկրորդ հազարմյակում։ Որպես մարտավարական տարածք Միջին Արևելքում, Կիպրոսը հաճախակի նվաճել են գերտերությունները, ներառյալ Նեոասորական թագավորությունը, եգիպտացիները և պարսիկները, որոնցից կղզին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 333 թվականին։ Հետագայում կղզին նվաճել են Պտղոմեոսների Եգիպտոսը, Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆայությունները կարճ ժամանակով, ֆրանսիական Լուսինյանները ու Վենետիկի հանրապետությունը, որին հաջորդել է երեք դար օսմանյան տիրապետությունը 1571-ից 1878 թվականներին (դե յուրը մինչև 1914 թվականը)[5]։

Կիպրոսը դրվեց Միացյալ թագավորության կառավարման տակ 1878 թվականին և պաշտոնապես կցվեց Միացյալ Թագավորությանը 1914 թվականին։ Քանի որ Կիպրոսի բնակչության 18%-ը թուրքեր էին, առիթ եղավ Թուրքիային մասնատել Կիպրոսը և ստեղծել թուրքական պետություն 1950-ական թվականներին։ Թուրք առաջնորդները երկար ժամանակ փորձում էին բռնակցել Թուրքիային Կիպրոսը, քանի որ կարծում էին, որ կղզին Անատոլիայի մասն է, մինչդեռ 19-րդ դարից[6][7] կղզու բնակչության մեծ մասը Հույն կիպրացիներն էին, որոնք դավանում էին Ուղղափառ եկեղեցուն և ձգտում էին միանալ Հունաստանին 1950-ական թվականներին[8]։ Երկարատև պայքարից հետո Կիպրոսը ստացավ անկախություն 1960 թվականին[9]։ Կիպրոսի 1963-64 թվականների ճգնաժամը բերեց բախումների հույն կիպրացիների և թուրք կիպրացիների միջև և ավելի քան 25.000 թուրք կիպրացի մեկուսացվեց[10][11], որից հետո վերջ դրվեց հանրապետությունում թուրք կիպրացիների մասնակցությանը։ 1974 թվականի հուլիսի 15-ին հույն կիպրացի ազգայնականները կազմակերպեցին ռազմական հեղաշջրում[12][13] և Հունաստանի ռազմական տարրերի[14] օգնությամբ էնոզիս-ի փորձ արվեց։ Սա հրահրեց Թուրքերի ներխուժումը Կիպրոս հուլիսի 20-ին[15], որից հետո օկուպացվեց Հյուսիսային Կիպրոսը, որտեղի 150.000 հույն կիպրացու փոխարեն բնակեցվեցին[16][17] 50.000 թուրք կիպրացի[18]։ 1983 թվականին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որը չճանաչեց միջազգային հանրությունը բացառությամբ Թուրքիայի։ Այս իրադարձություններին հաջորդեց լարված քաղաքական իրավիճակ, որը հայտնի է որպես Կիպրոսի հիմնախնդիր։

Կիպրոսի հանրապետությունը ունի դե յուրե ինքնիշխան է ամբողջ կղզում, ներառյալ տարածքային ջրերը և բացառիկ տնտեսական գոտին, բացառությամբ Ակրոտիրի և Դեկելիա ռազմաբազան, որը մնում է Միացյալ Թագավորության վերահսկողության ներքո համաձայն Լոնդոն-Ցյուրիխ համաձայնագրերի։ Այնուամենայնիվ Կիպրոսի հանրապետությունը դե ֆակտո բաժանված է երկու հիմնական մասերի, կղզու հարավային մասը գտնվում է հանրապետության վերահսկողության ներքո և կազմում է կղզու 59%-ը և հյուսիսը[19]՝ կառավարում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը կազմում է կղզու մոտ 36%-ը։ Մյուս 4%-ը ՄԱԿ-ի բուֆերային գոտին է։ Միջազգային հանրությունը համարում է, որ կղզու հյուսիսը օկուպացրել են թուրքական զորքերը։ Օկուպացիան համարվում է անօրինական համաձայն միջազգային իրավունքի և դասվում է ԵՄ անօրինական օկուպացված տարածքների շարքին երբ Կիպրոսը դարձավ Եվրոպական միության անդամ[20]։

Կիպրոսը Միջերկրական ծովի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է[21][22][23]։ Զարգացած[24] բարձր շահութաբերությամբ տնտեսությամբ և շատ բարձր Մարդկության զարգացման ինդեքսով[25][26], Կիպրոսի հանրապետությունը Ազգերի համագործակցության անդամ է 1961 թվականին և եղել է Չմիացած երկրների շարժման անդամ մինչև Եվրոպական միության անդամ դառնալը 2004 թվականի մայիսի 1-ին[27]։ 2008 թվականի հունվարի 1-ին Կիպորսի հանրապետությունը միացավ Եվրագոտուն։

Անվանում խմբագրել

Ենթադրում են, որ կղզին իր անվանումն ստացել է այնտեղ եղած նոճու (լատիներեն՝ Cupressus) պուրակների պատճառով (նոճին մի ժամանակ այստեղ է բերվել Լիբանանից)[28]։

Պետական կարգ խմբագրել

Կիպրոսը Հանրապետություն է։ Ըստ 1960 թվականի սահմանադրության՝ պետության գլուխը նախագահն է։ Նախագահը պետք է լինի ազգությամբ հույն, փոխնախագահը՝ թուրք։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ ներկայացուցիչների պալատը (35 դեպուտատն ընտրվում է հույն, 15-ը՝ թուրք համայնքից)։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Մինիստրների խորհուրդն է՝ պրեզիդենտի և փոխպրեզիդենտի գլխավորությամբ։ 1963 թվականից Կիպրոսի պառլամենտի, կառավարության և պետական այլ հաստատությունների աշխատանքներին թուրքական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցում։ 1967 թվականից ստեղծվել է թուրքական գործադիր ադմինիստրացիա, իսկ 1975 թվականից միակողմանիորեն հռչակվել է Թուրքական ֆեդերատիվ պետություն։ Կիպրոսի Հանրապետության դատական բարձրագույն ատյանը Գերագույն դատարանն է։

Աշխարհագրություն խմբագրել

Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնային է։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է Կիրենիա լեռնաշղթան (առավելագույն բարձրությունը՝ 1023 մ), կենտրոնական և հարավային մասում՝ Տրոոդոս լեռնազանգվածը (առավելագույն բարձրությունը՝ 1951 մ)։ Նրանց միջև Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոներից կան քրոմիտ, երկաթ, պղինձ, ասբեստ։ Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Ամառը շոգ է (25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C)։ Տարեկան տեղումները հարթավայրերում 300-500 մմ են, լեռներում՝ 100-1300 մմ։ Գետահունները ջրով են լցվում միայն ձմեռային անձրևներից հետո։ Մինչև 500 մ բարձրությունները գերակշռում են մշտադալար թփերի մացառուտները, ավելի բարձր կաղնու, նոճու, հալեպյան սոճու անտառները (գրավում են Կիպրոսի տարածքի մոտ 20 %-ը)[29]։

Արդյունաբերություն խմբագրել

Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (պղինձ, քրոմ, երկաթ) և գյուղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, մրգի պահածոներ և այլն) ճյուղերը։ Կա նաև տնայնագործական և արհեստագործական արտադրություն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն)։ Մշակում են ցորեն, գարի, ընդեղեն, բոստանային բույսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշենի։ Կան ձիթենու և ընկուզենու պուրակներ։ Զարգացած է շերամապահությունը, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությունը։

Պատմական ակնարկ խմբագրել

Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և 11-րդ դարին Կիպրոսը գաղութացրին աքայացիները, 9-րդ դարին՝ փյունիկեցիները։ Կիպրոսը Կրետեմիկենյան մշակույթի կենտրոններից էր։ 8-րդ դարի վերջին կղզին նվաճեց Ասորեստանը, 6-րդ դարի կեսին՝ Աքեմենյան Պարսկաստանը։ 333-323 թվականներին Կիպրոսը մտել է Ալեքսանդր Մակեդոնացու պետության, 294-58 թվականներին՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի կազմի մեջ, մ.թ.ա 58 թվականին նվաճել է Հռոմը։ Հռոմեական կայսրության բաժանումից հետո Կիպրոսն անցել է Բյուզանդիային, 648 թվականին գրավել են արաբները, 965 թվականին՝ Բյուզանդիան։ Բյուզանդական տիրապետության շրջանում Կիպրոսում զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ 1191 թվականին կղզին զավթել են խաչակիրները։ 1192 թվականին ստեղծվել է Կիպրոսի Թագավորությունը (գոյատևել է մինչև 1489 թվականը)՝ Լուսինյանների ֆեոդալական տան գլխավորությամբ։ 1489-1571 թվականներին Կիպրոսը պատկանել է Վենետիկին, 1571 թվականին նվաճել են թուրքերը։ 19-րդ Կիպրոսում սկիզբ է առեել Հունաստանի հետ միավորվելու շարժումը։ 1878 թ-ի անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Անգլիան օկուպացրել էր Կիպրոսը, 1914 թվականին բռնակցել։ 1925 թ-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր։ 1926 թվականին ստեղծված Կիպրոսի Կոմկուսը գլխավորել է աշխատավորների ազգային-ազատագրական շարժումը, որը հատկապես ուժեղացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1955 թվականին Կիպրոսում մտցվեց արտակարգ դրություն, արգելվեց Կիպրոսի աշխատավոր ուժի առաջադիմական կուսակցության գործունեությունը։ Սակայն Կիպրոսի ժողովրդի չդադարող պայքարը գաղութարարներին ստիպեց բանակցություններ սկսել Կիպրոսին անկախություն տալու շուրջը։ 1959 թվականի Ցյուրիխ-Լոնդոնյան համաձայնագրով Կիպրոսի անկախության երաշխավորների միջև (Հունաստան, Անգլիա, Թուրքիա) ճանաչվեց Կիպրոսի անկախության իրավունքը, բայց Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ (Ակրոտիրի և Դեկելիա) ունենալու, իսկ Հունաստանը և Թուրքիան՝ զորամասեր պահելու արտոնություն։ 1960 թվականի օգոստոսին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Կիպրոսի և Խորհրդային Միության միջև, սեպտեմբերին Կիպրոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ։

 
Կիպրոսի առաջին նախագահ Մակարիոս IIIը։

Նախագահ Մակարիոս III-ի կառավարությունը հռչակեց «դրական չեզոքություն» և բոլոր երկրների հետ բարեկամական կապեր զարգացնելու քաղաքականություն։ 1963 թվականին զինված ընդհարում սկսվեց հունական և թուրքական համայնքների միջև, որի հետևանքով երկրում սկիզբ առավ քաղաքական սուր ճգնաժամ։ 1964 թվականին կղզի մտցվեցին ՄԱԿ-ի զորքերը։ 1974 թվականի հուլիսին հունական զինվորականությունն ու ներքին այլ ուժեր խռովություն բարձրացրին կառավարության դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին։ Դրան հաջորդեց թուրքական զորքերի ներխուժումը կղզի, որոնք 1974 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում զավթեցին Կիպրոսի տարածքի մոտ 40%-ը (հյուսիսում)։ 1975 թվականի փետրվարին կղզու թուրքական համայնքի ղեկավարությունը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի թուրքական դաշնային պետություն ստեղծելու մասին, որն ավելի սրեց դրությունը կղզում և նոր դժվարություններ հարուցեց Կիպրոսյան հարցի լուծման ճանապարհին։ 1977 թվականի փետրվար-մարտ ամիսներին նախագահ Մակարիոսի և թուրքական համայնքի ղեկավար Դենքթաշի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ միջհամայնքային բանակցությունների միջոցով հարցը դաշնային, միասնական, երկհամայնք և անկախ Կիպրական պետություն ստեղծելու հիման վրա լուծելու շուրջը։ Սակայն թուրքական համայնքի ջանքերով բանակցությունները ձախողվեցին։ 1977 թվականի օգոստոսին վախճանվեց Մակարիոսը և նույն թվականի սեպտեմբերին նախագահ ընտրվեց Սպիրոս Կիպրիանուն։ Նա հայտարարեց, որ հարազատ կմնա նախկին նաղագահ Մակարիոսի ներքին և արտաքին քաղաքականությանը։

Բնակչություն խմբագրել

Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում։ Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը[30]։

Գրականություն խմբագրել

Կիպրոսի գրականությունը հիմնականում հունարենով և թուրքերենով է։ Հունարենով գրականությունն ստեղծվել ու զարգացել է հունական գրականության սերտ փոխներգործությամբ։ Կիպրոսի առաջին հուշարձաններն են Ստասինի «Կիպրական ասքեր»-ը (մ.թ.ա. 7-10 դդ.), և Աֆրոդիտեին նվիրված «Հոմերոսյան հիմներ»-ը։ Աստիճանաբար ձևավորվել է Կիպրոսի բարբառը, որով արձանագրվել են «Ակրիտյան երգեր»-ը(8-10-րդ դդ.)։ 15 դ. գրի են առնվել Լ. Մախերասի պատմական ժամանակագրությունները։ Թուրքական նվաճումով (1571) կասեցվեց Կիպրոսի գրականության զարգացումը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այն նոր վերելք է ապրել։ 30-ական թթ. հետո Կիպրոսի գրականության մեջ հնչում են ազգային ինքնորոշան համար պայքարի մոտիվները (Կ. Լիսիոտիս, Ա. Պերնարիս, Ա. Իոանու, արձակագիրներ Կ. Պրուսիս, Ա. Ինդիանոս և այլն)։ Գեղարվեստական նոր լուծումների որոնումները բնորոշ են Պ. Միխանիկոսի, Ս. Լազարոսի և ուրիշների պոեզիային։ Պատմվածքի ժանրը մշակում են Պ. Իոաննիդիսը, Լ. Մալենիսը։ 50-60-ական թվականներին աչքի են ընկնում արձակագիրներ Ա. Խրիստոֆիդեսը, Իվի Մելեագրուն և ուրիշներ, բանաստեղծներ Ա. Պաստելասը, Մ. Պասիարդիսը։ Ձևավորվում է առաջադեմ գրողների երիտասարդ սերունդը (բանաստեղծներ Ա. Պիլիոտիս, Գ. Կոնստանդիս, արձակագիրներ Պ. Պեոնիդիս, Լ. Սոլոմոնիդու, Ն. Ռոսսիդի)։ Կիպրոսի թուրքերենով գրականությունը ներկայացված է գլխավորապես պոեզիայով։ Թուրք համայնքում հայտնի են Օզքեր Յաշինը (ծնվել է 1932 թ.-ին), Ֆիքրեթ Դեմիղրաթը(ծնվել է 1940 թ.-ին), Օղուզ Քուզետողլուն (ծնվել է 1928 թ.-ին)։ Ժամանակակից դրամատուրգներ են Ֆադլ Քորքուտը, Յուններ Ոլուտուգը։ Հայտնի է արձակագիր Հիքմեթ Աֆիֆ Մապոլարը (ծնվել է 1919 թ.-ին)

Ճարտարապետություն և կերպարվեստ խմբագրել

     
Վաղ քարի դարի շրջանի սալարկված փողոցով, հատակագծում շրջանաձև բնակարաններով Խիրոկիտիյա բնակավայրում (մ. թ. ա. VI հազարամյակ) հայտնաբերվել են քարե անոթներ, պրիմիտիվ կուռքեր, խեցեղեն։ Ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 1400—1050) կիպրամիկենյան արվեստի ծաղկման շրջանի նկարազարդ սափորները, արձանիկները, բրոնզյա իրերը, ոսկե զարդերը, փղոսկրյա բարձրաքանդակները կերտված են էգեյան և արևելյան մշակույթների համադրումով։ էնգոմիում հայտնաբերվել է փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաք։ Կիպրոսյան արխաիկայի շրջանում (մ. թ. ա. 700—475) ծաղկել է երկգույն (կարմիր, սև) սափորանկարչությունը, թրծակավե քանդակագործությունը։ Կրաքարե մոնումենտալ արձանագործությունը մ. թ. ա. VI դ. վերջին կրել է հունական արխաիկայի ազդեցությունը։ Վունիի պալատի (մ. թ. ա. V դ. սկիզբ) հատակագծային հորինվածքում զուգորդվել են արևելյան պալատների և հունական մեգարոնի ճարտարապետական առանձնահատկությունները։ Մ. թ. ա. IV դ.—մ. թ. IV դ. Կիպրոսիի արվեստը և ճարտարապետությունը զարգացել են հունական դասական և հելլենիստական, ապա նաև հռոմեական արվեստի ազդեցությամբ (Պաֆոսի, Կուրիոնի, Սալամիսի հուշարձանները)։ Կիտին և Լիտրանգոմին մերձ եկեղեցիներում պահպանվել են VI—VII դդ. վաղ բյուգանդական բարձրարվեստ խճանկարներ։ XIII դ. գոթական ոճի հուշարձաններից են Նիկոսիայի և Ֆամագուստայի տաճարները, Սուրբ Իլարիոնի դղյակը և այլն։ Թուրքերի օրոք կառուցվել են մզկիթներ, անգլիացիների տիրապետության ժամանակ՝ կլասիցիզմի և ժամանակակից ճարտարապետական ոգով վարչական շենքեր։ 1960-ական թվականներից զարգանում են ճարտարապետությունը (ճարտարապետներ՝ Ս. Իկոնոմու, Մհխաիլիդիս եղբայրներ, Թ. Դիմիտրիոս), գեղանկարչությունն ու գրաֆիկան (նկարիչներ Ա. Դիամանդիս, Գ. Գեորգիու, Տ. Կանտոս)։ Կիպրոսի ժողովրդական արվեստի ճյուղերն են՝ փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, արծաթի դրվագումը, ժանեկագործությունը, ասեղնագործությունը։

Մամուլը, ռադիոն, հեռուստատեսություն խմբագրել

Կիպրոսում լույս է տեսնում շուրջ 30 թերթ, ամսագիր (հունարեն, անգլերեն, թուրքերեն)։ Խոշրագույններն են (հուն., 1951 թվականից) «Ալիթիա» շաբաթաթերթը, (1960 թվականից) «Մախի», (1964 թվականից) «Ագոն», (1969 Թվականից) «Նեա», (1955 թվականից) «Ֆիլելևթերոս», (1956 թվականից) «Խարավգի», (1942 թվականից թուրքերեն) «Հալքըն սեսի» օրաթերթը։ Հայերեն լույս են տեսնում «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները։ Ռադիոհաղորդումները ՝ 1953 թվականից (հուն., անգ., թուրք., հայ.,), հեռուստատեսային հաղորդումները ՝ 1957 թվականից։

Հայերը Կիպրոսում խմբագրել

Հայերը Կիպրոսում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հայ սփյուռք հանրագիտարանի՝ դեռևս վաղ միջնադարում (4-5-րդ դդ.) Կիպրոսում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Հայկական համայնքն այստեղ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375 թ.) և Հայոց ցեղասպանությունից (1915-23 թթ.) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ որոնք հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։ Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։

Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ էլ ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։

Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ Դրա լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ սույն թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա 2006 թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։

Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։ Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը։

Վարչական բաժանում խմբագրել

Կիպրոսի Հանրապետությունը, որն աշխարհի երկրների կողմից ճանաչված պետություն է, գերիշխանության պահանջներ է հայտարարել ամբողջ Կիպրոս կղզու և շրջակա ջրերի նկատմամբ, բայց դե ֆակտ կղզին բաժանված է չորս մասի.

Կիպրոսի Հանրապետությունը վարչականորեն բաժանվում է 6 շրջանների (հուն․՝ επαρχίες եպարքիա), որոնց մի մասը գտնվում է միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկման տակ։

Կիպրոսի քարտեզը Շրջան Հունարեն Թուրքերեն
 ՆիկոսիաԼարնակաԼիմասոլՊաֆոսԱկրոտիրիԿիրենիաՖամագուստաԴեկելիա
Ֆամագուստայի    Αμμόχωστος (Ammochostos)    Gazimağusa   
Կիրենիայի Κερύvεια (Keryneia) Girne
Լարնակայի Λάρνακα (Larnaka) Larnaka/İskele
Լիմասոլի Λεμεσός (Lemesos) Limasol/Leymosun
Նիկոսիայի Λευκωσία (Lefkosia) Lefkoşa
Պաֆոսի Πάφος (Pafos/Bafos) Baf/Gazibaf

Տուրիզմ խմբագրել

 
Լողափ Այիա-Նապայում
 
Լարնակա
 
Պրոտարաս

Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։

         

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. The Greek national anthem was adopted in 1966 by executive decree.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «National Anthem». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «National Anthem» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. «Biggest Islands In The Mediterranean Sea By Area». WorldAtlas (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. «The Most Populated Islands In The Mediterranean Sea». WorldAtlas (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. «Stone Age wells found in Cyprus». BBC News. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Treaty of Lausanne». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Faustmann, Hubert; Ker-Lindsay, James (2008). The Government and Politics of Cyprus. Peter Lang. էջ 48. ISBN 978-3-03911-096-4.
  7. Mirbagheri, Farid (2009). Historical Dictionary of Cyprus. Scarecrow Press. էջ 25. ISBN 9780810862982.
  8. Trimikliniotis, Nicos (2012). Beyond a Divided Cyprus: A State and Society in Transformation. Palgrave Macmillan. էջ 104. ISBN 978-1-137-10080-1.
  9. Cyprus date of independence Արխիվացված 13 Հունիս 2006 Wayback Machine (click on Historical review)
  10. Hoffmeister, Frank (2006). Legal aspects of the Cyprus problem: Annan Plan and EU accession. EMartinus Nijhoff Publishers. էջեր 17–20. ISBN 978-90-04-15223-6.
  11. «U.S. Library of Congress – Country Studies – Cyprus – Intercommunal Violence». Countrystudies.us. 1963 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Mallinson, William (2005). Cyprus: A Modern History. I. B. Tauris. էջ 81. ISBN 978-1-85043-580-8.
  13. «website». BBC News. 2002 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. Constantine Panos Danopoulos; Dhirendra K. Vajpeyi; Amir Bar-Or (2004). Civil-military Relations, Nation Building, and National Identity: Comparative Perspectives. Greenwood Publishing Group. էջ 260. ISBN 978-0-275-97923-2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  15. Eyal Benvenisti (2012 թ․ փետրվարի 23). The International Law of Occupation. Oxford University Press. էջ 191. ISBN 978-0-19-958889-3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  16. Barbara Rose Johnston, Susan Slyomovics. Waging War, Making Peace: Reparations and Human Rights (2009), American Anthropological Association Reparations Task Force, p. 211 Արխիվացված 12 Ապրիլ 2016 Wayback Machine
  17. Morelli, Vincent. Cyprus: Reunification Proving Elusive (2011), DIANE Publishing, p. 10 Արխիվացված 13 Ապրիլ 2016 Wayback Machine
  18. Borowiec, Andrew. Cyprus: A Troubled Island (2000), Greenwood Publishing Group, p. 125 Արխիվացված 12 Ապրիլ 2016 Wayback Machine
  19. «According to the United Nations Security Council Resolutions 550 and 541». United Nations. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  20. James Ker-Lindsay; Hubert Faustmann; Fiona Mullen (2011 թ․ մայիսի 15). An Island in Europe: The EU and the Transformation of Cyprus. I.B.Tauris. էջ 15. ISBN 978-1-84885-678-3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին. «Classified as illegal under international law, and now due to Cyprus' accession into the European Union is also an illegal occupation of EU territory.»
  21. Lesley Pender; Richard Sharpley (2005). The Management of Tourism. SAGE. էջ 273. ISBN 978-0-7619-4022-7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  22. Richard Sharpley (2012 թ․ մայիսի 16). Tourism Development and the Environment: Beyond Sustainability?. Routledge. էջ 296. ISBN 978-1-136-57330-9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  23. Sharpley, Richard; Telfer, David John (2002). Tourism and Development: Concepts and Issues. Channel View Publications. էջ 334. ISBN 978-1-873150-34-4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  24. «World Economic Outlook Database May 2001». International Monetary Fund. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  25. «Country and Lending Groups». World Bank. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  26. «Human Development Index (HDI)–2011 Rankings». United Nations Development Programme. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  27. «The Non-Aligned Movement: Background Information». Non-Aligned Movement. 2001 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  28. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  29. «Report for Cyprus». World Economic Outlook Database. International Monetary Fund. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  30. Հայկական մանկական հանրագիտարան

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 440