Ջո Պոնտի
Ջո Պոնտի իտալ.՝ Giò Ponti, լրիվ անունը` Ջովանի Պոնտի, նոյեմբերի 18, 1891[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 16, 1979[1][2][3][…], Միլան, Իտալիա[5]), իտալացի ճարտարապետ, դիզայներ, հրապարակախոս։ Պոնտին 20-րդ դարի Իտալիայի ճարտարապետական վերածնունդի կենտրոնական դեմքերից էր։
Ջո Պոնտի իտալ.՝ Gio Ponti | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1979[1][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[5] |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան և Faculty of Architecture and Urbanism of the University of São Paulo?[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Torre Branca? և Պիրելի աշտարակ |
Պարգևներ | |
Gio Ponti Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋովանի Պոնտին ծնվել է 1891 թ. Միլանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է ճակատամարտերի և ստացել է կապիտանի կոչում։ 1921 թ. Պոնտին ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։ Նույն տարում Ջովանին ամուսնացել է Ջուլիա Վիմերկատիի հետ։ Նրանք ունեցել են 4 երեխա և 8 թոռ։
Պրոֆեսիոնալ գործունեություն
խմբագրելՃարտարապետություն
խմբագրելՀամալսարանն ավարտելուց հետո Պոնտին բացեց իր առաջին ճարատապետական-դիզայներական բյուրոն Մինո Ֆիոչիի և Էմիլիո Լանչինի հետ միասին։ Վերջինիս հետ ավելի ուշ ստեղծեց Studio Ponti e Lancia-ն։ 1920-ական թվականներին Պոնտին ակտիվորեն համագործակցում էր նկարիչների Նովեչենտո խմբի հետ։ Այդ տարիներին ճարտարապետը աշխատում է Via Randaccio Միլանում (1925), Bouilhet villa (1926), Casa Rasini բնակարանի և Միլանում Domus Julia-Domus Fausta համալիրի (1930) նախագծերի վրա։
1933 թ. Պոնտին ավարտեց Լանչիայի հետ համագործակցությունը և բացեց Studio Ponti-Fornaroli-Soncini-ն ինժեներներ Անտոնիո Ֆորնարոլիի և Էուջենիո Սոնչինչչ հետ միասին։ Նրանց առաջին մեծ խատվերը եղավ Մոնտեկատանի քիմիական ընկերության գրասենյակը` կառուցված 1936 թ., իսկ դրան հաջորդեցին Fiat գրասենյակները Պատուիի հմալասարանը, որը Պոնտին իր զեռքերով զարդարեց որմնաքանդակներով։
1950 թ. Պոնտին Պիեր Լուիջի Ներվիի և Արտուրո Դանուսոյի հետ միասին Պիրելիի աշտարակը կառուցելու պատվեր ստացավ։ Աշտարակը դարձավ առաջին երկնաքերը Միլանում։ Կառուցումը սկսվեց 1956 թ.:
1951 թ. ճարտարապետը նախագծեց գրասենյակ «IINA l’Istituto Nazionale per le Assicurazione» ընկերության համար։ Պոնտին սկսեց համագործակցել Ալբերտո Ռոսելիի հետ, իսկ նրա մահից հետո համագործակցեց Ֆորնարոլիի հետ։
1956 թվականին Ջիո Պոնտի-ն միասին Գուալտիերո Գալմանինի, Ջորջդանո Ֆորթի-ի և Պիերո Պորտալուպի-ի հետ մասնակցել է Միլանի տեխնիկական համալսարանի ընդլայնմանը: Այս ընդլայնումը ներառում էր նոր Արվեստի և դիզայնի ֆակուլտետի կառուցումը, նախագիծ, որը կարևոր քայլ էր Միլանում ճարտարապետական կրթության զարգացման գործում[8][9].
Պիրելիի աշտարակի կառուցումից հետո Պոնտին սկսեց պատվերներ ընդունել աշխարհի բոլոր ծայրերից` Կարակաս, Բաղդադ, Հոնգ Կոնգ, Էյնդհովեն և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gio Ponti (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Понти Джо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Other Interface
- ↑ 6,0 6,1 6,2 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 41.
- ↑ Santos L. R. d. Os professores de projeto da FAU-USP (1948-2018)(բրազիլական պորտուգալերեն): esboços para a construção de um centro de memória — 2018. — P. 96. — 478 p. — doi:10.11606/D.16.2018.TDE-18092018-163855
- ↑ Մարիա Մանուելա Լեոնի; Ֆուլվիո Իրաչե (2015). «Միլանի տեխնիկական համալսարանի Արվեստի ֆակուլտետը». lombardiabeniculturali.it.
- ↑ Ռոբերտո Արսուֆի (2022 թվականի հունվարի 18). «Միլան - Città Studi – Կառույց 11 Արվեստի ֆակուլտետ: վերականգնված». blog.urbanfile.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Պոնտի» հոդվածին։ |