Պաոլո Ուչելլո
Պաոլո Ուչելլո (իտալերեն՝ Paolo Uccello, իսկական անունը՝ իտալերեն՝ Paolo di Dono, հունիսի 15, 1397[1][2], Պրատովեքիո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[3][4] - դեկտեմբերի 10, 1475[3][2][4], Ֆլորենցիա[5][3][4]), իտալացի նկարիչ։ Բվատրոչենտոյի շրջանի Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատելլոյի, Ֆ․ Բրունելլեսկիի, Մազաչչոյի և Լ․ Դիբերտիի ազդեցությունը։ Ֆլորենցիայից բացի ստեղծագործել է Վենետիկում, Պադուայում և Ուրբինոյում։ Գոթական ձևերի նկատմամբ հակումը Ուչելլոյի ստեղծագործության մեջ արտասովոր կերպով զուգորդվել է նոր ռեալիստ, արվեստի պրոբլեմներով հրապուրվելու հետ։ Ձգտելով գեղարվեստական կերպարների ու գիտական տվյալների օրգանական միավորմանը, Ուչելլոն ուսումնասիրել է բույսերը, կենդանիներին, թռչուններին, տարածությունը կազմակերպել է մաթեմատիկական հեռանկարի օրենքներով։ Ուչելլոյի գործերից են՝ «Ժամանակակիցների հերոսական դիմանկարներ», «Սան Ռոմանոյի ճակատամարտի դրվագներով 3 դինամիկ», «Հնչեղ գույներով նկարները», որոնք նոր ժամանակների եվրոպական արվեստի մարտանկարչության ժանրի նախօրինակներից են, «Հեքիաթային–բանաստեղծական «Որս»-ը։
ՊատկերասրահԽմբագրել
Սան Ռոմանոյի ճակատամարտը, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
Սան Ռոմանոյի ճակատամարտը, Ուֆֆիցի, Ֆլորենցիա
Սան Ռոմանոյի ճակատամարտը, Լուվր, Փարիզ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.britannica.com/biography/Paolo-Uccello
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://en.isabart.org/person/58921
- ↑ 5,0 5,1 5,2 sapere.it (իտալ.)
- ↑ https://rkd.nl/explore/artists/78647
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |