Բոբոլի այգիներ (իտալ.՝ Giardino di Boboli), հայտնի զբոսայգի Ֆլորենցիայում, որը հանդիսանում է իտալական Վերածննդի լավագույն պարտեզային համալիրներից մեկը։

Բոբոլի այգիներ
it/Giardino di Boboli
Տեսակhistorical park museum?
Մասն էՄեդիչի ընտանիքի վիլլաների ցանկ և Gallerie degli Uffizi?
Երկիր Իտալիա[1][2][3]
ՎարչատարածքՖլորենցիա[1][2][3][…]
Հիմնվել է1766
Մակերես40 հեկտար, 132 հեկտար, 33 000 քառակուսի մետր (2018)[4] և 360 000 քառակուսի մետր (2015)[5]
Այցելուներ512 633 մարդ (2021)[6]
Բոբոլի այգիները գտնվում է Իտալիաում
Բոբոլի այգիներ
Բոբոլի այգիները գտնվում է Երկիրում
Բոբոլի այգիներ

Տեղագրություն և կառուցվածք խմբագրել

Բոբոլի այգիները գտնվում են Բոբոլի բլրի լանջերին՝ Պիտտի թանգարանի հետևում, որը հանդիսանում էր Տոսկանայի Մեդիչիների գլխավոր նստավայրը և համարվում էր առավել հայտնի այգեպուրակային վայրերից մեկը՝ XVI դարի արվեստում։ Այդ ժամանակներին համապատասխան ոճով այգին բաժանվում է հատվածների երկար առանցքային ճանապարհներով՝ մանրախիճով, որոնք զարդարված են դեկորատիվ քարե տարրերով, շքեղ արձաներով և շատրվաներով։ Բոբոլի այգիները բաժանվում են կիսամասնավոր և հասարակական քարայրային գոտիների, հավերժահարսերի արձաններով. կան սյունաշարեր, որոնք բաց տաճարների մաս են կազմում։ Իր ժամանակի համար անսովոր առանձնահատկություններից էր այն, որ այգուց հրաշալի տեսարան էր բացվում դեպի քաղաք։ Այգու տարածք մուտքը լայն թափով սկսեց գործել 1766 թվականին։

Ստեղծման պատմություն խմբագրել

Բոբոլի այգիները կառուցվել են հայտնի դուքս Կոզիմո I-ի կնոջ՝ Էլեոնորա Տոլեդսկայայի հրամանով[7]։ Այգու ստեղծումը վստահված էր Նիկկոլո Տրիբոլոյին, իսկ իր մահվանից հետո (1550 թվականից հետո) իր աշխատանքը շարունակում է Ամմանատի Բորտոլեմոյին, մի քանի քարայրների նախագծմանը և կառուցմանը մասնակցել է Ջորջո Վազարին։ Բոբոլի այգիների քանդակները կատարել է Բերնարդո Բոունտալենտին, որին նաև պատկանում է այգու քարայրների նախագծերը, որով այգին բաժանվում է պալատից։

Գլխավոր առանցքային ճանապարհը, որը անցնում է նոճիների և քարակաղնիների միջով՝ տանում է դեպի Պիտտի թանգարանի ճակատային հատվածի հետնամաս, սկսվում է ամֆիթատրոնի ներքևի մասից, իր ձևով հիշեցնում է դասական ձիարշավարան, և բարձրանում է դեպի Բոբոլի բլուր։ Աշխարհում առաջին օպերային ներկայացումները տեղի են ունեցել այս ամֆիթատրոնում։ Ամֆիթատրոնի կենտրոնում է գտնվում Հին Եգիպտոսի Լուքսորից բերված կոթողը՝ այստեղ բերված հռոմեական Վիլլա Մեդիչից։ Այս ճանապարհը զարդարում է Նեպտունի շատրվանը, որին ֆլորենտացիները կատակով անվանում են պատառաքաղով արձան, և Ստոլդո Լորենցիի արձան։ Մյուս առանցքային ճանապարհը, որը հիմնականից աջ անկյունում է գտնվում, տանում է դեպի շատրվանների և դարատափերի հատված։

Բոբոլի այգիները մի քանի անգամ ենթարկվել են վերակառուցման։ Իր ներկայիս տարածքը 4,5 հեկտար է, որը ձեռք է բերել XVII դարում։ Ներկայումս Բոբոլի այգիները համարում են թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են քանդակներ, ինչպես անտիկ ժամանակների, այնպես էլ XVI-XVII դարերի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբոլի այգիներ» հոդվածին։