Ֆիբոնաչի
Լեոնարդո Պիզանո (լատին․՝ Leonardus Pisanus, իտալ.՝ Leonardo Pisano, մոտ 1170[1][2], Պիզա, Republic of Pisa[2] - ոչ վաղ քան 1240, ենթդ․ Պիզա, Republic of Pisa[2]), միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ։ Ըստ առաջինի, նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչի («անձնվեր») անունով, իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci (բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի»)։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։
Լեոնարդո Պիզանո Leonardo Pisano | |
---|---|
Ծնվել է | մոտ 1170[1][2] Պիզա, Republic of Pisa[2] |
Մահացել է | ոչ վաղ քան 1240 ենթդ․ Պիզա, Republic of Pisa[2] |
Գերեզման | Կամպո Սանտո գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Republic of Pisa |
Դավանանք | քրիստոնեություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և master of calculations |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն[4] և մաթեմատիկա[4] |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[4] և լատիներեն[5][6] |
Ազդվել է | Abū Kāmil Shujāʿ ibn Aslam?[7][8] |
Հայր | Guglielmo Bonacci?[9] |
Fibonacci Վիքիպահեստում |
Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում, Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան։
Ֆիբոնաչիի թվեր
խմբագրելԳիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչիի թվեր անվանումը։
0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, 17711, 28657, 46368, 75025, 121393, 196418, 317811, 514229, 832040, …
Այս շարքը հայտնի էր դեռ հին Հնդկաստանում, Ֆիբոնաչիից շատ առաջ։ Այս անվանումը շարքը ստացել է ի շնորհիվ Ֆիբոնաչիի կատարած ուսումնասիրությունների այդ թվերի շուրջ «Հաշվիչի գիրք» աշխատությունում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Muccillo M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 47.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Abu_Kamil/
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբոնաչի» հոդվածին։ |