Վենետիկի կինոփառատոն (իտալ.՝ Mostra Internazionale d’Arte Cinematografica), ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոն, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։ Փառատոնը հիմնադրել և անցկացնում է La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունը։ Առաջին անգամ անցկացված լինելով 1932 թվականի օգոստոսի 6-21-ը` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935 թվականից դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։ Շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ։

Վենետիկի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՎենետիկ
Հեռախոս+39 041 5218 711
ԱնցկացնողLa Biennale di Venezia
Կայքlabiennale.org/en/cinema/(անգլ.)
 Venice Film Festival Վիքիպահեստում

1985 թվականին Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնում հայ դասական դերասանուհի Գալյա Նովենցն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի  «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար` դառնալով առաջին ու առայժմ միակ հայ դերասանուհին, որը նման բարձր պարգևի է արժանացել[1][2][3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Venice Film Festival (1985)». IMDb. Վերցված է 2024-07-22-ին.
  2. «Ճանաչենք Մերոնց․ Գալյա Նովենց». www.iammedia.am. Վերցված է 2024-07-22-ին.
  3. «Награды / Галя Новенц». www.kinopoisk.ru. Վերցված է 2024-07-22-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 8 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի կինոփառատոն» հոդվածին։