Օսմանցիների ներխուժումն Իտալիա (1480-1481)

Օսմանցիների ներխուժումն Իտալիա տեղի է ունեցել Մեհմեդ II սուլթանի նախաձեռնությամբ և Գեդիկ Ահմեդ-փաշայի հրամանատարությամբ 1480-1481 թվականներին։ Օսմանյան կայսրությունը արևելքից իսլամադավան թուրքմենական ցեղերի Բալկաններում և Անատոլիայում հաստատվելուց հետո հզորացավ, իսկ Վենետիկի հանրապետության հետ կնքած Միջերկրական ծովում իր ձեռքերն ազատող պայմանագրով օսմանցիները իրենցից սկսեցին ներկայացնել աննախադեպ վտանգ միջերկրածովյան ավազանի և եվրոպական երկրների համար։ 1480 թվականին թուրքերը պաշարեցին Հռոդոսը ինչը վստահության նոր թափ ներշնչեց վերջիններիս։

Օսմանցիների ներխուժումն Իտալիա
Օսմանցիների պատերազմները Եվրոպայում
Otranto castello.jpg
Թուրքական զորքերի կողմից գրավված Օտրանտո բերդը
Թվական 1480 հուլիսից - 1481
Արդյունք անփոփոխ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Royal Banner of Aragón.svg Արագոնի թագավորություն

Flag of Hungary (15th century, rectangular).svg Հունգարիայի թագավորություն

Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Գեդիկ Ահմեդ-փաշա Bandera de Nápoles - Trastámara.svg Ֆրանչեսկո Լարգո †


Bandera de Nápoles - Trastámara.svg Ալֆոնսու II Նեապոլցի
Flag of Hungary (15th century, rectangular).svg Բալաժ Մագյար

Կողմերի ուժեր
18,000 հետևակային
700 հեծյալ
128 նավ
Անհայտ
2,100 հունգարական ծանր հեծելազոր[1]
Կորուստներ
Անհայտ Անհայտ

Իրադարձությունների ընթացքըԽմբագրել

  • 1480 թվականի հուլիսի 28-ին 128 օսմանյան նավեր Գեդիկ Փաշայի հրամանատարությամբ կայանեցին Օտրանտո քաղաքի շրջակայքում։
  • Օգոստոսի 11-ին Օտրանտոյի բերդը ընկավ։ Օսմանցիները ողջակիզեցին արքեպիսկոպոս Պենդինելլիին և հերցոգ Զուրլոին։ Քաղաքի իսլամ ընդունելուց հրաժարված 800 բնակիչներ գլխատվեցին։ Քաղաքի գլխավոր եկեղեցին վերածվեց ախոռի հետագայում մզկիթի։ Սկսվեց քաղաքի և շրջակայքի բնակիչների զանգվածային փախուստը։
  • Օսմանյան նավատորմն ավազակային հարձակումներ նախաձեռնեց Լեչե, Վիեստե, Տարանտո և այլ քաղաքների ուղղությամբ։ Հռոմում խուճապ սկսվեց։ Հռոմի Պապ Սիքստիոս IV-ը ծրագրեց տարհանել քաղաքի բնակչությանը, և եվրոպական երկրներին կոչ արեց կազմակերպել խաչակրաց արշավանք։ Արշավանքին մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին Հունգարիայի, Նեապոլի թագավորությունները, իսկ Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները Գրանադայի էմիրության և Օսմանյան կայսրության հնարավոր միավորումը կանխարգելելու նպատակով նախաձեռնեցին Գրանադայի պատերազմը։
  • Ձմռանը թուրքական 18-հազարանոց բանակը վերադարձավ Ալբանիա, Օտրանտոյում որպես կայազոր թողնելով 1300 օսման-հրոսակի։ Գեդիկ Փաշան ծրագրում էր գարնանը վերադառնալ հավելյալ ուժերով։
  • Մայիսի 1-ին քրիստոնյաները պաշարեցին բերդը, իսկ երկու օր անց վախճանվեց Մեհմեդ II-ը, նրա մահը օսմանցիներին զրկեց հզոր առաջնորդից, և կայազորայինները ստիպված եղան հանձնել քաղաքը։

ՀետևանքներԽմբագրել

  • Ամրոցին թուրքերի մեկ տարի տևած տիրության ընթացքում քաղաքի 22-հազարանոց բնակչությունը գրեթե ամբողջովին ոչնչացվեց՝ 12 հազար տղամարդ սպանվեց մարտի ընթացքում, 8000 կանայք և երեխաներ վաճառվեցին ստրկության[2], իսկ 800 մարդ գլխատվեց իսլամ չընդունելու պատճառով։
  • Ի պատասխան թուրքերի ներխուժմանը կաստիլիացիները քայլեր ձեռնարկեցին Գրանադայի էմիրության ոչնչացման ուղղությամբ և հասան իրենց նպատակին 1492 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Csaba Csorba, János Estók, Konrád Salamon (1999)։ Magyarország Képes Története։ Magyar Könyvklub։ էջ 62։ ISBN 963-548-961-7 
  2. Nancy Bisaha (2004)։ Creating East And West: Renaissance Humanists And the Ottoman Turks։ Philadelphia: University of Pennsylvania Press 

ԳրականությունԽմբագրել

  • Alfredo Mantovano, Et comment lionne d'Italie. Ainsi Otrante sauva Rome, Le Feuillet,‎ 14 juillet 2007 (իտալերեն)