Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Երկրորդ համաշխարհային պատերազմը կորուստների բացարձակ քանակով ամենամահաբեր պատերազմն է։ Ավելի քան 60 միլիոն մարդ սպանվել է, որը կազմում էր 1940 թվականի աշխարհի բնակչության 3 տոկոսը[1]։

Տորոպեց-Հոլմի գործողության ժամանակ սպանված ԽՍՀՄ զինվորներ 1942 թվականի հունվարին: Պաշտոնապես պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 8,7 միլիոն ԽՍՀՄ զինվոր:
Հրեաների սպանությունը Ուկրաինայի Իվանգորոդում 1942 թվականին: Մեկ կին փորձում է մարմնով պաշտպանել երեխային:
Ամերիկացի զինվորների մարմինները Տարավա լողափին:

Ռազմական կորուստների վիճակագրությունը հաշվվում է միայն գլխավոր հակամարտությունը։ Ներքոննշյալ աղյուսակները մանրամասնում են երկրի առ երկիր զոհվածների քանակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստների վիճակագրությունները տարբեր են։ Նշվում է հիմնական 50 միլիոնից 80 միլիոն զոհվածների մասին[2]։ 80 միլիոն զոհվածների շարքին են դասվում նաև սովից և համաճարակներից մահացածներին։

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հաշվվում է 50-ից 55 միլիոն, ներառյալ 19-28 միլիոն պատերազմի հետևանքով առաջացած սովից և համաճարակից մահացածներին։ Զինված ուժերում կորուստները հաշվվում են 21-ից 25 միլիոն ներառյալ գերության մեջ մահացած 5 միլիոն մարդկանց։

Կորուստների ավելի քան կեսը բաժին է ընկնում Չինաստանի հանրապետությանը և ԽՍՀՄ-ին։

Ռուսաստանի կառավարությունը 1990-ական թվականներին հրապարակեց ԽՍՀՄ-ի կորուստների վիճակագրությունը, համաձայն որի սպանվածների թիվը հաշվվում է 26,6 միլիոն[3][4], ներառյալ 8-9 միլիոն մահ համաճարագից և սովից[4][5][6]։ Չինաստանը 2005 թվականին հայտնեց 20 միլիոն մահացածների մասին[7]։

Գերմանացիների կորուստները հաշվարկվում են մոտ 7 միլիոն, ներառյալ 5.3 միլիոն զոհված կամ անհետ կորած զինվորական[8][9][10]։

Լեհերի կորուստները հաշվվում է 5.6-ից 5.8 միլիոն համաձայն Ազգային հիշողության ինստիտուտի (2009)[11]։

Ճապոնիայի կառավարությունը 2005 թվականին հայտարարեց Ճապոնիայի կողմից 3,1 միլիոն մարդու զոհվելու մասին[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «U.S. Census BureauWorld Population Historical Estimates of World Population». Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  2. «SecondSecond Source List and Detailed Death Tolls for the Twentieth Century Hemoclysm». erols.com. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  3. Michael Ellman and S. Maksudov, Soviet Deaths in the Great Patriotic War: a note – World War II – Europe Asia Studies, July 1994.
  4. 4,0 4,1 Andreev EM; Darsky LE; Kharkova TL, Population dynamics: consequences of regular and irregular changes. in Demographic Trends and Patterns in the Soviet Union Before 1991. Routledge. 1993; 0415101948
  5. Rossiiskaia Akademiia nauk. Liudskie poteri SSSR v period vtoroi mirovoi voiny: sbornik statei. Sankt-Peterburg 1995; 5-86789-023-6, pp. 124–31 (these losses are for the territory of the USSR in the borders of 1946–1991, including territories annexed in 1939–40).
  6. Geoffrey A. Hosking (2006). "Rulers and victims: the Russians in the Soviet Union". Հարվարդի համալսարանի մամուլ. p. 242; 0-674-02178-9
  7. China's Anti-Japanese War Combat Operations. Guo Rugui, editor-in-chief Huang Yuzhang Jiangsu People's Publishing House, 2005; 7-214-03034-9, pp. 4–9.
  8. Rüdiger Overmans, Deutsche militärische Verluste im Zweiten Weltkrieg. Oldenbourg 2000; 3-486-56531-1, page Bd. 46
  9. Rüdiger Overmans, Deutsche militärische Verluste im Zweiten Weltkrieg. Oldenbourg 2000; 3-486-56531-1, page 228.
  10. Rüdiger Overmans. Deutsche militärische Verluste im Zweiten Weltkrieg. Oldenbourg 2000; 3-486-56531-1
  11. Wojciech Materski and Tomasz Szarota. Polska 1939–1945. Straty osobowe i ofiary represji pod dwiema okupacjami Institute of National Remembrance (IPN), Warsaw, 2009; 978-83-7629-067-6
  12. Ishikida, Miki (2005 թ․ հուլիսի 13). Toward Peace: War Responsibility, Postwar Compensation, and Peace Movements and Education in Japan. iUniverse, Inc. էջ 30. ISBN 978-0595350636. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.