Պրադա, պերճանքի իրերի իտալական ընկերություն, նորաձևության տուն և ապրանքանիշ։ Հիմնադրվել է 1913 թվականին Մարիո Պրադայի կողմից։ Այն արտադրում է կաշվե աքսեսուարներ, կոշիկներ, ճամպրուկներ, օծանելիք, ժամացույցներ և այլն։

Պրադա
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվՄարիո Պրադա
Հիմնադրված է1913
ՀիմնադիրՄարիո Պրադա
ՎայրՄիլան, Իտալիա և Միլան, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենՊատրիսիո Բերտելի
Արդյունաբերություննորաձևություն
Դուստր ընկերություններMiu Miu, Church's? և The Original Car Shoe?
Կայքpradagroup.com
ԲորսաSEHK: 1913[1]
 Prada Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Պրադայի խանութ Հռոմում

Ընկերությունը բացվել է 1913 թվականին Մարիո Պրադայի և իր եղբոր՝ Մարտինոյի կողմից։ Այն սկզբում մի փոքրիկ խանութ էր Իտալիայի Միլան քաղաքում[2][3], որտեղ վաճառվում էին կաշվե պարագաներ։ Խանութի անունն էր «Պրադա եղբայրները»։

Մարիոն կարծում էր, որ կանայք չպետք է բիզնեսի հետ գործ ունենան և հույս ուներ իր ընկերությունը փոխանցել որդուն, սակայն իր որդին հետաքրքրված չէր նորաձևությամբ, և այդ պատճառով ընկերությունը անցավ Մարիոյի աղջկան, ով 20 տարի ղեկավարեց այն։ 1970 թվականին ընկերությունը անցավ Մարիոյի թոռնիկին՝ Միուցիա Պրադային։

Օծանելիք

խմբագրել
  • Պրադան կանանց համար, 2003
  • «Tendre» կանանց համար, տղամարդկանց համար, 2006
  • «PRADA Amber pour Homme» տղամարդկանց համար, 2006[4]
  • «Benjoin »կանանց համար, 2007
  • «Infusion d'Iris» կանանց համար, 2007
  • «Infusion d'Homme» տղամարդկանց համար, 2008
  • «L'eau ambrée» կանանց համար, 2009
  • «Prada Amber pour Homme Intense» տղամարդկանց համար, 2011[5]
  • «Prada Candy» կանանց համար, 2011.

2003 թվականից սկսած Պրադա օծանելիքը պատկանում է Puig ընկերությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.hkex.com.hk/eng/invest/company/profile_page_e.asp?WidCoID=1913&WidCoAbbName=&Month=&langcode=e
  2. Grosvenor, Carrie. «The History of Prada». Life in Italy. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  3. «http://www.pradagroup.com/en.html». Prada Group. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «Prada Amber Pour Homme (Prada Man) Prada cologne - a fragrance for men». www.fragrantica.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Prada Amber Pour Homme Intense Prada cologne - a fragrance for men 2011». www.fragrantica.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրադա» հոդվածին։