Բացել գլխավոր ցանկը

Ռեգբին (հայերեն ճիշտ տարբերակը՝ ռագբի), ֆուտբոլի տարատեսակ է, որը մշակվել է Ռագբիի դպրոցում (Անգլիայի Ռագբի քաղաքում)։ Այն 19-րդ դարում անգլիական դպրոցներում տարածված ֆուտբոլի տարատեսակներից մեկն է։ Ռագբիի երկու հիմնական տարատեսակներն են ռագբի լիգը (rugby league) և սովորական ռագբին կամ ռագբի յունիոնը (rugby union)։

Ռեգբի
USO - Saracens - 20151213 - Maro Itoje attacking.jpg
Տեսակֆուտբոլ
Ծագման երկիրFlag of England.svg Անգլիա
Rugby Վիքիպահեստում

Անվանման պատմությունԽմբագրել

Խաղի ռագբի անվանումը ծագում է այն քաղաքի անվանումից, որում ծագել է խաղը։ Հայերենում ռեգբի ձևը գալիս է ռուսերենից, որում անգլերեն rugby ձևը նախ տառադարձվել է рёгби (րյոգբի), ապա, կապված ё-е (յո-յէ) տառադարձության հետ՝ դարձել է регби (ռեգբի)։ Վերջին տարբերակն էլ խորհրդային տարիներին ներթափանցել է հայերենի մեջ։ Այլ մարզաձևեր ևս հայերենում ձեռք են բերել նման սխալ արտասանություն (օր.՝ կյոռլինգ, սերֆինգ ևն)։

ՏեսակներԽմբագրել