Կորտինա դ’Ամպեցո
Կորտինա դ’Ամպեցո (իտալ. Cortina d'Ampezzo), քաղաք Իտալիայում, գտնվում է Վենետո մարզում, Բելունո գավառում[1]։ Համարվում է ձմեռային հանգստավայր Դոլոմիտյան Ալպերում[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կորտինա_դ’Ամպեցո | |||
Cortina d'Ampezzo | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վենետո | ||
Գավառ | Բելունո | ||
Մակերես | 254,51 կմ² | ||
ԲԾՄ | 1224±1 մետր | ||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||
Բնակչություն | 5900 մարդ | ||
Խտություն | 16 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0436 | ||
Փոստային ինդեքս | 32043 | ||
Փոստային դասիչ | 32043 | ||
Ավտոմոբիլային կոդ | BL | ||
Պաշտոնական կայք | comunecortinadampezzo.it/web/cortinaampezzo | ||
| |||
Բնակչությունը կազմում է 5900 մարդ, Բնակչության խտությունը 24 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 254.51 կմ² տարածք։ Փոստային ինդեքս - 32043։ Հեռախոսային կոդ - 0436։ Ձմեռային սեզոնին քաղաքի բնակչությունը հասնում է 30000 մարդու[3]։
ՊատմությունԽմբագրել
1930-ական թվականների վերջերից Կորտինան դարձել է Ալպերի առավել համբավված լեռնադահուկային կենտրոնը։ Նախատեսված էր 1944 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը անցկացնել այստեղ, սակայն համաշխարհային պատերազմի պատճառով դրանք չկայացան։ Եվ միայն 1956 թվականին Կորտինայում անցկացվեցին ձմեռային օլիմպիական խաղեր[4]։
Քաղաքի մարզաբազաները բազմիցս մրցասպարեզ են դարձել դահուկային, լեռնադահուկային մարզաձևերի, սահնակային սպորտի Իտալիայի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և գավաթի խաղարկությունների անցկացման համար։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը նույնպես անց են կացվելու Կորտինա դ’Ամպեցոյում։ Ներկայումս քաղաքի ծայրամասերում գործում են մոտավորապես 120 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 72 դահուկուղի, ինչպես նաև 38 վերելակ, որոնց մեծ մասը թիկնաթոռային տեսակի և 26-տեղանոց է։
ՊատկերասրահԽմբագրել
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

ԿլիմաԽմբագրել
Կորտինա դ’Ամպեցոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −0.3 (31.5) |
2.0 (35.6) |
6.3 (43.3) |
11.1 (52) |
15.3 (59.5) |
19.5 (67.1) |
21.8 (71.2) |
20.1 (68.2) |
17.9 (64.2) |
11.9 (53.4) |
5.3 (41.5) |
1.4 (34.5) |
11.03 (51.83) |
Միջին օրական °C (°F) | −5.0 (23) |
−3.1 (26.4) |
1.1 (34) |
5.5 (41.9) |
9.7 (49.5) |
13.4 (56.1) |
15.4 (59.7) |
14.3 (57.7) |
12.0 (53.6) |
6.9 (44.4) |
1.2 (34.2) |
−2.7 (27.1) |
5.73 (42.3) |
Միջին ցածր °C (°F) | −9.6 (14.7) |
−8.2 (17.2) |
−4.1 (24.6) |
0.0 (32) |
4.1 (39.4) |
7.3 (45.1) |
9.0 (48.2) |
8.6 (47.5) |
6.2 (43.2) |
1.9 (35.4) |
−2.8 (27) |
−6.8 (19.8) |
0.47 (32.84) |
Տեղումներ մմ (դյույմ) | 32 (1.26) |
35 (1.38) |
32 (1.26) |
52 (2.05) |
82 (3.23) |
104 (4.09) |
121 (4.76) |
113 (4.45) |
80 (3.15) |
67 (2.64) |
65 (2.56) |
33 (1.3) |
816 (32.13) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Belluno»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հունիսի 27
- ↑ Pilli R (2011-07-19)։ «Province-scale comparison between harvest wood products reported by ISTAT and forested areas reported by INFC»։ Forest@ - Rivista di Selvicoltura ed Ecologia Forestale 8 (4): 113–120։ ISSN 1824-0119։ doi:10.3832/efor0661-008
- ↑ Romano Maria Clelia (2018-09)։ «Le innovazioni nei processi di raccolta dati nelle indagini Istat sulla popolazione»։ SOCIOLOGIA E RICERCA SOCIALE (116): 116–128։ ISSN 1121-1148։ doi:10.3280/sr2018-116010
- ↑ www.skimuseum.net Archived 2017-10-30 at the Wayback Machine., 29 октомври 2017
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (իտալ.)
- https://www.comunecortinadampezzo.bl.it Կորտինա դ’Ամպեցո. պաշտոնական կայք
- Տեղեկություններ լեռնադահուկային առողջարանների մասին
- Մեծ պատերազմի թանգարանը Կորտինա դ’Ամպեցոյում